Աստղագուշակ․ մայիսի 31
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3328 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Զգույշ եղեք: Սա ամենահեշտ օրը չի լինելու, իսկ ձեր չմտածված խոսքերն ու արարքները այն ավելի կբարդացնեն: Սառնասրտություն պահպանեք, ղեկավարվեք առողջ բանականությամբ, և դա թույլ կտա խուսափել շատ սխալներից, հակասական արարքներից ու անհարմար իրավիճակներից: Լավ է խոստումներ չտաք, քանի որ դրանք կատարելը դժվար է լինելու: Օրվա երկրորդ կեսի համար ոչ միայն ձեր, այլ նաև ձեր մտերիմների համար ինչ-որ հաճելի բան ծրագրեք: Հարմար ժամանակ է անակնկալներ անելու համար. դրանք հրաշալի կստացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Գործնական տեսանկյունից հրաշալի օր է: Ձեզ կհաջողվի ամրապնդել գոյություն ունեցող կապերն ու նորերը հաստատել: Հնարավորություն կունենաք ցուցադրել ձեր պրոֆեսիոնալիզմը, փայլել տաղանդներով, ցույց տալ, որ ունակ եք ոչ միայն ինքնուրույն արդյունավետ աշխատել, այլ նաև ղեկավարել մյուսներին: Անձնական հարաբերությունները ներդաշնակ կլինեն, բայց ձեզ երբեմն կթվա, թե մտերիմները չեն հասկանում՝ ինչ կա ձեր հոգում: Մի շտապեք անկեղծ զրույցներ վարել: Օրվա երկրորդ կեսը դրանց համար ավելի լավ հատված է, քան առաջինը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, դրանից կարելի է ու պետք է օգտվել: Հաջող կլինեն անսովոր, համարձակ նախաձեռնությունները: Դուք հրաշալի գլուխ կհանեք այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցում է անհրաժեշտ: Ձեր հաջողությունները շատերի վրա տպավորություն կթողնեն: Չի բացառվում՝ շուտով համագործակցության հետաքրքիր առաջարկներ ստանաք: Ներդաշնակ կլինեն անձնական հարաբերությունները: Մտերիմներն ուրախ կլինեն ժամանակ անցկացնել ձեզ հետ, դուք հաճույք կստանաք նրանց հետ շփումներից: Կհաջողվի հանգիստ ու կառուցողական քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ էին ծագում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը լավ կսկսվի: Մի քանի ժամվա ընթացքում շատ գործերում առաջընթաց կարձանագրեք, այդ թվում՝ բարդ ու կարևոր գործերում: Հնարավորություն կունենաք ամրապնդել վաղուց գոյություն ունեցող կապերը, նոր համախոհներ գտնել ու շահավետ գործարքներ կնքել: Օրվա երկրորդ կեսը ավելի բարդ ու լարված կլինի, նոր հոգսեր ու խնդիրներ կբերի, որոնք լուծում կպահանջեն: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե շատ չհուզվեք: Պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Հենց դրա շնորհիվ կկարողանաք խուսափել կասկածներից ու զուր ապրումներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը հաջող կդասավորվի: Այն հարմար է ամենատարբեր մարդկանց հետ շփվելու, ցանկացած հարց քննարկելու համար: Դուք բաց տեքստով կասեք այն, ինչ մտածում եք, բայց դրա հետ միասին ոչ ոքի չեք վիրավորի: Նույնիսկ ամենազգայուն ու խոցելի մարդիկ ձեզանից դժգոհություններ չեն ունենա: Նոր գաղափարներ, նախասիրություններ, ստեղծագործ ինքնաիրացման համար հնարավորություններ կհայտնվեն: Հավանական են ծանոթություններ մարդկանց հետ, ովքեր ձեզ կօգնեն նորովի նայել սովորական բաներին ու հասկանալ, թե ինչի կուզենայիք իրականում հասնել: Ոչ ամենը, ինչ այսօր կմտածեք, կկարողանաք միանգամից կյանքի կոչել, բայց ավելի ուշ ամենայն հավանականությամբ կվերադառնաք այդ մտահղացումներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրն ամեն ինչում զգուշություն է պահանջում: Սխաներ անելու վտանգ կա, որոնք թանկ կարժենան: Հիշեք, որ հիմա լավ է որոշումներն ինքնուրույն ընդունեք: Խորհուրդները կշեղեն ձեզ, նույնիսկ եթե դրանք տան մարդիկ, ովքեր ամենաբարի մտադրություններով են առաջնորդվում: Աշխատեք ավելի շատ ժամանակ հատկացնել մտերիմներին, նրանք ձեր աջակցության ու հավանության խոսքերի կարիքը կունենան: Խուսափեք վեճերից: Դրանցում դուք շատ կտրուկ կպաշտպանեք ձեր դիրքերը ու կարող եք վիրավորել նրանց, որոնց հետ կուզենայիք լավ հարաբերություններ պահպանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դուք կարող եք մեծ հաջողությունների հասնել, եթե հենց առավոտվանից ստանձնեք գործերն ու մինչև երեկո ժամանկը զուր չվատնեք: Դուք էներգիա շատ կունենաք, այդ իսկ պատճառով գլուխ կհանեք նույնիսկ ամենաբարդ խնդիրներից, հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել: Հարմար օր է նոր բան ստանձնելու համար, ընդ որում՝ կարող եք դիտարկել նույնիսկ այն նախագծերը, որոնց հաջողության վրա կասածում եք: Օգտակար ու հաճելի կլինեն ընտանիքի անդամների հետ շփումները: Վեճերի պատճառներ չեն լինի, հին վիրավորանքները կմոռացվեն: Կգտնվեն գործեր, որոնք բոլորին կմիավորեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Ամենահարմար օրը չէ ձանձրալի ու միապաղաղ աշխատանքի, միևնույն գործողությունները բազմաթիվ անգամ կրկնելու, ինչպես նաև կարգապահություն ու մանրուքներին ուշադրություն պահանջող զբաղմունքների համար: Դուք սովորականից հաճախ կհոգնեք, դատարկ բաներից կնյարդայնանաք, կբարկանաք նրանց վրա, ովքեր ոչ մի բանում մեղավոր չեն: Փոխարենը ցանկացած ստեղծագործ նախաձեռնություն շատ հաջող կլինի: Դուք որոշումներ կըդնունեք, որոնք մյուսների մտքով չէին անցնի, շատերին կզարմացնեք ձեր պարադոքսալ ու ճիշտ մտահանգումներով: Հենց ոչ ստանդարտ մոտեցման շնորհիվ էլ գլուխ կհանեք այն խնդիրներից, որոնք առաջ անլուծելի էին թվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Բարդ օր է: Եթե նոր գործեր ու նախագծեր եք սկսում, զգույշ եղեք, մի զարմացեք առաջին փուլում հանդիպող խնդիրներից ու տհաճություններից: Լսեք շրջապատողների խորհուրդները, քննադատությանն էլ ուշադրություն դարձրեք: Հաշվի առեք այն ու ձեզ համար կհեշտանա ընտրված ուղով առաջ գնալը: Կոնֆլիկտներից ու վեճերից խուսափեք ինչպես տանը, այնպես էլ աշխատավայրում: Խաղաղ տրամադրվեք ու պրովոկացիաներին մի տրվեք: Հիմա ցանկալի է հարթել սուր անկյուններն ու լավ հարաբերություններ պահպանել շրջապատողների հետ, նույնիսկ եթե դրա համար ստիպված լինեք զիջումների գնալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է բարդ խնդիրները լուծելու և այն խոչընդոտները խաղթահարելու համար, որոնք խանգարում էին առաջ շարժվել: Դուք վստահ կլինեք ձեզ վրա ու չեք ուզենա հրաժարվել մտածածից, ինչ էլ որ ասեն կամ անեն շրջապատողները: Նման դիրքը երբեմն կոնֆլիկտների կհանգեցնի, կողքից կարող է թվալ, որ դուք միայն սեփական հետաքրքրությունների մասին եք հոգ տանում: Բայց շուտով պարզ կդառնա, որ միակ ճիշտ ռազմավարությունն եք ընտրել: Հաջողությունները հեշտությամբ չեն տրվի, բայց դա ձեզ չի վախեցնի ու չի հիասթափեցնի: Երբ նպատակը մոտ լինի, դուք պատրաստ կլինեք աշխատել: Օրը հարմար է հին ընկերների հետ շփվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է շփումների, լուրջ հարցերն ու կարևոր ծրագրերը քննարկելու համար: Ձեր գաղափարները արագ աջակցություն կստանան: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնց հետ շփումները գործնական տեսանկյունից օգտակար կլինեն, ձեր առաջ նոր դռներ կբացեն: Հավանական են հաճելի անակնկալներ, անսպասելի լավ նորություններ: Սիրային հարաբերություններում դրական փոփոխությունները հնարավոր կդառնան, եթե օրվա երկրորդ կեսին նախաձեռնող լինեք: Սիրելի մարդու հետ շփումները կուրախացնեն, իրար հաճելի բաներ ասելու առիթներ շատ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ օր է: Այն ավելի հարմար է մտորումների, քան կոնկրետ գործողությունների համար, բայց դա ընթացիկ գործերը մոռանալու համար պատճառ չպիտի դառնա: Դրանցով պետք է զբաղվել, ընդ որում՝ ցանկալի է ինքնուրույն, հակառակ դեպքում հետո ստիպված եք լինելու ուղղել ուրիշների սխալները: Չեն բացառվում փոքրիկ կենցաղային խնդիրները, որոնց լուծումը աննշան, բայց անժամանակ ծախսեր կպահանջի: Չեն բացառվում դժվարություններն ուսման մեջ: Նոր տեղեկատվությունն ավելի դանդաղ կյուրացվի, քան սովորաբար, իսկ դուք ուշադիր չեք լինի: Փոխարենը նոր գաղափարների ու ծրագրերի պակաս չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|