ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 17
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1928 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը շատ լավ կդասավորվի: Հավանական են անսպասելի հաջողություններ, առաջընթաց գործերում: Դուք կզգաք աստղերի աջակցությունն ու կաշխատեք դրանից առավելագույն օգուտ քաղել: Հնարավոր են լավ նորություններ, դրական փոփոխություններ այնտեղ, որտեղ դրանց կարիքն ամենաշատը կար: Կպարզվի, որ թերագնահատել եք ձեր տաղանդներն ու հնարավորությունները, իսկ ահա լուծում պահանջող խնդիրների դժվարությունը, հակառակը, գերագնահատել եք:

Օրվա իրադարձությունները համոզիչ կերպով ցույց կտան, որ դուք շատ բաների եք ունակ: Դա կխոստովանեն նույնիսկ նրանք, որոնք նախկինում կասկածում էին ձեզ: Շատերը կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել ու ընկերանալ ձեզ հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը կարող է անհաջող լինել, բայց ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Ձեզ կհաջողվի էներգիան խաղաղ հունի մեջ դնել, հաղթահարել բոլոր արգելքները, հասնել վաղուց դրված նպատակներին: Օրը հրաշալի է սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու այն վերլուծելու համար: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի:

Շահավետ գործարքներ կնքելու շանս կունենաք: Նշանի որոշ ներկայացուցիչների կհաջողվի համատեղ գործողությունների մասին պայմանավորվել այն մարդու հետ, որը ժամանակի ընթացքում և՛ հուսալի համախոհ կդառնա, և՛ իսկական ընկեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար. դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից, ճիշտ եզրակացություններ կանեք: Դուք ունակ կլինեք գլուխ հանել ցանկացած բարդ իրավիճակից, պատասխաններ գնել հարցերին, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Շատերը կլսեն ձեր կարծիքը, կդիմեն խորհուրդների խնդրանքով:

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում մտերիմների հետ հարաբերությունները: Չի բացառվում, որ երկար ժամանակ ինչ-որ բան չեք նկատել կամ գիտակցաբար աչք եք փակել խնդիրների վրա: Հիմա կարող եք հրաժեշտ տալ պատրանքներին և իրավիճակն իսկապես դեպի լավը փոխել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք բոլորը հաղթահարելի կլինեն: Հաջողության հասնելուն կօգնի հնարամտությունը: Հաճախ սպոնտան, առանց երկար մտածելու կգործեք: Դա շատերին կզարմացնի, իսկ մտերիմներին երբեմն կստիպի հուզվել: Բայց ժամանակ կանցնի, և բոլորի համար պարզ կդառնա, որ դուք նպատակին տանող ամենահասարակ ու կարճ ճանապարհն եք ընտրել:

Պատրաստ եղեք խորհուրդների ու հուշումների, որոնցից կնախընտրեիք խուսափել: Երեկոն հաճելի անակնկալներ է խոստանում, այդ թվում՝ սիրային բնույթի: Սիրահարները կգտնեն միմյանց ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Դուք սխալներ չեք անի, եթե չշտապեք: Ինչ-որ բան կարող է սխալ ընթանալ շտապողականության պատճառով: Չմտածված արարքները հազվադեպ թույլ կտան անհրաժեշտ արդյունքների հասնել: Կարևոր հանդիպումների ժամանակ աշխատեք ավելորդ բաներ չասել, ձեր կարծիքն արտահայտեք ու գաղափարները հայտնեք միայն խիստ անհրաժեշտության դեպքում:

Օրվա երկրորդ կեսը նոր ծրագրեր կբերի, որոնք իրագործելով ձեր կյանքում ու մտերիմների հետ հարաբերություններում կկարողանաք ինչ-որ բան դեպի լավը փոխել: Կհաջողվի լուծել հին խնդիրները, պատասխաններ գտնել բոլորին անհանգստացնող հարցերին: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հաջողության հասնելը հեշտ չի լինի, բայց հնարավոր կլինի: Վատ մի զգացեք օգտվել ձեր կապերից, ծանոթներին ներգրավել կարևոր հարցերի լուծման մեջ: Արժե լսել խորհուրդները, քանի որ ձեր սեփական դատողություններն ամեն անգամ չէ, որ ճիշտ կլինեն, երբեմն ճիշտ եզրակացություններ անելու համար փորձն էլ բավարար չի լինի:

