Աստղագուշակ․ նոյեմբերի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1652 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դուք հաճախ կշտապեք: Երբեմն դա կօգնի, քանի որ շրջապատողներից արագ կգործեք, հաճախ առաջ կանցնեք հին մրցակիցներից, մյուսներից վաղ պատասխան կգտնեք կարևոր հարցերին: Բայց կարող է լինել նաև հակառակը՝ շտապողականությունը կարող է ցավալի սխալների ու սխալ հաշվարկների պատճառ դառնալ: Իհարկե, դուք ժամանակին կնկատեք ու կուղղեք դրանք, բայց կարելի էր նախապես խուսափել ավելորդ հոգսերից՝ հենց սկզբից ճիշտ որոշում ընդունելով: Արժե զգույշ լինել գումարի հետ: Ֆինանսներին և արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում կարգապահ է պետք լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա առաջին կեսին հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, համատեղ գործողությունների ու ընդհանուր ծրագրերի իրագործման մասին պայմանավորվելը: Բայց վշտանալ պետք չէ: Պարզապես մի փոքր սպասեք, ավելի ուշ կկարողանաք փոխհամաձայնության հասնել և տարաձայնությունները թողնել անցյալում: Եթե ձեզ ճիշտ պահեք, կաջակցեն նույնիսկ հին մրցակիցները: Աշխատեք ուրախացնել սիրելիին, հաճելի անակնկալ անել նրան. դա հարաբերություններին օգուտ կտա: Հնարավորություն կունենաք նաև զարմացնել մտերիմներին՝ կատարելով նրանց վաղեմի ցանկությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը դժվարություններից ու խնդիրներից զուրկ չի լինի, բայց կարող է նշանակալի դրական փոփոխություններ բերել: Դրական միտումների ազդեցությունը հատկապես նկատելի կլինի անձնական հարաբերություններում: Շատ բաների մասին պիտի խոսեք մտերիմ մարդու հետ: Մի կասկածեք, որ ձեզ կհասկանան ու կաջակցեն: Չի բացառվում՝ պատասխաններ գտնեք այն հարցերին, որոնց շուրջ վերջին շրջանում մտորում էիք: Հավանական են սիրային անակնկալներ: Նոր աշխատանքային խնդիրներ կհայտնվեն, այդ թվում՝ շտապ խնդիրներ: Պատրաստ եղեք փոխել ձեր ծրագրերը, ինչ-որ բան ստիպված եք լինելու հետաձգել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աստղերը հաճելի անակնկալներ ու հաջող զուգադիպություններ կմատուցեն: Օրը ուրախության առիթներ կբերի: Նշանի շատ ներկայացուցիչներ հետաքրքիր ծանոթություններ կհաստատեն, ընկերների կամ հին ծանոթների հետ ուրախ ժամանակ կանցկացնեն: Օգտակար կլինեն սպորտով զբաղվելը, հանգիստն ու պայմանների փոփոխությունը: Եթե ծրագրել եք օրը տանն անցկացնել, աշխատեք չխախտել իրադարձությունների սովորական ընթացքը, զբաղվեք անսովոր ու գրավիչ գործով: Կարող եք ուսում սկսել. դուք արագ կմտապահեք ամենն, ինչ պետք է, իսկ ստացված գիտելիքները շուտով անպայման պետք կգան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բարենպաստ կլինի: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու, ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցերը լուծելու համար: Նշանի շատ ներկայացուցիչներ կվերադառնան հին գաղափարներին, կհասկանան՝ ինչպես օգուտ քաղել դրանցից: Մտերիմներն այսօր ձեր ուշադրության ու հոգատարության կարիքը կունենան: Օրվա երկրորդ կեսը հարմար է ընտանեկան միջոցառումների, հարազատների հետ շփվելու համար: Կարող եք ընկերներին հյուր կանչել հրաշալի ժամանակ կանցկացնեք: Հավանական են ոչ մեծ, չծրագրված ծախսեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հարմար է շփումների համար: Դուք հետաքրքիր զրույցներ կվարեք, ամենատարբեր բաների մասին կխոսեք այն մարդկանց հետ, որոնք ձեզ նման չեն, բայց պատրաստ են շատ հարցերում աջակցել: Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ նույնիսկ նոր ծանոթներին կես խոսքից կհասկանաք: Շատ սուր կլինի ինտուիցիան. դուք սխալներ չեք անի, եթե լսեք նրա հուշումները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուսման, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում և երևակայություն պահանջող գործերի համար: Դուք շատ բաների ուրիշների նման չեք նայի, կնկատեք այն, ինչ շրջապատողները չեն տեսել, և դա կնպաստի