Աստղագուշակ․ նոյեմբերի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2107 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը հաճելի կանցնի, բայց այն հազիվ թե նշանավորվի կարևոր իրադարձություններով կամ մեծ հաղթանակներով: Չարժե հույս դնել թեթև հաջողությունների ու ճակատագրի նվերների վրա: Բայց եթե ջանքեր գործադրեք, հրաշալի արդյունքների կհասնեք: Չի բացառվում՝ օգնություն առաջարկեն հին ծանոթները, ընկերները, որոնք լավ գիտեն, թե ինչի եք ձգտում և ինչի մասին եք երազում: Դուք գոհ կմնաք ձեր ձեռքբերումներով և նրանով, թե ինչպես է դասավորվում օրը: Հնարավոր են անակնկալներ մտերիմներից, անսպասելի նվերներ, որոնց համար շատ ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ինչ-ինչ դժվարություններ ու թյուրիմացություններ հնարավոր են, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Դուք կյանքի կկոչեք ամենը, ինչ մտածել եք, եթե լսեք ինտուիցիայի հուշումներին ու առողջ բանականության ձայնին, այլ ոչ թե կողքից խորհուրդներին: Տրամադրությունը կբարձրացնեն հին ընկերների հետ հանդիպումները, հաճելի կլինեն հարազատների հետ շփումները: Հարմար օր է հին կապերը վերականգնելու և նրանց հետ հաշտվելու համար, որոնց հետ վիճել էիք: Դուք լավ կհասկանաք նույնիսկ նրանց, որոնք ընդհանրապես նման չեն ձեզ, հաճախ կկռահեք շրջապատողների գաղտնի ցանկությունների ու իրական մտադրությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը համեմատաբար հանգիստ կանցնի: Այն հարմար չէ խոշոր բան ստանձնելու համար, լավ է սահմանափակվեք ընթացիկ գործերով, լուծեք մանր-մունր խնդիները, որոնց պատճառով հաճախ ստիպված էիք լինում շեղվել ավելի կարևոր բանից: Դուք հաջողությամբ ավարտին կհասցնեք այն, ինչ սկսել ու կես ճանապարհին կիսատ է թողել մեկ ուրիշը: Գումարին, արժեքավոր ունեցվածքին վերաբերող ամեն ինչում ուշադիր եղեք: Հեռու մնացեք չծրագրված գնումներից, իսկ բոլոր հաշվարկները հնարավորինս ուշադիր ստուգեք. դրանցում կարող են սխալներ թաքնված լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է: Շատ բան կդասավորվի այնպես, ինչպես պետք է, իսկ ավելի վաղ ծագած խնդիրները կլուծվեն: Հնարավորություն կունենաք հաջողությամբ կյանքի կոչել բարդ, բայց շատ հետաքրքիր նախագիծը: Դուք կարող եք ամրապնդել ձեր մասնագիտական դիրքերը, եկամուտների նոր աղբյուր գտնել: Բաց մի թողեք համախոհներին նրանց արածի համար շնորհակալություն հայտնելու շանսը. դա օգուտ կտա հարաբերություններին: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Դուք բաց չեք թողնի մտերիմներին ուրախացնելու հնարավորությունը, նրանք էլ նույնկերպ կպատասխանեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հավանական են կարևոր զրույցներ: Դրանք ձեզ կօգնեն շատ հարցերի պատասխաններ գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է: Դուք ճիշտ պահին ճիշտ տեղում կհայտնվեք, գլուխ կհանեք դժվարություններից, ու կգտնեք ծրագրերը կյանքի կոչելու ձևը: Իրադարձությունների անսպասելի ընթացքը հետաքրքիր մտքեր կտա, նշանի որոշ ներկայացուցիչներ նոր գաղափարներ կունենան՝ անսովոր ու համարձակ: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնց սկզբում լուրջ կվերաբերվեք, բայց ավելի ուշ կփոխեք ձեր կարծիքը: Օրը կարող է լուրջ հարաբերությունների սկիզբ դնել, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին դժվարությամբ լեզու կգտնեք շրջապատողների հետ: Փոխարենը ինքնուրույն աշխատանքի համար այդ հատվածը շատ հարմար է: Հնարավոր է՝ գումար ստանաք. այն ծախսելու որոշումն ինքնուրույն ընդունեք: Օրվա երկրորդ կեսի համար կարող եք գործնական հանդիպումներ ու բանակցություններ նշանակել: Դրանք ոչ միայն արդյունավետ, այլև հաճելի կանցնեն: Այդ հատվածը հարմար է նաև անձնական բնույթի հարցերը քննարկելու համար: Երեկոյան աշխատեք շատ չհոգնել: Արժե հետաձգել գործերը հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հաջող կդասավորվի, եթե ոչ ոքի թույլ չտաք շտապեցնել ձեզ ու առաջ անցնել ձեզանից: Այն բարենպաստ է գործնական շփումների, աշխատանքին ու բիզնեսին վերաբերող ցանկացած հարց քննարկելու համար: Երկարատև իրավաբանական դիմակայությունները կարող են ավարտվել ձեր համոզիչ հաղթանակով: Դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել մտերիմների հետ, լուծել երկար ժամանակ բոլորին անհանգստացնող ընտանեկան խնդիրները: Երեկոն հրաշալի է ծրագրեր կառուցելու համար: Հնարավոր են դրամական մուտքեր, հաճելի անակնկալներ: Նշանի որոշ ներկայացուցիչներ նվեր կստանան իրեր, որոնց մասին վաղուց էին երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գործերը վատ չեն ընթանա, բայց ձեր աչքին ամենուր թշնամիներ ու ձեր դեմ դավեր նյութող մարդիկ կերևան: Շուրջը բոլորին կասկածելով՝ ինքներդ ձեզ համար դժվարություններ կստեղծեք: Անընդհատ զգոն լինելու անհրաժեշտությունը կհոգնեցնի, իսկ գոյություն չունեցող դավադրությունները բացահայտելու փորձերը կշեղեն գործերից: Թուլացեք ու լավատեսորեն տրամադրվեք և միանգամից կտեսնեք, թե ինչպես է իրավիճակը դեպի լավը փոխվում: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ստեղծագործելու համար: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել նոր գաղափարները, ինչպես նաև այն, ինչ վաղուց էիք մտածել: Դուք էներգիայով լի կլինեք և հոգնածություն չեք զգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այս հանգիստ օրը հազիվ թե կարևոր իրադարձություններով նշանավորվի: Փոխարենը դուք հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք շուտով կհաջողվի կյանքի կոչել: Հնարավոր են գործնական բանակցություններ, նոր աշխատանքի կամ երկարաժամկետ համագործակցության առաջարկներ: Շատերին դուր կգա գործերին ձեր մոտեցումը՝ լուրջ և միաժամանակ ստեղծագործ: Անսովոր պատահարները, տարօրինակ զուգադիպությունները կօգնեն նորովի նայել սովորական բաներին: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն ինչում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այստեղ նրա հուշումները բացառապես ճշգրիտ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Դուք կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, եթե նախօրոք գործողությունների ծրագիր կազմեք, մտածեք, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ ձեր արարքներն ու հույզերի տակ ոչինչ չնախաձեռնեք: Արժե վերադառնալ հին գաղափարներին. չի բացառվում՝ հիմա դրանք կյանքի կոչելու եղանակ գտնեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրության, սիրելիի հետ շփվելու համար: Դուք կկարողանաք խոսել կարևոր բաների մասին, քննարկել ծրագրերը: Նույնիսկ միասին երազելը հեշտ կլինի. հիմա դա շատ կմտերմացնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է: Դուք կարող եք մի քանի գործով միանգամից զբաղվել ու հոգնածություն չզգալ, նույնիսկ եթե ստիպված լինեք սովորականից շատ աշխատել: Համախոհները ամեն անգամ չեն կարողանա օգնել ձեզ, բայց դուք կգտնեք առանց նրանց աջակցության գլուխ հանելու, անհրաժեշտ արդյունքի հասնելու ձևը: Հաճախ օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք: Հնարավորություն կունենաք կյանքի կոչել այն գաղափարները, որոնցից ժամանակին ստիպված եք եղել հրաժարվել: Այստեղ կարևոր է խուճապի չմատնվել, օգտվել իրադարձությունների բարենպաստ ընթացքից, ժամանակին գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անսովոր օր է: Այն վառ ու հիշարժան, հաճելի անակնկալներով լի կլինի: Կյանքում շատ բան կսկսի քիչ-քիչ փոխվել: Դա բոլորը չեն նկատի, բայց ձեր ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչ է տեղի ունենում և ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: Այդ իսկ պատճառով դուք ձեզ ճիշտ կպահեք, արագ կգտնեք դրված նպատակներին հասնելու ձևը: Դուք կլուծեք շատերին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Ամենայն հավանականությամբ պետք կգա վաղուց ստացած փորձը: Հնարավորություն կունենաք վերականգնել այն կապերը, որոնք ժամանակին թանկ էին ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|