ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 2
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2440 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Դուք սովորականից ավելի տպավորվող, զգայուն և խոցելի կլինեք: Աշխատեք խուսափել սթրեսային իրավիճակներից ու լարված զրույցներից: Արժե սահմանափակել շփումներն այն մարդկանց հետ, որոնք հանում են ձեզ հավասարակշռությունից, նյարդայնացնում և պրովոկացիայի են ենթարկում: Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը առաջինից հաճելի կանցնի:

Հնարավոր են հանդիպումներ, որոնց համար ուրախ կլինեք: Որոշ Խոյեր կծանոթանան անսովոր մարդկանց հետ, նրանցից շատ հետաքրքիր բաներ կիմանան: Ստեղծագործ պոտենցիալը շատ բարձր կլինի, լավ գաղափարների պակաս չի լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Դուք շատ բանի կհասնեք, եթե ձեր ուժերի վրա հույս դնեք: Հիմա լավ է ինքնուրույն գործեք, երբ պայմանները թույլ են տալիս դա և ոչ ոքից օգնություն չակնկալեք: Չեն բացառվում տարաձայնություններն ընկերների ու լավ ծանոթների հետ: Ժամանակի հետ դուք փոխհամաձայնության կհասնեք, իսկ հիմա կարևոր է բարեհամբույր լինել և իրար չնեղացնել:

Օրը հարմար է սովորելու համար: Դուք արագ կմտապահեք նորը, շատ բաներով կհետաքրքրվեք, կաշխատեք ցանկացած հնարավորություն օգտագործել օգտակար տեղեկատվություն ստանալու համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հաջող, հագեցած և անսովոր օր է: Իրադարձություններ տեղի կունենան, որոնք կխախտեն ձեր կյանքի սովորական ընթացքը, կստիպեն նորովի նայել նրան, ինչը նախկինում սովորական, ակնհայտ և ճիշտ էր թվում: Շատ Երկվորյակներ լրիվ նոր հետաքրքրություններ ձեռք կբերեն:

Չի բացառվում՝ ուզենաք փոխել գործունեության ոլորտը: Հազիվ թե ընտրված ճանապարհին լուրջ դժվարություններ առաջանան: Դուք արագ կսովորեք, հեշտությամբ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդկանց հետ, որոնք կկիսվեն օգտակար փորձով, շատ բաներում կօգնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամենաթեթև օրը չէ, բայց այն շատ վատն անվանել էլ չի կարելի: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը, անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում ձեր շուրջը: Կշռադատված որոշումները կօգնեն հրաշալի արդյունքների հասնել, իսկ երբեմն էլ հաղթել շատ ուժեղ մրցակիցներին:

Արժե զգույշ լինել քիչ ծանոթ մարդկանց հետ: Մի շտապեք նրանց հայտնել ձեր գաղտնիքները: Օրվա երկրորդ կեսը հարմար է ֆինանսական հարցերը քննարկելու և լուծելու համար: Որոշ Խեցգետիններ կհասկանան՝ ինչպես տնօրինել եղած գումարը: Մյուսներն էլ կգտնեն եկամուտները մեծացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը հարմար է կարևոր զրույցների համար: Դուք շրջապատողներին լավ կհասկանաք, հեշտությամբ կկռահեք նրանց ցանկությունները, մտադրություններն ու ծրագրերը: Կկարողանաք մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Առյուծները կաշխատեն օգնել նրանց, ովքեր բարդ իրավիճակում են հայտնվել: Շրջապատողները դա կգնահատեն:

Ավելի ուշ նոր գործերի համար բարենպաստ ժամանակ կգա: Կարող եք ստանձնել համարձակ ծրագրերի իրագործումը: Շատ բան նույնիսկ ավելի հեշտ կստացվի, քան մտածում էիք: Դուք հնարավորություն կունենաք անսպասելի կիրառում գտնել ձեր գիտելիքներին ու տաղանդներին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադիր եղեք և աշխատեք իրատեսորեն նայել ամեն ինչին: Հիմա դուք հակված կլինեք ամպերում սավառնել, երբեմն կարհամարհեք ակնհայտ փաստերը: Որոշ Կույսերի շրջապատողները լավ խորհուրդներ կտան, բայց նշանի ներկայացուցիչները հազվադեպ կհետևեն դրանց: Բայց եթե նույնիսկ սխալներ անեք, դրանք կկարողանաք արագ ուղղել:

Շատ կարևոր կլինի խառնաշփոթից խուսափելը: Երբեմն ավելի հեշտ ու արդյունավետ է ավելի վաղ կազմած ծրագրին հետևելը: Աշխատեք նոր գործեր չստանձնել, քանի դեռ չեք ավարտել այն, ինչ ավելի շուտ եք սկսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրվա սկիզբը բարենպաստ ու հետաքրքիր կլինի: Դրական միտումների ազդեցությունը ուժեղ կլինի, ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի: Հատկապես նշանակալի հաջողությունների կհասնեք այնտեղ, որտեղ հնարամտության և ստեղծագործ մոտեցման կարիք կլինի: Շատ Կշեռքների կօգնի մարդկանց հետ լեզու գտնելու ունակությունը:

Օրվա երկրորդ կեսը հանգիստ կանցնի, ավելի հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու, քան կարևոր գործերի համար: Ցանկալի չէ ժամանակ անցկացնել մարդկանց հետ, որոնք իրենց անբարեհամբույր են պահում, քննադատում են ձեզ, վիրավորական նկատողություններ են անում: Հաճելի ընկերախումբ գտեք և տրամադրությունն անմիջապես կլավանա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Գործերը հենց առավոտվանից ստանձնեք: Օրը լավ կդասավորվի, եթե այն նվիրեք օգտակար զբաղմունքներին, ժամանակն էլ դատարկ բաների վրա չվատնեք: Հավանական են հաջողություններ ուսման մեջ, դուք արագ կմտապահեք ամենն, ինչ կարող է պետք գալ: Որոշ Կարիճներ ստեղծագործաբար կտրամադրվեն, անսպասելի կիրառում կգտնեն իրենց տաղանդներին:

Ամեն անգամ հեշտ չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, երբեմն ավելի հեշտ կլինի ինքնուրույն գործելը, քան ինչ-որ մեկի հետ համատեղ գործողությունների մասին պայմանավորվելը: Աշխատեք խուսափել երկարատև վեճերից, քանի որ դրանցից օգուտ քիչ կլինի: Հաճախ ավելի օգտակար կլինի զիջումների գնալը, քան սեփական ճշմարտացիությունն ապացուցելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը անսպասելի իրադարձություններ, անակնկալներ է խոստանում, որոնց համար շատ ուրախ կլինեք: Հավանական են հաջող զուգադիպություններ, որոնք նշանի ներկայացուցիչներին հետաքրքիր մտքեր կտան: Կարող եք վերադառնալ հին ծրագրերին. այս անգամ կկարողանաք իրագործել դրանք: Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր:

Չեն բացառվում հանդիպումները մարդկանց հետ, որոնց վերջերս կարոտում էիք: Նրանց հետ շփումները շատ հաճելի կլինեն, զրույցի համար էլ հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Ընկերները անպայման ինչ-որ հետաքրքիր բան կառաջարկեն, և դուք այն մերժել չեք ուզենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Բարենպաստ, թեթև ու հաջող օր է: Այն հարմար է շփումների համար, դուք արագ լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, առանց դժվարության ընդհանուր լեզու կգտնեք նրանց հետ, ում հետ առաջ հաճախ էիք վիճում: Կարող եք քննարկել բարդ թեմաները՝ խուսափելով վեճերից ու փոխադարձ դժգոհություններից:

Չեն բացառվում հանդիպումները, որոնք սիրային շարունակություն կստանան: Հավանական են հաջողություններ ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Հաճախ ստիպված պիտի լինեք իմպրովիզներ ու փորձարկումներ անել, և դա ձեզ դուր կգա: Ձեզ կհաջողվի սովորական բաները լրիվ այլ լույսի ներքո տեսնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը հաջող կդասավորվի, եթե պահպանեք հոգեկան հավասարակշռությունը, հույզերին էլ չտրվեք: Կշռադատված որոշումները հաճախ ճիշտ կլինեն, իսկ ահա նույնը չես կարող ասել պահի ազդեցության տակ ընդունվածների մասին: Համախոհներին ուշադիր ընտրեք: Չարժե վստահել նրանց, ովքեր նախկինում արդեն հուսախաբ են արել ձեզ, նույնսիկ եթե այդ մարդիկ խոստանում են, որ իրենց սխալները չեն կրկնի:

Լավ է չշտապեք գնումների հարցում: Իրերը, որոնք ձեզ հիմա անհրաժեշտ են թվում կամ էլ օգտակար, ամենայն հավանականությամբ, այդպես էլ երբևիցե պետք չեն գալու: Իսկ ահա դրանք ձեռք բերելու համար քիչ գումար չեք ծախսի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հաջող օր է, որը հարմար է շատ, այդ թվում՝ բարդ հարցերը լուծելու համար; Ձեր խորաթափանցությունը հաճախ կզարմացնի շրջապատողներին, նրանց համարյա գերբնական կթվա: Դուք ոչ միայն մանրուքները կնկատեք, որոնց ուրիշները ուշադրություն չեն դարձրել, այլև ձեր դիտումներից ճիշտ եզրակացություններ կանեք:

Բարենպաստ օր է շփումների համար: Դուք կկարողանաք մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ նախկինում հաշտ չէիք: Շատ Ձկներ կկռահեն ուրիշների գաղտնիքները, բայց իրենց շատ նրբանկատ կպահեն, չեն հիասթափեցնի նրանց, ովքեր հավատացել, վստահել են իրենց:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2440 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0