հաջողությանը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Այսօր ձեզ և՛ հաճելի, և դժվար պահեր են սպասվում: Չի բացառվում՝ ստիպված լինեք ոտքի վրա փոխել ծրագրերը, հարմարվել նոր պայմաններին: Բայց դուք արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, ճիշտ որոշումներ կընդունեք և կհասնեք դրված նպատակներին: Չեն բացառվում վեճերը: Աշխատեք չտաքանալ ու ավելորդ բաներ չասել: Հումորի զգացումը թույլ կտա հարթել սուր անկյունները: Կուրախացնի մտերիմների աջակցությունը: Դուք կարող եք վստահ լինել՝ ձեզ կօգնեն, եթե ինչ-որ բան այնպես չընթանա: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք հաջողությունների կհասնեք աստղերի աջակցության, ինչպես նաև սեփական ոգևորության շնորհիվ: Հարմար օր է ստեղծագործ նախաձեռնությունների համար. ոգեշնչվածությունը կայցելի ձեզ: Դուք շատ օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար, կգտնեք ինչ-որ բան դեպի լավը փոխելու ձևը: Հնարավորություն կունենաք ամրապնդել այն մարդկանց հետ հարաբերությունները, որոնք թանկ են ձեզ համար ու վերջ տալ վեճերին: Օրը հարմար է սիրային հարաբերություններում նախաձեռնող լինելու համար. ձեզ կաջակցեն: Օրվա երկրորդ կեսին ֆինանսական հարցերը հաջողությամբ լուծելու շանս կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կդասավորվի: Ձանձրանալու ժամանակ չեք ունենա. հետաքրքիր գործեր ու խնդիրներ կհայտնվեն: Դուք բաց չեք թողնի ձեզ լավագույն կողմերով դրսևորելու հնարավորությունը, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը, ձեր տաղանդներին անսպասելի կիրառում կգտնեք: Հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դուք առանց դժվարության կշահեք շրջապատողների հարգանքն ու համակրանքը, օգնություն կստանաք, եթե դրա կարիքն ունենաք: Կարող եք զբաղվել տնային գործերով. դրանք ձանձրալի չեն թվա: Երեկոն հարմար է հյուրեր ընդունելու համար: Չի բացառվում՝ իմպրովիզացված ընտանեկան տոնի առիթ լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Այսօր հազիվ թե կարողանաք խուսափել ապրումներից ու հուզումներից: Առավոտյան ստիպված եք լինելու գլուխ հանել դժվարություններից, պատասխաններ փնտրել բարդ հարցերին: Բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք կզգաք աստղերի աջակցությունը, կհասկանաք, որ պատրաստ եք նոր գործեր ստանձնել: Հնարավորություն կունենաք ծանոթանալ հետաքրքիր ու անսովոր մարդկանց հետ, դուք նրանց շատ դուր կգաք: Լավ է ապագայի ծրագրերը քննարկեք ընկերների ու հին ծանոթների հետ: Դուք օգտակար խորհուրդներ ու հուշումներ, արժեքավոր տեղեկատվություն կստանաք: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի լավ լուրերով ու հետաքրքիր առաջարկներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հաջող կդասավորվի: Խնդիրները, որոնք ձեզ վերջերս ստիպում էին անհանգստանալ, անսպասելի իրենք իրենց կլուծվեն: Նոր հնարավորություններ կբացվեն. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել, նույնիսկ եթե ստիպված լինեք ռիսկի դիմել: Հին երազանքն իրագործելու շանս կունենաք: Հնարավոր են դրամական մուտքեր: Չի բացառվում գործնական առաջարկը, որն ընդունելով կբարելավեք ձեր ֆինանսական վիճակը: Գնումների հարցում լավ է չշտապեք. հիմա դժվարությամբ կհասկանաք, թե ինչի վրա արժե գումար ծախսել: Փոխարենը հնարավոր են աննման նվերներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Անհրաժեշտ արդյունքներին հասնելու համար ստիպված պիտի լինեք ջանքեր գործադրել: Հաճախ տարաձայնություններ կառաջանան: Հատկապես բարդ կլինի այն մարդկանց հետ լեզու գտնելը, որոնք համարում են, որ կարող են ասել ձեզ, թե ինչ և ինչպես է պետք անել: Բայց դուք ձեզ կոռեկտ կպահեք, պրովոկացիաներին չեք տրվի ո կգտնեք իրավիճակը դեպի լավը փոխելու ձևը: Ֆինանսական տեսանկյունից օրը հաջող է: Հավանական են շահավետ գործարքներ, գնումներ, որոնց մասին զղջալու կարիք չի լինի: Օրը հարմար է կահույք, կենցաղային տեխնիկա և այլ օգտակար իրեր գնելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|