Աստղագուշակ․ նոյեմբերի 13
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2286 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լուրջ տրամադրվեք: Օրը բացարձակապես հարմար չէ պահի քմահաճույքներին տրվելու, կարևոր գործերը պահի ցանկությունների պատճառով հետաձգելու համար: Զվարճանքների, հաճելի շփումների ու հանգստի համար ժամանակ կմնա, բայց նախ պիտի ինչ-որ օգտակար բանով զբաղվեք: Օրվա առաջին կեսը հարմար կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են հաջող գնումներ, շահավետ ներդրումներ: Ավելի ուշ կգա նվերների, հաճելի անակնկալների, ուշադրության նշանների ժամանակը, որոնց համար շատ ուրախ կլինեք: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին իրադարձությունները կարող են ուզածից դանդաղ զարգանալ: Դա ձեզ չի ուրախացնի, կուզենաք ավելի արագ հասնել դրված նպատակներին, բայց ոչ ոք ոչ մի տեղ չի շտապի: Կարևոր կլինի ձեզ համակած նյարդայնությունը հաղթահարելը և կոնֆլիկտներ չհրահրելը: Աստիճանաբար իրավիճակը կլավանա, օրվա երկրորդ կեսն էլ հաճելի կանցնի: Շատ Ցուլերի այն հետաքրքիր հանդիպումներ է խոստանում ու անսովոր մարդկանց հետ ծանոթանալու և ընկերանալու հնարավորություն կտա: Հավանական են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք: Հյուր կգան հենց այն մարդիկ, որոնց հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը անակնկալներ կբերի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դուք ուրախ կլինեք իմպրովիզներ անելու, նոր բան մտածելու, հենց նոր առաջ եկած գաղափարները կյանքի կոչելու հնարավորության համար: Հավանական են չծրագրված հանդիպումներ, ինչպես նաև ծանոթություններ, որոնց համար շատ ուրախ կլինեք: Անսովոր ու գրավիչ մի բանով զբաղվելու հնարավորություն կունենաք: Նոր գործն անմիջապես կգրավի ձեզ ու շատ բան կսովորեցնի: Հավանական են դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը կօգնի իսկապես հրաշալի իրեր ընտրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հոգսեր սպասվածից շատ կլինեն: Անհապաղ ուշադրություն պահանջող գործեր կհայտնվեն, մտերիմներից մեկը ձեր օգնության կարիքը կունենա: Դուք կհասցնեք անել այն ամենն, ինչ պետք է և նույնիսկ ավելին, չնայած՝ երբեմն ինքներդ էլ չեք կարողանա բացատրել, թե ինչպես է այդպես ստացվել: Աշխատեք շատ չհոգնել: Հոգնածության դեպքում տրամադրությունը կփչանա, բացասական հույզերը վերահսկելն էլ կդժվարանա: Երեկոն լավ է հանգիստ անցկացնեք՝ հետաձգելով բարդ գործերն ու հնարավորինս խուսափելով սթեսային իրավիճակներից: Ուժերը վերականգնելուց հետո ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը, կկռահեք, թե ինչ են շրջապատողներն ուզում լսել ձեզանից: Հաճախ ինտուիցիան կհուշի, թե ում կարելի է վստահել, իսկ ում հետ է պետք զգոն լինել: Լուրջ հարցերն ամեն անգամ երկար քննարկումներ չեն պահանջի: Երբեմն լավ որոշումները միանգամից կծնվեն, և ամենից հաճախ՝ հենց ձեր մտքում: Կմնա միայն մնացածներին համոզելը, ինչից արագ գլուխ կհանեք: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Դրանք շատ տեղին կլինեն. կարող եք ոչ պարտադիր, բայց հաճելի գնումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հրաշալի, արդյունավետ ու հետաքրքիր օր է: Նրա առաջին կեսին հնարավոր են թյուրիմացություններ ու ցավալի պատահարներ: Բայց խոսքը մանրուքների մասին կլինի ու լրիվ պարզ կլինի, որ անհանգստանալու բան չկա, շուտով ամեն ինչ հարթվելու է: Ինտուիցիան ձեզ այդ հարցում հուսախաբ չի անի: Օրվա երկրորդ կեսը լավ կդասավորվի: Շատ Կույսերի այն կուրախացնի զարմանալի զուգադիպություններով: Դրանց շնորհիվ հնարավորություն կունենաք իրագործել վաղուց մտածածն ու լուծել այն խնդիրները, որոնց մասին վերջերս ստիպված էիք շատ մտածել ու խոսել: Երեկոն կուրախացնի հաճելի լուրերով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն անակնկալներով լի կլինի: Հաճախ ստիպված եք լինելու որոշումները ոտքի վրա ընդունել: Դա ձեզ չի վախեցնի. ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել, և դուք չեք կասկածի, որ նպատակին տանող ճիշտ ուղի եք ընտրել: Ընկերներն ու հին ծանոթները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարները: Նման աջակցության շնորհիվ կհաջողվի իրագործել կարևոր ծրագրերը: Հավանական են անսովոր հանդիպումներ ու հաճելի ծանոթություններ: Դուք հմայիչ կլինեք, շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Մարդիկ, որոնք նախկինում չէին նկատում ձեր արժանիքները, այսօր ուշադրություն կդարձնեն դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը կուրախացնի անակնկալներով: Լավ ժամանակ կլինի նշանի շատ ու շատ ներկայացուցիչների համար, որոնք կարող են անել վաղուց մտածածը, իրագործել համարձակ ծրագիրը: Պայմանները բարենպաստ կլինեն, երբեմն նպատակին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի մտերիմների հետ շփվելու համար. շատ բան պիտի քննարկեք, միասին զբաղվեք բոլորի համար կարևոր գործով: Չծրագրված ռոմանտիկ ժամադրությունները անսպասելի վառ ու հիշարժան կանցնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ օր է ցանկացած տեսակի հանդիպման համար: Այսօր մարդիկ կհետաքրքրվեն ձեր գործերով, բազմաթիվ հարցեր կտան, որոնց թվում կլինեն բավական բարդերը: Դրանց առանց ավելորդ համեստության պատասխանեք, վատ մի զգացեք պատմել ձեր ձեռքբերումների մասին: Բոլորը իսկապես կուզենան իմանալ, թե ինչի եք հասցրել հասնել և ինչպես է դա ձեզ հաջողվել: Կարող եք արագ գլուխ հանել բարդ գործերից, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Հիմա ինտուիցիան կհուշի՝ ինչպես անցնել դրանց, ինչից սկսել: Կօգնեն հին ծանոթները, ընդ որում՝ նրանց խնդրելու կարիք էլ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի օր է նախաձեռնող լինելու, անսովոր մի բան առաջարկելու համար: Ձեր գաղափարները շատերին դուր կգան, դրանք ոտքի վրա կյուրացվեն: Չեն բացառվում ապագա աշխատանքի, բիզնես-նախագծերի մասին զրույցները, որոնց վրա էլ շուտով կկենտրոնանաք: Հնարավոր են առաջարկներ, որոնց շուրջ հանգիստ կարող եք մտածել առաջիկա մի քանի օրվա ընթացքում: Բարենպաստ օր է ուղևորությունների ու զբոսանքների համար: Պայմանների փոփոխությունն օգուտ կտա, կոգեշնչի, նոր գաղափարներ կհաղորդի: Անսովոր պայմաններում նույնքան անսովոր ծանոթություններ կհաստատեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար կլինի լուրջ զրույցների և այն հարցերը քննարկելու համար, որոնք կարևոր են և՛ ձեր, և՛ ձեր մտերիմների համար: Կհաջողվի գլուխ հանել խճճված իրավիճակներից, հասկանալ, թե ինչպես է լավ գործել: Հաճախ կօգնի ուրիշի փորձը, որի շնորհիվ նույնիսկ մանր-մունր, աննշան սխալներ չեք անի: Կարող եք լրիվ նոր գործեր ստանձնել: Դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք, արագ կսովորեք այն ամենն, ինչ պետք է: Կուրախացնեն հին ծանոթների հետ հանդիպումները. նրանց հետ զրուցելու շատ թեմաներ կունենաք: Օգտակար կլինի վերջին օրերի իրադարձությունները քննարկելը: Նման զրույցները ձեզ հետաքրքիր մտքեր կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկզբին լարված պահերից խուսափել հազիվ թե ստացվի: Հնարավոր են անհաջող զուգադիպություններ, լուրեր, որոնք կխառնեն ձեր ծրագրերը: Սակայն դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն էլ արագ դեպի լավը կփոխվի: Օրվա կեսը լավ նորություններ և ուրախության առիթներ կբերի, նաև հնարավորություններ, որոնցից կուզենաք օգտվել: Երեկոն բացառապես հաճելի կանցնի: Շատ Ձկների համար այն կապված կլինի հին ցանկությունների իրագործման և այն խնդիրների լուծման հետ, որոնց պատճառով վերջերս շատ էիք անհանգստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|