ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 20
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3410 | 17:00 Ավելացրեց: brutyanlusine

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հարմար օր է նոր գործ ստանձնելու համար: Ձեզ համար հետաքրքիր կլինի այն բանով զբաղվելը, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Ձեզ կհաջողվի արագ սովորել ամենն, ինչ պետք է ու հասնել առաջին հաջողություններին: Ցանկացած առաջադրանքի ստեղծագործ մոտենալու ունակությունը կօգնի հաղթահարել խոչընդոտները:

Հավանական են ծանոթություններ, որոնք երկարաժամկետ գործնական կամ ընկերական հարաբերությունների սկիզբ կդնեն: Դուք ուժեղ տպավորություն կթողնեք այն մարդկանց վրա, որոնց նախկինում ոչ ոք դուր չէր գալիս: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Ամեն ինչ լավ կընթանա, տագնապի ու անհանգստության պատճառներ չեն լինի: Հնարավոր է հաջողակ լինեք գործերում, այդ թվում՝ նրանցում, որոնք ժամանակին չափազանց բարդ էին թվում: Չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության առաջարկները, որոնք եկամուտների նշանակալի աճ կխոստանան: Հիշեք, որ չարժե կապվել պարտավորություններով, քանի դեռ չեք ուսումնասիրել բոլոր պայմանները, առավելագույն ինֆորմացիա չեք ստացել: Ցավոք, վտանգ կա, որ ձեզանից կփորձեն ինչ-որ կարևոր բան թաքցնել:

Աշխատեք չհոգնել: Ծանրաբեռնվածությունն այսօր սովորականից մեծ կլինի, պետք է հոգ տանեք ձեր մասին: Գոնե ժամանակավորապես հրաժարվեք վնասակար սովորույթներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ձեզ պետք կգա մարդկանց հետ լեզու գտնելու, ձեզանից տարբերվող, ձեր նպատակներն ու գաղափարները ոչ միշտ կիսող մարդկանց մոտեցում ցուցաբերելու ունակությունը: Դուք շրջապատողներից չափազանց շատ բան չեք սպասի, կաշխատեք ձեզ այնպես պահել, որպեսզի բոլորը գոհ մնան: Կհաջողվի հարթել սուր անկյունները, խուսափել կոնֆլիկտներից, նույնիսկ եթե ինչ-որ մեկը հատուկ դրա համար առիթ փնտրի:

Հավանական են հաջողություններ աշխատանքի մեջ: Հաճախ դրանց հասնել կստացվի միայն նրա շնորհիվ, որ շատ բաների մյուսների նման չեք նայի: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա կյանքի կոչել վերջին շրջանում առաջ եկած անսովոր գաղափարները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Դրական միտումների ազդեցությունն այսօր ուժեղ կլինի: Դուք լավատեսորեն տրամադրված կլինեք ու չեք վախենա դժվարություններից, հաճույքով նոր գործեր կստանձնեք, նույնիսկ եթե դրանք բարդ թվան: Շատ Խեցգետիններ հրաշալի գլուխ կհանեն բարդ խնդիրներից, արագ պատասխաններ կստանան կարևոր հարցերին: Օգտակար կլինի ավելի վաղ ստացած փորձը: Դուք հին սխալները չեք կրկնի, նպատակին տանող ամենակարճ ուղին կգտնեք:

Ինտուիցիայի հուշումները ժամանակին ու ճշգրիտ կլինեն: Դրանք հատկապես օգտակար կլինեն այնտեղ, որտեղ խոսքն անձնական հարաբերությունների մասին կլինի: Այստեղ շատ բան ուղիղ կասվի, բայց ձեզ ամենանուրբ ակնարկն էլ բավական կլինի հասկանալու համար, թե ինչ նկատի ունեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է այն գործերի համար, որոնք զգուշություն, մանրուքներին ուշադրություն, կարգապահություն ու կենտրոնացվածություն են պահանջում: Դուք հաշվարկների մեջ չեք սխալվի, ոչ մի մանրուք աչքաթող չեք անի: Դժվարություններ կարող են ծագել միայն նրանց մոտ, ովքեր սովոր են արագ հասնել ուզածին ու չեն կարողանում սպասել: Խուսափեք հակասական արարքներից, շտապողական որոշումներից: Շրջահայաց եղեք և չեք զղջա դրա համար:

Ընտանեկան խնդիրները լուծելու, բարդ իրավիճակում հայտնված մտերիմ մարդուն օգնելու հնարավորություն կունենաք: Նշանի շատ ներյայացուցիչների այսօր պետք կգա հումորի զգացումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Բարենպաստ օր է զգուշություն, մանրուքներին ուշադրություն ու համբերատարություն պահանջող գործերի համար: Դուք չեք շեղվի, չեք հանձնվի, քանի դեռ ավարտին չեք հասցրել սկսածը ու հրաշալի գլուխ կհանեք նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Հնարավոր են հաջող գործնական բանակցություններ, չի բացառվում՝ ձեզ ամենաշահավետ պայմաններով համագործակցություն առաջարկեն:

Մտերիմների հետ հեշտությամբ ընդհանուր լեզու կգտնեք: Այսօր կարող եք քննարկել այն հարցերը, որոնց պատճառով նախկինում տարաձայնություններ են եղել, ինչպես նաև պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Որոշ Կույսեր հրաշալի խորհուրդներ կստանան ու միանգամից կհասկանան, թե որոնց է պետք հետևել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Բարենպաստ օր է նոր նախաձեռնությունների համար: Բազում համարձակ գաղափարներ կունենաք, որոնք ըստ արժանվույն գնահատել բոլորը չեն կարողանա: Բարեբախտաբար, ձեր մոտ շրջապատում կլինեն մարդիկ, ովքեր կհասկանան՝ երբեմն նպատակին ամենաանսպասելի ուղիներն են տանում: Նրանց մեջ համախոհների կգտնեք, ովքեր ժամանակի հետ ընկերներ կդառնան ձեզ:

Չի բացառվում անսովոր սիրային պատմության սկիզբը: Այսօր ձեզ կգրավեն մարդիկ, ովքեր նման չեն նրանց, որոնց նախկինում եք ճանաչել: Ինտուիցիան հուսախաբ չի անի նույնիսկ ամենաանփորձ Կշեռքներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք հասնել ավելի վաղ դրված նպատակներին, անել այն, ինչ նախկինում չէր ստացվում: Դուք արագ կսովորեք ուրիշներից, կյուրացնեք նրանց փորձը, կմտապահեք այն ամենն, ինչ կարող է պետք գալ: Շատ Կարիճների պետք կգա ամենատարբեր մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:

Մտերիմների հետ կարող եք լրիվ անկեղծ լինել. նրանք ձեզ կհասկանան ու ամեն հարցում կաջակցեն: Հարմար օր է ձեր որոշումների ու հայացքների վրա ազդած անցյալի իրադարձությունները քննարկելու համար: Ձեզ կհաջողվի շատ բան պարզել, վերջ տալ ակնկարկներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Վատ օր չէ: Հնարավորություն կունենաք պատասխաններ գտնել վերջին շրջանում հանգիստ չտվող հարցերին: Շատ Աղեղնավորներ կնկատեն այն, ինչին նախկինում ուշադրություն չէին դարձնում, ճիշտ եզրակացություններ կանեն ու կսկսեն իրենց կյանքը դեպի լավը փոխել: Այսօր ընդունած որոշումները հեշտությամբ կյանքի կկոչվեն: Հենց դրանք մեծ ու դրական փոփոխությունների սկիզբ կդնեն:

Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնցից կփորձեք առավելագույն օգուտ քաղել: Հավանական են չծրագրված ծախսեր, բայց դրանք հազիվ թե նշանակալի լինեն: Ամեն դեպքում՝ ծակ գրպանով չեք մնա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ձեր հնարավորությունները մի գերագնահատեք: Շատ բան ձեր ուժերի սահմաններում կլինի, բայց ոչ ամեն ինչ: Համբերությամբ զինվեք, քանի որ առանց դրա հազիվ թե գործերում հաջողությունների հասնեք: Լավ է հույս դնեք միայն սեփական ուժերի վրա: Օգնել ցանկացողներ կգտնվեն, բայց հեշտ չի լինի այդ մարդկանց բացատրելը, թե ինչ եք նրանցից ուզում:

Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ: Որոշ Այծեղջյուրներ հին ծանոթներից նորություններ կստանան: Օրվա երկրորդ կեսը թույլ կտա պարզել ոչ միանշանակ իրավիճակները, որոնք ձեզ վերջին շրջանում ստիպում էին անհանգստանալ: Դուք ձեզ ավելի ազատ ու վստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Անհանգիստ օր է, բայց ոչ այնքան բարդ, որքան կարող է սկզբում թվալ: Պատրաստ եղեք անակնկալների, մի անհանգստացեք դատարկ բաների պատճառով, մի վշտացեք, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա: Դուք ունակ կլինեք օգուտ քաղել ստեղծված իրավիճակից, լուծել մյուսներին փակուղու առաջ կանգնեցրած հարցերը: Միայն մի փոքր ժամանակ է պետք մտքերը հավաքելու ու առաջնահերթությունների մեջ որոշակիություն մտցնելու համար:

Հնարավոր են դրամական մուտքեր, որոնք շատ տեղին կլինեն: Որոշ Ջրհոսներ հաջող գնումներ կանեն: Լավ է տան համար իրեր գնեք, որոնք պետք կգան ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Համբերությամբ զինվեք: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի: Ամենայն հավանականությամբ գործերում հաջողությունը այցի կգա մի քանի անհաջող փորձից հետո: Բայց հոգ չէ. դուք կիմանաք, թե ինչ եք ուզում ու չեք նահանջի: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Ձեզ կհաջողվի ձեր ծրագրերով հետաքրքրել այն մարդկանց, ովքեր սովորաբար քննադատորեն են տրամադրված ու ամեն ինչ կասկածով են ընդունում:

Ժամանակ գտեք ինքներդ ձեզ հետ մենակ մնալու, ոչ վաղ անցյալի իրադարձությունների շուրջ հանգիստ մտորելու, ձեր մտքերից ու զգացմունքներից գլուխ հանելու համար: Դրանից հետո ձեզ ավելի հանգիստ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3410 | Ավելացրեց: brutyanlusine | Վարկանիշ: 5.0/3