Աստղագուշակ․ մայիսի 17
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3361 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօր պետք է ուշադիր լսեք ինտուիցիայի հուշումները: Դրանց շնորհիվ դուք կզատեք հեռանկարային ու խոստումնալից նախագծերը անհույսներից, կհասկանաք՝ ինչպես հաջողության հասնել կարևոր գործերում: Առավոտյան հնարավոր են ապրումներ ու հուզումներ, բայց դուք հույզերին չեք տրվի ու ճիշտ որոշումներ կընդունեք: Օրվա երկրորդ կեսն ամբողջությամբ հարմար է շփումների համար: Դուք լավ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, ձեր ճշմարտացիության մեջ կհամոզեք նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար ոչ ոքի չեն լսում: Հավանական են աշխատանքի հետ կապված հաջող բանակցություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Աշխատեք հենց առավոտվանից չնյարդայնանալ: Եթե հուզվեք ու ապրումներ ունենաք, չափազանց շատ բան սրտին մոտ ընդունեք, վտանգ կա՝ չնկատեք հետաքրքիր հնարավորություններն ու թերագնահատեք մարդկանց, որոնք ձեզ համագործակցություն ու աջակցություն կառաջարկեն: Հնարավոր են դրական փոփոխություններ ֆինանսների ոլորտում, ինչպես նաև նշանակալի դրամական մուտքեր: Օրվա երկրորդ կեսը առաջինից հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք զբաղվել ձեզ իսկապես դուր եկող գործերով, լավ ժամանակ անցկացնել, շփվել մարդկանց հետ, որոնց հետ զրույցների կարիքը վերջին շրջանում շատ էիք զգում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հույս դրեք ինտուիցիայի վրա: Այսօր նրա հուշումները ձեզ դեպի նպատակը կտանեն: Նույնը չի կարելի ասել շրջապատողների խորհուրդների մասին. դրանք հաճախ անօգուտ ու անտեղի կլինեն: Կուտակված գործերից գլուխ հանելու համար համբերատարություն է պետք: Ամեն ինչ արագ անել հազիվ թե ստացվի: Բացի այդ, հաճախ ստիպված եք լինելու գլուխ հանել մանրուքներից, որոնցից յուրաքանչյուրն ուշադրություն կպահանջի: Վատ օր չէ հին ծանոթների հետ շփվելու համար: Զրույցի համար հետաքրքիր թեմաներ կգտնվեն: Չի բացառվում՝ օգտակար լինեն ապագայի ծրագրերի մասին զրույցները: Դուք հրաշալի գաղափարներ կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրն առանձնապես հոգնեցնող չի լինի, դուք ամենայն հավանականությամբ լավ ժամանակ կանցկացնեք: Աշխատանքի և ուսման հետ կապված գաղափարներ կունենաք: Ընկերներն ու մյուս մտերիմ մարդիկ կաջակցեն ձեզ, կօգնեն կյանքի կոչել մտածածը: Օրը հարմար է նոր բան ստանձնելու համար, բայց շատ մի շտապեք: Եթե համբերատար լինեք, կկարողանաք խուսափել անուշադրության պատճառով առաջ եկած սխալներից ու ավելի արագ գլուխ հանել կարևոր բաներից: Հավանական են չծրագրված ծախսեր, սակայն դրանք աննշան կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Մտքերը հավաքելն ու գործերին անցնելը հեշտ չի լինի: Դուք հաճույք կստանաք՝ պարզապես հանգստանալով ու ոչ մի բանի մասին չանհանգստանալով: Որոշ Առյուծներ կտրվեն երազանքներին, բայց դա ժամանակի անիմաստ վատնում անվանել չի կարելի, քանի որ ֆանտազիաներին կհետևեն իրական գաղափարները, որոնք շատ շուտով կյանքի կկոչեք: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց հայացքները նման են ձերինին: Չի բացառվում երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբը: Շատ դեպքերում հենց ձեզանից կախված կլինի, թե ինչպես կզարգանան այդ հարաբերությունները: Օգտակար կլինի նախաձեռնող լինելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Հանգիստ ու բարենպաստ կլինի օրվա սկիզբը: Այդ հատվածը հարմար է լուրջ գործերով զբաղվելու ու կարևոր հարցերը լուծելու համար: Որոշ Կույսեր հնարավորություններ կտեսնեն, որոնք նախկինում չեն նկատել, կհասկանան՝ ինչպես գլուխ հանել վերջին շրջանում ծագած խնդիրներից և դեպի ուր շարժվել: Օրվա երկրորդ կեսին չեն բացառվում իրադարձությունները, որոնք ձեզ կստիպեն հուզվել: Աշխատեք փոքրիկ պատահարները սրտին մոտ չընդունել, չանհանգստանալ աննշան սխալների պատճառով, որոնք կարելի է արագ ուղղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Բարենպաստ օր է շփումների համար: Դուք ամենատարբեր մարդկանց մոտեցում կգտնեք, միշտ կիմանաք՝ ում և ինչ կարելի է ասել: Չի բացառվում՝ հաշտվեք նրանից հետ, ում հետ վիճել եք կամ պարզապես վերջին շրջանում լեզու չեք գտել: Կմոռացվեն հին վիրավորանքները, կարևոր հարցերը հանգիստ քննարկելու հնարավորություն կունենաք: Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ գործերի վրա: Հաճախ մեկ ուրիշ բանի մասին մտքեր կունենաք, ինչպես նաև գաղափարներ, որոնց շուրջ կուզենաք անհապաղ մտորել, իսկ առօրյա գործերը ձեզ ձանձրալի կթվան: Բայց դուք լուրջ սխալներ չեք անի, կհասցնեք այն, ինչ ծրագրել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հետաքրքիր ու հաճելի կլինի: Այն առանձնապես արդյունավետ անվանել չի կարելի, բայց դուք չեք բողոքի: Ընթացիկ գործերից կհաջողվի գլուխ հանել, իսկ մնացած ամեն ինչ՝ հետաձգել: Հավանական են անսովոր ծանոթություններ: Շատ Կարիճների զրույցներ են սպասվում մարդկանց հետ, որոնցից շատ բան կարող են սովորել: Գործնական բանակցություններից սիրային պատմություն կսկսվի, եթե դուք դրան դեմ չլինեք: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, նույնիսկ եթե դրանք նախապես չէիք ծրագրել: Դուք գումարը հիմարությունների վրա չեք վատնի, անսխալ կընտրեք իրեր, որոնք երկար ժամանակ կուրախացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը շատ հանգիստ կսկսվի: Նրա առաջին կեսը հարմար է հին գործերն ավարտին հասցնելու ու համոզվելու համար, որ ո՛չ դուք, ո՛չ ձեր օգնականները սխալներ չեք արել, որոնց պատճառով արդյունքը կարող է չարդարացնել սպասելիքները: Շտապելու կարիք չկա, կարելի է ամեն ինչ հանգիստ ստուգել: Օրվա երկրորդ կեսին հավանական են անսպասելի իրադարձություններ: Դրանք կարող են ազդել ձեր ծրագրերի վրա, բայց դուք հազիվ թե բողոքեք: Ի վերջո, ամեն ինչ լավագույնս կդասավորվի: Անսպասելի իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, որոնց հետ վաղուց չեք շփվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դուք կարևոր առաջադրանքներից արագ գլուխ հանելու և երկար ժամանակ հանգիստ չտվող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն կունենաք: Կարևոր կլինի ժամանակը ձեզ ու ձեր ընդդիմախոսների համար անկարևոր վեճերի վրա չվատնելը: Լավ է խոսեք հաճելի բանի մասին. դա կոգեշնչի, տրամադրությունն էլ կբարձրանա: Վատ օր չէ սիրային հարաբերությունների տեսանկյունից: Դուք անպայման կգտնեք ձեզ համար թանկ մարդուն ուրախացնելու ձևը: Հավանական են նորություններ՝ կապված հարազատներից մեկի կամ մյուս մտերիմների հետ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Արդյունավետ ու հագեցած օր է: Դուք կարծես ոչ մի տեղ չեք շտապի, բայց այնքան բան կհասցնեք անել, որ շրջապատողները կզարմանան: Հավանական են հաջողություններ ուսման մեջ: Այն, ինչ կարող է պետք գալ, դուք ոտքի վրա կյուրացնեք, ցանկացած օգտակար տեղեկատվություն միանգամից կմտապահեք: Հազիվ թե հաջողվի խուսափել վեճերից, բայց դրանց մեծ մասից հաղթող դուրս կգաք: Վիրավորանքներ ու փոխադարձ պահանջներ չեն լինի. դուք բոլոր երկխոսությունները կառուցողական կվարեք: Նույնիսկ ամենախոցելի ու զգայուն մարդիկ չեն վիրավորվի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հանգիստ, բայց շատ արդյունավետ օր է: Արժե գործողությունների ծրագիր կազմել ու ամեն հարցում հետևել դրան: Այդ դեպքում սպասվածից ավելին կհասցնեք: Իմպրովիզներն ամեն անգամ չեն հաջողվի, իսկ ահա մտածված գործողությունները թույլ կտան անհրաժեշտ արդյունքի հասնել: Օրվա երկրորդ կեսին հետևեք ձեր տրամադրությանը: Այդ հատվածում ավելի ու ավելի նյարդային կդառնաք, կվիճեք մտերիմների հետ: Լավ է կարևոր գործերը չքննարկեք, չխոսեք նրա մասին, ինչի պատճառով նախկինում վեճեր են ծագել: Արժե զբաղվել հետաքրքիր բանով. անմիջապես տրամադրությունը կլավանա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|