Աստղագուշակ․ մայիսի 18
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 1985 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարող եք մեծ հաջողությունների հասնել: Ձեզ այցի կգա ոգեշնչվածությունը, որի կարիքը վերջերս շատ էիք զգում, նոր գաղափարներ կունենաք, ինչպես նաև դրանք հնարավորինս արագ կյանքի կոչելու ցանկություն: Համարձակ ստանձնեք անսովոր ու խճճված գործերը. ինտուիցիան թույլ կտա արագ ճիշտ որոշումներ ընդունել: Օրը միանման լավն է ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական տեսանկյունից: Այն հարմար է մտերիմների հետ շփվելու համար, հնարավորություն կտա հաղթահարել հին հակասությունները, հաշտվել լուրջ վեճից հետո: Սիրահարներին հաճելի անակնկալներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հաջողության հասնելուն կօգնի հմայքը: Հենց դրա շնորհիվ նոր օգնականներ կգտնեք, կստիպեք նախկինում ձեզ թերագնահատողներին փոխել իրենց կարծիքը: Հին թշնամիները կուզենան համախոհ դառնալ, բայց մտածեք՝ արդյոք նրանք պետք են ձեզ: Եթե հիմա գործնական կապերին զգույշ մոտենաք, կկարողանաք խուսափել ապագայի լուրջ խնդիրներից: Հնարավոր են սիրային տարվածություններ աշխատավայրում: Այստեղ իրադարձությունները շատ արագ կզարգանան ու միշտ չի հաջողվի կշռադատված որոշումներ ընդունել, բայց լսեք ինտուիցիայի հուշումներին և ամեն ինչ ճիշտ կանեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կարող եք ֆինանսների հետ կապված որոշումներ ընդունել: Գումարին վերաբերող հարցերում չեք սխալվի: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես փող աշխատել ու ինչի վրա այն ծախսել: Հնարավոր են հետաքրքիր առաջարկներ՝ կապված աշխատանքի կամ երկարատև համագործակցության հետ: Շատ հաճելի կլինի, որ ձեր տաղանդներն ըստ արժանվույն գնահատել են: Սակայն պատասխանի հարցում մի շտապեք. շուտով ձեզ ավելի շահավետ պայմաններ կառաջարկեն: Օրը հարմար է ստեղծագործ փորձարկումների համար: Անսպասելի ու համարձակ որոշումները ցանկացած ոլորտում ամենահաջողը կլինեն: Վառ հույզերի պակաս չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը համբերատարություն է պահանջում: Հազիվ թե կարողանաք արագ հասնել դրված նպատակներին: Հաճախ կթվա, թե ջանքերը զուր են, բայց որոշ ժամանակ անց կհասկանաք, որ իզուր չեք աշխատել: Ինչ-որ կարևոր պլանների իրագործում ստիպված եք անորոշ ժամանակով հետաձգել: Դրան հանգիստ վերաբերվեք. ձեր բարկությունը ոչ ոքի օգուտ չի տա: Մտերիմների հետ արագ լեզու գտնել միշտ չի հաջողվի: Սովորականից հաճախ կհիշեք հին վիրավորանքների ու անցյալի տհաճ իրավիճակների մասին: Վեճեր թույլ չեք տա, բայց դրա համար ստիպված եք լինելու մեծ ջանքեր գործադրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Շփումների տեսանկյունից բարդ օր է: Նույնիսկ ամենամտերիմների հետ չի հաջողվի լեզու գտնել: Սիրելին կվշտացնի, իսկ ամենատպավորվող Առյուծներին հիասթափություններ են սպասվում: Երբեմն հարաբերությունները կփչացնեն խանդն ու չհիմնավորված կասկածները: Այսօր ավելի լավ է կարևոր հարցեր չքննարկեք ու լուրջ որոշումներ չընդունեք: Սպասեք, մինչև ամեն ինչ պարզվի: Օգտակար կլինի պիտանի գործերի վրա կենտրոնանալը. դրանցից շատ լավ գլուխ կհանեք: Ձգձգումները քիչ հավանական են, միշտ կհաջողվի ժամանակին անհրաժեշտ արդյունքի հասնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Պետք է շատ փորձություններ հաղթահարեք, սակայն կստանաք այն, ինչին ձգտում էիք: Մրցակիցներն ուժեղ կլինեն, բայց դուք կհաղթեք նրանց, եթե խորամանկության դիմեք: Պետք կգա այն, ինչ վերջերս եք սովորել: Օգտակար կլինի հին ծանոթների խորհուրդները լսելը: Մտերիմների հետ տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի: Մեծ ջանքեր կգործադրեք, որ բանը լուրջ վեճի չհասնի, բայց ներդաշնակությունը վերականգնել այդպես էլ չի ստացվի, փոխադարձ վիրավորանքներ ու բողոքներ կմնան: Օրվա երկրորդ կեսին հնարավոր է ինքնազգացողության վատացում, որը կապված կլինի հոգնածության հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Սկսած գործերն ավարտին հասցնելու համար համբերատարության կարիք կլինի: Վտանգ կա ձեռնունայն մնաք, եթե բավականաչափ հաստատակամ չլինեք: Աշխատեք չմոռանալ մտերիմներին տված խոստումների մասին: Թեթևամիտ, չմտածված արարքները կարող են վնաս տալ ձեր հեղինակությանը: Այսօր գործնական կամ անձնական բնույթի կարևոր հանդիպումներ պետք չէ պլանավորել. ամենայն հավանականությամբ, դրանք սպասվածից վատ կանցնեն: Լավ տպավորություն թողնելու համար պետք է մեծ ջանքեր գործադրեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է, որը հեշտ հաղթանակներ ու հաջողություններ, շատ գործերում էլ առաջընթաց է խոստանում: Հիանալի լեզու կգտնեք մարդկանց հետ, հաջողությամբ կանցկացնեք բանակցությունները, կհասնեք ձեր ուզածին նույնիսկ ամենաանհույս թվացող իրավիճակներում: Չի բացառվում՝ հենց այսօր առաջարկ ստանաք, որը նոր հորիզոններ կբացի և ճիշտ ժամանակին համաձայնությամբ կպատասխանեք դրան: Կենսական պոտենցիալը բարձր է, օրը հրաշալի է սպորտով զբաղվելու ու ֆիզիկական աշխատանքի համար: Նույնիսկ մեծ ծանրաբեռնվածության դեպքում գերհոգնածությունը ձեզ չի սպառնում: Իսկ ահա երեկոյան տրամադրությունը կարող է փչանալ, ընդ որում՝ ինքներդ էլ չեք հասկանա, թե ինչու: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Կկարողանաք արագ հաջողությունների հասնել, գլուխ հանել գործերից, պայմանավորվել համագործակցության շուրջ: Կթվա, թե միայն պետք է ցանկանալ ու միանգամից կստանաք ուզածը: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթներն ու գործընկերները: Օրը հարմար է հին կապերը վերականգնելու համար. դա վերաբերում է և՛ աշխատանքին, և՛ ստեղծագործական կյանքին, և՛ անձնական հարաբերություններին: Շատ Աղեղնավորների այսօր կուրախացնեն մտերիմները: Վեճերն ու տարաձայնությունները կմնան անցյալում: Ամենաթանկ մարդու հետ ժամանակ անցկացնելու, նրան ինչ-որ կարևոր գործում օգնելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դրված նպատակներին հասնել կարող եք միայն այն դեպքում, եթե պայքարեք: Մրցակիցները ուժեղ կլինեն, թշնամիները՝ նենգ, պայմաններն էլ ձեր օգտին չեն դասավորվի: Եվ այնուամենայնիվ, հաջողության հասնելու շանս ունեք: Առաջին հերթին՝ աստղերը ձեր կողմից կլինեն, չնայած՝ դա միանգամից նկատելի չի լինի: Եվ երկրորդ՝ դուք ուրիշ, նույնքան օգտակար համախոհներ կունենաք, օրինակ՝ հին ընկերները: Կարող եք չնահանջել խոչընդոտների առաջ ու կանգ չառնել ձեռք բերածի վրա: Երազեք շատի մասին, մի վախեցեք փորձարկումներ անել ու մի կասկածեք, որ հաղթելու եք: Նման մոտեցման դեպքում ձեզ մոտ ամեն ինչ կստացվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Պետք չէ շտապել: Ճիշտ որոշումները մակերեսին դրված չեն լինի, բայց կգտնեք դրանք, եթե մի քիչ մտածեք, ուսումնասիրեք ու համադրեք փաստերը: Հնարավոր են տարաձայնություններ ընկերների հետ, վեճեր ձեր կյանքում կարևոր դեր խաղացող մարդկանց հետ: Փոխհամաձայնության հասնելն ու խաղաղությունը վերականգնելը դժվար կլինի, բայց դուք դրանից գլուխ կհանեք: Հնարավոր են աննշան ծախսեր, ոչ մեծ կորուստներ: Բայց ձեր բյուջեին լուրջ վտանգ չի սպառնում, քանի որ գումարը քամուն չեք տա: Տնային գործերը սովորականից ավելի ձանձրալի ու հոգնեցուցիչ կթվան: Մտածեք՝ չարժե արդյոք հետաձգել դրանք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Նոր գործեր մի ստանձնեք, քանի դեռ հներից գլուխ չեք հանել: Հակառակ դեպքում անպայման խառնաշփոթ կառաջանա, որի ժամանակ ինչ-որ բան մոռանալն ու բաց թողնելը հեշտ կլինի: Ընկերներին օգնելու, մտերիմ մարդուն սխալներից հետ պահելու հնարավորություն կլինի: Օրվա երկրորդ կեսին նպատակներ կառաջանան, որոնց վրա էլ հաճույքով կկենտրոնանաք: Ինչ-որ օգտակար բան սովորելու, մյուսներից վաղ ինֆորմացիա ստանալու ու դրանից ճիշտ եզրակացություններ անելու հնարավորություն կլինի: Շրջապատողներին լավ խորհուրդներ կտաք: Նրանք, ովքեր լսեն ձեզ, չեն զղջա դրա համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|