ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 26
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2861 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հեշտ չի դասավորվի, բայց դուք հաջողության հասնելու շանս ունեք: Դրա համար պետք է ոչ միայն համառություն, այլև հնարամտություն դրսևորեք: Սովորական մեթոդները թույլ չեն տա անհրաժեշտ արդյունքների հասնել, պատրաստ եղեք փորձարկումներ անել: Շատ Խոյերի այսօր պետք կգա այն, ինչ հասցրել են սովորել անցած շաբաթ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ծրագրեր կառուցելու, սեփական նպատակների մասին մտորելու, որոշելու համար, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ մոտ ժամանակներս: Մտերիմներին ձեր ապրումներն ու կասկածներն ամեն անգամ հասկանալի չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք հուսալի համախոհներ գտնելու շանս ունեք. բաց մի թողեք այն: Մի վախեցեք կիսվել ձեր գաղափարներով նրանց հետ, ովքեր կարող են օգնել դրանք կյանքի կոչելու հարցում: Պատմեք ձեր ծրագրերի ու մտահղացումների մասին: Հնարավոր է գումար ստանաք, որն անհրաժեշտ կլինի վաղուց առաջ եկած ծրագիրն իրագործելու համար:

Խուսափեք ֆիզիկական ու հուզական ծանրաբեռնվածությունից. հիմա դրանք վատ կանդրադառնան ձեր ինքնազգացողության վրա: Ցանկալի է գոնե ժամանակավորապես հրաժարվել վնասակար սովորույթներից: Երեկոն հարմար է բուժիչ պրոցեդուրաների համար, որոնք արդյունավետ կլինեն ու նշմարելի արդյունք կտան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ միանշանակ ու հետաքրքիր օր է: Մակերեսին դրված որոշումներն ու պատասխանները սխալ կլինեն: Դուք դա կզգաք ու կփորձեք անկախ ամեն ինչից հասնել ճշմարտությանը: Համառությունը թույլ կտա անհրաժեշտ արդյունքի հասնել:

Նույնիսկ ամենալարված պահերին հանգստություն կպահպանեք: Դա շրջապատողներին շատ դուր կգա, շատերը կփորձեն ձեզանից օրինակ վերցնել: Հավանական են անսպասելի դրամական մուտքեր: Մի շտապեք ծախսել ստացածը. ավելի ուշ գումարը կարևոր ու օգտակար գործի համար պետք կգա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հետաքրքիր ու հիշարժան կլինի: Պատրաստ եղեք իմպրովիզներ անել. առանց դրա հաջողության չեք հասնի: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են լինելու խորամանկության դիմել ուզածը ստանալու համար, բայց ուրիշների բարությունը չեն չարաշահի: Բացի այդ, ձեր գաղափարները հաճախ օգուտ կտան շրջապատողներին:

Օրը հարմար է նոր ծանոթների հետ շփվելու համար: Դուք առաջին հայացքից ճիշտ պատկերացում կկազմեք նրանց մասին, որոնց հետ գործ կունենաք: Կհաջողվի դուր գալ նույնիսկ նրանց, ովքեր շրջապատողներին մեծ պահանջներ են ներկայացնում և բոլորի մեջ թերություններ են տեսնում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ամենահասարակ ու հաջող օրը չէ, բայց վշտանալ պետք չէ: Կարող եք հաջողության հասնել, եթե ինքնուրույն գործեք, ոչ ոքից աջակցություն չսպասեք: Համագործակցության շուրջ պայմանավորվելու փորձերը հաճախ միայն ժամանակ կխլեն, իսկ երբեմն էլ կհանգեցնեն նրան, որ հարաբերություններն առավել լարված կդառնան:

Կարևոր կլինի գործերին լուրջ մոտեցումը: Թեթևամտության ցանկացած դրսևորում տհաճ հետևանքներ կունենա: Մտերիմների հետ հարաբերությունները ներդաշնակ կլինեն, եթե հեռու անցյալի խնդիրները չքննարկեք: Լավ է նույնիսկ մտքերով չվերադառնաք տհաճ իրավիճակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադիր եղեք: Այսօր տեղի կունենա այն, ինչ չէիք սպասում: Չի բացառվում՝ տեղեկատվություն ստանաք, որի պատճառով ստիպված լինեք արագ փոխել ծրագրերը: Նման պահին կարևոր կլինի խուճապի չմատնվելը: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որը կհուշի՝ ինչպես գործել ու լավ խորհուրդ կտա:

Աշխատեք պարտավորություններով չկապվել, իսկ եթե խոստումներ եք տվել, ամեն հնարավորն արեք դրանք կատարելու համար: Ընտանեկան տարաձայնություններ կծագեն, բայց ձեզ կհաջողվի վերջ տալ դրանց: Նշանի ներկայացուցիչներից հատուկ ինքնատիրապետում կպահանջեն ավագ հարազատների հետ շփումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը հաջող կսկսվի: Նրա առաջին կեսին կլուծեք կարևոր հարցերը, գլուխ կհանեք ընթացիկ գործերից: Այդ հատվածում հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ: Վերջնական որոշումներ դեռ չեն ընդունվի, բայց միջանկյալ արդյունքներից գոհ կմնաք: Շրջապատողները հաճույքով կօգնեն ձեզ, կկատարեն ձեր խնդրանքները:

