Աստղագուշակ․ մայիսի 28
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Ե՛վ ձեր, և՛ ուրիշների համար լավ բաներ անելու հնարավորություն կա. բաց մի թողեք այդ շանսը: Լավ է ժամանակը զուր չվատնեք. օրվա առաջին կեսը խոստանում է հետաքրքիր ու արդյունավետ լինել, և հենց այն հնարավորություն կտա լուծել բարդ առաջադրանքները: Աստղերը ձեր կողմից կլինեն և դրանից արժե օգտվել ամենակարևոր նպատակներին հասնելու համար:
Ավելի ուշ կգա ուսման ու ստեղծագործելու համար հարմար ժամանակը: Նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործմանն անցնելուց առաջ խորհրդակցեք ընկերների հետ: Ձեզ կհուշեն՝ ինչպես է լավ գործել, ինչն է պետք ստանձնել առաջին հերթին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Անսպասելի խնդիրներ կառաջանան և դրանք ամենայն հավանականությամբ պիտի ինքնուրույն լուծեք: Հետ կանգնեք չմտածված արարքներից, քանի որ հաճախ դրանք տհաճությունների կհանգեցնեն, ֆինանսական կորուստների պատճառ կդառնան:
Հիշեք, որ դուք բավականաչափ ժամանակ ունեք իրավիճակն ուսումնասիրելու և կշռադատված որոշում ընդունելու համար: Եթե կոպիտ սխալներ չանեք, իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Հին ծանոթները հրաշալի խորհուրդներ կտան, հաճախ հետաքրքիր մի բան կառաջարկեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը կարող է փոքրիկ տհաճություններ, թյուրիմացություններ ու դժվարություններ բերել, բայց դուք արագ գլուխ կհանեք դրանցից: Այդ հարցում կօգնեն ինտուիցիան և երևակայությունը: Այնտեղ, որտեղ մյուսները խուճապի կմատնվեին և երկար կդոփեին մեկ տեղում, դուք կգործեք՝ թեկուզ ոչ այնքան սովորական մեթոդներով: Հաճախ մանրուքներին ուշադրություն դարձնելու կարիք կլինի. աշխատեք ոչինչ աչքաթող չանել: Դիտողականությունը կօգնի խուսափել սխալներից:
Ներդաշնակ կդասավորվեն ամենամտերիմ մարդկանց հետ հարաբերությունները: Վիճելու բան չի լինի, հեշտությամբ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին: Չի բացառվում՝ նոր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր, բայց բարդ շրջանը երկար չի տևի: Մի հուսահատվեք ու պահպանեք լավատեսությունը: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, իրավիճակը դեպի լավը կփոխվի: Դուք չեք շտապի որոշումներ ընդունել, այդ իսկ պատճառով սխալներ էլ չեք անի:
Օրվա երկրորդ կեսին հնարավորություն կունենաք լուծել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների համար կարևոր հարցերը: Օրը հարմար է ընտանեկան հարաբերություններն ամրապնդելու համար: Միավորվելով՝ դուք ավելի արագ կհասնեք ընդհանուր նպատակներին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Առավոտը կարող է տհաճություններ ու փոքրիկ թյուրիմացություններ բերել: Դրանց պատճառով դժվարությամբ կկենտրոնանաք գործերի վրա ու դժվարությամբ ավարտին կհասցնեք դրանք: Բարեբախտաբար, կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնության հասնել: Հին համախոհների վրա ամեն հարցում կարող եք հույս դնել: Նրանք հաճույքով կաջակցեն ձեր նախաձեռնությունները:
Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ է խոստանում ֆինանսների ոլորտում: Դա բարենպաստ ժամանակ կլինի գնումների ու գործարքների համար: Երբ խոսք գնա գումարի մասին, դուք որոշումների հարցում չեք շտապի և ճիշտ կվարվեք: Կկարողանաք մի քանի տարբերակներից ամենաշահեկանն ընտրել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Անհանգիստ օր է, որը բազում իրադարձություններ կբերի, որոնք ամեն անգամ հնարավոր չի լինի միանգամից ճիշտ գնահատել: Այդ իսկ պատճառով եզրակացությունների հարցում մի շտապեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու համար: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դա միշտ չէ, որ վատ կլինի: Երբեմն ձեր առաջ լրիվ անսպասելի հնարավորություններ կբացվեն, որոնց մասին նախկինում միայն երազել կարող էիք:
