ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 18
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2003 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկզբին դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի: Սա լավագույն ժամանակը չի լինի լուրջ որոշումներ ընդունելու համար, հատկապես եթե դրանք վերաբերում են աշխատանքին կամ բիզնեսին: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչները կկարողանան ճիշտ գնահատել իրավիճակը. վտանգ կա՝ խճճվեք սեփական պատրանքների մեջ, եթե ժամանակին չհրաժարվեք դրանցից:

Օրվա երկրորդ կեսը լրիվ այլ կերպ կդասավորվի: Այն թեթև ու հաճելի կանցնի, թույլ կտա հաջողության հասնել ձեզ համար կարևոր գործում: Հրաշալի ժամանակ կլինի մտերիմների հետ շփվելու կամ այն մարդու հետ հանդիպելու համար, որին կուզենայիք դուր գալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հարմար չի լինի կարևոր հարցերը քննարկելու համար: Սուր անկյունները հարթելու, վեճերից խուսափելու, բոլորին ձեռնտու որոշմանը մոտենալու համար դիվանագիտական ունակությունների կարիք կլինի: Մի փոքր սպասեք. երեկոյան մոտ լուրջ բաների մասին զրուցելն ավելի հեշտ ու հաճելի կլինի, փոխհասկացողության էլ արագ կհասնեք:

Հավանական են հեռվից լավ նորություններ: Դրանք վերջ կտան կասկածներին, կօգնեն որոշակիություն մտցնել ապագայի ծրագրերում: Շատ Ցուլեր թեթևացած շունչ կքաշեն՝ իմանալով, որ այն իրադարձությունը, որից վախենում էին, այդպես էլ տեղի չի ունեցել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շտապելու կարիք չկա: Օրը հաջող կդասավորվի, եթե հանգստություն պահպանեք, աշխատեք խուսափել շտապողականությունից: Ժամանակ է պետք հասկանալու համար, թե ինչպես է պետք գործել: Օգտակար կլինի հին ծանոթների հետ խորհրդակցելը. ամենայն հավանականությամբ նրանք արդեն բախվել են այն խնդիրներին, որոնք այսօր դուք եք լուծում:

Օրվա երկրորդ կեսը առաջինից ավելի հեշտ կդասավորվի, ավելի շատ հնարավորություններ կբացի: Բաց մի թողեք հին ծրագրերն իրագործելու, վաղուց մտածածը կյանքի կոչելու շանսը: Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հաճելի անակնկալներ, զարմանալի զուգադիպություններ և իրադարձություններ կբերի, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Կուրախացնեն ընկերների և այն մարդկանց հետ հանդիպումները, որոնք ձեզ լավ գիտեն: Զրույցի համար բազում հետաքրքիր թեմաներ կգտնվեն, ընդհանուր ծրագրեր էլ կհայտնվեն:

Սակայն կարևոր կլինի չթուլանալը, սեփական ուժերի, այլ ոչ թե հաջողակ լինելու և իրադարձությունների նպաստավոր ընթացքի վրա հույս դնելը: Օրվա երկրորդ կեսին կարևոր կդառնա մանրուքներին ուշադիր լինելը: Հենց դրա շնորհիվ դուք լուրջ սխալներ չեք անի, ճիշտ որոշումներ կընդունեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ, բայց անհանգիստ օր է: Աշխատանքի կամ այլ օգտակար զբաղմունքների վրա կենտրոնանալը դժվար կլինի. երբեմն կշեղեն ընտանեկան գործերի մասին մտքերը, երբեմն էլ՝ սիրային ապրումները: Շատ բաների մասին կուզենաք խոսել ու կիսվել ձեր ապրումներով: Բայց լավ է այդպես չվարվեք, քանի դեռ չեք համոզվել, որ կողքին կա մեկը, որն իսկապես հասկանում է ձեզ ու պատրաստ է աջակցել:

Օրը հրաշալի կլինի խոշոր գնումների համար: Դուք այնպիսի իրեր կընտրեք, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ, բայց դրանց համար պետք եղածից շատ չեք ծախսի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը նախատեսվածի նման չի անցնի: Հավանական են անսպասելի իրադարձություններ, որոնց պատճառով պիտի փոխեք ծրագրերը: Սակայն դուք հազիվ թե անհանգստանաք, քանի որ ամեն ինչ հաջող կդասավորվի: Հնարավոր են հաճելի հանդիպումներ, պիտանի ծանոթություններ: Որոշ Կույսերի կհաջողվի ստանալ շատ ազդեցիկ անձանց աջակցությունը:

