Աստղագուշակ․ մայիսի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3457 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը շատ հաջող կլինի: Եթե ժամանակը զուր չվատնեք, կկարողանաք արդյունավետ աշխատել, նոր օգնականներ գտնել, ստանալ ազդեցիկ անձանց աջակցությունը: Նշանի որոշ ներկայացուցիչներ կմտածեն, թե ինչպես կարող են մեծացնել եկամուտները և շուտով ծրագրելուց գործի կանցնեն: Օրվա երկրորդ կեսը դժվարություններ, գործերում ձգձգումներ ու փոքրիկ, բայց ցավալի թյուրիմացություններ կբերի: Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե գործեք այնպես, ինչպես անհրաժեշտ եք համարում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հետաքրքիր ու հաճելի կանցնի, եթե ակտիվության տրամադրվեք, աշխատեք գրավիչ գործ գտնել: Կարելի է ու պետք է նախաձեռնող լինել և՛ գործնական ոլորտում, և՛ անձնական հարաբերություններում. երկու դեպքում էլ ձեզ ընդառաջ կգան: Օրվա առաջին կեսին կանհանգստացնեն անցյալի տհաճ հուշերը: Ինչքան շուտ ազատվեք դրանցից, այնքան լավ: Երեկոն խոստանում է ռոմանտիկայով, հաճելի անակնկալներով ու հիշարժան պահերով լի լինել: Դուք կգտնեք մտերիմ մարդուն ուրախացնելու ձևը, նա էլ նույնկերպ կպատասխանի: Տարաձայնությունները քիչ հավանական են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք: Հազիվ թե ինչ-որ մեկը մերժի ձեր օգնության կամ փոքրիկ ծառայություն մատուցելու խնդրանքը, ուզենա խոչընդոտներ ստեղծել ձեր ճանապարհին: Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք, որոնք, եթե ուզենաք, կարող են հաճելի սիրային շարունակություն ստանալ: Դուք արագ կգտնեք ամենատարբեր մարդկանց համակրանքը շահելու ձևը: Հավանական են հաջողություններ այնտեղ, որտեղ ստեղծագործ մոտեցման կարիք կա: Հաճախ հաջող կլինեն համարձակ փորձարկումները: Հին գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հեշտ չի լինելու, բայց դուք գոհ կմնաք, թե ինչպես կդասավորվի օրը: Ծագած բոլոր խնդիրները հաղթահարելի են, իսկ դուք ոչ միայն կհասնեք ձեր ուզածին, այլև շատ բան կսովորեք, կծանոթանաք մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ դեռ պետք կգա: Արժե ուշադիր լսել ինտուիցիայի հուշումները. դրանք ժամանակին ու հստակ կլինեն: Աշխատեք յուրահատուկ ուշադիր լինել մտերիմների հանդեպ: Այսօր նրանց պետք կլինեն ձեր հոգատարությունն ու աջակցությունը: Երեկոն հարմար է ընտանեկան ու տնային գործերը քննարկելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Դուք դուր կգաք մարդկանց, շատերի վրա անջնջելի տպավորություն կթողնեք: Հեշտությամբ ձեզ վրա ուշադրություն կգրավեք, համակրանք կշահեք, կստիպեք շրջապատողներին հիանալ ձեզանով: Ոչ մեծ սխալները ձեզ կներեն, իսկ ձեր հաղթանակները հաճույքով կգովեն: Արագ կհոգնեցնեն ուշադրության կենտրոնացում ու մանրուքներին ուշադրություն պահանջող գործերը: Հաճախ ստիպված եք լինելու ինքներդ ձեզ ստիպել ավարտին հասցնել սկսածը: Հավանական են խոշոր դրամական մուտքեր: Կարող եք գնումներ անել. դուք կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Կարևորն այն է, որ ձեռք բերածի վրա կանգ չառնեք ու շարունակեք առաջ շարժվել: Այսօր խոշոր հնարավորություններ ու հեռանկարներ կբացվեն: Դուք ունակ կլինեք հաղթել ուժեղ թշնամուն, զինաթափել մրցակիցներին, ջրի երես հանել գաղտնի թշնամիներին ու հարթել հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնց հետ նախկինում ընդհանուր լեզու չէիք գտնում: Բայց մի մոռացեք, որ այսօր հանգստի կարիք կունենան նաև ձեզ նման հերոսները: Այնպես որ՝ օրն այնպես ծրագրեք, որ ուժերը վերականգնելու համար ազատ ժամանակ ու հնարավորություն մնա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Վատ օր չէ, չնայած որ այն լարված պահերից զուրկ էլ չի լինի: Շատ բան կախված կլինի բացասական հույզերը վերահսկելու ձեր