Աստղագուշակ․ մայիսի 27
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2693 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Հուզական դաշտն անկայուն կլինի, տրամադրությունը հաճախ կփոխվի, երբեմն ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու եք հուզվում: Լավ է այդ հատվածի համար կարևոր գործեր չծրագրեք, քանի որ դրանց վրա կենտրոնանալը բարդ կլինի: Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա: Օրվա երկրորդ կեսին կգերակշռեն դրական միտումները, շատ գործեր սովորականից հեշտ կտրվեն: Հավանական են դրական փոփոխություններ սիրային հարաբերություններում: Շատ Խոյեր կհասկանան, թե ինչ կա սիրելի մարդու հոգում: Դա կօգնի պարզել անցյալի ոչ միանշանակ իրավիճակները, վերջ տալ տարաձայնություններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Մտքերը հավաքելը դժվար կլինի: Դուք հաճախ ապրումներ կունենաք դատարկ բաների պատճառով, ինչ-որ կարևոր բաներ բաց կթողնեք ուշադրությունից: Լուրջ գործեր ստանձնելուց առաջ ուսումնասիրեք իրավիճակն ու աշխատեք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերն ու հնարավորությունները: Ինչքան քիչ պատրանքներ կառուցեք, այնքան արդյունավետ կգործեք: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ստեղծագործելու համար, այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք: Չեն բացառվում հաճելի հանդիպումները: Դուք մարդկանց դուր կգաք: Երբեմն մի քանի րոպեն էլ բավական կլինի նոր ծանոթի համակրանքը շահելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ, արդյունավետ ու հետաքրքիր օր է, որը հարմար է ամենատարբեր հարցեր լուծելու համար՝ սկսած հասարակներից մինչև ամենաբարդերը: Դուք լուրջ, ուշադիր կլինեք մանրուքներին, ոչինչ աչքաթող չեք անի: Շրջապատողները կտեսնեն, որ դուք լավ եք գլուխ հանում բարդ իրավիճակներից և հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, որոնք մեծ դրական փոփոխությունների սկիզբ կդնեն անձնական հարաբերություններում: Եթե ուզենաք ինչ-որ մեկին դուր գալ, դրա համար ջանքեր գործադրելու կարիք չի լինի: Բարենպաստ տպավորություն թողնելու համար բավական կլինի ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարդ ու բավական հոգնեցնող օր է: Նույնիսկ առօրյա գործերը սովորականից մեծ ուժեր կխլեն: Ձեզ համար կենտրոնանալը դժվար կլինի, երբեմն ստիպված եք լինելու ինքներդ ձեզ վրա մեծ ջանքեր գործադրել ժամանակին մեծ ոգևորվածությամբ կառուցած ծրագրերն իրագործելու համար: Բայց ինտուիցիան կհուշի, որ կարող եք մեծ հաջողությունների հասնել, և այն չի սխալվի: Հնարավոր են դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը, քանի որ գումարը հետո ինչ-որ կարևոր բանի համար կարող է պետք գալ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի լուրերով: Շատ Խեցգետինների ստացած տեղեկատվությունը հետաքրքիր մտքեր կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ձեզ թեթև ու հաջող օր է սպասվում: Այն հարմար կլինի և՛ նոր գործերի, և՛ հին ծրագրերին վերադառնալու համար: Ընկերների և փորձված համախոհների աջակցությամբ կկարողանաք հասնել նրան, ինչը նախկինում համարյա անհնար էր թվում: Հնարավորություն կունենաք ուղղել ավելի վաղ գործած սխալները, և դուք ձեր շանսը բաց չեք թողնի: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Դուք ուշադիր կլինեք և ոչինչ աչքաթող չեք անի: Ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ կամ մոլորության մեջ գցել: Երեկոն հարմար է սիրային ժամադրության համար: Սիրելի մարդու հետ շփումները կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը հակասություններով լինի կլինի: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, տարօրինակ զուգադիպություններ, նորություններ, որոնց չեք կարողանա միանշանակ վերաբերվել: Ձեզ ժամանակ է պետք իրավիճակից գլուխ հանելու, հասկանալու համար, թե ինչու են պայմանները դասավորվել այս և ոչ թե այլ կերպ: Այստեղ լավ է հույս դնեք սեփական փորձի ու առողջ բանականության վրա: Ծանոթների խորհուրդները հազվադեպ իսկապես լավը կլինեն: Ցավոք, ձեզ հաճախ կշտապեցնեն, կանհանգստացնեն ու կշեղեն գործերից: Աշխատեք հիշել ձեր ամենակարևոր նպատակների մասին: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, շատ բանի կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհանգստանալու կարիք առանձնապես չկա: Պայմանները բարենպաստ կլինեն, ոչինչ չի խանգարի ձեզ իրագործելու ծրագրերը: Հեշտությամբ կյանքի կկոչեք համարձակ գաղափարները, կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել այդ հարցում: Հնարավոր է ձեզ համար հաջող լուծում ստանան իրավաբանական հարցերը: Օրը հարմար է պետկազմակերպություններ դիմելու, հարցումներ և այլ պաշտոնական փաստաթղթեր կազմելու համար: Ընտանիքի անդամներն ու մյուս մտերիմները պատրաստ կլինեն աջակցել ձեր նախաձեռնությունները: Դա կուրախացնի ու կոգեշնչի, կօգնի մոռանալ հին վեճերի ու տարաձայնությունների մասին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է ուսման, տեղեկատվություն հավաքելու, ինչպես նաև բարդ հարցերը քննարկելու համար: Դուք կնկատեք այն, ինչ ուրիշները չեն տեսել, հաճախ լավ խորհուրդներ կտաք մարդկանց, որոնք բարդ իրավիճակում են հայտնվել: Որոշ Կարիճներ կկարողանան վերադառնալ նրան, ինչ ավելի վաղ են ծրագրել և սկսածն ավարտին կհասցնեն: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր ու հաջող գործարքներ է խոստանում, հարմար է ֆինանսական հարցերը քննարկելու և լուծելու համար: Երեկոն բարենպաստ կլինի սիրային հարաբերությունների տեսանկյունից: Սիրելի մարդու հետ հանդիպումը դրական հույզեր կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Նոր նախաձեռնությունների հարցում զգույշ եղեք: Ձեզ ամեն անգամ չի հաջողվի ճիշտ գնահատել սեփական ուժերը, հասկանալ, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ այս կամ այն արարքները: Օրը հնարավորություն կտա հանգիստ ավարտել ավելի վաղ սկսած գործերը: Դուք շատ բան կհասցնեք, եթե ժամանակը զուր չվատնեք: Լավ է խուսափեք երկար զրույցներից այն մարդկանց հետ, որոնք շեղում են ձեզ, փչացնում են ձեր տրամադրությունը իրենց նկատողություններով ու անտեղի խորհուրդներով: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ է խոստանում: Դրանցից մեկը կարող է սիրային շարունակություն ստանալ, եթե նախաձեռնող լինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կարևոր կլինի սեփական ուժերը ճիշտ գնահատելը: Ամպերում մի սավառնեք, չափազանց բարձր նպատակներ մի դրեք, աշխատեք կենտրոնանալ նրա վրա, ինչին իսկապես կարող եք հասնել: Չի բացառվում՝ ստիպված լինեք մենակ գործել. շրջապատողները միանգամից չեն հասկանա, թե ինչ հաջող են ձեր գաղափարները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի շփումների համար ու հարմար է ընկերների, ինչպես նաև ձեր նախասիրությունները կիսող մարդկանց հետ հանդիպելու համար: Հնարավոր են անսովոր, բայց շատ գրավիչ առաջարկներ՝ կապված ստեղծագործ համագործակցության հետ: Որոշ Այծեղջյուրներ անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Անհանգիստ օր է: Ստիպված եք լինելու միաժամանակ մի քանի գործով զբաղվել, և հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա օգնել ձեզ: Իրենց լուծմանը կսպասեն բարդ խնդիրները, որոնցից հաճախ միայն դուք կկարողանաք գլուխ հանել: Հնարավոր են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Որոշ Ջրհոսներ շատ շահավետ գործարքներ կկնքեն: Երեկոն հարմար է հարազատների հետ հանդիպելու, ընտանիքի ու ընկերների համար ընտանեկան տոներ կազմակերպելու համար: Դուք կմտածեք՝ ինչպես ուրախացնել մտերիմներին, կգտնեք բոլորի տրամադրությունը բարձրացնելու ձևը և ինքներդ էլ կուրախանաք: Հին ծանոթները հրաշալի գաղափարներ կտան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Գործնական տեսանկյունից բարենպաստ օր է: Հավանական են դրամական մուտքեր, շահավետ գործարքներ: Որոշ Ձկներ կգտնեն վաղուց երազածը ստանալու ձևը: Հնարավորություն կունենաք ամրապնդել մասնագիտական կապերը, նոր համախոհներ գտնել: Ձեր գաղափարները շատերին դուր կգան և ամենայն հավանականությամբ ձեր կողքին կհայտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել մտածածն իրագործելու հարցում: Հավատացեք ձեր ուժերին և ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը: Երբեմն ձեզ սխալ կհասկանան, նույնիսկ հասարակ բաները ստիպված եք լինելու մի քանի անգամ բացատրել: Մյուսները ձեր փոխարեն կբարկանային, իսկ դուք հանգստություն կպահպանեք ու բարեհամբույր կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|