Աստղագուշակ․ նոյեմբերի 11
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Ինչ-որ մեկի պատահական խոսքերը ձեզ համար ոգեշնչվածության աղբյուր կարող են դառնալ, հրաշալի գաղափարներ կտան, ցույց կտան, թե ուր է պետք շարժվել: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Ձեզ կհաջողվի արագ մտապահել նույնիսկ անհասկանալին, իսկ հետո արդեն պարզել, թե ինչն ինչոց է: Շրջապատողների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, քանի որ հաճախ կկռահեք, թե ինչ կա նրանց մտքին:
Առօրյա գործերը բարդ չեն թվա, դուք կզգաք, որ պատրաստ եք ավելի նշանակալի մի բան ստանձնելուն: Դա ակներև կլինի նաև ձեր ղեկավարությանը, այնպես որ՝ հետաքրքիր առաջարկները սարերի հետևում չեն լինի: Իսկ մինչ այդ օգտվեք փոքրիկ դադարից մտերիմներին ուշադրություն հատկացնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրվա սկիզբը բացառապես արդյունավետ կլինի: Միայն մի քանի ժամվա ընթացքում մի քանի կարևոր առաջադրանք կլուծեք, կանեք այն, ինչի համար առաջ ժամանակ չէր մնում: Կարող եք ինքնուրույն աշխատել, կարող եք նաև միավորվել փորձված մարդկանց հետ, եթե նրանք պատրաստ են զինվել ձեր գաղափարներով և ամեն դատարկ բանի պատճառով չվիճել:
Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի, թույլ կտա թուլանալ ու հաճելի ժամանակ անցկացնել: Կգա այն մարդու հետ հանդիպելու համար հարմար պահը, որին վաղուց էիք կարոտում: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին կոլեգաները: Հիմա նրանք դեռևս կուզենան պարզապես զրուցել, բայց ավելի ուշ կարող են հետաքրքիր գործնական առաջարկներ անել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկզբին մի շտապեք ծախսել գումարը: Դա հաստատ լավագույն հատվածը չի լինելու խոշոր գնումների կամ լուրջ գործարքներ կնքելու համար: Ցանկալի չէ պարտքով գումար տալը կամ վարկեր վերցնելը: Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար է գործնական բանակցությունների համար: Դուք ձեր ճշմարտացիությունը կապացուցեք նրանց, ովքեր կասկածում էին դրանում:
Օրվա երկրորդ կեսը շատ անհանգիստ ու նույնքան արդյունավետ կանցնի: Այո, պիտի միաժամանակ հազար ու մի գործով զբաղվեք: Բայց դա ձեզ երբեք չի վախեցրել: Հիմա կարող եք գլուխ հանել նրանից, ինչը շաբաթներով հետաձգում էիք: Օգտվեք հարմար պահից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Այսօր շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի: Սակայն վերջին դերը չի խաղա համախոհների աջակցությունը, այնպես որ՝ մտածեք, թե ում վրա կարող եք հույս դնել, ով է պատրաստ աջակցել ձեր գաղափարները: Երբ կողքին ընկերները կամ պարզապես ձեր հետաքրքրությունները կիսող մարդիկ լինեն, դժվարությունները ձեզ չեն վախեցնի, խոչընդոտները հեշտությամբ կհաղթահարվեն և նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը լրիվ իրատեսական կդառնան:
Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք կհասկանաք, թե ինչ են ձեզանից ուզում շրջապատողները, բայց չեք փորձի ամեն գնով արդարացնել նրանց ակնկալիքները: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե երբ կարելի է փոխզիջման գնալ, իսկ երբ է լավ պնդել ձերը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրն անակնկալներ կբերի: Հաճախ դրանք հաճելի կլինեն, բայց, միևնույնն է, կստիպեն հուզվել, չեն թողնի հավաքել մտքերը: Դժվարությամբ կկենտրոնանաք ընթացիկ գործերի վրա, նույնիսկ եթե հասկանաք, որ դրանք հենց հիմա են ուշադրություն պահանջում: Բարեբախտաբար, ձեր կողքին կլինի մեկը, ով պատրաստ կլինի օգնել, իր վրա վերցնել շտապ առաջադրանքների լուծումը:
Օրվա առաջին կեսը խառնաշփոթի մեջ կանցնի, իսկ երկրորդը հանգիստ ու ավելի հաճելի կլինի: Կհաջողվի վերլուծել վերջին շրջանի իրադարձությունները և հասկանալ, թե ինչու է ամեն ինչ այս և ոչ թե այլ կերպ դասավորվել: Հաճախ դա կօգնի որոշել, թե ինչ է պետք անել հետո:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Հրաշալի, արդյունավետ օր է: Դուք վճռականորեն տրամադրված կլինեք, ոգևորությամբ լի կլինեք, արագ գլուխ կհանեք բարդ առաջադրանքներից, որոնց վրա նախկինում շատերն են գլուխ կոտրել: Բազում լավ գաղափարներ կունենաք: Դրանց իրագործմանը կարելի է անհապաղ անցնել, և դուք ժամանակը զուր չեք վատնի:
Ցանկացած գործնական բանակցություն և աշխատանքային հանդիպում լավ կանցնի: Դուք հեշտությամբ բոլորին կհամոզեք ձեր ճշմարտացիության մեջ, նույնիսկ ոչ վաղ անցյալի մրցակիցներին ձեր կողմը կգրավեք: Ամենատարբեր մարդկանց մոտեցում գտնելու ունակությունն այսօր օգտակար կլինի անձնական հարաբերություններում. դա կօգնի խուսափել մանր-մունր վեճերից ու դատարկ բաների պատճառով տարաձայնություններից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Շտապելու կարիք չկա: Այսօր համառությունն ու նպատակասլացությունը այնքան կարևոր չեն լինի, որքան հարմար պահին սպասելու, հենց նպաստավոր պահին գործելու ունակությունը: Օգտակար կլինի մարդկանցից գլուխ հանելու ունակությունը: Դրա շնորհիվ դուք հույս կդնեք միայն նրանց վրա, ովքեր արժանի են վստահության ու կխուսափեք շատ դժվարություններից:
Աշխատեք մտերիմների հետ չվիճել կենցաղային հարցերի շուրջ: Որքան էլ տարօրինակ է, հենց հասարակ պրակտիկ հարցերը հիմա ամենաշատ տարաձայնությունները կառաջացնեն: Ընդ որում՝ ավելի ուշ ամեն ինչ կարելի կլինի մի քանի րոպեում հարթել՝ պահպանելով լավ տրամադրությունն ու խուսափելով փոխադարձ վիրավորանքներից:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրն սկսեք կարևորից: Առավոտը լուրջ հարցերին պատասխաններ ստանալու և այնպիսի մի բան անելու հնարավորություն կտա, որը նախկինում անիրագործելի էր թվում: Օգտակար կլինեն հին կապերը, բայց նորերը ձեռք բերելու շանս էլ կընձեռվի: Կարևոր կլինի չարդարացված ռիսկից խուսափելը, հատկապես, երբ խոսք գնա ոչ միայն ձեզ համար կարևոր նախագծերի ու առաջադրանքների մասին:
Օրվա երկրորդ կեսը ավելի քիչ արդյունավետ ու շատ ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար կլինի ձեզ հետաքրքրող ամեն ինչ քննարկելու համար՝ սկսած աշխատանքային հեռանկարներից մինչև մոտ ապագայի նեղ անձնական ծրագրերը: Ե՛վ մտերիմների, և՛ նոր ծանոթների հետ հեշտությամբ շատ բաների մասին կպայմանավորվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաճելի օր է, որը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու նոր հնարավորություններ կբացի: Նախկինում մտածած ոչ ամեն ինչ կհաջողվի արագ իրագործել, բայց որոշ գաղափարներ կկարողանաք կյանքի կոչել: Կաջակցեն փորձված համախոհները, հաճույքով կօգնեն ընկերները: Նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, հատկապես եթե նրանք համառորեն փորձեն շահել ձեր համակրանքը: Կարևոր մի բանով կիսվելուց առաջ ուշադիր հետևեք նրանց:
Հավանական են դրական փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Եթե վերջին շրջանում սիրելիի հետ ընդհանուր լեզու չէիք գտնում, ապա հիմա փոխհասկացողությունն ու ներդաշնակությունը վերականգնելու հնարավորություն կունենաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Դուք ձեր գաղափարներով կկարողանաք հետաքրքրել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում դրանց մասին լսել անգամ չէին ուզում: Ոգևորությունը, որով կպատմեք ձեր ծրագրերի մասին, ոչ մեկին անտարբեր չի թողնի: Հեշտությամբ օգնականներ ու համախոհներ կգտնեք, որոնք ժամանակի ընթացքում ձեր իսկական ընկերները կդառնան: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը:
Նկատի ունեցեք, որ այսօր ձեզ դժվար կտրվեն այն գործերը, որոնք կարգապահություն ու կենտրոնացվածություն են պահանջում, օրինակ՝ փաստաթղթերի կամ բարդ հաշվարկի հետ կապված աշխատանքը: Փոխարենը դժվարություններ չեն առաջանա այնտեղ, որտեղ պիտի նոր բան մտածեք. ստեղծագործ պոտենցիալը բարձր կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հրաշալի օր է իմպրովիզների, համարձակ փորձարկումների, անսովոր զբաղմունքների համար: Եթե ինքնատիպ գաղափար ունեք, որը ոչ մի կերպ չէր հաջողվում կյանքի կոչել, փորձեք դա հիմա անել. աստղերը ձեր կողմից կլինեն ու կօգնեն: Հաջող կանցնեն պոտենցիալ գործընկերների ու գործատուների հետ հանդիպումները, սեփական ղեկավարության հետ զրույցները:
Դուք շատերին հաճելիորեն կզարմացնեք, ոմանց սիրտը կշահեք: Զարմանալի չէ, որ ինչ-որ մեկը կարող է ձեզ առաջին հայացքից սիրահարվել ու կորցնել գլուխը: Վատ օր չէ ռոմանտիկ հարաբերություններ սկսելու համար, բայց լավ է իրադարձությունները չշտապեցնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Դուք հետաքրքիր բաներ կիմանաք: Ճիշտ է, ստացված ինֆորմացիան արժե ստուգել, քանի որ ինչ-որ մեկը ինքը մոլորվելով՝ կարող է սուտ տեղեկատվություն տարածել: Բայց ինչ-որ օգտակար բան էլ կպարզվի, ինչի շնորհիվ ճիշտ որոշում կընդունեք ու կկարողանաք խուսափել ցավալի սխալներից:
Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին: Սկզբում դա կնյարդայնացնի, բայց շուտով կհասկանաք, թե ինչպես կարելի է օգուտ քաղել տեղի ունեցողից: Հնարավոր են անսովոր ծանոթություններ: Չի բացառվում հանդիպումը մեկի հետ, որի կյանքի մասին շատ բան է հայտնի ձեզ: Դուք կընկերանաք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: