Աստղագուշակ․ նոյեմբերի 14
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2039 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կուզենաք, որպեսզի ցանկություններն անհապաղ իրակականան, բայց համբերությամբ է պետք զինվել: Իրադարձությունները ուզածի նման արագ չեն զարգանա, և հազիվ թե կարողանաք դրա վրա ազդել: Չարժե նոր բան ստանձնել, եթե վստահ չեք, որ հարմար պահն է: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի, թե երբ է պետք գործել: Օրը հարմար է հանգստի համար. դուք արագ կվերականգնեք ուժերը, նույնիսկ ոչ մեծ դադարից հետո ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Լավ է օրգանիզմը ամրության փորձության չենթարկեք, սահմանափակվեք չափավոր ֆիզիկական ծարնաբեռնվածությունով: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հարմար է հին ընկերների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնք լավ գիտեն ձեզ, հասկանում են, թե ինչ դժվարությունների եք բախվել, ինչու եք վարվում այս և ոչ թե այլ կերպ: Կարող եք զրուցել կարևոր բաների մասին: Չի բացառվում՝ ձեզ լավ խորհուրդներ տան, հուշեն, թե ինչ է պետք նախաձեռնել մոտ ժամանակներս: Կարող եք ուսումնասիրել բարդ հարցերը, գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չափազանց բարդ ու համարյա անհասանելի էր թվում: Դուք արագ կսովորեք նորը, կմտապահեք այն ամենը, ինչ կարող է պետք գալ: Հավանական են հանդիպումներ մարդկանց հետ, որոնց փորձը կարող է օգտակար լինել ձեզ համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Դատարկ բաների համար մի անհանգստացեք, սրտին մոտ մի ընդունեք քննադատությունները: Այսօր դուք սովորականից ավելի խոցելի կլինեք, հեշտությամբ կկորցնեք հավասարակշռությունը: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք գիտեն՝ ինչպես աջակցել ձեզ ու բարձրացնել ձեր տրամադրությունը և միշտ գտնում են անհրաժեշտ բառերը: Շատ Երկվորյակների կոգեշնչեն նոր գործերը: Ամեն անգամ, երբ ստանձնեք անսովոր առաջադրանքների լուծումը, տրամադրությունը կլավանա, դուք ձեզ ավելի առույգ և էներգիայով լի կզգաք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, շատերը կուզենան ընկերանալ ձեզ հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հարմար օր է ապագայի մասին մտորելու համար: Ձեզ համար պարզ կլինի, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները, կհաջողվի կռահել նաև այն, թե ինչպես դրանք նպաստավոր հունի մեջ դնել: Բայց մի շտապեք կիսվել ձեր գաղափարներով: Հիմա հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դրանք ըստ արժանվույն գնահատել: Այնպես որ՝ նախ ամեն ինչ ինքներդ մտածեք: Միակ ոլորտը, որտեղ զգուշություն է պահանջվում՝ ֆինանսներն են: Լավ է գումարի հետ կապված որոշումներ չընդունեք, հատկապես եթե խոսքը նշանակալի գումարի մասին լինի: Մի վստահեք նրանց, ովքեր փորձում են գայթակղել ձեզ գրավիչ, բայց իրականությունից հեռու գործնական առաջարկներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաճելի շփումների և հանգստի օր է: Հաջող կանցնեն ուղևորությունները, նույնիսկ եթե դրանց մեկնել եք՝ առանց լավ ժամանակ անցկացնելու հույսի: Ճանապարհին հնարավոր են հաճելի անակնկալներ, ոգեշնչող իրադարձություններ, նաև ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ծրագրված ու չծրագրված գնումները հաջող կլինեն: Չի բացառվում աշխատանքի հետ կապված գաղափարներ ունենաք: Օրինակ՝ հասկանաք, թե ինչպես է պետք լուծել այն առաջադրանքը, որի մասին ողջ շաբաթ մտածել եք: Ձեր մտահանգումները ստուգելու և կոլեգաների հետ քննարկելու հնարավորություն շուտով կհայտնվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ, և՛ լրիվ նոր գործերից: Հաճախ կօգնեն ընկերները, որոնց աջակցությամբ հավասարակշռությունը չեք կորցնի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, ճանապարհին էլ խոչընդոտներ առաջանան: Դժվարությունները հաղթահարելուն կօգնի հնարամտությունը: Գաղափարները, որոնք այսօր կհայտնվեն ձեզ մոտ, հազիվ թե մեկ ուրիշի մտքում ծնվեին: Հավանական են հաճելի անակնկալներ, առանց առիթի անսպասելի նվերներ: Չեն բացառվում դրամական մուտքերը: Օրինակ՝ ձեզ կարող են վերադարձնել վաղուց մոռացված պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Զգույշ եղեք ու մի շտապեք որոշումների հարցում. դա էլ բավարար կլինի, որպեսզի օրը հաջող դասավորվի: Ամեն անգամ չէ, որ հարցերին ճիշտ պատասխանները մակերեսին դրված կլինեն, հիմա դրանց հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Ձեզ կօգնեն նոր ծանոթները: Անսպասելի կպարզվի, որ դուք ընդհանուր հետաքրքրություններ ունեք: Հնարավոր է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը: Օրը հարմար է գնումների համար: Դուք գումարը միշտ չէ, որ օգտակար իրերի վրա կծախսեք, բայց անպայման կընտրեք այն, ինչը երկար ուրախացնելու է ձեզ ու ձեր մտերիմներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հրաշալի օր է: Կարող եք կյանքի կոչել այն, ինչ շատ վաղուց եք մտածել, իրագործել չափազանց համարձակ թվացող գաղափարները: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ, հաճախ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: Հասկանալով, որ դուք շուտով հաջողության եք հասնելու, մարդիկ պատրաստ կլինեն աշխատել ձեր հաջողությունը կիսելու համար: Արժե հանդիպել հին ընկերներին: Նրանք ձեզ համար լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կունենան: Բաց մի թողեք հին կապերը վերականգնելու և այն մարդկանց հետ հաշտվելու հնարավորությունը, որոնց հետ վիճել էիք: Դրա համար հիմա նպաստավոր պահ է, դուք հեշտությամբ մոտեցում կգտնեք մարդկանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ձեզ համար կարևոր մարդկանց հետ հանդիպելու և լուրջ հարցերը քննարկելու համար: Կկարողանաք գտնել անհրաժեշտ բառերն ու հասնել փոխհասկացողության, խուսափել տարաձայնություններից ու վեճերից: Այսօր ձեռք բերած պայմանավորվածությունները թույլ կտան ապագային վստահությամբ ու լավատեսությամբ նայել: Բացի այդ, օրը հարմար է կարգուկանոն հաստատելու, անպիտան ու հնացած բաներից ազատվելու համար: Դա վերաբերում է ոչ միայն իրերին, այլև ծրագրերին: Ճիշտ ժամանակն է մտքից հանելու համար այն, ինչն արդեն չեք ուզում իրագործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հաջող կդասավորվի, եթե չասեք ու չանեք այն, ինչ առաջինը մտքին կգա, այլ փորձեք գնահատել ձեր արարքների հնարավոր հետևանքները: Անսովոր գաղափարները, որոնք հիմա կունենաք, ավելի ուշ կիրագործեք: Իսկ մինչ այդ օգտվեք պահից դրանք ընկերների հետ քննարկելու համար. ձեզ կհուշեն, թե ինչպես է լավ գործել: Հավանական են չծրագրված հանդիպումներ, անսպասելի այցեր: Երկուսն էլ կբարձրացնեն ձեր տրամադրությունը, կուրախացնեն այն մարդկանց հետ շփվելու հնարավորությամբ, որոնց մասին վերջերս շատ էիք մտածում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկիզբը հարմար է կարևոր զրույցի համար: Այն կարող է բարդ լինել, օրինակ, եթե ուզենաք խոսել մի մարդու հետ, որի հետ վերջերս հաշտ չէիք, քննարկել կուտակված խնդիրները: Բայց ընդհանուր լեզու գտնել կհաջողվի, անցյալում կթողնեք տարաձայնությունները, կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Ավելի ուշ անհանգիստ ժամանակահատված կգա: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, ոչինչ չմոռանալու և իրար չխառնելու համար պիտի շատ ջանաք: Դուք դրանից լավ գլուխ կհանեք. կօգնի փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք կկարողանաք վերահսկել հույզերը, ինչը հիմա շատ կարևոր կլինի, քանի որ թույլ կտա խուսափել տհաճ պահերից, սխալներից, որոնք արագ ուղղելը դժվար էր լինելու: Նկատելով, թե ինչ ճարպկորեն եք գլուխ հանում բարդ առաջադրանքներից, շրջապատողները ավելի հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Դուք կաշխատեք յուրաքանչյուրին օգնել: Բարենպաստ օր է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Հիմա դուք կարող եք մտերիմների հետ լրիվ անկեղծ լինել. նրանք կհասկանան ձեզ ու անպայման կաջակցեն, եթե դրա կարիքն ունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|