Աստղագուշակ․ մայիսի 31
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այս վառ, հագեցած օրը նոր գաղափարներով ու պլաններով լի կլինի: Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչի: Միայն թե դժվարություններ կծագեն մտածածը կյանքի կոչելու հարցում: Հնարավոր են ձգձգումներ, խնդիրներ համախոհների հետ շփումներում: Ավելի հեշտ կլինի շատ բան հետաձգելը:
Ձեզ համար օգտակար կլինի հանգստանալն ու պայմանները փոխելը: Կարող եք հանդիպել հին ընկերներին. նրանք լավ նորություններ կունենան: Հիշեք, որ հիմա լավ է չքննարկեք ձեր խնդիրները նույնիսկ նրանց հետ, ովքեր պատրաստ են լսել ձեզ: Լավ է սկզբում որոշել, թե ինչպես եք լուծումներ փնտրելու և հետո նոր միայն անցնել քննարկումներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Դժվարություններից խուսափել հազիվ թե ստացվի: Հաճախ դրանք կծագեն այն ժամանակ, երբ տրվեք հույզերին ու մոռանաք ինքնատիրապետման մասին: Մնացած դեպքերում պատճառը այն մարդկանց գործողությունները կլինեն, որոնք անտեղի կխառնվեն ձեր գործերին՝ երբեմն ղեկավարվելով ամենալավ մտադրություններով:
Չեն բացառվում կոնֆլիկտները դատարկ բաների պատճառով, ընտանեկան վեճերը, որոնց իրական պատճառը ոչ ոք չի գտնի: Սիրահարների հարաբերությունները կարող է փչացնել խանդը, որի պատճառով նույնիսկ ներդաշնակ զույգերի մոտ խնդիրներ կծագեն: Աշխատեք հանգստություն պահպանել ու հակասական արարքներ չգործել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, ցանկացածին կարող եք ձեր կողմը գրավել: Եվ դա շատ լավ է, քանի որ այսօր միայնակ բարդ գործերը լավ է չստաձնել: Լավ կլինի, եթե օրվա ձեր պլանները ճկուն լինեն. ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու վերամշակել դրանք, և դա պետք է շատ արագ անեք: Շրջապատողների խորհուրդները օգտակար չեն լինի, իսկ ահա ինտուիցիայի հուշումները հստակ կլինեն, այնպես որ՝ լսեք դրանց:
Կարող եք ոչ մեծ գնումներ անել, տան համար իրեր գնել՝ կահույք, ինտերիերի մասեր, օգտակար կենցաղային տեխնիկա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Բարենպաստ օր է: Կարող եք արագ կյանքի կոչել այն, ինչ մտածել եք, նույնիսկ եթե չշտապեք: Կարող եք լուծել բիզնեսին ու կարիերային վերաբերող կարևոր հարցերը. իրավիճակը ճիշտ կգնահատեք, զուր հույսեր չեք փայփայի:
Հնարավորություն կունենաք վերականգնել ժամանակին ձեզ համար թանկ հարաբերությունները, որոնք ավարտվել են իրադարձությունների անբարենպաստ ընթացքի պատճառով: Երկխոսության համար բաց կլինեք, պատրաստ կլինեք լսել շրջապատողների կարծիքը, հաշվի առնել նրանց հետաքրքրությունները: Դա շատ բան կհեշտացնի: Ժամանակին ձեզ վիրավորած մարդիկ պատրաստ կլինեն խոստովանել իրենց սխալներն ու կփորձեն ուղղել դրանք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Բարդ, բայց հետաքրքիր հնարավորություններ ընձեռող օր է: Կարևոր կլինի ձեռքերը ծալած չնստելը, այլ գործելը. այդպես հաջողության հասնելու շանսերն ավելի շատ կլինեն, իսկ մռայլ մտքերի համար ժամանակ չի մնա: Հաճելի ծանոթություններ հաստատելու հնարավորություն կունենաք: Սակայն կապերին ընտրողաբար մոտեցեք այսօր դեպի ձեզ կձգտեն ամենատարբեր մարդիկ, այդ թվում՝ ուրիշների բարությունից օգտվողները:
Չեն բացառվում ֆինանսական դժվարությունները: Ապառիկով գնումներից հետ կանգնեք: Ցանկալի չէ պարտքով գումար տալը: Եթե մտադիր եք անել դա, մի մոռացեք գումարը վերադարձնելու մասին գրավոր համաձայնություն կնքել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը հարմար է մտերիմների հետ կարևոր հարցերը քննարկելու, ոչ միայն ձեզ վերաբերող որոշումներ ընդունելու համար: Հնարավորություն կունենաք հարթել հարաբերությունները ձեզ համար թանկ մարդկանց հետ, ամրապնդել ընտանեկան կապերը: Չեն բացառվում անսպասելի այցերը, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հնարավոր է, հյուրերն ուզենան երկար մնալ:
Աշխատանքի մեջ մեծ հաջողությունների հասնել չի հաջողվի, բայց դուք գոհ կմնաք նաև համեստ ձեռքբերումներից: Ձեզ համար կարևորը մրցակիցներից հետ չմնալն է, իսկ դա բարդ չի լինի: Դրամական մուտքերը համեստ կլինեն, բայց ծախսերն էլ մեծ չեն լինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Չվախենաք, եթե ճանապարհին խոչընդոտներ առաջանան: Այսօր ծագած դժվարություններն այնքան լուրջ չեն լինի, որքան կարող են առաջին հայացքից թվալ: Ձեր խնդիրը բարենպաստ պահի սպասելն ու համախոհներին ճիշտ ընտրելն է: Երկու հարցում էլ կօգնի ինտուիցիան: Հնարավոր են անսպասելի ու գրավիչ առաջարկներ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի:
Այսօր ձեզ շատ պետք կգա նոր պայմաններին արագ հարմարվելու, կայծակնային արագությամբ որոշումներ ընդունելու ու ոտքի վրա սովորելու ունակությունը: Շրջապատողները կնկատեն ձեր հաջողությունները, նոր օգնականներ ու համախոհներ ձեռք կբերեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը բարդ կլինի: Այն հարմար է հանգստի, ոչ մեծ ուղևորությունների ու ընկերների հետ շփումների համար: Եթե մտադիր եք ինչ-որ կարևոր բանով զբաղվել, լուրջ տրամադրվեք, ուշադիր եղեք մանրուքներին ու աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Շատ բան ավելի դժվարությամբ կտրվի, քան սովորաբար: Բայց եթե համառ լինեք, անպայման կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն օգնել:
Աշխատեք խուսափել գերհոգնածությունից. այսօր այն վատ կանդրադառնա առողջության վրա, քրոնիկ հիվանդությունների սրացման պատճառ կդառնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Օրվա սկզբին հնարավոր են փոքրիկ դժվարություններ, որոնք կփչացնեն ձեր տրամադրությունը: Բայց ապրումների համար լուրջ պատճառներ չկան: Կեսօրից գնումների համար բարենպաստ շրջան կսկսվի: Ժամ առ ժամ դրական միտումների ազդեցությունը միայն կուժեղանա:
Երեկոն խոստանում է ուրախացնել ռոմանտիկ անակնկալներով: Հնարավոր է անսպասելի հանդիպում հին ընկերոջ հետ: Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կունենաք: Հնարավոր է՝ դրանք միանգամից իրագործել չստացվի, բայց դուք հետո կվերադառնաք ձեր մտահղացումներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ապրումների ու տագնապների համար պատճառներ չկան: Այսօր հնարավորություն կունենաք արագ կարգավորել հին տարաձայնությունները, լուծել ձեզ ու ձեր մտերիմներին հանգիստ չտվող խնդիրները: Որոշ Այծեղջյուրների լավ նորություններ են սպասվում, մյուսներին էլ՝ հետաքրքիր առաջարկներ: Ոչ միանշանակ իրավիճակներում խուճապի չեք մատնվի, միշտ կիմանաք, թե երբ է պետք լռել ու ստվերում մնալ, իսկ երբ է պետք ուշադրություն գրավել:
Կարող եք նոր գործեր ու նախագծեր սկսել: Հին համախոհները ոչ մի հարցում հուսախաբ չեն անի: Հավանական է անսպասելի հաջողություն ֆինանսական գործերում: Գործարքները եկամուտ կբերեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Հեշտ չի լինելու, բայց ամեն ինչից գլուխ կհանեք: Համբերատարություն է անհրաժեշտ. ուզածին արագ հասնել չի ստացվի, շատ գործեր կձգձգվեն: Դա կնյարդայնացնի, բայց դուք կփորձեք վերահսկել հույզերն ու կհետևեք, որ ոչ ոք չկռահի դրանց մասին: Գումարին վերաբերող հարցերում կարևոր կլինի մանրուքներին ուշադիր լինելը, որոնք հետո կարող են վճռական դեր խաղալ:
Հնարավոր են փոքրիկ թյուրիմացություններ տանը, ընտանեկան վեճեր: Ձեր հասցեին քննադատություն սովորականից հաճախ կհնչի, ինչից շատ կվշտանաք: Բայց եթե փորձեք վերահսկել ձեզ ու շատ սուր չարձագանքել, ապա շուտով կգտնեք մթնոլորտը լիցքաթափելու ձևը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Հաճելի օր է: Կուրախացնեն ընկերների հետ հանդիպումները, հնարավորություն կունենաք շփվել այն մարդկանց հետ, որոնց կարիքը վերջերս շատ էիք զգում: Հիանալի լեզու կգտնեք և՛ հին, և՛ նոր ծանոթների հետ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք շուտով կարևոր կդառնան ձեզ համար:
Կարող եք գնումներ անել. դրանք հաջող կլինեն: Եթե անսովոր իրեր գնեք, դրանք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: Օրը հարմար է նաև ճամփորդությունների նախապատրաստվելու՝ ճանապարհի ընկերներ գտնելու, երթուղին որոշելու, անհրաժեշտ ինֆորմացիան հավաքելու ու տրամադրվելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: