Աստղագուշակ․ նոյեմբերի 1
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2658 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Բողոքելու պատճառ առանձնապես չեք ունենա, օրվա մեծ մասը հաջող կանցնի: Դուք հաշտ կլինեք ինքներդ ձեր ու շրջապատողների հետ, իսկ դա կօգնի շահել շատերի համակրանքը: Ձեր հմայքին չեն կարողանա դիմակայել նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար շատ պահանջկոտ են ուրիշների հանդեպ ու բոլորի մեջ թերություններ են տեսնում: Կարող եք հաջողության հասնել գործերում, բայց մեծ նախագծերը ստանձնեք միայն այն դեպքում, եթե վստահ եք համախոհների աջակցության վրա: Ինքնուրույն ամեն ինչից գլուխ հանելը դժվար կլինի: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են անհաջող զուգադիպություններ, տհաճ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մի շտապեք: Այսօր չեք կարողանա արագ հաջողության հասնել, լուծել բարդ հարցերը: Ավելի հավանական է, որ շատ ուժեր զուր կվատնեք, իսկ արդյունքը շատ համեստ կլինի: Բայց մի վշտացեք. ավելի ուշ հաղթանակ տոնելու ևս մեկ շանս կընձեռվի: Շատ Ցուլերի համար դժվար կլինի նպատակների մեջ որոշակիություն մտցնելը, քանի որ նշանի ներկայացուցիչները կստանձնեն մեկ մի բան, մեկ՝ ուրիշ, և արդյունքում՝ շատ ուժեր զուր կվատնեն: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ում խորհուրդներին կարող եք հետևել: Այդ մարդու փորձը ձեզ շատ պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հեշտ չի դասավորվի, բայց հետաքրքիր կանցնի: Շատ Երկվորյակների այն դուր կգա հենց այն պատճառով, որ հնարավորություն կտա բանեցնել երևակայությունը, գործերին ստեղծագործաբար մոտենալ, խուսափել միապաղաղությունից: Կուրախացնեն հին ծանոթների հետ շփումները, որոնցից շատ հետաքրքիր բաներ կիմանաք: Բայց նոր ծանոթներն էլ չեն հիասթափեցնի: Հնարավոր է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ: Այստեղ ամեն ինչ կախված կլինի ձեր ցանկությունից: Վատ մի զգացեք նախաձեռնող լինելուց. ձեզ կաջակցեն: Մտերիմների հետ կարող եք անկեղծ խոսել ձեր զգացմունքների մասին, կիսվել կասկածներով ու պլաններով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Պահպանեք ինքնատիրապետումը: Այսօր կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելը, այնպիսի բան չասելն ու չանելը, որի համար ավելի ուշ ստիպված էիք լինելու զղջալ: Ձեզ հաճախ կբարկացնեն դատարկ բաները, բայց երբեմն ինչ-որ մեկի վրա բարկանալու համար լուրջ հիմքեր էլ կունենաք: Վերահսկեք հույզերը: Ինչքան քիչ մարդ իմանա դրանց մասին, այնքան լավ: Հաղթող դուրս կգան այն Խեցգետինները, ովքեր կկարողանան իրենց էներգիան խաղաղ հունի մեջ դնել: Նրանք խոչընդոտները հաղթահարելու, վաղեմի մտահղացումները կյանքի կոչելու ու լրիվ նոր գործերում հաջողության հասնելու համար բավականաչափ ուժ կունենան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարդ, բայց արդյունավետ օր է: Գործնական ակտիվությունը բարձր է, դուք կզգաք, որ շատ բանի եք ունակ, բայց կստանձնեք միայն այն առաջադրանքները, որոնք իսկապես կարևոր են: Ինտուիցիան հուսախաբ չի անի, անսխալ կհուշի, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ: Մասնագիտական կապերն ամրապնդելու, ազդեցիկ անձանց աջակցությունը ստանալու ու սեփական դիրքերն ամրապնդելու հնարավորություն կունենաք: Ներդաշնակ կդասավորվեն անձնական հարաբերությունները, մտերիմների հետ շփումներն էլ կբարձրացնեն տրամադրությունը: Օրվա երկրորդ կեսը շատ Առյուծների կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու, մասնագիտական կապերն ամրապնդելու համար: Հիմա ունակ կլինեք շատ օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլ նաև շրջապատողների համար: Ձեր շատ գաղափարներ բոլորի սրտով կլինեն: Մի հետաձգեք համարձակ պլանների իրագործումը: Առաջին հաջողություններին արագ կհասնեք: Անձնական հարաբերություններում կարող եք նախաձեռնող լինել: Հավանական են