ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 30
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2332 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ օր է կարևոր հարցերը լուծելու համար: Պարզ կդառնա, թե ինչպես է պետք գործել վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Եթե օգնության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Չի բացառվում՝ ձեզ աջակցեն քիչ ծանոթ մարդիկ կամ նրանք, որոնցից նման բան չէիք սպասում: Փորձված համախոհները նույնպես ձեր կողմից կլինեն, մտերիմներն էլ տհաճ անակնկալներ չեն մատուցի:

Հնարավոր են դրամական մուտքեր, հաջող գնումներ ու շահավետ ներդրումներ. գործնական հոտառությունը սուր կլինի: Չեն բացառվում աշխատանքի առաջարկները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Լուրջ խնդիրներ հազիվ թե ծագեն, իսկ ահա փոքրիկ դժվարություններն ու տհաճ պատահարները չեն բացառվում: Դրանք հատկապես շատ կլինեն օրվա առաջին կեսին, երբ ստիպված եք լինելու զբաղվել ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով: Բայց աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա և կգա հաջողությունների ու հաղթանակների ժամանակը:

Օրվա երկրորդ կեսին կարող եք պայմանավորվել համագործակցության մասին, համատեղ նախագծերի վրա աշխատանք սկսել: Կուրախացնի անձնական հարաբերություններում ներդաշնակությունը: Մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, նրանք ձեզ կես խոսքից կհասկանան: Արժե քննարկել ապագայի համատեղ պլանները. բոլորիդ պարզ կդառնա՝ ինչպես է պետք գործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ բան կարող եք սովորել, շփվել մարդկանց հետ, ովքեր պատրաստ են կիսվել գիտելիքներով ու փորձով: Չեն բացառվում ծանոթությունները, որոնք վառ ու անսովոր հարաբերությունների սկիզբ կդնեն: Կայծակնային արագությամբ կսիրահարվեք, լրիվ կկորցնեք ձեր գլուխը, բայց հիմարություններ չեք անի: Սուր ինտուիցիայի շնորհիվ մարդկանց հարցում չեք սխալվի, արագ կհասկանաք, թե ում հետ ձեզ լավ կզգաք:

Աշխատանքի մեջ հավանական են ձգձգումներ, որոշ գործեր չի հաջողվի ժամանակին ավարտին հասցնել: Սակայն այդ առթիվ անհանգստանալ չարժե, քանի որ կորցրածը լրացնելու հնարավորություն անպայման կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Այսօր աշխատանքի մեջ կարող եք միայն համեստ հաջողությունների հասնել: Բայց դուք գոհ կլինեք, քանի որ նույնիսկ դրանց հույսը չունեիք: Պարզ կդառնա, թե ինչպես պետք է ստանձնել այն խնդիրների լուծումը, որոնք նախկինում ձեզ փակուղու առաջ էին կանգնեցնում: Հնարավոր են ոչ մեծ, բայց շատ տեղին դրամական մուտքեր: Չեն բացառվում երկարատև համագործակցության առաջարկները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հեռանկարներ կբացվեն:

Կարող են անհանգստացնել մտերիմների հետ հարաբերությունները. իրար հասկանալը սովորականից բարդ կլինի, բացի այդ, ձեզ հաճախ կհիշեցնեն հին սխալների մասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Լարված օր է: Պետք է շահեք խիստ ու պահանջկոտ մարդկանց համակրանքը. միայն դրանից հետո կարող եք հաջողության հույս ունենալ: Աշխատեք չխառնել անձնական ու գործնական հարաբերությունները, պրովոկացիաներին չտրվել: Մտերիմների հետ լեզու գտնելն ավելի հեշտ կլինի, քան կոլեգաների ու գործընկերների հետ, բայց առաջիններն էլ կարող են պահանջներ ներկայացնել ձեզ: Կոնֆլիկտներից խուսափելուն կօգնի հումորի զգացումը:

Վատ չեն անցնի ուղևորությունները, նույնիսկ եթե նախապես չեք իմացել դրանց մասին ու ստիպված եք եղել շտապելով ճամփա ընկնել: Տանից հեռու հնարավոր են անսովոր հանդիպումներ: Որոշ Առյուծներ նոր ընկերներ կգտնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հազիվ թե թեթև անցնի: Բայց հաջողության հասնելու շանսեր ունեք: Առավոտյան հնարամտության ու խորամանկության կարիք կլինի: Լավ է թաքցնեք ձեր մտադրությունները, հեռու մնաք նրանցից, ովքեր ուզում են ամեն ինչ իմանալ: Ինչ-որ մեկի հետ ձեր գաղափարներով կիսվելուց առաջ մտածեք՝ արդյոք լավ չէ նախ ինչպես հարկն է մտածել կամ նույնիսկ մտածածն իրագործելու ճանապարհին առաջին քայլերն անել:

Ավելի ուշ, հակառակը, կգա բաց գործելու, օգնականներ ու համախոհներ փնտրելու, նրանց հետ շփվելու ժամանակը: Դեպի լավը կփոխվեն մտերիմների հետ հարաբերությունները. հին տարաձայնությունները կմնան անցյալում, իսկ նորերի համար առիթ չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Լարված օր է: Կուզենաք անել այն, ինչ անհրաժեշտ եք համարում, չեք համաձայնվի փոխզիջման գնալ, ոչ ոքի թույլ չեք տա ճնշել ձեզ: Անկախության ձեր ձգտումը հասկանալի է, սակայն չափազանց մեծ կոշտությունը կխանգարի լավ հարաբերություններ պահպանել մտերիմների հետ: Ավելի ճկուն ու զիջող եղեք, և շատ բան կհեշտանա:

Երեկոյան հնարավոր են դրամական մուտքեր ու շահավետ գործարքներ, հաճելի անակնկալներ ու նվերներ: Լավ ժամանակ է ընտանեկան գործերի համար. դրանք ձանձրալի ու հոգնեցուցիչ չեն լինի և ավելի հեշտ կտրվեն, քան սովորաբար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Վերահսկեք ձեզ: Ինքնատիրապետումը հիմա անհրաժեշտ կլինի հաջողության հասնելու համար: Ամեն ինչ իրար կխառնվի, եթե հույզերին տրվեք: Խուսափեք ձևականություններից, մի խախտեք ավանդույթներն ու քաղաքավարության կանոնները. դա ձանձրալի կլինի, բայց կօգնի խուսափել շատ տհաճություններից: Սովորական, վաղուց փորձված մեթոդները հաճախ ամենաարդյունավետը կլինեն, այնպես որ՝ հենց դրանց էլ տվեք նախապատվությունը:

Խուսափեք երկիմաստ արտահայտություններից, կատակների հետ էլ զգույշ եղեք. դրանք բոլորին չէ, որ ծիծաղելի կթվան: Տանը երբեմն խնդիրներ կծագեն, որոնցից գլուխ հանելուն կօգնեն մտերիմները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավը կլինի օրվա առաջին կեսը: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, լուծել ֆինանսական հարցերն ու անձնական խնդիրները: Շատ բան սովորականից հեշտ կտրվի: Որոշ Աղեղնավորներ շատ հետաքրքիր գաղափարներ կունենան: Դրանց իրագործմանը պետք է անհապաղ անցնել. հազիվ թե ինչ-որ բան խանգարի արագ հասնել հրաշալի արդյունքի:

Ինչքան օրն առաջ գնա, այնքան մեծ ջանքեր պետք է գործադրեք ցանկալիին հասնելու համար: Երեկոն երկարատև պլաններ կառուցելու ժամանակն է: Ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, կհասկանաք, թե ում վրա կարելի է հույս դնել, իսկ ում վրա՝ ոչ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դժվարություններից ամբողջովին խուսափել չի ստացվի: Լավ է ոչ մի կարևոր բան չձեռնարկել, եթե հարյուր տոկոսով վստահ չեք հաջողության վրա: Մարդիկ, որոնց աջակցության վրա կարող էիք հույս դնել, չափազանց զբաղված կլինեն իրենց գործերով, այնպես որ՝ պետք է ինքնուրույն գործեք:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մտերիմների հետ շփվելու, ընտանեկան խնդիրները լուծելու համար: Շատ բաների մասին կարող եք զրուցել, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս: Ֆինանսական գործերում կարևոր կլինի զգուշությունը: Աշխատեք խուսափել ավելորդ ծախսերից, պահի ազդեցության տակ խոշոր գնումներ չանել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, և նրանց աջակցության շնորհիվ կարող եք ցանկացած գործում հաջողության հասնել: Հնարավոր են հաճելի անակնկալներ, դրամական մուտքեր, ինչպես նաև գործնական առաջարկներ, որոնք ձեզ դուր կգան: Այնտեղ, որտեղ խոսքը աշխատանքին կվերաբերվի, կարող եք ամբողջովին հույս դնել ինտուիցիայի վրա. այն ո՛չ մանրուքներում հուսախաբ կանի, ո՛չ էլ լուրջ հարցերում:

Կուրախացնեն հին ընկերների հետ հանդիպումները: Հնարավոր են ծանոթություններ, որոնք հաճելի սիրային շարունակություն կստանան, եթե ուզենաք դա ու նախաձեռնող լինեք: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն մարդիկ, որոնց հետ նախկինում շատ ժամանակ եք անցկացրել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հարմար օր է հին պլանները կյանքի կոչելու համար: Հաճույքով օգնության կգան հին ծանոթները. հաճելիորեն կզարմանաք նրանց հնարավորություններից: Կարող եք ձեր մասին հիշեցնել հին գործընկերներին ու վերականգնել գործնական կապերը: Իսկ ահա այն մարդկանցից, որոնց հետ ժամանակին ռոմանտիկ հարաբերություններն են կապել, լավ է հեռու մնալ: Նրանք կարող են առանց ցանկանալու ուժեղ ցավ պատճառել ձեզ:

Բարձր կլինի ստեղծագործ պոտենցիալը, կարող եք շատ բաների նորովի նայել, ցանկացած խնդրի անսպասելի, բայց արդյունավետ լուծման եղանակ գտնել: Բացի այդ, հաճախ հաջողակ կլինեք և արժե դրանից օգտվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2332 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/7