Եթե օրվա առաջին կեսին զբաղված կլինեք ընթացիկ խնդիրների լուծմամբ, ապա երկրորդին կկարողանաք հասնել վաղուց դրված կարևոր նպատակներին: Դա ջանքեր կպահանջի, բայց ոչ մի խոչընդոտ չի ստիպի ձեզ հրաժարվել մտածածից: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Ստիպված եք լինելու շտապել: Իրադարձությունները սպասվածից արագ կզարգանան, և հետ մնալ չի կարելի: Այդ իսկ պատճառով որոշումներն էլ պիտի արագ ընդունեք: Դա ձեզ կհաջողվի անել, չնայած՝ երբեմն կկասկածեք, թե արդյոք ճիշտ ճամփա եք ընտրել: Տագնապելու կարիք չկա, քանի որ շուտով պարզ կդառնա, որ ամեն ինչ ճիշտ է արվել:

Արժե զգույշ լինել գումարի հետ: Սպոնտան գնումները հազիվ թե հաջող լինեն, վտանգ կա՝ հիմար բանի վրա նշանակալի գումար ծախսեք: Փոխարենը սիրո մեջ հաջողակ կլինեք: Անձնական հարաբերություններում հավանական են նշանակալի դրական փոփոխություններ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հազիվ թե կարողանաք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Անընդհատ նոր առաջադրանքներ կլինեն, որոնցից յուրաքանչյուրից կուզենաք լավ գլուխ հանել, անընդհատ մի գործից մյուսը կնետվեք՝ փորձելով ոչինչ չմոռանալ և իրար չխառնել: Եվ դա ձեզ կհաջողվի: Կարող եք հրաշալի արդյունքների հասնել այնտեղ, որտեղ մյուսները, անհաղթահարելի խոչընդոտի հանդիպելով, նահանջել են:

Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Կարիճներ եկամուտների նոր աղբյուր կգտնեն, կհասկանան, թե ինչպես կարելի է փող աշխատել՝ օգտագործելով այն գիտելիքները, որոնք վաղուց ձեռք են բերել զուտ հետաքրքրությունից դրդված:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է աշխատանքի և ուսման, ձեր կարիերայի հնարավոր զարգացման մասին ցանկացած զրույցի համար: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, որոնք պատրաստ կլինեն իրենց վրա վերցնել ձեր հոգսերի մի մասը, օգնել բարդ առաջադրանքները լուծելիս: Նոր ծանոթների վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Նրանց կթվա, թե դուք ունակ եք հասնել անհնարինին, և դա իրականությունից այնքան էլ հեռու չի լինի:

Աշխատեք համբերատար ու նրբանկատ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Լավ է խուսափեք քննադատությունից ու սարկաստիկ նկատողություններից. դրանք կարող են վիրավորական ու անտեղի կտրուկ թվալ: Ավելի օգտակար կլինի հաճելի, թեկուզ և ոչ այնքան կարևոր զրույցներ վարելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Անհնարինը մի պահանջեք ո՛չ ձեզանից, ոչ էլ շրջապատողներից: Օրը վատ չի դասավորվի, բայց եթե ձեր ակնկալիքները չափազանց բարձր լինեն, հիասթափություններից խուսափել չի ստացվի: Հազիվ թե կարողանաք արագ գլուխ հանել բարդ առաջադրանքից, հասնել վաղուց դրված նպատակին: Ցանկացած լուրջ խնդրի լուծում այսօր սովորականից ժամանակատար կլինի, այնպես որ՝ համբերությամբ զինվեք:

Լավ է խուսափեք վեճերից. նույնիսկ նրանք, որոնք դատարկ բաների պատճառով են առաջանում, կարող են լուրջ կոնֆլիկտի վերաճել: Արժե հիմա աննշան զիջումների գնալ, որպեսզի հետո ավելի կարևոր գործում ձերը պնդեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Այսօր կարևոր կլինի հույզերին ու պրովոկացիաներին չտրվելու ունակությունը: Եթե ձեզ ճիշտ պահեք, ապա ոչ միայն գլուխ կհանեք ծագած բոլոր դժվարություններից, այլև կհասնեք վաղուց դրված նպատակին: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում, իրերի հանդեպ ոչ ստանդարտ հայացք պահանջող գործերում:

Եթե օրվա առաջին կեսին պետք է կենտրոնանաք գործերի վրա, ապա երկրորդին հաճելի շփումների հնարավորություն կլինի, կկարողանաք հանդիպել այն մարդկանց, որոնց վերջին շրջանում կարոտում էիք: Բաց մի թողեք կարևոր հին կապերը վերականգնելու շանսը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հնարավորություն կտա ամրապնդել գործնական կապերը, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Դուք հեշտությամբ համախոհներ կգտնեք, քանի որ կիմանաք՝ ինչպես հետաքրքրել յուրաքանչյուրին: Դրա հետ միասին անիրագործելի խոստումներ տալու կարիք էլ չի լինի. դուք լավ կտեսնեք ձեր իրական հնարավորությունները: Հավանական են հաջող գործարքներ, հնարավոր է երկարաժամկետ համագործակցության մասին պայմանագրեր կնքեք:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2003 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 0.0/0