Աստղագուշակ․ նոյեմբերի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2177 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը բազում նոր գաղափարներ ու հետաքրքիր բացահայտումներ կբերի: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Դուք շատ բաներ կիմանաք մարդկանցից, որոնց փորձն ու գիտելիքները հարգանքի են արժանի: Այսօր սկսվող հարաբերությունները հազիվ թե բացառապես գործնական բնույթ կրեն. շուտով կուզենաք այն ոչ ֆորմալ հունի մեջ դնել: Ինտուիցիան կօգնի ձեզ շահավետ գործարքներ կնքել, այդ թվում՝ խոշոր գործարքներ: Գումարին և ունեցվածքին վերաբերող հարցերում դուք սխալներ չեք անի, նույնիսկ եթե ստիպված լինեք շտապելով որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անսովոր ու բարդ, բայց շատ հետաքրքիր օր է: Ստիպված եք լինելու զբաղվել լրիվ նոր բանով, ոտքի վրա սովորել: Դուք հրաշալի գլուխ կհանեք դրանից, շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ում կարող եք դիմել օգնության խնդրանքով: Նրա շնորհիվ հուսալի համախոհներ կգտնեք: Հավանական է անսովոր հանդիպում մի մարդու հետ, որը ժամանակին կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Հնարավոր է՝ ուզենաք ոչ միայն հիշել անցյալի հաճելի պահերը, այլև վերականգնել հարաբերությունները: Դա դժվար չի լինի, եթե նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք, երբեմն սրտին մոտ կընդունեք մանր տհաճությունները, ապրումներ կունենաք անհաջող զուգադիպությունների պատճառով: Դա այն դեպքում, երբ օրը լավ բաներ էլ շատ կբերի: Դուք անպայման կհասկանաք դա, եթե դրական տրամադրվեք: Կարող եք մեծ հաջողությունների հասնել՝ ինքնուրույն գործելով: Երբ ոչ ոք չփորձի ազդել ձեզ վրա, դուք ճիշտ որոշումներ կընդունեք, արագ գլուխ կհանեք բարդ իրավիճակներից: Հուշումներն ու խորհուրդները հազվադեպ օգտակար կլինեն. շրջապատողները հաճախ պարզապես չեն նկատի այն, ինչ դուք եք տեսնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգստությունը պահպանելը այնքան էլ հեշտ չի լինի. երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից, փորձում են ձեր համբերությունը: Լավ է հետաձգեք լուրջ հարցերի քննարկումը, սահմանափակվեք հաճելի ու չպարտավորեցնող զրույցներով: Չարժե խոստումներ տալ, քանի որ դրանք պահելն ավելի բարդ կլինի, քան հիմա է թվում: Դուք լավ գլուխ կհանեք բարդ գործերից, քանի որ պատրանքներ չեք կառուցի, իրատես կլինեք, կաշխատեք իրավիճակի խորքը թափանցել: Մանրուքներին ուշադրությունը կօգնի պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք ուրիշներին փակուղու առաջ են կանգնեցրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը հասարակ չի լինի: Միանգամից մի քանի գործ ուշադրություն կպահանջի, իսկ դուք կնախընտրեիք մեկ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ: Կնյարդայնացնի շրջապատողների դանդաղկոտությունը. որոշ պայմանավորվածություններ կխախտվեն միայն այն պատճառով, որ ձեր գործընկերները չեն հասցնի անել այն, ինչ խոստացել են: Բայց ժամանակի ընթացքում իրավիճակը դեպի լավը կփոխվի: Կհաջողվի սեփական հոգսերը կիսել այն մարդկանց հետ, որոնց վրա կարելի է հույս դնել, զբաղվել նրանով, ինչը ձեզ հետաքրքիր է: Կուրախացնեն լավ նորությունները: Հաճախ դրանք կբերեն ընկերները կամ մյուս մտերիմները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար է կարևոր թեմաների շուրջ մտածելու և այն հարցերը լուծելու համար, որոնք մյուսներին փակուղու առաջ են կանգնեցրել: Դուք արագ գլուխ կհանեք նրանից, ինչը նախկինում բարդ է թվացել, ճիշտ եզրահանգումների կգաք՝ ինֆորմացիայի չնչին մասի տիրապետելով: Ինտուիցիան կօգնի ճիշտ ընտրություն անել այնտեղ, որտեղ ստիպված եք սահմանափակվել գուշակություններով: Ինքնուրույն գործելով՝ դուք շատ բանի կկարողանաք հասնել: Խմբում աշխատելու, ջանքերը միավորելու համար ամենահարմար օրը չէ: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը. դա վերաբերում է և՛ գործական, և՛ անձնական հարաբերություններին: Ձեզ կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, բայց իրական փոխհասկացողությունը կվերականգնվի միայն երեկոյան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հագեցած ու բարենպաստ օր է, որը հարմար կլինի ամենատարբեր գործերի համար: Կարող եք ավարտել ավելի վաղ սկսածը, բայց նոր նախագծերի դեմ էլ աստղերը ոչինչ չունեն: Դուք հրաշալի գլուխ կհանեք ստեղծագործ մոտեցում, երևակայություն, ոչ ստանդարտ լուծումներ պահանջող գործերից: Ձեր հաջողությունները շատերի վրա տպավորություն կթողնեն. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ: Հաջողությամբ կլուծվեն գումարի հետ կապված հարցերը: Հավանական են շահավետ գործարքներ: Եթե վերջին ժամանակներս ֆինանսական կորուստներ ունեիք ոչ ձեր մեղքով, ապա այսօր արդարությունը կվերականգնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսին աշխատեք խուսափել տհաճ զրույցներից: Դա լավագույն ժամանակը չի լինի կարևոր քննարկումների համար, քանի որ նույնիսկ աննշան տարաձայնությունը կարող է վեճով ավարտվել: Մի փոքր սպասեք: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, շրջապատողների հետ լեզու գտնելն էլ կհեշտանա: Երեկոյան շատերը ձեզ կես խոսքից կհասկանան: Դուք արագ գլուխ կհանեք լավ ծանոթ գործերից, դրանցում սխալներ չեք անի: Նոր գործերը դժվարությամբ կտրվեն, բայց այստեղ էլ վատ արդյունքների չեք հասնի, քանի որ լուրջ կվերաբերվեք այն ամենին, ինչ կստանձնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է, որը կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխություններ է խոստանում: Այն հարմար կլինի նախաձեռնող լինելու, նոր բան առաջարկելու, վերջերս առաջ եկած գաղափարների մասին պատմելու համար: Շրջապատողները ուշադիր կլսեն ձեզ, շատերը պատրաստ կլինեն իրենց օգնությունն առաջարկել մտածածն իրագործելու հարցում: Դուք մտերիմների հանդեպ ուշադիր կլինեք, կաշխատեք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Դա օգուտ կտա հարաբերություններին, թույլ կտա անցյալում թողնել տհաճ պահերը: Ոչ ոք չի ուզենա հիշել հին խնդիրների մասին, փոխարենը զրույցի համար հաճելի թեմաներ շատ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է աշխարհին ցույց տալու համար, թե ինչի եք ունակ: Ձեր տաղանդներն ու կարողությունները աննկատ չեն մնա: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք շատ օգտակար կլինեն մասնագիտական տեսանկյունից: Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները. դուք կկարողանաք քննարկել կարևոր հարցերը, ավելի լավ գլուխ հանել նրանից, ինչի պատճառով վերջին ժամանակներս շատ էիք վիճում: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է բարդ ու կարևոր բաները քննարկելու, ոչ միանշանակ իրավիճակներից գլուխ հանելու, արդարությունը վերականգնելու և այն մարդկանց օգնելու համար, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Դուք կզգաք, որ կարող եք աշխարհը դեպի լավը փոխել ու չեք ուզենա ձեր շանսը բաց թողնել: Երբեմն ստիպված եք լինելու խառնվել ուրիշների գործերին, և դուք դա այնքան նրբանկատորեն կանեք, որ ոչ ոք չի էլ մտածի նեղանալ ձեզանից: Հավանական են շատ լավ նորություններ, կարևոր լուրեր, որոնց անհամբերությամբ էիք սպասում: Ձեր ու ձեր մտերիմների համար կարևոր հարցը ամենանպաստավոր ձևով կլուծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Վառ, հագեցած, հետաքրքիր և ոգեշնչող օր է: Կարող եք հետաքրքիր բաներ իմանալ. նոր ինֆորմացիան կազդի ձեր ծրագրերի վրա, կհուշի, թե ինչի վրա է պետք առաջին հերթին կենտրոնանալ: Դուք ոչ ոքի հետ չեք խորհրդակցի, պարզապես կլսեք ինտուիցիայի ձայնին: Նրա հուշումներն անպայման ճիշտ կլինեն: Հավանական են անսովոր, բայց շատ հաճելի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կթողնեն: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Դրանք արագ կզարգանան, և դա ձեզ դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|