Աստղագուշակ․ մայիսի 22
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2410 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Գործնական տեսանկյունից լավագույն օրը չէ. մտքերը հավաքելը դժվար կլինի, ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ: Լավ է, եթե կողքին փորձված համախոհներ լինեն: Նրանց շնորհիվ կհասնեք դրված նպատակներին: Նոր ծանոթների հետ արժե զգոն լինել, քանի որ ամեն անգամ չեք հասկանա, թե ինչպիսի մտադրություններ նրանք ունեն: Անձնական հարաբերություններում կգերակշռեն դրական միտումները, մտերիմների հետ շփումներն էլ կուրախացնեն: Նշանի որոշ ներկայացուցիչների հիշարժան սիրային ժամադրություններ են սպասվում, ինչպես նաև անակնկալներ, որոնք կբարձրացնեն տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Շփումների տեսանկյունից ամենաբարենպաստ օրը չէ: Դուք բռնկուն ու նյարդային կլինեք, երբեմն տաք գլխով կասեք բաներ, որոնց համար հետո կզղջաք: Լավ է, եթե կողքին լինեն մարդիկ, որոնք կկարողանան աջակցել ձեզ, բարձրացնել ձեր տրամադրությունը: Այդպիսիք կարող են լինել և՛ մտերիմները, և՛ նրանք, ում հետ դեռ վերջերս եք ծանոթացել: Արժե լսել խորհուրդները, որոնք հաճախ պիտանի կլինեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է աշխատանքի և բիզնեսի հետ կապված կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք իրավիճակն ու դրա շնորհիվ լրիվ իրատեսական ծրագրեր կկառուցեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հարմար օր է նախաձեռնող լինելու և գաղափարներով կիսվելու համար: Շատերին գործերին ձեր մոտեցումը դուր կգա: Եթե համախոհների կարիք ունենաք, կկարողանաք առանց դժվարության գտնել նրանց: Հնարավոր են հետաքրքիր ծանոթություններ, հավանական է ընկերական կամ ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ: Այստեղ կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն անսխալ կհուշի՝ ում կարելի է վստահել: Կարևոր կլինի աշխատանքի, բիզնեսի և ֆինանսների հետ կապված որոշումներում չշտապելը: Ամեն անգամ չէ, որ առաջին տպավորությունը ճիշտ կլինի: Իրավիճակից գլուխ հանելու համար ժամանակ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկիզբը բարենպաստ է: Հարմար ժամանակ է ապագայի ծրագրերում որոշակիություն մտցնելու, կարևոր որոշումներ ընդունելու համար: Դուք պատրանքներ չեք կառուցի, ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, հաճախ կարող եք կանխատեսել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները: Լավ կանցնեն և՛ անսպասելի, և՛ ծրագրված հանդիպումները: Որոշ Խեցգետիններ նոր համախոհներ կգտնեն: Օրվա երկրորդ կեսը հարմար է հանգստի, հաճելի զբաղմունքների համար: Կարող եք բուժիչ ու պրոֆիլակտիկ միջոցառումներ անցկացնել, որոնք նշանակալի արդյունք կտան: Երեկոն կուրախացնի լավ նորությամբ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հանգստություն պահպանելը դժվար կլինի: Շատ բան ծրագրի համաձայն չի ընթանա, իսկ շրջապատողները կարծես հատուկ կհանեն ձեզ հավասարակշռությունից: Որոշ Առյուծների կնյարդայնացնի ծրագրերն արագ փոխելու, նոր պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը: Բայց օրը լավ կդասավորվի, եթե կառուցողական տրամադրվեք: Ձեզանից շատ բան է կախված, և որքան շուտ դա հասկանաք ու սկսեք գործել, այնքան լավ: Մտերիմները միշտ չէ, որ ճիշտ կհասկանան ձեզ ու ճիշտ կգնահատեն ձեր գաղափարները, բայց բոլոր դեպքերում հաճույքով կաջակցեն: Վատ մի զգացեք խոսել ձեր զգացմունքների մասին. ձեզ կհասկանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հարմար է կարևոր զրույցների, լուրջ հարցերը քննարկելու համար: Դուք կկարողանաք տարահամոզել նույնիսկ ամենահամառներին, համագործակցության մասին պայմանավորվել նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հաճախ դրանում կօգնի անձնական հմայքը. հազիվ թե ինչ-որ մեկը կարողանա դիմակայել դրան: Ավելի ուշ կգա միապաղաղ, բավական ձանձրալի, բայց, միևնույն է, ուշադրություն պահանջող գործերի ժամանակը: Այստեղ կարևոր կլինի նույնիսկ աննշան սխալներից խուսափելը, որպեսզի հետո ժամանակ չծախսեք դրանք ուղղելու վրա: Աշխատեք լուրջ վերաբերվել ամենին, ինչ կստանձնեք. այդպես ավելի լավ ու արագ կգործեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Լուրջ հույսեր մի տածեք, որ ամեն ինչ ինքն իրեն հաջող է դասավորվելու: Ամենայն հավանականությամբ, այսօր դրված նպատակներին հասնելու համար շատ պիտի աշխատեք: Ցավալի է, որ դժվարություններ երբեմն կառաջանան այնտեղ, որտեղ դրանք ընդհանրապես չէիք սպասում: Ամենատպավորվող Կշեռքներին դա կարող է հանել հավասարակշռությունից: Բարեբախտաբար, ոչ երկար ժամանակով. իրավիճակը շուտով դեպի լավը կփոխվի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հետաքրքիր հնարավորություններ կբացի ձեր առաջ: Կարևոր կլինի ժամանակը զուր չվատնելը: Սկսեք անհապաղ գործել և հրաշալի արդյունքների կհասնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Մի շտապեք: Օրվա սկզբին շատ բան հնարավոր կթվա, և շատ Կարիճներ կհավատան, որ իրենց նպատակներից փաստացի մեկ քայլի վրա են գտնվում: Իրականում այդպես չէ. ձեզ ժամանակ է պետք ստեղծված իրավիճակից ավելի լավ գլուխ հանելու համար: Նկատի ունեցեք, որ բոլոր խորհուրդները չէ, որ լավը կլինեն, երբեմն արժե լսել սեփական ինտուիցիային, այլ ոչ թե՝ ինչ են ասում ուրիշները: Օրվա երկրորդ կեսը արդյունավետ կլինի: Հնարավորություն կունենաք լուծել բարդ հարցերը, որոնք նախկինում շատերին փակուղու առաջ էին կանգնեցրել: Դուք հաճույքով կօգնեք նրանց, ովքեր դրա կարիքն ունեն: Հեշտությամբ նոր ընկերներ կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Այսօր շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի պահպանել ինքնատիրապետումն ու չտրվել հույզերին: Դա հեշտ չի լինի, բայց դուք բավականաչափ ուժ, էներգիա ու փորձ կունենաք իրավիճակից գլուխ հանելու համար: Հատկապես կարևոր կդառնա մտերիմների աջակցությունը: Դուք այն կստանաք, եթե ակեղծ լինեք ձեզ համար թանկ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը լավն է ապագայի ընտանեկան ծրագրերը քննարկելու, հարազատների հետ հանդիպելու և համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Անհանգիստ ու բարդ օր է, բայց ձեզ կհաջողվի գլուխ հանել բոլոր դժվարություններից, հաղթահարել ճանապարհին առաջ եկած խոչընդոտները: Շատ Այծեղջյուրների կօգնի այն, թե ինչ են նրանք հասցրել սովորել ավելի վաղ: Հավանական են արդյունավետ գործնական բանակցություններ, չի բացառվում՝ ուժեղ ու ազդեցիկ համախոհներ գտնեք: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբը: Դուք շատերին դուր կգաք, ինչ-որ մեկը կարող է նույնիսկ առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Հաճախ բավական կլինի միայն ձեզ բնական ու անբռնազբոս պահեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է, որի ընթացքում դուք բազում օգտակար բաներ կանեք և՛ ձեր, և՛ շրջապատողների համար: Դուք գաղափարներ կունենաք, որոնք նախկինում ոչ ոքի մտքով չեն անցել: Շրջապատողներին դուր կգա գործերին ձեր ստեղծագործ մոտեցումը, նաև այն, որ դուք չեք վշտանա փոքրիկ դժվարությունների պատճառով: Շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար, որոնք ձեզ չեն հոգնեցնի և ձանձրալի չեն թվա: Հավանական են հաջող գնումներ: Դուք անսխալ լավ իրեր կընտրեք ոչ միայն ձեր, այլև շրջապատողների համար: Կարող եք մտերիմների համար հրաշալի նվերներ գնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա սկիզբը բավական բարենպաստ, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Դուք ձեզ ուրախացնելու և գործերը հետաձգելու համար բազում եղանակներ ու պատճառներ կգտնեք: Բայց ամենավատն այն է, որ դուք նույնիսկ լավ առաջարկներին կարող եք մերժումով պատասխանել պարզ ծուլության պատճառով: Ավելի ակտիվ տրամադրվեք և հետո ստիպված չեք լինի զղջալ բաց թողած հնարավորությունների համար: Լրիվ այլ կերպ կդասավորվի օրվա երկրորդ կեսը: Դուք կուզենաք գործել ու դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Լավ ժամանակ է նոր նախաձեռնությունների և համարձակ փորձարկումների համար: Հավանական են դրական փոփոխություններ ամենամտերիմների հետ հարաբերություններում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|