Օրվա երկրորդ կեսին տարաձայնություններ կառաջանան մտերիմների հետ: Աշխատեք վեճեր թույլ չտալ: Դուք ցանկացած սուր անկյուն կհարթեք, եթե ուզենաք դա: Լավ է հետաձգեք այն հարցերի քննարկումը, որոնց պատճառով նախկինում վեճեր են առաջացել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը վատ չի դասավորվի: Սակայն այն կարող են մթագնել ձեզ հետ մասնագիտական հետաքրքրություններով կապված մարդկանց հետ տարաձայնությունները: Ամեն անգամ չի հաջողվի ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում շատ հաշտ էիք: Սակայն բոլոր խնդիրները այսպես թե այնպես կլուծվեն: Դժվարություններից գլուխ հանելուն կօգնի կենսափորձը: Իսկ ահա խորհուրդները հազիվ թե օգուտ տան:

Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները: Իրենք իրենց կլուծվեն այն խնդիրները, որոնք երկար ժամանակ հանգիստ չէին տալիս ձեզ ու ձեր մտերիմներին: Կհաջողվի խուսափել վեճերից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լուրջ խնդիրներ չեն առաջանա: Փոքրիկ տհաճություններ հնարավոր են, բայց հուզվելու համար պատճառներ չկան: Դուք դժվարություններից գլուխ կհանեք ու կհաղթահարեք խոչընդոտները: Օրվա սկզբին չեն բացառվում գործընկերների հետ տարաձայնությունները, բայց ավելի ուշ կհաջողվի ամեն ինչի մասին պայմանավորվել:

Անձնական հարաբերությունների տեսանկյունից օրը բարենպաստ է: Ոչ մի բան չի խանգարի ներդաշնակությանն ու փոխհասկացողությանը: Երեկոն առատաձեռն կլինի սիրային պահերով: Դուք սիրելիին հաճելի անակնկալ անելու, ձեզ համար թանկ մարդու ցանկություններն իրագործելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Կարևոր ու պատասխանատու օր է: Այն կարող է բարդ լինել, բայց հենց այսօրվանից կսկսվեն կյանքի բոլոր ոլորտներում դրական փոփոխությունները: Ճանապարհին խոչընդոտներ կառաջանան, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը, դժվարությունների առաջ չեք ընկրկի ու չեք վախենա բարդ գործեր ստանձնելուց: Ձեզ կաջակցեն մարդիկ, որոնց ժամանակին օգտակար ծառայություններ եք մատուցել:

Պիտանի տեղեկատվություն ստանալու շանս կա, բայց դրա համար անպայման պետք է հետևեք շուրջը տեղի ունեցողին: Աշխատեք ուշադրություն դարձնել ուրիշների սխալներին ու հաջողություններին: Ավելի ուշ դրանցից եզրակացություններ կանեք, որոնք կօգնեն ավելի արագ հասնել դրված նպատակներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Պատրաստ եղեք փոխել ինչ-որ բաների հանդեպ ձեր տեսակետը: Չի բացառվում՝ կարևոր ու անսպասելի տեղեկատվություն ստանաք: Օրը հնարավորություն կտա սովորել այն, ինչ նախկինում չէր ստացվում: Որոշ Ջրհոսներ կհասկանան, թե ինչ գիտելիքներ են իրենց պակասում կարիերայի հետագա զարգացման համար:

Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Եթե ինչ-որ մեկը համառորեն փորձում է գրավել ձեր ուշադրությունը, զգոն եղեք: Ցավոք, այսօր շատ խաբեբաների ու ուրիշի հաշվին ապրողների համար դուք հեշտ զոհ կթվաք: Լսեք ինտուիցիայի ձայնին, որն անպայման կհուշի, թե ումից է պետք հեռու մնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դժվարություններն ու տհաճությունները չեն բացառվում, բայց պետք չէ դրանց չափից դուրս մեծ նշանակություն տալ: Բարենպաստ միտումների ազդեցությունն ուժեղ կլինի, ծագած խնդիրներն արագ կլուծվեն: Ձեր խնդիրն է ընտրել, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ հիմա, որպեսզի միաժամանակ մի քանի գործով չզբաղվեք:

Չարժե հուզվել ընտանեկան տարաձայնությունների ու աշխատանքային վեճերի պատճառով, քանի որ հարաբերությունները շուտով կհարթվեն: Շրջապատողներին միանգամից ճիշտ հասկանալ չի ստացվի, նրանք էլ անուշադիր կլսեն ձեզ, ինչ-որ բան բաց կթողնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2861 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3