Աստղագուշակ․ մայիսի 23
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2453 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հագեցած ու հետաքրքիր օր է: Դուք նոր գաղափարներ կունենաք, պայմաններն էլ դրանց իրագործման համար բարենպաստ կլինեն: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, որի հուշումները միշտ ժամանակին և հստակ կլինեն: Դրանց հետևելով՝ կկարողանաք իրագործել այն, ինչ վաղուց եք մտածել: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջերս շատ էիք կարոտում: Շատ բաների մասին կհաջողվի զրուցել: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործումը ոգևորությամբ կստանձնեք: Հավանական են հաջող գործարքներ, որոշ Խոյեր եկամուտների նոր աղբյուր կգտնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է, որը հրաշալի է օգտակար գործերի համար: Դուք ճիշտ կդնեք առաջնահերթությունները, ոչինչ չի շեղի ձեզ իսկապես կարևոր առաջադրանքներից: Շատ Ցուլեր հնարավորություն կունենան օգնել բարդ իրավիճակում հայտնված մարդկանց: Նշանի նման ներկայացուցիչները կաշխատեն բաց չթողնել այդ շանսը: Կկարողանաք ամրապնդել գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Օրվա երկրորդ կեսը ֆինանսական հարցերի հաջող լուծում ու ֆինանսական մուտքեր է խոստանում: Դուք ոչինչ աչքաթող չեք անի, ուշադրություն կդարձնեք կարևոր մասերին, այդ իսկ պատճառով ոչ ոք չի կարողանա շեղել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հավանական են փոքրիկ տհաճություններ, թյուրիմացություններ, բայց լուրջ դժվարություններ օրը չի բերի: Ճանապարհին խոչընդոտներ կհայտնվեն, բայց դուք կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Հաճախ կօգնեն ընկերներն ու մյուս մարդիկ, որոնք ձեզ լավ գիտեն: Նրանց շնորհիվ կհաջողվի ավարտել այն, ինչ շատ վաղուց էիք սկսել: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Օգտակար կլինի նոր վայրերում լինելը, պայմանների փոփոխությունն էլ կոգեշնչի: Շատ Երկվորյակներ հնարավորություն կունենան սովորել այն, ինչ շուտով օգտակար կլինի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, թե ինչով կուզենային իրականում զբաղվել և կսկսեն շարժվել դեպի նոր նպատակը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Վատ օր չէ, չնայած՝ այն այնքան էլ արդյունավետ չի լինի: Հավանական են անսպասելի ձգձգումներ գործերում, ամեն անգամ չի հաջողվի սկսածը ժամանակին ավարտին հասցնել: Շատ Խեցգետիններ կվշտանան նրա պատճառով, ինչի վրա ոչ մի կերպ չեն կարող ազդել, և դա կխանգարի նրանց կենտրոնանալ ակտուալ խնդիրների լուծման վրա: Կուրախացնի մտերիմների հետ փոխհասկացողությունը: Մարդիկ, որոնք թանկ են ձեզ համար, պատրաստ կլինեն աջակցել ձեր բոլոր նախաձեռնությունները: Դա կոգեշնչի, առաջ շարժվելու ուժ կտա: Օրվա երկրորդ կեսը հրաշալի է ստեղծագործ գործունեության համար, որտեղ հնարավոր են հաջողություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հագեցած օր է: Շատ բան պիտի հասցնեք, և ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Լսեք խորհուրդները. այսօր դրանք կտան մարդիկ, որոնք իսկապես շատ բան գիտեն ու շատ բան են կարողանում, մեծ փորձ ունեն: Օրը հարմար է գործնական բանակցությունների, երկարատև համագործակցությանը վերաբերող հարցերը քննարկելու համար: Երեկոյան առաջին պլանում կհայտնվեն անձնական հարաբերությունները: Ձեզ կուրախացնի մտերիմների հետ ժամանակ անցկացնելու, ձեզ համար թանկ մարդկանց ուրախացնելու հնարավորությունը: Որոշ Կշեռքների ռոմանտիկ անակնկալներ են սպասվում, որոնք երկար ժամանակ կհիշվեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը լարված կլինի: Հազիվ թե կարողանաք շուրջը տիրող խառնաշփոթից հեռու մնալ և հետևել սեփական ծրագրին: Ավելի հավանական է, որ ստիպված լինեք հարմարվել պայմաններին, հետաձգել այն գործերը, որոնցով հույս ունեիք զբաղվել և դրա փոխարեն ինչ-որ շտապ գործ ստանձնել: Օրվա երկրորդ կեսը ընտանեկան գործերի, մտերիմների հետ շփվելու համար հրաշալի ժամանակ է: Կարող եք խոսել այնպիսի բաների մասին, որոնք վերջերս անհանգստացնում էին ձեզ թանկ մարդկանց: Ավելորդ հույզերը տեղին չեն լինի: Պահպանեք ինքնատիրապետումը և այդժամ մյուսներն էլ իրենց հանգիստ ու կառուցողական կդրսևորեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրը հազիվ թե շատ արդյունավետ անցնի: Շատ Կշեռքներ պարզապես ի վիճակի չեն լինի դիմանալ ամեն ինչ հետաձգելու, երկարատև ու հաճելի դադար վերցնելու գայթակղությանը: Եթե գործերի անցնեք, դժվար կլինի մանրուքների վրա չշեղվելը, ամենակարևոր նպատակների մասին հիշելը: Ավելի հեշտ կլինի նրանց համար, ովքեր ոչ թե մենակ կգործեն, այլ կմիանան նմանատիպ ծրագրեր ու հետաքրքրություններ ունեցող մարդկանց: Նշանի նման ներկայացուցիչներին կփոխանցվի համախոհների տրամադրությունը: Իսկ մնացածները պետք է դնեն առաջնահերթություններն ու սկսեն ամենակարևորից, որպեսզի ուժերը դատարկ բաների վրա չվատնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է՝ հետաքրքիր ու ոգեշնչող: Նրա առաջին կեսը նշանի ներկայացուցիչներին հնարավորություն կտա շփվել թանկ մարդկանց հետ: Անցյալում կմնան տարաձայնությունները, վեճերի առիթներ չեն ստեղծվի: Հարմար ժամանակ է ընդհանուր ծրագրերը քննարկելու համար: Հնարավոր է՝ հասկանաք, թե ինչպես կարելի է իրագործել վաղուց մտածածը: Օրվա երկրորդ կեսը նույնպես հաջող կլինի: Այն ավելի հանգիստ կանցնի, ձեզ հնարավորություն կտա վերականգնել ուժերն ու հանգստանալ: Հավանական են անսպասելի հանդիպումներ, որոնք կուրախացնեն ու կոգեշնչեն, իսկ երբեմն էլ կհուշեն՝ ուր է պետք շարժվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կարևոր որոշումների հարցում լավ է չշտապեք: Երբեմն ձեզ կթվա, որ բարդ հարցերին պատասխանները մակերեսին են դրված, բայց շատ դեպքերում դա պատրանք կլինի: Ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ մտածելու, իրավիճակից գլուխ հանելու համար: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչպես է լավ գործել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գործնական բանակցությունների և այն մարդկանց հետ շփվելու համար, որոնց կարծիքը ձեզ համար կարևոր է: Հաճելի կլինի, որ ամեն ինչի մասին կարելի է ուղիղ խոսել՝ խուսափելով ակնարկներից և կիսատ ասված բաներից: Եթե ինչ-ինչ տարաձայնություններ էլ առաջանան, կհաջողվի արագ հարթել դրանք: Երեկոյան հավանական են դրամական մուտքեր: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրվա սկզբին դատարկ բաների պատճառով աշխատեք չհուզվել: Դա բարդ ժամանակ է լինելու, որը կառանձնանա լարված հուզական դաշտով, ու փորձություններ կբերի: Ձեր ուժերի սահմաններում կլինի իրավիճակից գլուխ հանելը: Կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն ձեզ օգնել, այնպես որ՝ վատ մի զգացեք դիմել նրանց: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, իրավիճակն ավելի կայուն ու կանխատեսելի կդառնա: Օրվա երկրորդ կեսին հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, լավ նորություններ՝ կապված ոչ միայն ձեր, այլև հարազատներից մեկի հետ: Երեկոն լավ գաղափարներ կբերի: Շուտով կզբաղվեք դրանք կյանքի կոչելով: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է շփումների համար: Այսօր հազիվ թե գտնվի մեկը, որի հետ չկարողանաք լեզու գտնել և որին չկարողանաք դուր գալ: Ձեր բարեհամբույր վերաբերմունքը կկարողանա հալեցնել նույնիսկ ամենասառը սիրտը: Չի բացառվում գլխապտույտ սիրային պատմության սկիզբը: Այն կարող է շատ ավելի կարևոր դեր խաղալ ձեր կյանքում, քան սկզբում կթվա: Դուք գործերից էլ վատ գլուխ չեք հանի, չնայած՝ հաճախ ստիպված եք լինելու շեղվել ու մի գործից մյուսն անցնել: Կկարողանաք ոչինչ չմոռանալ, չխառնել, աչքաթող չանել: Հաճախ կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բազում գայթակղություններ կբերի, բայց ձեզ կհաջողվի դիմակայել դրանց: Գործերը, որոնք սկզբում բարդ են թվում, շուտով ձեզ իսկապես կգրավեն: Ամենայն հավանականությամբ, դուք արագ դրանցում առաջին հաջողություններին կհասնեք: Հաճելի հանդիպումներ ու հետաքրքիր զրույցներ շատ կլինեն: Չեն բացառվում և վեճերը, բայց դրանք օգուտ կտան, կօգնեն ճիշտ որոշում ընդունել: Որոշ Ձկների հեռվից լավ նորություններ ու առաջարկներ են սպասվում, որոնց արժե առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել: Օրը բարենպաստ կլինի սիրահարների համար, հավանական են ռոմանտիկ անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|