Hushak.com
HY | RU

Աստղագուշակ․ նոյեմբերի 10

Աստղագուշակ․ նոյեմբերի 10

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Այսօր դուք սովորականից ավելի խոցելի ու նեղացկոտ կլինեք, երբեմն սուր կարձագանքեք դատարկ բաներին, սրտին մոտ կընդունեք նկատողությունները, որոնց վրա մեկ ուրիշ ժամանակ պարզապես կծիծաղեիք: Այդ իսկ պատճառով կարևոր հարցերի քննարկումն ամեն անգամ հաջող չի անցնի. դուք մանրուքներից կկառչեք, փոխարենը կարող եք բաց թողնել գլխավորը: Մտածեք՝ արդյոք ավելի լավ չի լինի, եթե նման զրույցները հետաձգեք:

Օրը բարենպաստ կլինի լավ ծանոթ աշխատանքի համար: Դուք հաջողությամբ կավարտեք այն գործերը, որոնց վրա երկար ժամանակ աշխատել եք ու հրաշալի արդյունք կստանաք: Նոր բան սովորելը երբեմն դժվար կլինի, բայց դուք համառ կլինեք ու ամեն ինչից գլուխ կհանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Վեճերից ու տարաձայնություններից խուսափել հազիվ թե ստացվի, բայց դրանք չեն կարողանա փչացնել հարաբերությունները: Դուք կհարգեք ուրիշի տեսակետը, կհասկանաք, որ երբեմն ավելի օգտակար է զիջումների գնալը, քան ձերը պնդելը: Շատ Ցուլերի համար այսօր օգտակար կլինի կենսափորձը, որի շնորհիվ նշանի ներկայացուցիչները ցանկացած պայմաններում արագ ճիշտ որոշումներ կընդունեն:

Հարմար օր է կենտրոնացվածություն, կարգապահություն, մանրուքներին ուշադրություն պահանջող գործերի համար: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, կնկատեք մանրուքները, սխալներ չեք անի: Փաստաթղթերի ձևակերպման, պետկազմակերպություններին ուղղված հարցումներ կազմելու հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան լավ կդասավորվի, անհանգստանալու պատճառ էլ չեք ունենա: Իրադարձությունների հաջող ընթացքը թույլ կտա հասնել կարևոր նպատակին կամ լուծել այն խնդիրը, որը վերջին ժամանակներս անհանգստացնում էր և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Կարող եք ուղղել ավելի վաղ գործած սխալները, լրացնել բաց թողածը: Դուք ժամանակը զուր չեք վատնի, սպասվածից ավելին կհասցնեք: Թշնամիներն ու մրցակիցները պարզապես չեն հասցնի ձեր հետևից, նույնիսկ եթե շատ փորձեն:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի անակնկալներով: Կիրականանան նշանի որոշ ներկայացուցիչների երազանքները, հնարավորություն կա ստանաք հենց այն, ինչի մասին վաղուց էիք երազում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ուշադրություն դարձրեք, թե ինչպես են դասավորվում գործընկերների հետ ձեր հարաբերությունները: Հիմա շատ կարևոր կլինի կոնֆլիկտներից և նույնիսկ աննշան փոխադարձ դժգոհություններից խուսափելը. դրանք կարող են հետագա համագործակցության համար խոչընդոտ դառնալ:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Դուք հաջողությամբ կավարտեք այն գործը, որին մեծ ուժեր եք նվիրել, հրաշալի արդյունքի կհասնեք այնտեղ, որտեղ դա անել նախկինում չէր հաջողվում: Հեշտությամբ կմտապահվի օգտակար ու պիտանի ամեն բան, դուք շատ բան ոտքի վրա կյուրացնեք: Տանը խնդիրներ չեն առաջանա, մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Շրջապատողները սովորականից հաճախ կխառնվեն ձեր գործերին, և դա օրվա առաջին կեսին կարող է նյարդայնացնել: Երբեմն կկասկածեք՝ արդյոք ինքներդ եք նպատակները դրել, թե ինչ-որ մեկը ձեզ ստիպում է այդպես վարվել: Օգտակար կլինի թեկուզ կարճ ժամանակով մենակ մնալը, տեղի ունեցող իրադարձությունների շուրջ մտորելը. դա թույլ կտա որոշակիություն մտցնել ծրագրերում:

Մնացած հարցերում օրը բարենպաստ է: Այն հարմար կլինի բարդ գործերի համար. դուք ուշադիր կլինեք, սխալներ չեք անի, ամեն ինչից հրաշալի գլուխ կհանեք: Ինչ-որ անսպասելի պատահար, հաջող զուգադիպություն թույլ կտա ձեզ լավ գումար աշխատել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հրաշալի օր է կարևոր զրույցների, ձեզ հետաքրքրող գործերը քննարկելու համար: Կկարողանաք նոր ու ազդեցիկ համախոհներ գտնել: Ձեր գաղափարների ու ծրագրերի մասին այնպես կպատմեք, որ ոչ ոք դրանց հանդեպ անտարբեր չի մնա. կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում:

Նոր բան ստանձնելուց առաջ համոզվեք, որ հին գործերը հաջողությամբ ավարտված են և ուշադրություն չեն պահանջի: Այսօր ձեզ համար դժվար կլինի մի քանի հարց միաժամանակ լուծելը, մի քանի բանի մասին մտածելը: Լավ է հետևողականորեն գործեք: 

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լավ է չվիճեք: Շրջապատողները ամեն հարցում համաձայն չեն լինի ձեզ հետ, բայց համոզիչ փաստարկներ ներկայացնել էլ չեք կարողանա: Մի փոքր սպասեք, և ձեր ճշմարտացիությունը շուտով բոլորի համար ակնհայտ կդառնա: Գործերում լավ է հույս դնեք փորձված համախոհների վրա, իսկ նորերի հետ զգույշ լինեք: Այդպիսի մոտեցումը թույլ կտա խուսափել տհաճ պահերից, ցավալի անհաջողություններից:

Գումարի հետ կապված ցանկացած հարց լավ է առանց շտապելու լուծեք: Նույնիսկ մանր-մունր գնումները արժե ինչպես հարկն է մտածել, քանի որ անպիտան բան ձեռք բերելու վտանգ կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Դուք համառ ու ինքնավստահ կլինեք, և դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Բարդ առաջադրանքները չեն վախեցնի ձեզ, հակառակը՝ հետաքրքրություն ու ոգևորվածություն կառաջացնեն: Դուք կստանձնեք այն, ինչից ուրիշները գլուխ չեն հանել ու հրաշալի արդյունքների կհասնեք: Ձեր հաջողություններով հիանալով՝ շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ:

Օրը հրաշալի կլինի շփումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, դուր կգաք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ուրիշների մեջ միայն թերություններն են նկատում: Երեկոն կուրախացնի լավ նորություններով, որոնք հաճախ կապված կլինեն մոտ ապագայի համար ծրագրված ուղևորությունների հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Նոր գործերը լավ է ստանձնեք օրվա սկզբին, քանի որ դրանցից այդ հատվածում գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, միանգամից կհասկանաք, թե ինչպես է պետք գործել: Այդ նույն հատվածում կհաջողվի արագ լուծել կապեր պահանջող ու պետկազմակերպություններին դիմելու հետ կապված փաստաթղթերի ձևակերպման հարցերը:

Օրվա երկրորդ կեսը հրաշալի կլինի հանգստի, հաճելի հանդիպումների, տրամադրությունը բարձրացնող զբաղմունքների համար: Աշխատեք չհոգնել, չզբաղվել բարդ գործերով, խուսափել սթրեսային պահերից: Օգտակար կլինի պայմանների փոփոխությունը, զբոսնելը կամ ոչ մեծ ուղևորության մեկնելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ինչպես էլ դասավորվի օրը, ինչ էլ որ պատահի, դուք հանգստություն կպահպանեք: Եվ ճիշտ էլ կվարվեք, քանի որ հենց դա կօգնի ճիշտ որոշումներ ընդունել, գլուխ հանել ոչ միանշանակ իրավիճակներից, իսկ երբեմն պարզապես հասկանալ, թե ինչ և ինչու է տեղի ունենում: Ձեզ հետ շփումները շատերին կօգնեն դրական տրամադրվել: Շատերը կուզենան ձեր մասին ավելի շատ բան իմանալ, քանի որ կկռահեն, որ դա կարող է օգտակար լինել նրանց համար:

Օրը հարմար է ռոմանտիկ ժամադրության և այն մարդու հետ շփվելու համար, որը յուրահատուկ թանկ է ձեզ համար: Հիմա դուք իրար լավ կհասկանաք, հարաբերություններն էլ իսկապես կմտերմանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հոգնեցնող, բայց արդյունավետ օր է: Դուք շատ բան կհասցնեք՝ ոչ միայն գլուխ կհանեք սեփական գործերից, այլև կօգնեք նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Հազիվ թե կարողանաք խուսափել խառնաշփոթից, բայց դա ձեզ չի խանգարի, միայն կստիպի օրվա առաջին կեսին մի փոքր հուզվել:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Հասկանալով, որ հաջողությունը սարերի հետևում չէ՝ դուք վճռականորեն կգործեք: Օրվա երկրորդ կեսը հարմար ժամանակ կլինի գործնական և անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելու, կարևոր քայլեր անելու համար: Կասկած չկա, որ ձեր գաղափարներն աջակցություն կստանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Մի շտապեք: Օրվա սկիզբը հարմար չի լինի կարևոր գործեր ստանձնելու կամ լուրջ հարցերը քննարկելու համար. լավ է զբաղվեք ավելի հեշտ մի բանով: Այդ հատվածում բազում զարմանալի լուրեր կստանաք: Չարժե ամեն ինչին միանգամից հավատալ. չի բացառվում՝ ինչ-որ մեկը փորձի ձեզ մոլորության մեջ գցել:

Օրվա երկրորդ կեսը, հակառակը, հաջող կդասավորվի: Լավ շրջան է ծրագրեր կառուցելու համար. դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել և արագ կկռահեք, թե ինչպես կարելի է դա անել: Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: