ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ նոյեմբերի 1
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1889 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Անհանգիստ օր է: Գործեր սովորականից շատ կլինեն, մտքում ուշադրություն պահանջող բոլոր խնդիրները պահելը հեշտ չի լինի: Դուք գլուխ կհանեք, բայց մեծ ջանքերի գնով: Չի բացառվում՝ հաջողությունը մի քանի անհաջող փորձից հետո գա: Ժամանակից շուտ մի հանձնվեք:

Լավ է հույս դնեք միայն ինքներդ ձեզ վրա: Համախոհները պատրաստ կլինեն աջակցել ձեզ, բայց ամեն անգամ չեն անի այն, ինչ նրանցից սպասում եք: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ: Աշխատեք հնարավորինս արագ վերջ տալ դրանց: Շատ բաներում հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան հարաբերությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Օրվա առաջին կեսի շատ իրադարձություններ այնքան լուրջ չեն լինի, որքան սկզբում կթվան: Դրանք հազիվ թե նկատելի հետևանքներ ունենան, լուրջ ազդեն ձեր ծրագրերի վրա կամ խանգարեն կյանքի կոչել այն, ինչ մտածել էիք: Բացի այդ, իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի:

Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր իրադարձություններով ու լավ նորություններով: Այդ հատվածում հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների ու շրջապատողների հետ: Կարող եք քննարկել կարևոր հարցերը. դրանց լուծում գտնելու շանս կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Օրվա սկիզբը ապրումներով ու հուզումներով հագեցած կլինի: Սակայն դուք կզգաք, որ ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունն ուժեղանում է: Դա կուրախացնի, կօգնի չհուսահատվել ու կոգեշնչի: Հնարավորություն կունենաք հաջողությամբ լուծել կարևոր աշխատանքային հարցերը, հարթել գործնական հարաբերությունները, որոնք վերջին շրջանում լարված էին:

Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ տանը, ընտանիքի անդամների հետ կապված լավ նորություններ: Բարենպաստ ժամանակ է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Անհասկացողությունը, տարաձայնությունները, հին վիրավորանքները կմնան անցյալում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրվա սկզբին առաջ եկած ցանկացած գաղափարի զգույշ է պետք մոտենալ: Դուք կարող եք չափազանց լավատեսորեն նայել իրերին, խիստ գերագնահատել ձեր հնարավորությունները: Մտահղացման իրագործմանն անցնելուց առաջ անհրաժեշտ է ամեն ինչ լավ մտածել: Օգտակար կլինի այն մարդկանց հետ խորհրդակցելը, որոնք ձեզ լավ գիտեն:

Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Այն հարմար է և՛ հին գործերն ավարտելու, և՛ նորերը սկսելու համար: Մտերիմները հաճույքով կօգնեն բոլոր հարցերում, առանց ավելորդ խնդրանքների իրենց վրա կվերցնեն ձեր հոգսերի մի մասը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Կարող եք հաջողության հասնել՝ վճռական գործելով: Ամեն ինչ չէ, որ միանգամից կստացվի, բայց ձեր ծրագրերից չեք հրաժարվի, և ճիշտ կվարվեք: Հազիվ թե կարողանաք լիովին խուսափել տարաձայնություններից ու վեճերից, բայց դուք կհամոզեք շրջապատողներին ձեր ճշմարտացիության մեջ՝ բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանելով:

Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ է անձնական հարաբերությունների տեսանկյունից: Այն հաճելի անակնկալներ, անսպասելի, բայց շատ գրավիչ առաջարկներ է խոստանում: Նշանի որոշ ներկայացուցիչներ սիրային խոստովանություններ կլսեն, որոնց համար շատ ուրախ կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հոգսեր սովորականից շատ կլինեն, բայց դուք հազիվ թե բողոքեք: Բոլոր գործերը հասկանալի ու հասարակ են. հաճախ դրանցից գլուխ հանելու համար միայն մանրուքներին ուշադրություն ու հաստատակամություն կպահանջվի: Դուք լեզու կգտնեք հանախոհների հետ, ձեր կողմը կգրավեք նրանց, որոնք նախկինում ձեր մրցակիցներին էին աջակցում: Հարմար օր է վեճից հետո հաշտվելու, շփման մեջ բարդ մարդկանց հետ լեզու գտնելու համար:

Չեն բացառվում մտերիմներից մեկին վերաբերող լավ նորությունները: Ընտանեկան տոնի, իմպրովիզացված երեկույթի համար առիթ կստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Համառ եղեք և հաջողության կհասնեք: Հիմա պայմանները ձեզ համար լավագույն ձևով կդասավորվեն, այնպես որ՝ ժամանակը դատարկ բաների վրա մի վատնեք, կենտրոնացեք ամենակարևորի վրա: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես է պետք հասնել դրված նպատակներին, լուծել երկար ժամանակ հանգիստ չտվող խնդիրները:

Հավանական են անսովոր զուգադիպություններ, զարմանալի իրադարձություններ, որոնք ձեզ կօգնեն շատ բաների նորովի նայել: Չի բացառվում՝ ուզենաք վերամշակել ձեր ծրագրերը, հետաձգել որոշ գործեր ավելի շտապ ու հետաքրքիր բաների վրա կենտրոնանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկզբին թյուրիմացություններից, լարված պահերից խուսափելը հեշտ չի լինի: Հնարավոր են տարաձայնություններ մտերիմների հետ, վեճեր դատարկ բաների պատճառով: Այդ ամենը կստիպի հուզվել: Դուք բոլոր դեպքերում կաշխատեք պահպանել ինքնատիրապետումը. հենց դա է անհրաժեշտ խնդիրներից խուսափելու, ճիշտ լուծումներ գտնելու համար:

Ավելի ուշ դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, ամեն ինչում հաջողակ կլինեք: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաջող զուգադիպություններ, անսովոր պատահարներ, որոնցից հեշտությամբ օգուտ կքաղեք: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դուք վճռական ու համառ կլինեք: Հազիվ թե այսօր տեղի ունենա ինչ-որ բան, որը կստիպի ձեզ հրաժարվել ծրագրերից կամ հետաձգել այն գործերը, որոնցով պլանավորել էիք հենց այսօր զբաղվել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք. շրջապատողներին ձեր գաղափարները դուր կգան, շատերը պատրաստ կլինեն օգնել ձեզ կյանքի կոչել մտածածը: Հետաքրքիր առաջարկների պակաս չի լինի:

Հաջողությամբ կլուծվեն ֆինանսական հարցերը, այդ թվում՝ այնպիսիք, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ էին ծագում: Դուք մանրուքներին ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի ու չեք մոռանա: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով. շատերին կհաջողվի օգնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ օր է: Այն հարմար է լրիվ նոր բան ստանձնելու համար. դուք արագ ամեն ինչից գլուխ կհանեք, հրաշալի կլուծեք ծագած բոլոր խնդիրները: Առաջին հաջողություններին հասնելով՝ կանգ առնել չեք ուզենա և շուտով ավելի կարևոր հաղթանակներ կտոնեք:

Կուրախացնեն հին ընկերների հետ շփումները: Չի բացառվում՝ նրանք ձեզ համար լավ նորություններ ունենան: Երեկոն հարմար է ամենամտերիմ մարդկանց հետ կարևոր զրույցների համար: Չի բացառվում՝ լսեք այն խոսքերը, որոնց երկար եք սպասել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կարող եք ընդհանուր լեզու գտնել ամենատարբեր մարդկանց հետ, նաև նրանց, որոնց հետ նախկինում ոչ մի կերպ չէր հաջողվում պայմանավորվել: Շատերը պատրաստ կլինեն լսել ձեր խորհուրդները: Հուսալի համախոհներ, օգնականներ ձեռք կբերեք, որոնք շուտով ձեր մտերիմ ընկերները կդառնան:

Դուք լավ գլուխ կհանեք բարդ գործերից, արագ կտեսնեք, թե ինչն ինչոց է, կսովորեք ամենն, ինչ կարող է օգտակար լինել: Օգնության կհասնեն հիշողությունն ու դիտողունակությունը: Դուք կնկատեք այն, ինչ չեն տեսել ուրիշները և ճիշտ եզրակացություններ կանեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դուք հրաշալի գլուխ կհանեք գործերից, ոչ մի րոպեն զուր չեք վատնի: Զարմանալի չէ, որ այսօր կկարողանաք հաջողության հասնել, անել այն, ինչ նախկինում չէր ստացվում: Ձեր հաջողությունները շատերի հարգանքը կշահեն, դրանց ուշադրություն կդարձնեն նույնիսկ այն մարդիկ, որոնք նախկինում միայն սեփական գործերով էին հետաքրքրվում:

Օրը հարմար է ստեղծագործ մոտեցում, երևակայություն, հնարամտություն պահանջող ցանկացած զբաղմունքի համար: Ձեզ կհաջողվի ամենահասարակ, սովորական բաները լրիվ այլ լույսի ներքո տեսնել: Շրջապատողներին կհիացնի իրերի հանդեպ ձեր հայացքը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1889 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/5