Աստղագուշակ․ մայիսի 20
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2258 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկզբին ինքնուրույն գործեք ու շփումներին ընտրողաբար մոտեցեք: Այդ հատվածում դեպի ձեզ կձգտեն կասկածելի մարդիկ, որոնց հետ նույնիսկ պատահական զրույցը կարող է տհաճ հետևանքներ ունենալ: Հեշտությամբ կբարկանաք, հաճախ ավելորդ բաներ կասեք, վտանգ կա՝ ձեզ համար վտանգավոր թշնամիներ ստեղծեք: Ավելի ուշ արդեն եղած գործնական կամ անձնական կապերն ամրապնդելու համար բարենպաստ շրջան կգա: Մտերիմների հետ հնարավորություն կունենաք զրուցել և՛ ձեզ, և՛ նրանց համար կարևոր հարցերի մասին: Հնարավոր են ձեզ համար ամենաթանկ մարդու հետ կապված լավ նորություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հիանալի օր է ուսման համար: Նոր ինֆորմացիան կայծակի արագությամբ կյուրացնեք, արագ կմտապահեք այն, ինչ կարող է պետք գալ, ոչինչ աչքաթող չեք անի ու չեք մոռանա: Նոր գործերից գլուխ հանելն ու նոր ծանոթների վրա լավ տպավորություն թողնելը դժվար չի լինի: Ինչ-որ մեկը կարող է առաջին հայացքից սիրահարվել ձեզ: Հնարավոր են հաճելի անակնկալներ, հաջող զուգադիպություններ: Ցանկացած իրավիճակից կաշխատեք առավելագույն օգուտ քաղել: Երեկոյան հիանալի գաղափարներ կունենաք, մտերիմները կօգնեն կյանքի կոչել դրանք: Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ օր է աշխատանքի համար: Շատ գործեր սովորականից հեշտ կտրվեն: Կարող եք առաջ անցնել մրցակիցներից, ցույց տալ, թե ինչի եք ունակ: Հիանալի լեզու կգտնեք շատ մարդկանց հետ, երբեմն օգնություն կստանաք նրանցից, ովքեր նախկինում ոչ ոքի չէին աջակցում: Լավ օր է ցանկացած բնույթի հարաբերություններ սկսելու համար. դրանք ազնիվ ու բաց կլինեն, արագ լուրջ բնույթ կստանան: Խոստումների հարցում մի շտապեք. դրանք կատարելն ավելի բարդ է լինելու, քան կարծում եք: Երեկոյան մտերիմներին ուրախացնելու հնարավորություն կունենաք: Հավանական են հաջող գնումներ: Անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը հետաքրքիր առաջարկներ կբերի: Ինչ-որ հետաքրքիր բանով, մասշտաբային ու հեռանկարային նախագծով զբաղվելու հնարավորություն կունենաք: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել, բայց հիմա կասկած չկա, որ աստղերը կաջակցեն ձեզ: Հաճախ սպասվածից լավ արդյունքների կհասնեք, քանի որ նպատակին տանող անսպասելի ու կարճ ճանապարհ կգտնեք: Ընկերները կարող են ուրախացնել անսպասելի այցերով ու լավ նորություններով: Վերջին ժամանակներս տխրող ու ապրումներ ունեցող Խեցգետինները կուրախանան: Իսկ նրանց, ովքեր հիասթափվել են սիրո մեջ, շատ հաճելի անակնկալ է սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Ոչ մի տեղ մի շտապեք: Շտապողականությունը շատ լուրջ սխալների, սխալ հաշվարկների պատճառ կդառնա հատկապես նշանակալի գումարին վերաբերող հարցերում: Հակված կլինեք գերագնահատել ձեր ֆինանսական հնարավորությունները: Պետք չէ վարկ վերցնել. այն փակելն ավելի դժվար կլինի, քան հիմա է թվում: Այսօրվա համար հեռավոր ուղևորություններ մի պլանավորեք. դրանք շատ ժամանակ կխլեն ու չափազանց հոգնեցուցիչ կլինեն: Երեկոն հարմար է տնային գործերի համար: Կարող եք կահույք, ինտերիերի մասեր գնել. ճաշակը ձեզ հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի հրաժարվեք ձեր սկզբունքներից, նույնիսկ եթե ձեզ գայթակղեն: Բնավորության ամրությունն այսօր շատ կարևոր կլինի: Հենց այն կօգնի ճիշտ ճանապարհով գնալ ու հասնել կարևոր նպատակին: Շփումներին ընտրողաբար մոտեցեք: Հեռու մնացեք նրանցից, ովքեր հակված են քննադատել ու ծաղրել ամեն ինչ, կծող նկատողություններ անել, աղ լցնել ուրիշների վերքերին: Նման մարդկանց ազդեցությունը կործանարար կլինի: Մտերիմ մարդուն օգնելու ու նրան լավ խորհուրդ տալու հնարավորություն կունենաք: Այն, ինչ այսօր կանեք ուրիշների համար, ձեր օգտին կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրն ինչ-որ խնդիրներ կբերի, բայց դուք այնքան էլ չեք անհանգստանա: Եվ ճիշտ կվարվեք. ամեն ինչ լավ կլինի: Նույնիսկ եթե ինչ-որ սխալներ անեք, դրանք լուրջ հետևանքներ չեն ունենա: Ամենակարևորն այն է, որ որպես ճշմարտություն չընդունեք շրջապատի ասած ամեն խոսքն ու չծուլանաք ստուգել ինֆորմացիան: Այսօր ինչ-որ մեկը կփորձի ձեզ մոլորության մեջ գցել: Թույլ մի տվեք, որ անեն դա: Ժամանակ գտեք մտերիմների հետ շփվելու համար. դրանից հետո ձեր տրամադրությունը կլավանա: Կարող եք շրջել խանութներով. շատ հետաքրքիր իրեր գնելու հնարավորություն կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Եկել է այն հին պլանը կյանքի կոչելու համար բարենպաստ պահը, որը միայն ձեր սրտով էր: Այսօր օգնության ու աջակցության կարիք չեք զգա, ամեն ինչ բավականին հաջող կդասավորվի: Կարևոր որոշումներն առանց հապաղելու կարող եք ընդունել. ինտուիցիան հուսախաբ չի անի, միշտ կհուշի՝ ինչպես է պետք վարվել: Օրվա երկրորդ կեսը հարմար է հյուրեր ընդունելու, ոչ մեծ ընտանեկան տոներ ու երեկույթներ կազմակերպելու համար: Հնարավոր են նվերներ ու հաճելի անակնկալներ, ուշադրության նշաններ, որոնց համար շատ ուրախ կլինեք, ինչպես նաև նորություններ ձեզ համար շատ թանկ մարդկանցից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրն առանձնանում է բարենպաստ հուզական դաշտով. այն հաճելի կանցնի: Ինչ-որ բան կարող է ուզածի նման չընթանալ, բայց դուք չեք վշտանա, խուճապի չեք մատնվի, այլ կպահպանեք լավատեսությունն ու ելք կգտնեք իրավիճակից: Օրվա բերած բոլոր փոփոխությունները ձեր օգտին կլինեն, նոր հնարավորություններ կբացեն ու ճիշտ որոշումների կմղեն: Երեկոյան խուսափեք ֆիզիկական ծանրաբեռնվածությունից ու գերհոգնածությունից: Ավելորդ ապրումներն էլ հիմա տեղին չեն: Լավ է նախապատվությունը տալ պասիվ հանգստին կամ զբաղվել ինչ-որ հաճելի բանով: Բոլոր բարդ զրույցները հետաձգեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հարմար է գործնական բանակցությունների, ինչպես նաև անձնական կյանքին վերաբերող կարևոր հարցերը քննարկելու համար: Դուք լուրջ կլինեք: Շրջապատողները կտեսնեն դա, այնպես որ՝ ուշադիր կլսեն, հարգանքով կմոտենան ձեր տեսակետին: Կարող եք խոշոր գնումներ անել ու լուծել ֆինանսական հարցերը. դա ձեզ մոտ շատ լավ կստացվի: Պետք չէ զբաղվել ֆիզիկական աշխատանքով, քանի որ վնասվածքներ ստանալու վտանգ կա: Հաճելի կլինի ընկերների շրջանում հանգիստը: Սիրային ժամադրությունն էլ անթերի կանցնի: Կարող եք անձնական հարաբերություններում նախաձեռնող լինել ու խոստովանել ձեր զգացմունքները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Առավոտյան տհաճ պահերից խուսափել չի ստացվի, բայց շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի, իսկ արդեն մի քանի ժամ անց ամեն ինչ կհարթվի: Օրը բարենպաստ է շփումների համար: Լավ կանցնեն ամենաբարձր մակարդակով պաշտոնական հանդիպումներն ու ոչ ֆորմալ զրույցները: Ունակ կլինեք համատեղ գործողությունների մասին պայմանավորվել նույնիսկ նրանց հետ, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն լսում: Օրվա երկրորդ կեսը հիանալի է ճամփորդություններ պլանավորելու, ճանապարհի ընկերներ փնտրելու, անհրաժեշտ ամեն բան գնելու համար: Ուղևորությունների ու ամառային հանգստի վերաբերյալ հրաշալի գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Այս կարևոր օրը գրավիչ առաջարկներ կբերի ու մեծ հաղթանակներ է խոստանում: Շատ բան կարող եք հասցնել, այնպես որ՝ աշխատեք ժամանակը զուր չվատնել, խուսափեք դատարկ զրույցներից ու երկար վեճեր մի վարեք մեկի հետ, ով չի աջակցում ձեզ ու չի կարող գնահատել ձեր գաղափարները: Ավելի օգտակար կլինի համախոհների հետ զրուցելը. նրանք և՛ լավ խորհուրդներ կտան, և՛ կօգնեն, եթե անհրաժեշտություն լինի: Կարող եք ստեղծագործ մոտեցում ու ոգեշնչվածություն պահանջող նոր գործեր սկսել. դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ընտանեկան հարաբերություններն առավել ջերմ ու վստահելի կդառնան, սիրելի մարդուն էլ կես խոսքից կհասկանաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|