Աստղագուշակ․ մայիսի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2661 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը հաջող կլինի: Հրաշալի ժամանակ է սովորելու համար. ամենը, ինչ կարող է պետք գալ, անմիջապես կմտապահեք: Որոշ Խոյերի համար նշված շրջանը կապված կլինի հաճելի ծանոթությունների հետ: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ կամ նոր սիրային տարվածություն: Օրվա երկրորդ կեսը նվիրված կլինի կարևոր գործերին: Դրանք միշտ չէ, որ հաճելի ու հետաքրքիր կլինեն, բայց դուք հրաշալի գլուխ կհանեք ամենից, ինչ կստանձնեք: Կարող եք հրաշալի արդյունքի հասնել այնտեղ, որտեղ նախկինում անհաջողության եք հանդիպել, բախվել եք անհաղթահարելի արգելքի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Վատ օր չէ, որի առաջին կեսը հրաշալի է նոր գործ ստանձնելու համար: Հնարավոր է՝ սկզբում բախվեք դժվարությունների, բայց դրանք ձեզ հաստատ չեն ստիպի նահանջել ու կիսատ թողնել մտածածը: Շատ Ցուլերի պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կենտրոնանալ ընտանեկան գործերի վրա, ուշադրություն հատկացնել մտերիմներին: Հարմար ժամանակ է կարևոր հարցերը հանգիստ քննարկելու համար, այդ թվում՝ այն հարցերը, որոնց պատճառով նախկինում թեժ վեճեր են եղել: Այս անգամ դուք լուծում կգտնեք, որը բոլորին դուր կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց կկարողանաք մոտեցում գտնել, լավ տպավորություն կթողնեք նրանց վրա, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն հավանում: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Եթե դժվարություններ առաջանան, հին ծանոթներն ու համախոհները հաճույքով կօգնեն: Որոշ Երկվորյակների հաճելի ծանոթություններ են սպասվում: Դրանցից հարաբերություններ կսկսվեն, որոնք բազում դրական հույզեր կպարգևեն: Ինտուիցիան անսխալ կհուշի ձեզ, թե ինչպես պետք է ձեզ պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Աշխատեք չտաքանալ: Օրը մտածված արարքներ է պահանջում: Պետք կգա ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք արագ ճիշտ որոշումներ կընդունեք, բարդ գործերից էլ գլուխ կհանեք: Մի շտապեք կիսվել կարևոր տեղեկատվությամբ, բացել ձեր կամ ուրիշների գաղտնիքները: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք կենտրոնանալ նրա վրա, ինչը վաղուց է ձեզ հետաքրքրում: Որոշ Խեցգետիններ կվերադառնան հին ծրագրերին և կյանքի կկոչեն դրանք: Ընկերների հետ հանդիպումները կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Ռոմանտիկ ժամադրություններն էլ չեն հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբը հրաշալի է համախոհներ փնտրելու և այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց վրա կուզենայիք լավ տպավորություն թողնել: Շատերը կնկատեն ձեր ուժեղ կողմերն ու լավագույն հատկանիշները: Հաճախ առաջարկներ կստանաք, որոնք մերժելու ցանկություն չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը լավ ժամանակ է կարևոր հարցերը լուծելու համար: Հաճախ կօգնի ինտուիցիան: Դուք իրավիճակը ճիշտ կգնահատեք, կհասկանաք, թե որոնք են շրջապատողների մտադրությունները և մոտիվները: Շատ Առյուծներ հստակ կկանխատեսեն, թե ինչպես են զարգանալու իրադարձությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը բարենպաստ է: Կարող եք բարդ գործեր ստանձնել: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, աշխատանքը ձեռքից կգա, նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնությունների հաջողության վրա կասկածելու առիթ չի լինի: Բացի այդ, հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, նրանք էլ հաճախ ժամանակին օգնության կհասնեն, կաջակցեն ձեր գաղափարները: Օրվա երկրորդ կեսը նույնպես վատը չի լինի, բայց ավելի հանգիստ կանցնի: Լավ ժամանակ է հին գործերն ավարտելու, փոքրիկ խնդիրներից գլուխ հանելու համար, որոնց համար առաջ ժամանակ չէր մնում: Շատ Կույսեր ավելի հանգիստ շունչ կքաշեն՝ հրաժեշտ տալով չլուծված հարցերի բեռին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Փոքրիկ թյուրիմացություններն ու դժվարությունները հնարավոր են, բայց դրական միտումների ազդեցությունն էլ ուժեղ կլինի: Դրա շնորհիվ դուք շատ գործերում հրաշալի արդյունքների կհասնեք: Հնարավորություն կունենաք գլուխ հանել նրանից, ինչը առաջ չէր ստացվում: Պետք կգա փորձը, որը հասցրել եք ստանալ անցած մի քանի շաբաթների ընթացքում: Կհեշտանա այն մարդկանց հետ շփվելը, որոնց հետ նախկինում չէիք կարողանում ընդհանուր լեզու գտնել: Անհասկացողությունը կմնա անցյալում, հիմա կարող եք պայմանավորվել համագործակցության մասին կամ ընկերանալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ձեզ հագեցած օր է սպասվում, որը լի կլինի դրական հույզերով ու վառ տպավորություններով: Այն հարմար է ուղևորության մեկնելու, պայմանները փոխելու համար: Բայց նույնիսկ եթե նոր վայրերում չլինեք, զարմանքի և ուրախության առիթներ, միևնույն է, շատ կլինեն: Միապաղաղ գործերը ավելի հոգնեցնող ու ձանձրալի կթվան, քան սովորաբար: Բայց դուք, միևնույն է, դրանցից հրաշալի գլուխ կհանեք, լավ արդյունքի կհասնեք և սխալներ թույլ չեք տա, որոնց իրագործման համար ստիպված եք լինելու շատ ժամանակ ծախսել: Դուք կնախընտրեք գործել առանց օգնականների, բայց եթե նրանց կարիքն ունենաք, անպայման կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Շփումների համար բարենպաստ օր է: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները լավ կանցնեն: Դուք հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, հաճախ կկռահեք այն, ինչ նրանք ուզում են ձեզանից լսել: Եթե համախոհների կարիք ունենաք, նրանց գտնելը դժվար չի լինի: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ շփումները շատ կուրախացնեն: Աշխատեք խուսափել ծանրաբեռնվածությունից: Ավելորդ չի լինի գործերում մի փոքր դադար վերցնելը՝ ցրվելու, պայմանները փոխելու համար: Լավ կանցնեն ոչ մեծ ուղևորությունները, նոր վայրերով զբոսանքներն էլ կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկիզբը հետաքրքիր և ոգեշնչող կլինի: Եթե դուք վաղուց էիք ուզում նոր գործ ստանձնել, անցեք վճռական գործողությունների և շուտով կհասնեք առաջին հաջողություններին: Հավանական են հետաքրքիր առաջարկներ: Հաճախ դրանք կանեն անսովոր մարդիկ, որոնց հետ գործ ունենալը շատ գրավիչ կլինի: Բաց մի թողեք պիտանի փորձ ձեռք բերելու հնարավորությունը: Երեկոն կուրախացնի անսպասելի, բայց հաճելի այցով կամ հնարավորություն կտա շփվել մի մարդու հետ, որին վերջերս կարոտում էիք: Որոշ Այծեղջյուրներ մտերիմներին ուրախացնելու անսպասելի և շատ սրամիտ միջոց կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ չէ, որ ուզածի նման հեշտ կդասավորվի: Օրը կշռադատված որոշումներ, մտածված արարքներ է պահանջում: Կարևոր կլինի պրովոկացիաներին չտրվելն ու ինքնատիրապետումը պահպանելը, անկախ նրանից, թե ինչպես իրենց կպահեն շրջապատողները: Հիշեք, որ բոլոր խորհուրդները լավը չեն: Լավ է ղեկավարվեք առողջ բանականությամբ և կենսափորձով: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չծրագրված հանդիպումներ: Դուք ուրախ կլինեք դրանց համար: Արժե ուշադրություն հատկացնել ձեզ համար յուրահատուկ թանկ մարդուն: Այսօր նա ձեր աջակցության կարիքը շատ կունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ ու ներդաշնակ օր է: Հազիվ թե ստիպված լինեք ոտքի վրա փոխել ծրագրերը կամ կարևոր որոշումներ ընդունել. ամենայն հավանականությամբ պարզապես կյանքի կկոչեք այն, ինչ մտածել եք: Հարմար ժամանակ է անպիտանից, ավելորդից ու հնացածից ազատվելու համար: Լավ հանգստանալու, այնպիսի հաճելի գործով զբաղվելու հնարավորություն կունենաք, որը նախկինում բազմիցս բարձրացրել է ձեր տրամադրությունը: Հնարավոր են հաջողություններ ուսման մեջ: Դուք ամենալավը գլուխ կհանեք այն ամենից, ինչը ստեղծագործ մոտեցում և երևակայություն կպահանջի: Ամենայն հավանականությամբ կգտնվի ամենահամարձակ գաղափարները կյանքի կոչելու եղանակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|