կարողությունից: Եթե դրանցից գլուխ հանեք, անպայման կգտնեք եթե ոչ բոլոր խնդիրները, ապա գոնե դրանց մեծ մասը լուծելու ձևը: Օգտակար կլինի այն մարդկանց հետ շփվելը, ովքեր իրադարձությունները ձեզ նման չեն գնահատում: Կողքից հայացքը կօգնի գլուխ հանել իրավիճակից: Արժե զգույշ լինել ֆինանսների հետ կապված գործերում: Դուք հակված կլինեք թեթևամտության, զուր տեղը նշանակալի գումար կծախսեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բավական բարդ օր է: Զգույշ եղեք, ցանկացած որոշում առանց շտապելու ընդունեք: Դա հատկապես կարևոր կլինի, երբ գործը վերաբերի ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր ծանոթներին: Չի բացառվում՝ ստիպված լինեք ուղղել ուրիշների սխալները կամ ավարտել կես ճանապարհին թողած աշխատանքը: Դա ծանր ու հոգնեցուցիչ, բայց օգտակար կլինի: Օրվա երկրորդ կեսին ինչ-որ հաճելի ու ոգեշնչող բանի վրա կենտրոնանալու հնարավորություն կունենաք: Բաց մի թողեք այն: Դրական հույզերն այն են, ինչ պետք են ձեզ ավելի առույգ ու էներգիայով լի զգալու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Թեթև ու հաճելի օր է: Հավանական են զուգադիպություններ, որոնք կարող եք օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների, անսպասելի իրադարձություններ, որոնք թույլ կտան գործերում նշանակալի առաջընթացի հասնել: Դուք շատ բաների մյուսների նման չեք նայի, գործերին հաճախ ձեր ձևով կմոտենաք: Սկզբում շրջապատողներին դա կզարմացնի, իսկ հետո, երբ հրաշալի արդյունքների հասնեք, հիացմունք կառաջացնի: Օրը հարմար է ընտանիքի անդամների հետ շփվելու համար: Բաց մի թողեք հարազատների հետ հարաբերությունները ամրապնդելու, հին խնդիրները լուծելու հնարավորությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Այսօր խնդիրներ ու դժվարություններ կառաջանան, բայց այնքան լուրջ չեն լինի, որքան առաջին հայացքից կթվան: Հավանական են տարաձայնություններ ընկերների հետ, վեճեր մտերիմների հետ, բայց խաղաղությունն ու փոխհասկացողությունը կհաջողվի վերականգնել, եթե լսեք շրջապատողների կարծիքը: Այսօր գործերն ավելի ձանձրալի ու հոգնեցնող կլինեն, քան սովորաբար: Խառնաշփոթը կնյարդայնացնի, կուզենաք ձեր կյանք նոր բան մտցնել, բայց դրա համար հիմա ամենաբարենպաստ պահը չէ: Ցանկալի չէ լուծել ֆինանսական հարցերը, գնումներ անել ու գործարքներ կնքել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արդյունավետ օր է: Դուք կհասցնեք բազում գործեր անել, այդ թվում՝ այնպիսիք, որոնք նախկինում չէիք համարձակվում ստանձնել: Հաջողությունները ձեզ կուրախացնեն, բայց երբեմն նաև լարված պահեր կառաջանան: Հոգսեր շատ կլինեն, անընդհատ ինչ-որ բանով զբաղված կլինեք: Սակայն դա ձեզ չի խանգարի ապագայի ծրագրեր կառուցել ու մտածել այն մասին, թե ինչպես կարող եք կյանքի կոչել դրանք: Այսօր կարող եք և՛ գործերում, և՛ անձնական հարաբերություններում նախաձեռնող լինել. դա շատերին դուր կգա: Շրջապատողները պատրաստ կլինեն աջակցել ձեր գաղափարներին: Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու գործարքներ: Որոշ Ջրհոսների կվերադարձնեն հին պարտքերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է, որը ձեզ հնարավորություն կտա շատ օգտակար բաներ անել: Հիմա դուք հոգ կտանեք ոչ միայն սեփական հետաքրքրությունների, այլ նաև շրջապատողների բարեկեցության մասին: Դա շատերին դուր կգա, մարդիկ պատրաստ կլինեն օգնել ձեզ, աջակցել ձեր գաղափարներին: Դուք կարող եք ձեզ թույլ տալ համախոհներ ընտրել, որոշել, թե ում հետ եք գործ ունենալու, իսկ ում հետ՝ ոչ: Հավանական են դրական փոփոխություններ այն մարդկանց հետ հարաբերություններում, որոնք յուրահատուկ թանկ են ձեզ համար: Դժգոհությունների ու վիրավորանքների առիթներ չեն լինի: Կհաջողվի հանգիստ քննարկել գործերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|