Որոշ Կույսեր փայլուն գաղափարներ կունենան, որոնք հաճույքով կյանքի կկոչեն: Ընկերներն ու հին ծանոթները պատրաստ կլինեն օգնել գործերում: Նրանց աջակցության շնորհիվ շատ բանի կհասնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Բարենպաստ օր է ցանկացած տեսակի հանդիպման համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, երբեմն նույնիսկ անծանոթներին կես խոսքից կհասկանաք: Հաճախ օգտակար կլինեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, շատ հարցերին պատասխաններ կգտնեք:
Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների ու գնումների համար: Պայմանների փոփոխությունը նշանի շատ ներկայացուցիչների կոգեշնչի, հրաշալի գաղափարներ կտա: Չեն բացառվում անսովոր հանդիպումները, որոնք երկար կհիշվեն, կօգնեն այլ կերպ նայել նրան, ինչը նախկինում սովորական էր թվում:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Օրը մեծ հաջողությունների հասնելու շանս կտա: Դուք հաճախ հաջողակ կլինեք և դրված նպատակներին հասնելու համար ջանքեր գործադրելու կարիք հմարյա չի լինի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Հաճախ դրանք մասնագիտական տեսանկյունից օգտակար կլինեն: Որոշ Կարիճներ կծանոթանան մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեն:
Օրը բարենպաստ կլինի գործնական շփումների տեսանկյունից: Հավանական են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի և համագործակցության հետ: Հնարավոր են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ: Ձեզ կհաջողվի վեճեր թույլ չտալ ու լուծում գտնել, որը բոլորին դուր կգա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Դուք շատ բան պիտի անեք. շանս կա հրաշալի գլուխ հանեք նույնիսկ ամենաբարդ առաջադրանքների լուծումից: Դուք արագ կսովորեք, գլուխ կհանեք նրանից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Համառությունը կօգնի հաջողության հասնել այնտեղ, որտեղ մյուսները գլուխ չէին հանի և ստիպված կլինեին նահանջել:
Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Չի բացառվում՝ ճակատագիրը ձեզ համար հանդիպում կազմակերպի մի մարդու հետ, որը նախկինում կարևոր դեր է խաղացել ձեր կյանքում: Այն ժամանակ ձեր ուղիները բաժանվել են, իսկ հիմա կարելի կլինի վերականգնել հարաբերությունները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Ոչ միանշանակ օր է: Կլինեն և՛ բարդ, և՛ շատ հաճելի պահեր: Ձանձրանալու առիթ հաստատ չի լինի: Լսեք ինտուիցիայի ձայնին, որը կհուշի՝ ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, ինչում կարելի է հաջողության հասնել: Իսկ ահա խորհուրդները, որոնք հաճույքով կտան շրջապատողները, միշտ չէ, որ օգտակար կլինեն:
Չի բացառվում ծանոթությունը, որը երկարատև ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ կդնի: Երեկոյան լավ գաղափարներ կհայտնվեն: Ավելի ուշ անպայման կյանքի կկոչեք դրանք. այդ հարցում օգնել ցանկացողներ հաստատ կգտնվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Բարենպաստ օր է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների համար: Նույնիսկ կարևոր հարցերը քննարկելիս կարելի է պաշտոնական տոնին չհետևել. մարդկանց դուր կգա ձեր անբռնազբոս լինելը: Հիմա սկսվող գործնական հարաբերություններն ավելի ուշ ռոմանտիկ բնույթ կստանան:
Հնարավոր են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Աստղերն այսօր բարյացակամ կլինեն այն Ջրհոսների հանդեպ, որոնք ստեղծագործ գործունեությամբ են զբաղվում: Նշանի նման ներկայացուցիչներին այցի կգա ոգեշնչվածությունը:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Թեթև օր է: Ձեզ մոտ շատ բան լավ կստացվի, իսկ ավելի վաղ ծագած խնդիրները արագ կլուծվեն, ընդ որում՝ դրա համար առանձնապես ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հավանական են օգտակար ծանոթություններ: Դուք կհանդիպեք մարդկանց, որոնք շատ հարցերում կօգնեն, կաջակցեն ձեր գաղափարները, ձեզ համար ինչ-որ կարևոր բան կանեն:
Հնարավոր են հաջող գնումներ ու գործարքներ: Չի բացառվում՝ գտնեք եկամուտները մեծացնելու ձևը: Որոշ Ձկներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին: Նկատի ունեցեք, որ հոգնեցնող գործերը լավ է ծրագրել օրվա առաջին կեսի համար, իսկ երկրորդը՝ նվիրել հանգստին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: