ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 16
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3189 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարենպաստ, արդյունավետ օր է: Այսօր դուք շատ բանի ունակ կլինեք և ճանապարհին առաջ եկած դժվարությունները ձեզ չեն վախեցնի: Դուք պատրաստ կլինեք ջանքեր գործադրել անհրաժեշտ արդյունքների հասնելու համար ու կփորձեք նոր գործ սկսելու համար ցանկացած բարենպաստ հնարավորություն օգտագործել:

Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, ովքեր կկիսվեն օգտակար փորձով, կհուշեն՝ ինչպես գործել: Դուք ունակ կլինեք արագ շահել նոր ծանոթների համակրանքը: Դրա համար պարտադիր էլ չի լինի հանդիպել. բավարար կլինի նաև կարճատև վիրտուալ շփումը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Բարենպաստ օր է աշխատանքի ու օգտակար գործերի համար: Այն հարմար է ինչպես նոր բան ստանձնելու, այնպես էլ վաղուց սկսածն ավարտելու համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից. կօգնեն ավելի վաղ ստացած գիտելիքներն ու փորձը:

Մտերիմներին ձեր գաղափարներն ու ծրագրերը միշտ չէ, որ դուր կգան, բայց հազիվ թե ինչ-որ մեկը տարահամոզի ձեզ հրաժարվել մտածածն իրագործելուց: Տանը լուրջ տարաձայնություններ չեն ծագի, բայց եթե դա տեղի ունենա, կհաջողվի արագ լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Ոչ մի բան մի հետաձգեք: Օրվա սկիզբը շատ հաջող է, և դուք կարող եք հրաշալի արդյունքների հասնել, եթե արագ ու վճռական գործեք: Չեն բացառվում համագործակցության հետաքրքիր առաջարկները: Հաճախ դրանք կստանաք հին ծանոթներից. նման դեպքերում կարող եք առանց երկար մտածելու համաձայնությամբ պատասխանել:

Որոշ Երկվորյակներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ լավ բաներ են լսել: Երեկոյան կենսական պոտենցիալը կնվազի, հանգստի կարիք կունենաք: Երեկոյի համար կարևոր ու հոգնեցուցիչ բան մի ծրագրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Հագեցած օր է: Դժվարությամբ կկենտրոնանաք մեկ կոնկրետ բանի վրա: Շրջապատողները հաճախ կդիմեն ձեզ օգնության խնդրանքով: Նրանց մերժել չեք ուզենա, այդ իսկ պատճառով ձեր ծրագրերը կհետաձգեք, չնայած և կկասկածեք՝ արդյոք արժեր այդպես վարվել:

Կենցաղային խնդիրներ կծագեն, որոնց լուծումը ծախսեր կպահանջի: Կուրախացնի ընկերների աջակցությունը. նրանք ձեզ համար պիտանի խոսքեր կգտնեն, կկիսվեն հրաշալի գաղափարներով, հետաքրքիր բանի մասին կպատմեն: Չեն բացառվում անսպասելի նվերներն ու դրամական մուտքերը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վառ, հագեցած օր է: Դուք առույգ և ուժերով լի կլինեք, կձգտեք հնարավորինս արագ հաջողության հասնել ու հաճախ իսկապես ձեր ուզածին ավելի արագ կհասնեք, քան մյուս նշանների ներկայացուցիչները: Ամենադժվար խնդիրներն էլ հեշտությամբ կլուծեք, հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես գործել: Առավոտը լավ նորություններ է խոստանում:

Օրվա երկրորդ կեսը լի կլինի հետաքրքիր զրույցներով, որոնք ոչ միայն կարևոր տեղեկատվություն կբերեն, այլև կոգեշնչեն: Չի բացառվում՝ հենց դրանցից հետո վճռեք ստանձնել մի գործ, որին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:


 


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ուշադիր ու զգույշ եղեք: Օրը հարմար չէ մտքին եկածն ասելու ու անելու համար: Լավ է սահմանափակվեք մտածված արարքներով ու արտահայտություններով: Շրջահայաց լինելը հատկապես կարևոր կլինի այնտեղ, որտեղ խոսք գնա աշխատանքի, բիզնեսի ու ֆինանսական հարցերի մասին:

Մտերիմների հետ շփումները դրական հույզեր կպարգևեն այն Կույսերին, ովքեր չեն պնդի կարևոր հարցերը քննարկելու և բոլոր խնդիրներն անհապաղ լուծելու շուրջ: Ձեզ համար թանկ մարդկանց հետ դատարկ բաների մասին խոսելը շատ հաճելի կլինի: Երեկոյան հանգստանալու, հետաքրքիր բանով զբաղվելու հնարավորություն կունենաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Չնայած որոշակի դժվարություններին, որոնք կարող են ծագել, օրը վատ չի դասավորվի: Այն հետաքրքիր հնարավորություններ կընձեռի. աշխատեք դրանցից ոչ մեկը բաց չթողնել: Հաջողության հասնելու համար վճռականություն ու նպատակասլացություն է պետք: Աջակցությունն էլ չի խանգարի: Այդ հարցով արժե դիմել հին ծանոթներին. նրանք առանց երկար բացատրությունների էլ կհասկանան, թե ինչ եք սպասում:

Հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, հաջող գործարքներ: Չի բացառվում՝ հաջողությամբ լուծվեն ֆինանսական հարցերը, որոնք վերջին շրջանում հանգիստ չէին տալիս ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հեշտ չի լինելու, բայց կգտնվեն մարդիկ, որոնց աջակցության շնորհիվ կհաղթահարեք բոլոր դժվարությունները: Մի շտապեք, քանի որ օրվա առաջին կեսին նոր խնդիրներ կհայտնվեն, իսկ երկրորդին պարզ կդառնա՝ ինչպես լուծել դրանք: Իրենց մասին կհիշեցնեն հին ծանոթները, այդ թվում՝ նրանք, որոնց հետ կնախընտրեիք այլևս չշփվել: Աշխատեք ձեզ նրբանկատ պահել ու հարթել սուր անկյունները. կոնֆլիկտներ ձեզ պետք չեն:

Հարմար օր է հին նախասիրությունների մասին հիշելու ու այն գաղափարներին վերադառնալու համար, որոնք ունեցել եք նախկինում, բայց այդպես էլ չեք իրագործել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Բարենպաստ, հագեցած օր է: Դուք վստահ կլինեք ձեր ուժերին ու կասկած չկա, որ կստանձնեք այն գործերը, որոնց մեկ ուրիշ ժամանակ չէիք համարձակվի անցնել: Սեփական փորձը բավարար չի լինի, բայց հոգ չէ. կողքին կլինեն մարդիկ, որոնց հետ կարող եք խորհրդակցել: Հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնություններին:

Չնայած հոգսեր հիմա սովորականից շատ կլինեն, օրվա վերջին հոգնածություն չեք զգա: Երեկոյի համար հոգնեցնող գործեր մի ծրագրեք. չի բացառվում, դրանցից հետո դժվարությամբ քնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Օրը հեշտ չի դասավորվի: Դրված նպատակներին հասնելու համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել, նույնիսկ եթե խոսքը հեշտ ու հասարակ, լավ ծանոթ գործերի մասին լինի: Երբեմն դա կնյարդայնացնի, քանի որ կհասկանաք՝ մեկ ուրիշ ժամանակ կհասցնեիք նույն խնդիրներն ավելի արագ լուծել:

Կարևոր կլինի հույզերը վերահսկելը, շրջապատողների հետ վեճերից խուսափելը: Տաք գլխով կարող եք վիրավորել ձեզ համար թանկ մարդկանց, իսկ հետո զղջալ դրա համար: Նրբանկատ եղեք ամենամտերիմ մարդկանց հետ. նրանց համար կարևոր կլինեն ձեր հասկացողությունն ու աջակցությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Բարենպաստ օր է: Մտածեք՝ արդյոք կարևոր ու մասշտաբային գործ ունեք, որին երկար ժամանակ չէիք համարձակվում անցնել: Եթե ունեք, ապա դրան անցնելու ճիշտ ժամանակն է: Եթե մտքում ոչ մի հարմար բան չի ծնվում, դիմեք ընկերներին. նրանք լավ գաղափարներ կունենան, որոնց իրագործման շուրջ հիմա արժե մտածել:

Շատ Ջրհոսների ստեղծագործ կյանքում հաջողություններ են սպասվում: Կարող եք լրիվ նոր բան ստանձնել: Դուք արագ կսովորեք ամենն, ինչ պետք է, դրական հույզեր կստանաք, իսկ ավելի ուշ կծանոթանաք ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Կուզենաք արագ ու վճռական գործել, ինչը ձեզ մոտ հրաշալի կստացվի: Ինչպես էլ դասավորվեն պայմանները, դուք չեք կորցնի ձեր ուժերի հանդեպ հավատն ու չեք հրաժարվի մտածածից: Ձեր համառությունը շատերի սրտով կլինի: Կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան ձեզ հետ մոտիկից ծանոթանալ և միասին ինչ-որ գործ ստանձնել:

Անձնական հարաբերություններում կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա: Այն հուսախաբ չի անի, կհուշի՝ ինչպես գլուխ հանել խնդիրներից: Չի բացառվում՝ հենց այսօր ընդունված որոշումները սկիզբ դնեն դրական փոփոխություններին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3189 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/3