Աշխատեք ուշադիր հետևել, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Շանս կա՝ ինչ-որ կարևոր բան բաց թողնեք, մյուսներից շուտ տեղեկատվություն ստանաք, որը շուտով պետք կգա: Օրվա երկրորդ կեսը լավ նորություններ է խոստանում, որոնք կապված կլինեն ձեր կամ ձեր մտերիմներից մեկի հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա առաջին կեսին հնարավոր են դժվարություններ: Դժվարությամբ կկենտրոնանաք կարևոր գործերի վրա ու դժվարությամբ մտքում կպահեք ուշադրություն պահանջող ամեն ինչ: Երազանքներով տարվերով՝ վտանգ կա մոռանաք լուծում պահանջող խնդիրների կամ ծրագրած հանդիպումների մասին: Ավելորդ չի լինի գործերի ցանկ կազմելն ու օրվա ընթացքում դրանք կարդալը:

Օրվա երկրորդ կեսը դրական հույզեր, նոր տպավորություններ, հաճելի ծանոթություններ կբերի: Լավ ժամանակ է ընկերների հետ շփվելու համար: Հրաշալի գաղափարներ ու նոր ծրագրեր կունենաք, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար գործերի համար: Եթե հետևողական գործեք ու շրջահայաց լինեք, կկարողանաք մեծ հաջողությունների հասնել: Արժե ժամանակ գտնել հին համախոհների ու ձեզ լավ ճանաչող մարդկանց հետ անշտապ զրույցի համար: Նրանցից կարող եք և՛ խելամիտ խորհուրդներ, և՛ հետաքրքիր առաջարկներ սպասել:

Չեն բացառվում ծանոթությունները, որոնք սիրային շարունակություն կստանան: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, ինչ-որ մեկն առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Վատ չեն անցնի նույնիսկ չծրագրված ուղևորությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք կհասցնեք շատ լավ բաներ անել ինչպես ձեր, այնպես էլ մյուսների համար: Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Հնարավորություն կունենաք գործարքներ կնքել, որոնք շուտով եկամուտ կբերեն: Կարող եք լրիվ նոր բան սովորել: Այն, ինչ կարող է պետք գալ, համարյա միանգամից կմտապահեք:

Չեն բացառվում հաճելի լուրերը հեռվից, առաջարկները, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Իրենց մասին կարող են հիշեցնել մարդիկ, որոնց հետ ժամանակին ջերմ ու վստահելի հարաբերություններն են կապել: Կհաջողվի հանգիստ քննարկել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, ամեն ինչից գլուխ հանել ու փոխհասկացողության հասնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Հարմար օր է բարդ գործ ստանձնելու համար, որում կարող եք ինքնադրսևորվել, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Կկարողանաք հաղթել հին մրցակիցներին, ձեր գաղափարներով հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Կարևոր կլինի նախաձեռնող լինելն ու հաղթանակների, հաջողությունների մասին պատմելը: Հավատացեք, որ շուրջը բազում մարդիկ կան, որոնց իսկապես հետաքրքրում է, թե ինչի և ինչպես եք կարողացել հասնել:

Երեկոն հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ շփվելու համար. դուք հրաշալի կհասկանաք նրանց, հաճախ կկռահեք այն մարդկանց ցանկությունները, որոնք թանկ են ձեզ համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Հեշտությամբ կպայմանավորվեք ամենատարբեր մարդկանց հետ, միանման լավ լեզու կգտնեք և՛ հին ծանոթների, և՛ նրանց հետ, որոնց առաջին անգամ եք տեսնում: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Դրանք կարող են սիրային շարունակություն ստանալ, բայց այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից ու նախաձեռնող լինելու ունակությունից:

Օրը հարմար է տնային գործերի համար. դրանք ձեզ չեն հոգնեցնի ու ձանձրալի չեն թվա, շատ խնդիրներ ավելի արագ կլուծվեն, քան սպասում էիք: Լավ է օգտակար իրեր գնեք, ընդ որում՝ ոչ միայն ձեզ համար, այլև ուրիշներին՝ որպես նվեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է կարևոր զրույցների համար: Դրանք կարող են վերաբերել աշխատանքին կամ բիզնեսին, ստեղծագործ ծրագրերին ու անձնական գործերին: Բոլոր դեպքերում կկարողանաք համախոհներ գտնել, զրուցակիցներին համոզել ձեր ճշմարտացիության մեջ՝ ոչ ոքի չվիրավորելով ու ոչ ոքի զգացմունքները չխոցելով: Կարևոր կլինի նաև այն, որ դուք հնարավորություն կունենաք գլուխ հանել ինքներդ ձեզանից, անցյալում թողնել տագնապներն ու ապրումները, որոնք խանգարում էին առաջ շարժվել:

Ինչքան երեկոն մոտենա, այնքան շատ լավ գաղափարներ կունենաք: Դրանցից մի քանիսը կարող եք միանգամից կյանքի կոչել, մյուսների համար ստիպված եք լինելու մի փոքր սպասել, բայց մտածածից բոլոր դեպքերում չեք հրաժարվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1928 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/8