Աստղագուշակ․ մայիսի 7
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2591 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հիանալի օր է կարևոր ու լուրջ բաների մասին մտորելու համար: Դուք հաճախ կնկատեք այն, ինչին նախկինում ուշադրություն չեք դարձրել, կհասկանաք, թե որտեղ եք սխալվել: Օրվա առաջին կեսին կարող եք սովորել. տեղեկատվությունն արագ կմտապահվի: Ձեզ համար նոր զբաղմունքները թույլ կտան ծանոթանալ հետաքրքիր մարդկանց հետ: Ամենայն հավանականությամբ, շուտով կընկերանաք նրանց հետ: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ ժամանակ է պասիվ հանգստի համար: Այդ շրջանի համար հոգնեցնող գործեր մի ծրագրեք: Կարող եք բուժիչ և հանգստացնող պրոցեդուրաներ անցկացնել: Դրանցից հետո ձեզ ավելի լավ կզգաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին հանգստություն պահպանելն այնքան էլ հեշտ չի լինի: Շրջապատողներն ամեն անգամ իրենց ձեր սպասածի նման չեն պահի, երբեմն նրանց արարքները ձեզ փակուղու առաջ կկանգնեցնեն: Երբեմն ստիպված եք լինելու ինքներդ ձեզ վրա ջանքեր գործադրել՝ նյարդայնությունը զսպելու և ձեզ համար կարևոր մարդկանց հետ չվիճելու համար: Շատ բան ավելի հեշտ կտրվի, եթե միայն սեփական ուժերի վրա հույս դնեք, ոչ ոքից աջակցություն չակնկալեք: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք հնարավորություններ կտեսնեք, որոնք նախկինում չեք նկատել և մտորումներից կոնկրետ գործողությունների կանցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Նոր գործեր ու առաջադրանքներ կհայտնվեն, երբեմն պարզապես չեք հասկանա, թե ինչն է պետք առաջին հերթին ստանձնել: Հիշեք, որ ավելի լավ է ինքնուրույն որոշումներ ընդունեք: Խորհուրդները հաճախ ավելի շատ կշեղեն, քան կխանգարեն: Բացի այդ, շրջապատողները հաճախ չեն իմանա այն, ինչ ձեզ է հայտնի և սխալ եզրահանգումներ կանեն: Օրվա երկրորդ կեսին թուլանալու և ձեզ դուր եկող գործերով զբաղվելու հնարավորություն կունենաք: Տրամադրությունը կլավանա, հնարավորություն կունենաք զրուցել մի մարդու հետ, որի հետ շփումների կարիքը վերջերս շատ էիք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը հարմար է նոր բան ստանձնելու համար: Հրաշալի գաղափարների ժամանակ է: Շուտով դուք կկարողանաք համախոհների թիմ հավաքել, որոնք կօգնեն դրանք իրագործելու հարցում: Ուշադիր դիտեք շրջապատողներին: Հնարավոր է՝ հասկանաք, թե ում եք թերագնահատել: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Դրանք կարող են վերաբերել ինչպես աշխատանքին, այնպես էլ ձեր նախասիրություններին: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Բայց այն նույնպես լավը կլինի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, ընտանիքում հաճելի իրադարձություններ տեղի կունենան: Փոքրիկ խնդիրները, որոնք ձեզ անհանգստացնում էին վերջին շրջանում, իրենք իրենց լուծում կստանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարդ, բայց արդյունավետ օր է: Դուք պետք է զբաղվեք դժվար գործերով: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, նույնիսկ ամենաբարդ հարցերն առանց աջակցության լուծել: Բոլորը չէ, որ դրանից գլուխ կհանեին, բայց ձեզ մոտ կստացվի: Շատ Առյուծների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչները արագ ճիշտ պատասխաններ կգտնեն բարդ հարցերին: Երեկոն հրաշալի է ակտիվ հանգստի համար: Այն դրական հույզեր կպարգևի և շատ ավելի հաճելի կանցնի, եթե ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ ընկերակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Թեթև, բարենպաստ օր է: Հնարավոր է՝ այսօր դուք խոշոր հաջողությունների չհասնեք, բայց վատ ժամանակ չեք անցկացնի: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթների հետ: Նման հանդիպումները կոգեշնչեն, կօգնեն լավատեսորեն տրամադրվել: Նոր ծրագրեր կհայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: Ընկերները հաճույքով կաջակցեն ձեզ: Չեն բացառվում դրամական մուտքերը, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Ստացածը դեռ մի ծախսեք, քանի որ այն շուտով կարևոր բանի համար է պետք գալու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա առաջին կեսին կարող է թվալ, թե ունակ եք լուծել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքը: Իսկապես, շատ ու շատ գործերում հաջողության հասնելու շանս կա: Բայց դա աշխատասիրություն, համառություն ու լուրջ ջանքեր կպահանջի: Հեշտ հաղթանակների վրա հույս մի դրեք: Մի մոռացեք հանգստի համար փոքրիկ դադարներ վերցնել. դա կօգնի խուսափել գերհոգնածությունից: Ավելի ուշ ստեղծագործելու համար բարենպաստ շրջան կգա: Հրաշալի գաղափարներ կունենաք, որոնք կուզենաք անհապաղ կյանքի կոչել: Այդ գաղափարների իրագործմանը ոգևորությամբ կանցնեք, շուտով կհասնեք առաջին արդյունքներին և գոհ կմնաք դրանցից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, եթե համախոհներին ճիշտ ընտրեք: Իսկ համախոհ կարող են դառնալ մարդիկ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Չի բացառվում՝ ընդհանուր խնդիրներն ու նպատակները երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնեն: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք նախաձեռնող կլինեք: Օրվա երկրորդ կեսը հարմար է հին սխալներն ուղղելու և այն ամենից ազատվելու համար, ինչը խանգարում էր առաջ շարժվել: Դուք վճռական տրամադրված կլինեք: Ընկերներին ու համախոհներին դա դուր կգա, իսկ թշնամիներին ինտուիցիան կհուշի, որ լավ է ձեզանից հեռու մնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հագեցած օր է: Նրա առաջին կեսին հնարավոր են տհաճ պահեր: Այդ հատվածում ստիպված եք լինելու մի քանի գործով միանգամից զբաղվել, և շատ պիտի ջանաք՝ ոչինչ չմոռանալու և ոչինչ իրար չխառնելու համար: Կարևոր կլինի չհուզվելը: Երբ պահպանում եք ինքնատիրապետումը, շատ բան պարզապես հրաշալի է ստացվում: Օրվա երկրորդ կեսը հարմար է նոր առաջադրանքները լուծելու համար: Դուք արագ գլուխ կհանեք, թե ինչն ինչոց է, նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Շրջապատողները կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով և նույնիսկ կփորձեն հետևել դրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք նրանց հետ, ում առաջին անգամ եք տեսնում: Նոր ծանոթությունը կարող է սիրային կամ ընկերական հարաբերությունների սկիզբ դնել: Առօրյա գործերը երբեմն չափազանց բարդ կթվան, կուզենաք նոր բանի անցնել: Բայց մինչ այդ պիտի ընթացիկ հարցերը լուծեք. այդպես կկարողանաք խուսափել խառնաշփոթից: Հանգստանալու, հաճելի ժամանակ անցկացնելու հնարավորություն օրվա երկրորդ կեսին կհայտնվի: Այդ հատվածում ձեզ կուրախացնեն ռոմանտիկ անակնկալներն ու անսպասելի նվերները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Այսօր դուք շատ բանի հասնելու հնարավորություն կունենաք: Բայց ջանքեր պիտի գործադրեք: Հազիվ թե ինչ-որ բան ինքն իրեն ստացվի, հաճախ համեստ արդյունք ստանալու համար էլ պիտի շատ աշխատեք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն աջակցել ձեզ: Վատ մի զգացեք նրանց դիմել օգնության ու խորհուրդների խնդրանքով: Օրվա առաջին կեսը բարենպաստ է ուսման համար, իսկ երկրորդը հարմար է հանգստի և ընկերների հետ շփվելու համար: Ոչ մեծ գնումները հաջող կլինեն, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Իսկ ահա խոշոր գնումների հարցում լավ է չշտապեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա առաջին կեսը հազիվ թե թեթև ու հաճելի լինի: Դուք նույնիսկ ամենահասարակ խնդիրները լուծելու, առօրյա գործերից գլուխ հանելու համար պիտի շատ աշխատեք: Այդ հարցում կարող են խանգարել մարդիկ, որոնք նախկինում էլ ձեզ համար խնդիրներ են ստեղծել: Չարժե վստահել նրանց, ովքեր նախկինում հուսախաբ են արել ձեզ: Շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: Չի բացառվում՝ ճակատագիրը կրկին ձեզ համար հանդիպում կազմակերպի մի մարդու հետ, որը ձեզ ժամանակին շատ թանկ է եղել: Մտածեք՝ արդյոք արժե հարաբերություններին երկրորդ շանս տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|