ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 24
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2391 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Վառ, հագեցած օր է, որը լի կլինի նոր հնարավորություններով, ուրախացնող հաջող զուգադիպություններով: Շատերին դուր կգան և՛ ձեր գաղափարները, և՛ գործերին ձեր մոտեցումը: Եթե աջակցության կարիք ունենաք, անպայման կստանաք այն: Որոշ Խոյեր կկարողանան համագործակցության մասին պայմանավորվել մարդկանց հետ, որոնցից շատ բան է կախված:

Հավանական են հաճելի ծանոթություններ: Դուք շատերի վրա լավ տպավորություն կթողնեք, մարդիկ միանգամից կնկատեն ձեր լավագույն որակները: Չի բացառվում ռոմանտիկ պատմության սկիզբը: Նոր հարաբերությունները արագ կզարգանան, և դա ձեզ շատ կուրախացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրը բազում հետաքրքիր գործեր ու նոր առաջադրանքներ կբերի: Ձեռքերը ծալած նստելու և ձանձրանալու ժամանակ հաստատ չի լինելու: Շատ Ցուլեր պիտի վերադառնան այն հարցերին, որոնք վաղուց լուծած էին համարում: Կարևոր կլինի ինքնատիրապետումը պահպանելը, քանի որ բարկությունը վատ խորհրդատու կլինի:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, բայց դուք բոլոր դեպքերում կաշխատեք յուրաքանչյուրին մոտեցում գտնել, և դա թույլ կտա խուսափել կոնֆլիկտից: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Չի բացառվում սիրային տարվածությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Մի շտապեք: Օրը հարմար է հանգստի համար և հնարավորություն կտա ժամանակավորապես շեղվել լուրջ մտորումներից: Զվարճալի միջոցառումների այցելելու, հետաքրքիր վայրերում լինելու շանս կլինի: Պայմանների փոփոխությունը ձեզ օգուտ կտա, կոգեշնչի:

Օրվա վերջին շատ Երկվորյակներ ծրագրեր կունենան, որոնց իրագործմանը կուզենան անհապաղ անցնել: Բայց նախևառաջ պետք է ուսումնասիրեք իրավիճակը, քանի որ հնարավոր է պայմանները հիմա բարենպաստ չեն, և ճիշտը մի փոքր սպասելն է:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Օրը հանգիստ կսկսվի: Նրա առաջին կեսը հրաշալի է ավելի վաղ սկսած գործերն ավարտելու համար: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես լուծել նախկինում փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Ավելի ուշ նոր առաջադրանքներ կհայտնվեն, որոնց թվում կլինեն բավականին բարդերը: Դուք դժվարությունների հետ մենակ չեք մնա, կողքին կլինեն մարդիկ, որոնց վրա կարող եք հույս դնել:

Հավանական են դրամական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Մի շտապեք ծախսել ստացածը, մի փոքր սպասեք: Սպոնտան գնումները կարող են անհաջող լինել, իսկ չմտածված ներդրումները հազիվ թե արդարացնեն ձեր ակնկալիքները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Հրաշալի օր է այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց ուզում եք հետաքրքրել ձեր գաղափարներով ու ծրագրերով: Ձեզ հատուկ ոգեշնչվածությունն ու հաջողության հանդեպ վստահությունը ոչ ոքի անտարբեր չեն թողնի: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան:

Որոշ Առյուծներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում լավ բաներ են լսել: Նման հանդիպումները ոչ միայն երկար կհիշվեն, այլև ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Չի բացառվում՝ հասկանաք, որ նույնիսկ ամենահամարձակ ծրագրերը կարելի է իրագործել, եթե հավատաք ձեզ ու չհանձնվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ամեն ինչ չէ, որ հարթ կընթանա, բայց օրը վատը չի լինի, եթե դատարկ բաների պատճառով չբարկանաք, չհուզվեք ու չտագնապեք: Երբեմն չի հաջողվի խուսափել վեճերից: Նույնիսկ այն մարդիկ, որոնց աջակցության վրա սովոր եք հույս դնել, հիմա կարող են կասկածել ձեր տեսակետի ճշմարտացիության վրա: Բայց սուր կոնֆլիկտներից կհաջողվի խուսափել: Բնատուր նրբանկատությունը կօգնի ձեզ ոչ ոքի չվիրավորել, լավ հարաբերություններ պահպանել բոլորի հետ:

Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված հարազատների հետ: Մտերիմների հաջողությունները ձեզ ավելի շատ կուրախացնեն, քան սեփական ձեռքբերումները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պահեր: Մտերիմների հետ անհասկացողություն առաջ կգա, երբեմն դժվարությամբ ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ սովորաբար հաշտ էիք: Խոսքը լուրջ կոնֆլիկտների մասին չի լինի, դրանց համար առիթներ չեն լինի: Բայց տրամադրությունը կարող է փչանալ:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից արդյունավետ ու հետաքրքիր կանցնի: Գործնական ոլորտում նոր հնարավորություններ կբացվեն: Դուք կաշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Շատ Կշեռքների կօգնեն փորձված համախոհներն ու հին ընկերները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Այսօր հազիվ թե կարողանաք ամբողջովին խուսափել տհաճ պահերից: Դուք հակված կլինեք անհանգստանալ դատարկ բաների պատճառով: Որոշ Կարիճներ բացի այդ սենտիմենտալ կդառնան, ինչը երբեմն կխանգարի նրանց ճիշտ որոշումներ ընդունել: Աշխատեք եզրակացությունների հարցում չշտապել, չմտածված ծրագրերով չկիսվել:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի այն գործերի վրա կենտրոնանալը, որոնք երկար ժամանակ հետաձգում էիք: Այս անգամ ամեն ինչից գլուխ կհանեք, անհրաժեշտ արդյունքի կհասնեք: Կարող են հաջողությամբ լուծվել կազմակերպչական հարցերը: Պետկազմակերպություններին դիմած Կարիճները կստանան սպասված պատասխանը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ օր է: Այն նոր ծանոթություններ ու հետաքրքիր հանդիպումներ է խոստանում և հնարավորություն կտա ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ում հետ նախկինում հաշտ չէիք: Հնարավորություն կունենաք ամրապնդել գոյություն ունեցող գործնական կապերն ու նոր գործընկերներ գտնել: Հաճախ ձեր հաջողությունը կախված կլինի բարդ բնավորությամբ մարդկանց մոտեցում գտնելու ունակությունից: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ում հետ և ինչի մասին արժե զրուցել:

Օրվա երկրորդ կեսը հաջող զուգադիպություններ, անսպասելի իրադարձություններ է խոստանում, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Շատ բարենպաստ ժամանակ է սիրային հարաբերությունների տեսանկյունից: Սիրահարվածներին հաճելի անակնկալներ են սպասվում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հազիվ թե առանց ապրումների անցնի: Շատ Այծեղջյուրների ավելի շատ կանհանգստացնեն ոչ այնքան իրենց սեփական գործերը, որքան խնդիրները, որոնց բախվել են մտերիմները: Ձեր օգնության կարիքը կունենան մարդիկ, որոնք ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել ձեզ, աջակցել են դժվար պահին: Հազիվ թե ուզենաք նրանց խնդրանքներին մերժումով պատասխանել:

Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում և շահավետ գործարքներ կնքելու շանս կտա: Հարմար ժամանակ է աշխատանքի և բիզնեսի հետ կապված կարևոր հարցերի շուրջ մտորելու համար: Դուք իրատես կլինեք, պատրանքներ չեք կառուցի, այդ իսկ պատճառով ճիշտ եզրահանգումների կգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ տեսանկյուններից բարենպաստ կլինի, բայց մի թերություն կունենա՝ հուզական դաշտն անկայուն կլինի, հաճախ դատարկ բաների պատճառով կանհանգստանաք, շատ բան սրտին մոտ կընդունեք: Լավ է, եթե կողքին լինի մեկը, որն ունակ կլինի ուրախացնել և առույգացնել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը:

Շատ գործերում հաջողությունների հասնելու շանս կունենաք, ընդ որում՝ նաև շատ բարդ, նախկինում համարյա անհույս թվացող գործերում: Դա ինքն իրեն չի ստացվի, այնպես որ՝ համառ ու հնարամիտ եղեք: Հաճախ ամենահամարձակ գաղափարները ամենահաջողը կլինեն, իսկ զգույշ գործողություններն անհրաժեշտ արդյունքները չեն տա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բարենպաստ օր է: Նրա առաջին կեսը հարմար է ինքնուրույն գործողությունների համար: Հազիվ թե ինչ-որ բան խանգարի ձեզ հասնել դրված նպատակներին: Լավ հասկանալով, թե ինչի եք ձգտում՝ դուք դատարկ բաների վրա չեք շեղվի և ժամանակը զուր չեք վատնի: Աշխատեք չհոգնել. հանգստի ոչ մեծ դադարը ձեզ չի խանգարի:

Ավելի ուշ կգա համախոհների հետ շփումների համար հարմար ժամանակը: Կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին՝ խուսափելով տարաձայնություններից ու վեճերից: Ձեր գաղափարները դուր կգան մարդկանց, որոնք սովորաբար քննադատորեն են տրամադրված ու ամեն ինչ սրերով են ընդունում:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2391 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0