Աստղագուշակ․ մայիսի 29
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Հարմար օր է օգտակար գործերի վրա կենտրոնանալու համար: Եվ խոսքը միայն աշխատանքի մասին չէ: Ինչ-որ պիտանի բան սովորելու և այնպիսի ինֆորմացիա ստանալու շանս կա, որը շատ շուտով պետք կգա: Կարող եք նոր գործեր սկսել, լուծել անսովոր խնդիրները: Ստեղծագործ մոտեցումն ու իրերի հանդեպ անսովոր հայացքը կօգնեն հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները պարտություն են կրել:
Հավանական են դրամական մուտքեր, օրվա երկրորդ կեսին շահավետ գնումներ անելու հնարավորություն կլինի: Հարմար ժամանակ է կահույք, կենցաղային տեխնիկա, տան համար այլ իրեր գնելու համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը հաջող կդասավորվի: Հիանալի գլուխ կհանեք կարևոր գործերից, կլուծեք բարդ խնդիրները, ելք կգտնեք ոչ միանշանակ, խճճված իրավիճակից: Հնարավորություն կունենաք աշխատել հեռանկարային նախագծերի վրա՝ ստանալով ազդեցիկ անձանց աջակցությունը: Չեք կասկածի հաջողության վրա ու ձեր ինքնավստահությամբ կվարակեք շրջապատողներին:
Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում խնդիրները շփման մեջ, վեճերը դատարկ բաների պատճառով: Աշխատեք համբերատար լինել մտերիմների հետ: Լավ է հետաձգեք կարևոր հարցերի քննարկումը, հատկապես այն հարցերի, որոնց պատճառով նախկինում վեճեր են եղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Իրադարձություններն այնքան արագ չեն զարգանա, որքան կուզենայիք, բայց դուք կհասնեք դրված նպատակներին, կլուծեք այն առաջադրանքները, որոնց շուրջ երկար մտորել եք: Կհաջողվի ամրապնդել գոյություն ունեցող մասնագիտական կապերն ու նոր գործընկերների հետ պայմանավորվել համագործակցության մասին: Այսօր սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ոչ ֆորմալ բնույթ կստանան: Չի բացառվում նաև սիրային պատմության սկիզբը:
Բարենպաստ կլինի ֆինանսական պատկերը: Կարող եք չպլանավորված գնումներ անել: Ծախսած գումարի համար չեք զղջա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Կարող եք շատ լավ բաներ անել և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Օրը խոստանում է հագեցած լինել ու չձանձրացնել: Ձեզ զարմանալի իրադարձություններ ու տարօրինակ զուգադիպություններ են սպասվում: Չի բացառվում՝ պետք լինի փոխել պլանները, բայց դուք դրանից չեք վշտանա:
Հիանալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, նույնիսկ նրանց, ովքեր բարդ բնավորություն ունեն: Հազվադեպ դժվար պահերին օգնության կհասնի հումորի զգացումը: Հնարավորություն կունենաք լուծել վերջին շրջանում անհանգստացնող խնդիրները: Բացի այդ, պարզ կդառնա՝ ինչ է պետք անել, որպեսզի դրանք չկրկնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Ուշադիր եղեք ֆինանսներին վերաբերող հարցերին: Փոքրիկ սխալն էլ կարող է մեծ կորուստների հանգեցնել: Հետ կանգնեք չպլանավորված ծախսերից ու սպոնտան գնումներից: Գումարին վերաբերող հարցերում թեթևամտությունը կարող է լուրջ խնդիրներով ավարտվել:
Մնացած ամեն ինչում օրը բարենպաստ է: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ, ավարտին հասցնել այն գործը, որին մեծ ուժեր եք տվել: Երեկոյան կհաջողվի հանդիպել մեկի հետ, ում հետ շփումների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: Անկեղծ զրույցը շատ բան իր տեղը կդնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Օրը բավականին հաջող կդասավորվի: Տհաճությունները չեն բացառվում, բայց դուք արագ կլուծեք բոլոր խնդիրներն ու ելք կգտնեք բարդ իրադրությունից, իրավիճակն էլ կառնեք ձեր վերահսկողության տակ: Հնարավորություն կունենաք ուղղել հին սխալները, ընդ որում՝ դա անելն ավելի հեշտ կլինի, քան ակնկալում էիք:
Արագ կսովորեք ամենն, ինչ կարող է պետք գալ, հեշտությամբ կմտապահեք օգտակար ինֆորմացիան: Շրջապատողներին կզարմացնի, թե ինչ արագ եք ճիշտ որոշումներ ընդունում: Եվ ամենը ինտուիցիայի ու խելամտության համադրությունը կլինի. այդ երկուսը ձեզ ուղիղ դեպի նպատակը կտանեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Լարված պահեր այսօր ավելի շատ կլինեն, քան սովորաբար: Հանգստություն պահպանելը դժվար կլինի. սուր կարձագանքեք նույնիսկ ամենափոքր պատահարներին, կարող եք բարկանալ դատարկ բաների պատճառով, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի: Ցանկալի է խուսափել անիմաստ վեճերից ու դատարկ զրույցներից. գործնական կապերն էլ լավ է սահմանափակել:
Օրը հարմար է հանգստի, ինչպես նաև չհոգնեցնող, բայց գրավիչ զբաղմունքների համար: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն հին ծանոթները: Նրանց հետ շփումները շատ կուրախացնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հագեցած ու արդյունավետ օր է: Առավոտյան ինչ-որ բան կարող է այնպես չընթանալ, բայց դուք արագ կվերահսկեք իրավիճակը: Պետք կգա նախկինում ստացած փորձը: Արագ կհասկանաք, որ ոչ մի նոր բան տեղի չի ունենում ու դժվարությունները հաղթահարելու համար կօգտվեք փորձված և արդյունավետ մեթոդից:
Հետո ամեն ինչ կլավանա, քանի որ դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, աստղերն էլ կաջակցեն ձեզ: Սեփական երազանքներն իրագործելու ու ձեզ համար թանկ մարդու երազանքը կյանքի կոչելու հնարավորություն կլինի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Սիրային հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Ձեզ հիշարժան ժամադրություններ, հաճելի անակնկալներ են սպասվում: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց համար շատ ուրախ կլինեք: Ինտուիցիան կհուշի՝ ում հետ արժե գործ ունենալ, իսկ ումից է պետք հեռու մնալ:
Գործերում հաջողությունները համեստ կլինեն, բայց դուք չեք բողոքի, քանի որ հստակ կիմանաք, որ կհասնեք ձեր ուզածին, թեկուզ՝ մի փոքր ուշ: Շտապելու ոչ մի պատճառ չկա. բավականաչափ ժամանակ կունենաք մտածածն իրագործելու համար: Կարող եք գաղափարներով կիսվել հին ընկերների հետ, ովքեր կաջակցեն ձեզ:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Կհասնեք դրված նպատակներին, բայց նախ պետք է փորձություններ հաղթահարեք: Աշխատեք միայնակ գործել. այդպես շատ բան ավելի հեշտ կտրվի: Ավելորդ բացատրությունները չափազանց ժամանակատար կլինեն, իսկ դուք կարող էիք այդ ժամանակին ավելի լավ կիրառում գտնել: Եթե նոր նախագծեր եք ստանձնել, շատ զգույշ գործեք. ցավալի սխալ գործելու վտանգ կա: Իսկ ահա առօրյա գործերից գլուխ հանելը հեշտ կլինի:
Հնարավոր են աննշան ֆինանսական կորուստներ, անհաջող գնումներ: Երբեմն գումարին վերաբերող հարցերում չափազանց թեթևամիտ կլինեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աշխատանքի մեջ հաջողությունների հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Լարված կլինեն գործընկերների հետ հարաբերությունները, ինչպես նաև այն մարդկանց, ովքեր օգնում են ձեզ: Անընդհատ պետք է պաշտպանեք սեփական կարծիքը. շատ դժվար կլինի փոխադարձ վիրավորանքներից խուսափելը: Բացասական միտումների ազդեցությանն ավելի քիչ կենթարկվեն այն Ջրհոսները, ովքեր կլսեն ներքին ձայնին: Նրանց համար ճիշտ որոշում ընդունելն ավելի հեշտ կլինի:
Աշխատեք ժամանակ գտնել ստեղծագործ զբաղմունքների համար. դրանք կոգեշնչեն ձեզ, կօգնեն շատ բաների նորովի նայել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը կանցնի առանց լուրջ ապրումների: Կարող եք հաջողությունների հասնել աշխատանքի մեջ՝ հարթելով հարաբերություններն այն մարդկանց հետ, ովքեր նախկինում ձեզ չէին աջակցում: Նոր համախոհները շատ օգտակար կլինեն, նրանց շնորհիվ ձեր առջև նոր դռներ կբացվեն: Հաջող կլինեն խոշոր գործարքները:
Անձնական հարաբերություններում հավանական են դրական փոփոխություններ, կարող եք նախաձեռնող լինել: Եթե ռոմանտիկ տրամադրվեք, ապա կգտնեք սիրելիին ուրախացնելու ձևը: Հնարավոր է հանդիպում հին ընկերների հետ: Նրանց հետ հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: