Աստղագուշակ․ մայիսի 26
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2199 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա օգտակար բաներ անել ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Սակայն չարժե մտածել, թե դրված նպատակներին հասնելը հեշտ է լինելու: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք շատ աշխատել: Որոշ Խոյեր պիտի ուղղեն շրջապատողների գործած սխալները: Դա առանձնապես չի ուրախացնի, բայց չեք բողոքի: Մարդիկ, որոնց այսօր կարևոր ծառայություններ կմատուցեք, հետո անպայման շնորհակալություն կհայտնեն ձեզ: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ բարենպաստ է շփումների համար ու դրական հույզեր կպարգևի: Հարմար ժամանակ է ընկերական հանդիպման կամ սիրային ժամադրության համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է գործնական բանակցությունների, կարևոր հարցերը քննարկելու համար: Ոչ ոք չի կարողանա հանել ձեզ հավասարակշռությունից, նույնիսկ ամենահամառները կլսեն ձեր փաստարկները, իսկ ժամանակի ընթացքում նաև կխոստովանեն, որ դուք ճիշտ եք եղել: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Որոշ Ցուլեր կկարողանան զբաղվել մի գործով, որը վաղուց էր հետաքրքրում նրանց: Չեն բացառվում դրական փոփոխությունները ընտանեկան հարաբերություններում: Դուք կսկսեք ավելի լավ հասկանալ ձեզ համար թանկ մարդկանց: Օրը հարմար է ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Ապագայի մասին զրուցելն էլ օգտակար կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը շատ հաջող կսկսվի: Բազում լավ գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կյանքի կկոչեք: Շատ Երկվորյակների պետք կգա այն, ինչ նրանք հասցրել են ավելի վաղ սովորել: Ֆինանսական հարցերը հաճախ ձեզ համար ամենաբարենպաստ ձևով կլուծվեն: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը փոքր-ինչ կնվազի: Դժվարություններ կծագեն, բայց դուք կգտնեք դրանցից արագ գլուխ հանելու ձևը: Կօգնեն ընկերներն ու ձեզ լավ ճանաչող ուրիշ մարդիկ: Մի վախեցեք մտերիմներին անկեղծորեն պատմել ձեր ապրումների, կասկածների ու տագնապների մասին: Ձեզ ճիշտ կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է շփումների, համախոհներ փնտրելու համար: Դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները հրաշալի կանցնեն: Եթե օգնության կարիք ունենաք, առանց դժվարության կստանաք այն: Երբեմն բարդ կլինի առօրյա գործերի վրա կենտրոնանալը, որոնք սովորականից ավելի հոգնեցնող ու ձանձրալի կթվան: Մտածեք, թե ինչը կարող է շեղել ձեզ: Շատ Խեցգետինների օգտակար կլինի պայմանների փոփոխությունը: Ընկերների հետ միասին հետաքրքիր ուղևորության մեկնելու և այն վայրերն այցելելու հնարավորությունը կունենաք, որոնց մասին նախկինում շատ եք լսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է: Աստղերը ձեր կողմից կլինեն, դուք կզգաք նրանց աջակցությունն ու ոգևորությամբ կստանձնեք համարձակ ծրագրերի իրագործումը: Հավանական են հաջող զուգադիպություններ. դուք կօգտվեք դրանցից վաղուց դրված նպատակներին հասնելու համար: Չեն բացառվում հաճելի ծանոթությունները: Որոշ Առյուծներ կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել ու կկարողանան ընկերանալ նրանց հետ: Օրը հարմար է գնումների համար: Դուք անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ ուրախացնեն և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Դրա հետ միասին, շատ ծախսելու կարիք չի լինի. դուք մի քանի առաջարկներից միշտ ամենաշահեկանը կընտրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հարմար օր է նոր բան ստանձնելու, գործերում նախաձեռնող լինելու համար: Դուք վճռական տրամադրված կլինեք ու չեք հրաժարվի մտածածից, անկախ նրանից, թե ինչպես են դասավորվում պայմանները: Ձեր համառությունը ուժեղ տպավորություն կթողնի շրջապատողների վրա, շատերը ձեր հանդեպ հարգանքով կլցվեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի ծանոթություններ, անսովոր ու շատ հետաքրքիր մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում: Հեշտությամբ կընկերանաք նրանց հետ, ովքեր հոգեհարազատ են ձեզ, կիսում են ձեր գաղափարներն ու կյանքի հանդեպ հայացքները: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է աշխատանքի և այլ օգտակար գործերի համար: Դուք արագ կլուծեք բարդ խնդիրները, հաճախ փայլուն գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել: Հնարավոր են հաջող զուգադիպություններ: Հաճախ դրանք կօգնեն ձեզ տեսնել այն, ինչը նախկինում չէիք նկատում: Շատ Կշեռքներ այսօր կարևոր որոշումներ կընդունեն, որոնք նրանց կյանքը դեպի լավը կփոխեն: Օրվա երկրորդ կեսը հաճելի հանդիպումներ է խոստանում: Նոր ծանոթությունը կարող է վառ սիրային պատմության սկիզբ դնել: Անձնական հարաբերություններին վերաբերող ամեն հարցում արժե հույս դնել ինտուիցիայի վրա, որը չի հիասթափեցնի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, բայց դա ձեզ համարյա չի անհանգստացնի: Իմպրովիզներ անելու անհրաժեշտությունը ձեզ միայն կուրախացնի, ոտքի վրա որոշում ընդունելու հարցում էլ ձեզանից լավը ոչ ոք չի լինի: Այսօր առաջ եկած գաղափարները շատ լավը կլինեն, և շրջապատողները հրաշալի կհասկանան դա, այդ իսկ պատճառով օգնականների պակաս չեք ունենա: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը նշանի շատ ներկայացուցիչների կոգեշնչի: Օգտակար մի բան սովորելու կամ այնպիսի տեղեկատվություն ստանալու շանս կունենաք, որը շուտով պետք կգա: Չեն բացառվում ծանոթությունները, որոնց շնորհիվ ձեր առաջ նոր հնարավորություններ կբացվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Դուք սովորականից ավելի տպավորվող կլինեք, հեշտությամբ կտրվեք պրովոկացիաներին: Արժե շփումներին ընտրողաբար մոտենալ, հնարավորինս խուսափել այն մարդկանցից, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից: Հաճախ հաջողության հասնելն ավելի հեշտ կլինի՝ ինքնուրույն գործելով, քան ինչ-որ մեկի հետ համագործակցելով: Լրիվ այլ կլինի օրվա երկրորդ կեսը: Այն հարմար կլինի ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար ու շատ նախաձեռնություններում հաջողություններ է խոստանում: Հավանական են հաջող զուգադիպություններ, հաճելի անակնկալներ: Նշանի շատ ներկայացուցիչների կուրախացնեն ընկերների ու հին ծանոթների անսպասելի այցերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Շփումների համար բարենպաստ օր է: Հնարավոր են հաճելի ծանոթություններ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն: Դուք լավ կհասկանաք շրջապատողներին, հաճախ կկռահեք՝ ինչ կա նրանց հոգում: Շատ Այծեղջյուրների համար օրը կարևոր բացահայտումների հետ կապված կլինի: Հավանական են հեռվից լավ նորություններ: Ամենայն հավանականությամբ, դրանք կազդեն ձեր ծրագրերի վրա. պարզ կդառնա՝ ինչի վրա արժե կենտրոնանալ առաջին հերթին: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է այն մարդկանց հետ հանդիպելու համար, որոնց կուզենայիք դուր գալ: Անհրաժեշտ տպավորությունը թողնելը դժվար չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հարմար օր է հին գաղափարներին ու ծրագրերին վերադառնալու համար: Հիմա պայմանները հաջող կդասավորվեն, և դուք կկարողանաք իրագործել վաղուց մտածածը: Հաճախ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Հնարավոր են հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Ամեն անգամ նրանց հետ լավ լեզու գտնել չի ստացվի, երբեմն տարաձայնություններ առաջ կգան, բայց վառ հույզեր էլ շատ կլինեն: Որոշ Ջրհոսներ ոգեշնչվածության նոր աղբյուր կգտնեն կամ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին կռահում: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այսօր աստղերը ձեր կողմից կլինեն, և դա հենց առավոտվանից պարզ կլինի: Դուք մյուսներից վաղ կարևոր մի բան կիմանաք և ճիշտ կտնօրինեք ստացված տեղեկատվությունը: Հնարավոր են հաջող զուգադիպություններ, անսովոր պատահարներ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Որոշ Ձկներ այսօր գործնական առաջարկներ կստանան, որոնց հույսը նախկինում ունենալ չէին կարող: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք մտերիմների հետ հրաշալի լեզու կգտնեք, կես խոսքից կհասկանաք սիրելիին: Ռոմանտիկ ժամադրությունը վառ տպավորություններ կպարգևի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|