Աստղագուշակ․ մայիսի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2428 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Լավ գաղափարներ կհայտնվեն: Դրանք շատ կլինեն, այնպես որ՝ միանգամից չեք հասկանա, թե որին է պետք անցնել առաջին հերթին: Վստահեք ինտուիցիայի ձայնին, և այն անպայման կհուշի՝ ինչպես գործել: Նկատի ունեցեք, որ այսօր հնարավորություն կունենաք հաջողությամբ ավարտել գործերը, որոնցից նախկինում գլուխ հանել չէր ստացվում: Բարենպաստ օր է ընկերների հետ շփվելու համար: Նրանցից հետաքրքիր բաներ կիմանաք: Ե՛վ հին, և՛ նոր ծանոթները հաճույքով կկիսվեն իրենց մտահղացումներով, կլսեն ձեր տված խորհուրդները: Հնարավոր է՝ ուրիշների ծրագրերը ձեզ սեփական ապագայի հետ կապված հետաքրքիր մտքեր տան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք դատարկ զրույցների, ոչ մի բանի շուրջ վեճերի վրա շատ ժամանակ չվատնել: Ձեր ուժերի սահմաններում կլինի օրը արդյունավետ ու հետաքրքիր անցկացնելը, կուտակված գործերից գլուխ հանելը, այն գործը հաջողությամբ ավարտելը, որի վրա մեծ ուժեր եք ծախսել: Աշխատեք հնարավորինս շուտ որոշակիություն մտցնել օրվա ծրագրերում, և դա ձեզ կազատի տհաճ պահերից: Երեկոն լավ նորություններ է խոստանում: Հաճախ դրանք կվերաբերեն ոչ թե ձեզ անձնապես, այլ մտերիմներից մեկին: Տրամադրությունն անմիջապես կլավանա: Դուք կհասկանաք, որ ձեզ համար թանկ մարդու համար անհանգստանալու կարիք չկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Նոր հետաքրքրություններ կհայտնվեն, վաղուց ծանոթ գործերին էլ կաշխատեք նախկինի նման չմոտենալ: Դա հաճախ կօգնի հաջողության հասնել: Շատերին կզարմացնի իրերի հանդեպ ձեր անսովոր հայացքը, ամենայն հավանականությամբ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ ավելի լավ ճանաչել: Հնարավորություն կունենաք ընկերանալ մարկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ եք լսել: Օրվա երկրորդ կեսը հաճելի լուրեր է խոստանում: Ստացված տեղեկատվությունը կարող է վերաբերել ձեզ կամ ձեր մտերիմներից մեկին, բայց բոլոր դեպքերում կբարձրացնի ձեր տրամադրությունն ու կոգեշնչի: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին տհաճ իրադարձություններ տեղի կունենան: Հնարավոր է՝ դրանք ձեզ վշտացնեն կամ տիպեն հուզվել: Բայց դրական միտումների ազդեցությունը արագ կուժեղանա, և դուք դա կզգաք: Կբարելավվի տրամադրությունը, նորանոր հնարավորություններ կբացվեն, բացի այդ, անսպասելի աջակցություն կստանաք, որի հույսը չունեիք: Օրվա երկրորդ կեսին կիրականանան հին ցանկությունները: Այդ ժամանակահատվածը լավն է ծրագրեր կառուցելու համար: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերն ու կհասկանաք, թե ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսին հուզական դաշտը լարված կլինի: Ինքնատիրապետումը պահպանելը դժվար կլինի, բայց դա ձեզ կհաջողվի անել: Շատ Առյուծների կօգնի փորձը: Այսօր ծագած դժվարությունները ավելի բարդ չեն լինի, քան նրանք, որոնցից նշանի ներկայացուցիչները նախկինում հաջողությամբ գլուխ են հանել: Աստիճանաբար իրավիճակը դեպի լավը կփոխվի, ուրախության նորանոր առիթներ կտեղծվեն: Օրվա երկրորդ կեսը շատ արդյունավետ կանցնի: Հարմար ժամանակ կլինի բարդ ու լուրջ գործ ստանձնելու համար: Դուք այն հրաշալի կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Աշխատեք օրվա առաջին կեսը հանգիստ անցկացնել, հնարավորինս խուսափել լարված պահերից և սթրեսային իրավիճակներից: Հարմար ժամանակ է լուրջ բաների շուրջ մտորելու համար: Շատ Կույսեր պատասխաններ կգտնեն հարցերին, որոնք նախկինում հանգիստ չէին տալիս: Ավելի ուշ հաճելի անակնկալների, հաջող զուգադիպությունների ժամանակը կգա: Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց մասին արդեն լավ բաներ եք լսել: Կարող եք հետաքրքիր բաների մասին զրուցել: Դուք անպայման լավ տպավորություն կթողնեք, դրա համար նույնիսկ ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի, պարզապես ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հագեցած