Աստղագուշակ․ նոյեմբերի 15
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3116 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը բարենպաստ է: Հենց այդ հատվածն է հարմար երևակայություն ու ոչ ստանդարտ մոտեցում պահանջող բարդ գործերի համար: Ամեն ինչ միանգամից չի ստացվի, բայց դուք անկախ ամեն ինչից կքայլեք դեպի նպատակը ու հրաշալի արդյունքների կհասնեք: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. նրա հուշումները միշտ հստակ կլինեն: Օրվա երկրորդ կեսին մի փոքր նվազեցրեք ռիթմը: Այդ հատվածում ձեզ համար օգտակար կլինի հանգստանալը, պայմանները փոխելը, հաճելի մարդկանց հետ շփվելը: Ցանկալի չէ զբաղվել բարդ, հոգնեցուցիչ գործերով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար է շփումների, համախոհներ փնտրելու, ընդհանուր գործերը քննարկելու համար: Դուք ձեր գաղափարներով կհետաքրքրեք նույնիսկ նրանց, ովքեր ամեն նոր բանի քննադատորեն են մոտենում: Չի բացառվում՝ շատ ազդեցիկ համախոհներ ձեռք բերեք: Հաճախ գործերում կօգնի անձնական հմայքը, բայց դուք կփորձեք չչարաշահել այն: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Այդ հատվածում չեն բացառվում հաճելի նորությունները: Հաճախ դրանք կվերաբերեն ոչ այնքան ձեզ, որքան ձեր մտերիմներին: Հնարավոր է՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հասցրել եք կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին վերաբերող հարցերում ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Դուք ճիշտ որոշումներ կընդունեք, շահավետ գործարքներ կկնքեք: Որոշ Երկվորյակներ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը: Զգույշ եղեք գնումների ու ծախսերի հարցում: Այստեղ ձեզ բնորոշ կլինի թեթևամտությունը, որի համար ավելի ուշ կզղջաք: Առօրյա ախատանքը ավելի հոգնեցուցիչ կլինի, քան սովորաբար. մտածեք, թե դրանցից որոնք կարելի է հետաձգել: Երեկոն հարմար է ընկերների հետ շփվելու համար: Նման հանդիպումները կոգեշնչեն ու կբարձրացնեն ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարդ օր է: Երբեմն մտածածը միանգամից իրագործել չի ստացվի, կխանգարեն համախոհների հետ տարաձայնությունները, անբարենպաստ պայմանները, տարօրինակ պատահարները: Վեճերի ժամանակ դժվար կլինի սեփական տեսակետը պաշտպանելը, բայց մոտ ապագան ցույց կտա, որ ճիշտ էիք, այնպես որ՝ համբերությամբ զինվեք ու պարզապես սպասեք: Մտերիմները ձեզ հաճախ սխալ կհասկանան: Նման պահերին կարևոր է չբարկանալն ու վեճեր թույլ չտալը: Եթե հանգստություն պահպանեք, կգտնեք անհրաժեշտ բառերը: Երեկոն սիրահարված Խեցգետիններին ռոմանտիկ անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Անհանգիստ օր է: Դուք պետք է լուծեք ուրիշների խնդիրները, զբաղվեք նրանով, ինչն օգտակար է ուրիշների համար, բայց ձեզ այնքան էլ չի հետաքրքրում: Հնարավորություն կունենաք ձեզ լավագույն կողմերով դրսևորել, հետաքրքրել մարդկանց, որոնցից շատ բան է կախված: Հավանական են հաճելի ծանոթություններ, որոնք սիրային շարունակություն կստանան, եթե նախաձեռնող լինեք, ցույց տաք, որ համակրում եք տվյալ մարդուն: Պլանի համաձայն գործել հազիվ թե ստացվի: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք իմպրովիզներ անել, լրիվ նոր բան հորինել: Այդպես բարդ, բայց հետաքրքիր կլինի: Երեկոյան ձեզանով հպարտանալու առիթներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Դուք անբարեհամբույր տրամադրված կլինեք, հաճախ նույնիսկ անմեղ նկատողությունների մեջ տհաճ իմաստ կտեսնեք: Կարևոր գործերով արժե ինքնուրույն զբաղվել: Ինչ-որ մեկի հետ հոգսերը կիսելու փորձերը հազիվ թե հաջողվեն: Շրջապատողները հաճույքով խորհուրդներ կտան, բայց բոլոր խորհուրդներին չէ, որ արժե հետևել: Երեկոյան խուսափեք ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: Այդ ժամանակահատվածը հարմար է հանգստի համար: Աշխատեք հետաքրքիր ու չհոգնեցնող զբաղմունք գտնել. այդպես արագ կվերականգնեք հոգեկան հավասարակշռությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շատ հարցեր այսօր սովորականից արագ կլուծվեն: Բայց միայն մեկ պայմանով՝ եթե հանգստություն պահպանեք ու չհուզվեք: Հուզական դաշտը լարված կլինի, աշխատեք վերահսկել ձեզ, չտրվել բացասական հույզերին: Սահմանափակեք այն մարդկանց հետ շփումները, ովքեր ձեզ հանում են հունից իրենց նկատողություններով ու քննադատությամբ: Վատ օր չէ տնային գործերի համար: Դուք դրանց ստեղծագործաբար կմոտենաք, այնպես որ՝ չեք ձանձրանա ու չեք հոգնի: Կարող եք հյուրեր ընդունել. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դժվարությամբ կկենտրոնանաք կոնկրետ գործերի, պրակտիկ հարցերի լուծման վրա: Դուք շատ կմտածեք հեռավոր ապագայի մասին, բայց վտանգ կա՝ աչքաթող անեք այն, ինչ կարևոր է հենց հիմա: Հաճախ զրույցները ժամանակ կխլեն, որը կարելի էր ավելի արդյունավետ անցկացնել: Ավելի շատ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր պատրաստ են կիսվել օգտակար տեղեկատվությամբ, պատասխանել ձեր հարցերին: Երեկոյան հնարավոր են լավ նորություններ: Այդ ժամանակահատվածը հարմար է ապագային վերաբերող որոշումներ ընդունելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ստեղծված իրավիճակն ու ձեր ուժերը, պատրանքներ էլ չեք կառուցի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Դժվարությամբ գլուխ կհանեք հույզերից, բայց արժե գոնե փորձել, քանի որ դրանք ձեզ խանգարելու են: Պահի ցանկություններին մի տրվեք, գնահատեք ամեն քայլի հնարավոր հետևանքները: Երբեմն կթվա, որ շրջապատողները հատուկ պրովոկացիայի են ենթարկում ձեզ ու հանում են հավասարակշռությունից, իսկ իրականում նրանց պարզապես հասկանալի չէ, թե ինչու եք գործում այս և ոչ թե այլ կերպ: Եթե ուզում եք կարևոր հարցեր քննարկել, պատրաստ եղեք երկար բացատրությունների: Դուք շատ բանի կհասնեք ինքնուրույն գործելով, բայց կարևոր է չգերագնահատել ուժերը: Երեկոյան ցանկալի է խուսափել ծանրաբռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հետաքրքիր հանդիպումներ է խոստանում: Դուք պետք է շփվեք ամենատարբեր մարդկանց հետ և յուրաքանչյուրին պետք է մոտեցում ցուցաբերեք: Հաջող կանցնեն գործնական բանակցությունները, որտեղ ձեզ շատ պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Շատ Այծեղջյուրներ բիզնեսին կամ ստեղծագործական կյանքին վերաբերող հետաքրքիր գաղափարներ կունենան: Դրանք միանգամից կյանքի կոչել չի ստացվի: Ավելի ուշ կվերադառնաք մտածածին: Երբեմն լարված կդասավորվեն անձնական հարաբերությունները: Մտերիմներին մեծ պահանջներ կներկայացնեք, կվշտանաք, եթե ինչ-որ բան ձեր ուզածով չլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է մտերիմների հետ շփվելու համար: Նրանց հետ կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին, քննարկել բոլորի համար կարևոր գործերն ու իրավիճակները: Մի վախեցեք կիսվել կասկածներով ու ապրումներով, ձեզ կհասկանան ու կաջակցեն: Շատ խորհուրդներ օգտակար կլինեն: Գործերում հաջողությունները համեստ կլինեն: Բայց հազիվ թե բողոքեք. ինտուիցիան կհուշի, որ իրավիճակը շուտով դեպի լավն է փոխվելու, և այն չի սխալվի: Ինչով էլ զբաղվեք, ուշադիր եղեք մանրուքներին: Այն, ինչ հիմա աննշան է թվում, ավելի ուշ կարևոր դեր է խաղալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կենտրոնանալն այսօր սովորականից բարդ է լինելու: Եվ բանը միայն այն չէ, որ շրջապատողները ձեզ շեղելու են զրույցներով ու խնդրանքներով: Հաճախ ինքներդ էլ կնախընտրեք մտածել ինչի մասին ասես, միայն ոչ այն մասին, ինչով զբաղված եք: Դրա պատճառով ձգձգումներ, երբեմն էլ սխալներ կլինեն: Ուշադիր եղեք և հետո ձեզ շնորհակալություն կհայտնեք դրա համար: Մի շտապեք ֆինանսական հարցերը լուծելիս: Մտերիմների հետ շփումներն այսօր նրբանկատություն կպահանջեն: Այնպես որ՝ հետ կանգնեք նկատողություններից ու երկիմաստ կատակներից, որոնք սխալ կմեկնաբանվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|