նորություններ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը, ինչպես նաև գրավիչ առաջարկներ: Դուք նորից չեք վախենա, իսկ դա հաճախ կօգնի հաջողության հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հարմար օր է գործերում նախաձեռնող լինելու համար: Հիմա դուք հնարավորություն կունենաք հասնել նրան, ինչն առաջ լրիվ անհնար էր թվում: Չի բացառվում՝ օգնեն հին ծանոթները: Դուք նախկինում չէիք մտածել, թե ինչքան շատ բան նրանք կարող են անել ձեզ համար, և հիմա հաճելիորեն կզարմանաք: Որոշ Կշեռքներ հետաքրքիր առաջարկներ կստանան: Հավանական են դրամական մուտքեր: Դուք չեք շտապի ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել, ձեզ վրա նոր պարտավորություններ վերցնել: Եվ ճիշտ էլ կվարվեք. հիմա սխալվելը հեշտ կլինի: Պետք է մի փոքր սպասեք, և իրավիճակը կպարզվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա սկիզբը կարող է բավականին տհաճ լինել: Կթվա, թե շրջապատողները ձեզանից միայն դժգոհում են ու քննադատում են ձեզ: Բացի այդ, այն խնդիրները, որոնցից հույս ունեիք արագ գլուխ հանել, դժվար կլինեն, նրանց լուծումն էլ ժամանակատար կլինի: Այդ ամենը կվշտացնի ու կստիպի հուզվել, ամենատպավորվող Կարիճները կարող են խիստ վրդովել: Երեկոյան մոտ դրական միտումները ուժ կհավաքեն, դուք ձեզ ավելի վստահ կզգաք, տրամադրությունն էլ կլավանա: Այդ հատվածում կարող եք հանդիպումներ պլանավորել. դրանք կանցնեն այնպես, ինչպես ձեզ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարենպաստ ու հանգիստ օր է, որն ապրումների ու տագնապների լուրջ պատճառներ չի բերի: Դուք պետք է զբաղվեք հետաքրքիր գործով, մոտիկից ծանոթանաք մարդկանց հետ, որոնց հետ շփումները շատ ոգեշնչող կլինեն: Չի բացառվում՝ այսօր ձեռք բերած ծանոթությունները կարևոր դեր խաղան ձեր կյանքում: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր: Լավ է չշտապեք գնումների ու գործարքների հարցում, քանի որ օրվա երկրորդ կեսը դրանց համար ավելի հարմար է: Կուրախացնեն ուղևորությունները: Բավական կլինի պայմանները փոխելն ու ձեզ ավելի առույգ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք շատ բան պետք է անեք ուրիշների համար: Չի բացառվում՝ սեփական պլանների իրագործման համար ժամանակ ու ուժ չմնա: Աշխատեք չմոռանալ սեփական գործնական հետաքրքրությունների մասին: Հնարավորություն կունենաք հասնել վաղուց դրված նպատակներին, բայց դրա համար պետք է վճռական ու արագ գործեք: Օրվա երկրորդ կեսը հակասական տեղեկություններ կբերի, և ամեն ինչից գլուխ հանելու համար ձեզ ժամանակ պետք կլինի: Մի շտապեք եզրակացությունների հարցում: Կարող եք խորհրդակցել հին ծանոթների հետ. նրանց դիտումներն ու նկատողություններն օգտակար կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Ամեն անգամ չի հաջողվի հասկանալ շրջապատողներին, հաճախ նրանց խոսքերում ձեզ համար տհաճ իմաստ կտեսնեք: Հնարավոր են վեճեր դատարկ բաների պատճառով: Խաղաղությունը կարող եք արագ վերականգնել, բայց դրա համար պետք է նախաձեռնող լինեք, իսկ դա ամեն անգամ չեք ուզենա անել: Հնարավոր են աշխատանքի կամ համագործակցության մասին անսովոր առաջարկներ: Չի բացառվում՝ ձեր հին նախասիրությունը սկսի եկամուտ բերել: Այստեղ կարևոր է չշտապել. զգույշ գործելու դեպքում արագ կհասնեք նպատակին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դժվար կլինի հոգեկան հավասարակշռությունը պահպանելը, քանի դեռ ձեզ համար այնպիսի գործ չգտնեք, որը ձեզ իսկապես կգրավի: Անգործությունն այսօր վտանգավոր կլինի: Եթե ինչ-որ բանով զբաղված չլինեք, կփչացնեք ձեր ու մյուսների տրամադրությունը: Ամենատպավորվողները կարող են նույնիսկ հիվանդանալ: Աշխատեք նվազագույնի հասցնել շփումներն այն մարդկանց հետ, ովքեր սիրում են ձեզ քննադատել, խայթող նկատողություններ անել: Հիմա նման կապերը ձեզ միայն վնաս կտան: Իսկ ահա հանդիպել մարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր հետաքրքրությունները, արժե: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3: |
|