ու հետաքրքիր կլինի: Դուք ուժերի ներհոսք կզգաք, ոգևորությամբ կստանձնեք նոր գործերը: Խոչընդոտները ձեզ չեն կանգնեցնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Հաճախ ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը կօգնեն գլուխ հանել նրանից, ինչը ուրիշների ուժերի սահմաններում չէ: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ ընդհանուր լեզու գտնելը: Երբեմն ձեզ չեն հասկանա նույնիսկ այն մարդիկ, որոնց հետ առաջ հրաշալի լեզու էիք գտնում: Համբերատար եղեք ու մի տաքացեք: Ամենայն հավանականությամբ, արդեն օրվա երկրորդ կեսին լրիվ պարզ կդառնա՝ ինչպես վերջ տալ տարաձայնություններին ու վեճերին և վերականգնել ներդաշնակությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Գումարի հետ զգույշ եղեք: Օրը հարմար չէ շտապելով գործարքներ կնքելու, չծրագրված գնումներ անելու համար: Դուք հակված կլինեք շատ ծախսել դատարկ բաների վրա: Արժե մտածել կարևոր քայլերի շուրջ, որոնք պատրաստվում եք կատարել մոտ ժամանակներս: Հնարավոր է՝ հիմա դուք մանրուքներ տեսնեք, որոնք նախկինում աննկատ են մնացել: Օրը բարենպաստ է տնային գործերի համար, որոնք ձեզ չեն հոգնեցնի ու չեն ձանձրացնի: Կուրախացնեն մտերիմների հետ շփումները, դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ: Չի բացառվում՝ ոչ մեծ ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հաջող օր է: Այն հրաշալի է սովորելու, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու, ինչպես նաև մտորելու համար այն մասին, ինչը վերջերս եք իմացել: Նոր ծրագրեր կհայտնվեն: Արժե համբերությամբ զինվել, քանի որ որոշ ժամանակ կանցնի, մինչև կկարողանաք անցնել դրանց իրագործմանը: Օրը բարենպաստ է ֆինանսների տեսանկյունից: Կարող եք գործարքներ կնքել, ձեր ու ձեր մտերիմների համար իրեր գնել: Դուք ճիշտ ընտրություն կանեք, գումարը զուր չեք վատնի: Օրվա երկրորդ կեսը անսպասելի այցեր, հաճելի անակնկալներ ու նվերներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հրաշալի, հագեցած ու հետաքրքիր օր է, որը հաճելի անակնկալներով լի կլինի: Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, և կարևոր չէ՝ ծանոթ են դրանք ձեզ, թե ստիպված եք լինելու ամեն ինչից ոտքի վրա գլուխ հանել: Շատ հարցերում կօգնեն հին համախոհները: Հաճախ նրանց գաղափարները օգտակար կլինեն, իսկ առաջարկները՝ պիտանի: Չնայած հոգսեր շատ կլինեն, ժամանակ կմնա նաև հանգստի, մտերիմների հետ հաճելի շփումների համար: Դուք բազում հասարակ, բայց արդյունավետ միջոցներ կգտնեք ձեզ ու մյուսներին ուրախացնելու համար: Ճիշտ է, երբեմն դա ծախսեր կպահանջի: Բայց խոսքը այնպիսի գումարի մասին է, որը ձեր բյուջեին վնաս չի տա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրվա սկզբին դուք նյարդային ու անհամբեր կլինեք, կբարկանաք դատարկ բաների պատճառով, շուրջը բոլորից կնեղանաք: Բայց իրավիճակը արագ դեպի լավը կփոխվի, դրական միտումներն էլ ուժ կհավաքեն: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ընկերների հետ, զրույցի համար հետաքրքիր թեմաներ կլինեն և գործեր, որոնք ձեզ իսկապես կգրավեն: Հնարավորություն կունենաք հաշտվել մի մարդու հետ, որի հետ վիճել էիք: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար, որը անսովոր ու հիշարժան կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը կարող է բարդ լինել հատկապես նրանց համար, ովքեր այդ հատվածի համար մեծ ծրագրեր էին կառուցել: Ամեն ինչ չէ, որ սպասվածի նման կդասավորվի: Պատրաստ եղեք իմպրովիզներ անելուն. դա ոչ միայն կօգնի հաջողության հասնել, այլև շատ կոգեշնչի: Ձեր դատողությունների ինքնատիպ լինելը դուր կգա շրջապատողներին: Հնարավոր է՝ հենց դրա շնորհիվ նոր համախոհներ գտնեք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Այն հարմար է հին զբաղմունքներին վերադառնալու և այն գործն ավարտելու համար, որին մեծ ուժեր եք նվիրել: Ակտիվ հանգիստը կառույգացնի և կոգեշնչի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|