Աստղագուշակ․ նոյեմբերի 14
 ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Փոքրիկ դժվարություններ հնարավոր են, բայց օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Հավանական են ձգձգումներ գործերում. պլաններ կառուցելիս նկատի ունեցեք դա: Չի բացառվում՝ այսօր ավելի քիչ հասցնեք անել, քան հույս ունեիք, ինչ-որ բան ստիպված եք լինելու հետաձգել:
Հավանական են տարաձայնություններ մարդկանց հետ, որոնք նախկինում ձեր կողմից են եղել: Դրանում ոչ մի վատ բան չի լինի. հենց հիմա կարող եք հանգիստ քննարկել բոլոր խնդիրներն ու փոխզիջումային լուծում գտնել: Ձեզ համար կարևորը հավասարակշռությունը պահպանելն ու պրովոկացիաներին չտրվելը կլինի: Ինքնուրույն ընդունած որոշումները հաջող կլինեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Բարենպաստ օր է մտորելու, սովորելու, տեղեկատվություն հավաքելու ու վերլուծելու համար: Դուք չեք համաձայնի հասարակ ու ակներև պատասխանների հետ, կփորձեք միշտ հասնել ճշմարտությանը: Չի բացառվում՝ հենց նման մոտեցումն ու մանրուքներին ուշադրությունը օգնեն ջրի երես հանել թշնամիներին, գտնել մրցակիցների թույլ կողմերը:
Ոչ մի տեղ մի շտապեք: Հիմա դուք կարող եք դեպի նպատակը շարժվել ձեզ համար հարմար ռիթմով: Չնայած գործեր շատ կլինեն, դուք ժամանակ կգտնեք մտերիմների հետ շփվելու համար ու բաց չեք թողնի նրանց ուրախացնելու հնարավորությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հարմար օր է նոր բան ստանձնելու համար: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով, նախաձեռնող լինել: Դրա համար հիմա ամենահարմար ժամանակն է: Հնարավոր է, սկզբում քննադատական վերաբերմունքի արժանանաք, բայց ավելի ուշ շրջապատողները ձեր մտահղացումներն ըստ արժանվույն կգնահատեն:
Աշխատեք չխառնել գործնական ու անձնական հետաքրքրությունները, աշխատանքին, բիզնեսին կամ ֆինանսներին վերաբերող հարցերում չղեկավարվել հույզերով: Օրվա երկրորդ կեսին լավ է մտերիմների հետ չքննարկեք կարևոր հարցերը, քանի որ տարաձայնությունների հավանականությունը մեծ է:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Հարմար օր է շփումների համար: Լավ կանցնեն հին ու նոր ծանոթների հետ հանդիպումները: Դուք կարող եք լավ տպավորություն թողնել, շրջապատողներին հետաքրքրել ձեր գաղափարներով, ձեր պլանների մասին այնպես պատմել, որ յուրաքանչյուրի մոտ ցանկություն առաջանա մասնակցել դրանց իրագործմանը: Հնարավոր է ընկերական կամ սիրային հարաբերությունների սկիզբ: Երկու դեպքում էլ լավ է թույլ տաք, որ իրադարձություններն իրենց հունով զարգանան:
Դուք սովորականից արագ կհոգնեք. պլաններ կառուցելիս նկատի ունեցեք դա: Օրվա երկրորդ կեսին ցանկալի է խուսափել ծանրաբեռնվածությունից ու սթրեսային իրավիճակներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Հարմար օր է ընտանեկան գործերի և ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կկարողանաք զրուցել նրա մասին, ինչը ձեզ հուզում է, քննարկել ընդհանուր պլանները ու պայմանավորվել դրանց լուծման մասին: Սիրահարների հարաբերություններն այսօր յուրահատուկ ջերմ կլինեն:
Դժվարությամբ կկենտրոնանաք մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի վրա: Դուք հաճախ կշեղվեք, իսկ դա սխալների կհանգեցնի: Որոշ Առյուծների համար դժվար կլինի նոր բանով զբաղվելը: Նշանի ներկայացուցիչներն այնպես կվախենան ինչ-որ բան բաց թողնել, որ չեն նկատի ակներև լուծումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հագեցած ու բավական հոգնեցուցիչ օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, դրանցից մի քանիսը անսպասելի շատ ժամանակ կտանեն: Ինչ-որ բան ստիպված եք լինելու հետաձգել, և դա ձեզ դուր չի գա: Աշխատեք բացասական հույզերին չտրվել, հիմա վիճելն անտեղի կլինի: Մտերիմները ամեն հարցում չէ, որ պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց կփորձեն ձեր գաղափարներին քննադատական մոտեցում չցուցաբերել:
