Աստղագուշակ․ մայիսի 5
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2700 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի, բայց հաճելի պահեր ավելի շատ կլինեն: Կարող եք զբաղվել տնային գործերով. այսօր դրանք հոգնեցուցիչ չեն թվա, հետաքրքիր ու հաճելի կլինեն: Չի բացառվում՝ ինչ-որ բան ուզենաք փոխել, նոր իրեր գնել, փոխել կահույքի դասավորությունը: Այդ ամենը ձեր օգտին կլինի: Ֆինանսական ու ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու հնարավորություն կլինի: Ձեզ ավելի վստահ կզգաք, երբ գործերում կարգուկանոն հաստատեք: Երեկոն հարմար է ուսման ու ստեղծագործելու, ինչպես նաև ձեր հետաքրքրություններն ու նախասիրությունները կիսող մարդկանց հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Արդյունավետ օր է: Հենց առավոտվանից ստանձնեք գործերը և շատ բան կհասցնեք անել: Կարող եք ուղևորություններ պլանավորել: Ընկերներն ամենայն հավանականությամբ կուզենան միանալ ձեզ, և նույնիսկ ոչ մեծ ճամփորդությունը հետաքրքիր ու հիշարժան կլինի: Ճանապարհին հնարավոր են հաճելի ծանոթություններ կամ հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հետ ժամանակին շատ մտերիմ եք եղել: Ձեզ հեշտությամբ կտրվեն ստեղծագործ մոտեցում, երևակայություն ու հնարամտություն պահանջող գործերը: Ավելի դժվար կլինի այնտեղ, որտեղ մանրուքներին ուշադրություն ու կարգապահություն է անհրաժեշտ: Դուք հաճախ կշեղվեք, այնպես որ՝ նույնիսկ ամենահասարակ խնդիրների լուծումը շատ ժամանակ կխլի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է: Կկարողանաք մեծ հաջողությունների հասնել, գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Գործերը, որոնք հիմա կստանձնեք բացառապես հետաքրքրությունից դրդված, ավելի ուշ օգտակար ու եկամտաբեր կդառնան: Համախոհներ գտնելու և այնպիսի մարդկանց հետ ծանոթանալու շանս կունենաք, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: Կարող եք փորձարկումներ անել, անսովոր որոշումներ ընդունել. դրանք հաջող կլինեն: Միակ ոլորտը, որտեղ կարող են դժվարություններ ծագել, ֆինանսներն են: Գումարը ռիսկի մի ենթարկեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հաջող օր է: Ամեն ինչ լավ կստացվի, շատ նպատակների հեշտությամբ կհասնեք: Ինչ-որ բան սովորելու հնարավորություն կունենաք, արագ կհարմարվեք նոր բնագավառին, մարդկանց կգտնեք, որոնց փորձը կարող է օգտակար լինել: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ժամանակի հետ սիրային բնույթ կստանան: Այստեղ ամեն ինչ կախված կլինի նրանից՝ արդյոք կուզենաք նախաձեռնող լինել: Բարենպաստ օր է մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու համար: Կարող եք ընդհանուր պլաններ կառուցել, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Տարաձայնությունները քիչ հավանական են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը հարմար է շփումների համար: Ցանկացած հանդիպում լավ կանցնի, ունակ կլինեք պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ում հետ ոչ ոք լեզու չի գտնում: Մի հավատացեք այն ամենին, ինչ ձեզ կխոստանան. ոմանք պարզապես խոսքերը քամուն կտան: Ժամանակ կանցնի ու պարզ կդառնա, թե ում վրա կարելի է հույս դնել: Ընտանեկան կյանքի ու տնային գործերի հետ կապված որոշումների համար չեք զղջա: Երեկոն հարմար է բարդ ֆինանսական հարցերը լուծելու համար: Այդ հատվածում հավանական է մտերիմներից մեկին վերաբերող լավ նորություններ ստանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դրական միտումների ազդեցությունը շատ ուժեղ կլինի, շատ բանի կկարողանաք հասնել, եթե գործերը չհետաձգեք: Այնպես որ՝ հենց առավոտվանից լուրջ տրամադրվեք: Լավ է սկսել նրանից, ինչը ձեզ ամենից քիչն է դուր գալիս, քանի որ ինչքան օրն առաջ գնա, այնքան նման խնդիրների վրա կենտրոնանալը կդժվարանա: Օրը հարմար է ուսման, սեմինարների ու կոնֆերանսների մասնակցելու, ինչպես նաև այլ միջոցառումների համար, որտեղ կարող եք շփվել ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Նոր ծանոթությունները օգտակար կլինեն: Դրանց շնորհիվ ինչ-որ համարձակ պլան կյանքի կոչելու շանս կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Շփումների համար բարենպաստ օր է: Արագ ընդհանուր լեզու կգտնեք շրջապատողների ու նրա հետ, ով ձեզ վաղուց է դուր գալիս: Հնարավորություն կունենաք ծանոթանալ անսովոր, տաղանդավոր ու վառ մարդկանց հետ: Նրանց հետ շփումները ձեր առաջ նոր հնարավորություններ կբացեն: Այսօր սկսվող հարաբերությունները ռոմանտիկ բնույթ կստանան, եթե ինքներդ ուզենաք դա: Սովորական գործերն ավելի հոգնեցուցիչ ու ձանձրալի կթվան, քան սովորաբար, ստիպված եք լինելու ինքներդ ձեզ ստիպել զբաղվել դրանցով: Աշխատեք չգերհոգնել. մեծ ծանրաբեռնվածությունը հիմա վատ կանդրադառնա առողջության վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրն արդյունավետ կանցնի, եթե լուրջ տրամադրվեք ու ձեզ նվիրեք կարևոր գործերին: Ձեր ինտուիցիայի վրա կարող եք հույս դնել ամեն ինչում. այն հուսախաբ չի անի: Աշխատանքին ու բիզնեսին վերաբերող հիանալի գաղափարներ կունենաք: Շուտով դրանք կյանքի կոչելու հնարավորություն կընձեռվի, իսկ հիմա բավականաչափ ժամանակ ունեք ամեն ինչ մանրամասն մտածելու համար: Ընկերները կուրախացնեն: Նրանք ձեզ համար լավ նորություններ ու հետաքրքիր առաջարկներ կունենան: Չեն բացառվում ոչ մեծ դրամական մուտքերը: Դրանք շատ տեղին կլինեն ու հաջող գնումներ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը կուրախացնի լավ նորություններով ու հաճելի անակնկալներ կմատուցի: Կյանքում շատ բան դեպի լավը կփոխվի, ձեր խնդիրը պարզապես այդ գործընթացին չխանգարելն է: Կարող եք նախաձեռնող լինել անձնական հարաբերություններում: Օրը հիանալի է ինչ-որ մեկին ժամադրության կանչելու, զգացմունքները խոստովանելու համար: Հնարավոր են ծանոթություններ, որոնցից մեկը շատ կարևոր կդառնա ձեզ համար: Որոշ դժվարություններ հնարավոր են ֆինանսական ոլորտում: Գումարին շատ թեթևամիտ կվերաբերվեք, հաճախ դրանք կծխասեք այնպիսի բաների վրա, որոնց կարիքը չկա: Չի բացառվում՝ ձեզ հիշեցնեն հին պարտքերի մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բավականին բարդ օր է: Դժվարություններ կարող են ծագել այնտեղ, որտեղ դրանք չէիք սպասում: Ստիպված եք լինելու արագ փոխել պլանները, իմպրովիզներ անել, շտապելով ինֆորմացիա հավաքել ու կայծակնային արագությամբ դրանից ճիշտ եզրակացություններ անել: Լավ նորությունն այն է, որ տեղի ունեցողը ձեզ նույնիսկ դուր կգա. ոչ մի րոպե ձանձրանալու ժամանակ չի լինի: Երեկոն զարմանալի ու հաջող զուգադիպությունների ժամանակ է: Դրանցից մեկի շնորհիվ կկարողանաք ուղղել այն սխալը, որի համար շատ էիք զղջում: Հարմար ժամանակ է հաշտվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Մի շտապեք: Ամեն ինչ վատ չի դասավորվի: Զգույշ գործելու դեպքում հիանալի արդյունքների կհասնեք, իսկ եթե սկսեք շտապել, ինչ-որ բան բաց կթողնեք: Ցանկացած գործի հանդեպ լուրջ վերաբերմունքը կօգնի խուսափել սխալներից. ժամանակն ու ուժերը զուր չեք վատնի, չեք հիասթափեցնի նրանց, ովքեր հույս էին դրել ձեզ վրա: Հնարավոր են հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր ձեզ կստիպեն շատ սովորական բաների նորովի նայել: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը: Անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա. այն հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը հագեցած կլինի հաճելի իրադարձություններով: Հավանական են տրամադրությունը բարձրացնող անակնկալներ, անսպասելի նվերներ ու լավ նորություններ: Շատ բան սպասվածի նման չի ընթանա, իսկ դա նույնիսկ լավ է: Օգտվեք պահից հին մտահղացումը կյանքի կոչելու ու վաղուց երազածն անելու համար: Լավ կանցնեն ուղևորությունները, այդ թվում՝ չպլանավորվածները: Դրանց ընթացքում ոչ միայն լավ ժամանակ կանցկացնեք, այլ նաև շատ հետաքրքիր բաներ կիմանաք, իսկ իրադարձությունների բարենպաստ ընթացքի դեպքում էլ հաջող գնումներ կանեք: Կենսական պոտենցիալը բարձր է, գերհոգնածությունը ձեզ չի սպառնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|