Կարող եք ոչ մեծ գնումներ անել: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք, որոնք երկար կուրախացնեն ձեզ ու ձեզ համար թանկ մարդկանց:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Վատ օր չէ, որը փչացնել կարող են միայն շտապողական որոշումներն ու չմտածված քայլերը: Շտապելու կարիք չկա: Ինչով էլ որ պատրաստվում եք զբաղվել, մտածածն իրագործելու համար պետք է սպասեք բարենպաստ պահի:
Երբեմն տարաձայնություններ կառաջանան շրջապատողների հետ, բոլորին դուր չի գա ձեր ռազմավարությունը: Աշխատեք պրովոկացիաներին չտրվել: Կարևոր է խուսափել վեճից: Նույնիսկ եթե արագ հաշտվել ստացվի, տհաճ նստվածք բոլորի մոտ կմնա: Երեկոյան հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Դուք հակված կլինեք արագ ու վճռական գործել, առանձնապես չեք մտահոգվի, թե ինչի կարող է դա հանգեցնել: Դրա հետ միասին, հույզերին տրվելը հիմա անցանկալի է: Դրանց ազդեցության տակ կասեք ու կանեք այն, ինչի համար հետո կզղջաք: Նշանի ամենաբռնկուն ներկայացուցիչները ռիսկի են դիմում կործանել այն, ինչ մեծ դժվարությամբ են ստեղծել:
Մտերիմների հետ շփումները միշտ չէ, որ հաճելի կլինեն, ձեզ հաճախ կքննադատեն: Պետք է խոստովանել, որ որոշ նկատողությունների մեջ առողջ հատիկ կա, բայց դուք դեռ պատրաստ չեք լինի լսել դրանք: Երեկոյան կուզենաք հանգստանալ, այնպես որ՝ այդ հատվածի համար ոչ մի կարևոր բան մի պլանավորեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հարմար օր է գործնական ոլորտում փոփոխությունների համար: Կարող եք քննարկել աշխատանքը փոխելու, նոր գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցություն սկսելու հետ կապված հարցերը: Օրը հարմար է նաև անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու համար. ձեզ ընդառաջ կգան:
Այսօր պետք է խուսափեք ձանձրույթից, որի պատճառով տրամադրությունը կփչանա, նյարդային ու մռայլ կդառնաք: Աշխատեք ձեզ համար հետաքրքիր զբաղմունք գտնել: Օրինակ, օգտակար կլինի հին նախասիրության մասին հիշելը: Հավանական են հաջողություններ ուսման մեջ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Հիանալի, արդյունավետ օր է: Շատ գործերում կարող եք հրաշալի արդյունքների հասնել: Երբեմն-երբեմն ծագող խնդիրները ձեզ չեն վախեցնի, իսկ բարդ խնդիրների լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Լավ է հույս դնեք սեփական ուժերի վրա ու աջակցության չսպասեք: Շատ իրավիճակներում օգնության կարիք պարզապես չունեք: Չեն բացառվում տարաձայնություններն այն մարդկանց հետ, որոնց սովոր եք ձեզ համախոհ համարել: Բացատրությունները շատ երկար ժամանակ կխլեն, այնպես որ՝ հետաձգեք դրանք:
Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող գնումներ ու գործարքներ: Գործնական հոտառությունը հուսախաբ չի անի նույնիսկ այն Այծեղջյուրներին, ովքեր նախկինում երբեք կոմերցիոն գործունեությամբ չեն զբաղվել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հուզական դաշտը լարված կլինի, այնպես որ՝ հանգստություն պահպանելը հեշտ չի լինի: Ցանկացած դատարկ բան կհանի ձեզ հավասարակշռությունից: Հատկապես դժվար կլինի նշանի երիտասարդ ներկայացուցիչների համար, որոնց այսօր բոլորը, չգիտես ինչու, կփորձեն կյանք սովորեցնել: Շեղվելուն կօգնեն բարդ ու հետաքրքիր գործերը: Հենց հասնեք առաջին հաջողություններին, իսկ դրանց երկար սպասելու կարիք չի լինի, տրամադրությունն էլ կլավանա:
Անսովոր գաղափարներ կունենաք, որոնք կյանքի կոչելու համար օգնության կարիք կզգաք: Համախոհներ ընտրելուն կօգնի ինտուիցիան. այն անսխալ կհուշի, թե ում կարելի է վստահել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հանգիստ, բարենպաստ օր է: Մի շտապեք որոշումների ու եզրակացությունների հարցում: Պլաններն ու ապագա քայլերը մտածելու համար սովորականից շատ ժամանակ կպահանջվի: Բայց եթե չշտապեք, կգտնեք ամենակարևոր նպատակներին հասնելու ձևը: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Եթե վաղուց էիք մեկին կարոտում, արժե հիշեցնել նրան ձեր մասին. շփումները հաճելի կլինեն:
Ուշադիր եղեք ուղևորությունների ժամանակ: Երկար ճամփորդության մեկնելիս մի ծուլացեք ստուգել երթուղին ու համոզվել, որ ձեզ հետ վերցրել եք ամեն անհրաժեշտ բան:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: