Աստղագուշակ․ մայիսի 16
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2280 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Այսօրվա իրադարձությունները կարող են կարևոր դեր խաղալ ձեր կյանքում: Այնպես որ՝ մի շտապեք ո՛չ որոշումների, ո՛չ էլ արարքների հարցում: Հավանական է՝ փոխվեն ձեր նպատակներն ու առաջնահերթությունները, իսկ որոշ դեպքերում՝ նաև այն բաների հանդեպ վերաբերմունքը, որոնք առաջ ակնհայտ էին թվում: Շատ բան կսովորեք, ընդ որում՝ հաճախ դրա համար ջանքեր գործադրելու կարիք էլ չի լինի: Պատահական արված դիտումները ճիշտ ու հստակ կլինեն: Հնարավոր է նոր սիրային տարվածություն, հանդիպում մի մարդու հետ, ով կարևոր դեր կխաղա ձեր ճակատագրի մեջ: Հիշեք, որ հիմա լավ է չշտապեցնել իրադարձությունները, այլ թույլ տալ, որ դրանք իրենց հաջորդականությամբ զարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Խուսափեք ծանրաբեռնվածությունից ու ավելորդություններից, քանի որ այսօր երկուսն էլ վատ կանդրադառնան ինքնազգացողության վրա: Ցանկալի չէ զբաղվել ծանր ֆիզիկական աշխատանքով, օրգանիզմը ամրության փորձության ենթարկել: Կարող եք հաջողությունների հասնել ուսման մեջ, ընդ որում՝ դա վերաբերում է նույնիսկ այն գիտություններին, որոնք նախկինում ձեզ չէին տրվում: Շփումներին ընտրողաբար վերաբերվեք. պետք չէ վստահել նրանց, ովքեր փորձում են ձեր համակրանքը շահել: Լավագույն օրը չէ անձնական գործերը քննարկելու, գաղտնիքներով ու ապրումներով կիսվելու համար: Ցավոք, այն, ինչ կասեք, կարող է օգտագործվել ձեր դեմ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Վճռական ու չհոգնող կլինեք: Կթվա, թե ձեր ուժերի սահմաններում է բացարձակապես ամեն ինչ, և դա համարյա ճիշտ կլինի: Հավանական են հաճելի անակնկալներ. օրինակ՝ անսպասելի աղբյուրից գումար կստանաք կամ օգնություն կստանաք մի մարդուց, ով նախկինում քիչ էր հետաքրքրվում ձեր գործերով: Որոշ Երկվորյակներ համարձակ հին պլանը կյանքի կոչելու հնարավորություն կունենան: Օրվա երկրորդ կեսը դրական փոփոխություններ կբերի սիրային հարաբերություններում: Այդ ժամանակահատվածը բացառապես բարենպաստ է սիրահարների համար: Ինչի մասին էլ որ խոսեք մտերիմ մարդու հետ, փոխհասկացողության հասնելը հեշտ կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը մեծ ուրախություն կբերի: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց, որոնց վերջին շրջանում շատ կարոտել էիք, ուրախ ժամանակ կանցկացնեք: Չեն բացառվում ուղևորությունները: Դրանք շատ հաճելի տպավորություններ կթողնեն: Շատ Խեցգետինների համար օրվա իրադարձությունները ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Չի բացառվում՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում: Օրվա երկրորդ կեսին զգույշ եղեք: Այդ հատվածում դժվար կլինի գայթակղություններին դիմակայելը: Լավ է, եթե կողքին լինի մեկը, ով կօգնի հետևել ճիշտ ճանապարհին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկիզբն անհանգիստ ու լարված կլինի: Շատ բան սպասվածի նման չի ընթանա ու կստիպի հուզվել: Բայց եթե լավ տրամադրություն պահպանեք, դրական փոփոխությունները իրենց սպասեցնել չեն տա: Այնպես որ՝ մի հուզվեք ու արեք այն, ինչ պլանավորել եք: Համառությունը պտուղներ կտա: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է շփումների, նոր ծանոթությունների, գործնական ու անձնական հանդիպումների համար: Սա նոր գաղափարների ու անսովոր արարքների ժամանակ է: Հնարավոր է՝ կարողանաք կյանքի կոչել այն, ինչի մասին երկար եք երազել: Երեկոն խոստանում է հաճելի սիրային անակնկալներ մատուցել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Դժվարություններից ամբողջությամբ խուսափել չի ստացվի: Բայց դրանք լուրջ չեն լինի: Եթե ինչ-որ բան պլանի համաձայն չընթանա, սկզբում կվշտանաք, իսկ հետո կմտածեք, թե ինչպես կարելի է դրանից օգուտ քաղել: Եվ շատ հաճախ կպարզվի, որ դա հնարավոր է: Հաճախ հաջողակ կլինեք: Մարդիկ, ովքեր ոչ միանշանակ իրավիճակներում կհետևեն ձեր օրինակին, չեն կարողանա նույնքան հաճելի արդյունքների հասնել: Գումարի հետ աշխատեք զգույշ լինել: Լավագույն օրը չէ խոշոր գնումների ու թանկարժեք զվարճանքների համար, հատկապես եթե դրանք նախապես չեք պլանավորել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Դժվար կլինի ընդհանուր լեզու գտնել նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում շատ հաշտ էիք: Վեճերի պատճառ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Դուք կաշխատեք ձեզ կոռեկտ պահել ու անձերին չանցնել, բայց ձեր զրուցակիցները նույնքան նրբանկատ չեն լինի: Եթե կոնֆլիկտներ առաջանան, հենց դուք կանեք ամեն հնարավորը խաղաղությունը վերականգնելու համար: Պետք չէ գումարին կամ աշխատանքին վերաբերող կարևոր որոշումներ ընդունել. սխալվելը հեշտ կլինի: Իսկ ահա անձնական հարաբերություններում գերակշռող կլինի դրական միտումների ազդեցությունը, և դուք չեք զղջա, եթե լսեք ինտուիցիայի ձայնին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Բարենպաստ օր է: Այն շատ հետաքրքիր հնարավորություններ կբացի, իսկ դուք դրանցից ոչ մեկը բաց չեք թողնի: Լավ կանցնեն հանդիպումները, նոր ծանոթներին շատ դուր կգաք: Այսօր սկսվող գործնական հարաբերությունները ավելի ուշ ընկերական կամ սիրային բնույթ կստանան: Հավանական են հաճելի նորություններ հեռվից: Չեն բացառվում չպլանավորված ուղևորությունները, որոնք երկար ժամանակ կհիշվեն ու շատ հաջող կլինեն գործնական տեսանկյունից: Կարող եք լրիվ պատահաբար ծանոթանալ մարդկանց հետ, որոնք բիզնեսի լավ գործընկերներ ու հուսալի համախոհներ կդառնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը վատ չի դասավորվի, եթե ուշադիր լինեք: Հիմա ինչ-որ բան չնկատելն ու չհիշելը, չգնահատելը շատ հեշտ կլինի: Նման սխալները նշանակալի հետևանքներ չեն ունենա, բայց կվշտացնեն: Օրը բարենպաստ է ստեղծագործելու ու մտորելու, ոչ ստանդարտ որոշումներ փնտրելու համար: Հնարավոր են հաջող փորձարկումներ: Աշխատեք շփվել միայն նրանց հետ, ովքեր ձեզ դուր են գալիս: Ձեզ քննադատող ու պրովոկացիայի ենթարկող, իրեն ագրեսիվ պահող կամ մանիպուլյացիայի ենթարկել փորձող մարդու հետ ցանկացած շփում վատ կանդրադառնա տրամադրության ու ինքնազգացողության վրա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Վճռական կլինեք, պատրաստ կլինեք նախաձեռնող լինել: Դա կնպաստի նույնիսկ ամենահամարձակ նախաձեռնություններում հաջողության հասնելուն: Դժվարությունները ձեզ չեն վախեցնի, խոչընդոտները չեն կանգնեցնի, կգնաք դեպի նպատակն ու ոչինչ չեք նկատի: Հնարավորություն կունենաք շահել այն մարդու համակրանքը, ում հանդեպ անտարբեր չեք. հարաբերություններում սառույցը կհալվի: Աշխատավայրում երբեմն խնդիրներ կառաջանան, բայց դուք սկսածը կիսատ չեք թողնի, չեք հրաժարվի ձեր պլաններից: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր: Օրը հարմար է բուժիչ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Տարաձայնություններից խուսափելը դժվար կլինի: Բայց բոլոր վեճերից հաղթող դուրս կգաք: Նրանց, ովքեր միանգամից չեն ընդունի ձեր ճշմարտացիությունը, կարելի է միայն խղճալ. դուք չեք նահանջի, մինչև չտարահամոզեք ընդդիմախոսներին: Ավելի ուշ ակնհայտ կդառնա, որ ձեր տեսակետը ճիշտ է եղել: Օրը հարմար է ֆինանսական հարցերը լուծելու համար: Կարող եք գնումներ անել, գումարը ներդնել բիզնեսում: Այստեղ ինտուիցիան ձեզ հուսախաբ չի անի: Դժվարություններ հնարավոր են անձնական հարաբերություններում: Մտերիմները ձեզ միշտ չէ, որ ճիշտ կհասկանան, կարող են մեղադրել թեթևամտության ու անլրջության մեջ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Թեթև, հաջող ու հաճելի օր է: Շատ բան հեշտությամբ կտրվի: Խնդիրներից, որոնց վրա նախկինում պետք է գլուխ կոտրեիք, հիմա առանց դժվարության գլուխ կհանեք: Պետք կգան նախկինում ստացած գիտելիքները, կենսափորձն ու առողջ բանականությունը: Շրջապատի խորհուրդները ձեզ պետք չեն, բայց դրանք բոլոր դեպքերում շատ կլինեն: Որոշ խորհուրդների արժե նույնիսկ հետևել: Հնարավոր են հաջող գնումներ: Լավ կանցնեն կարճատև ուղևորությունները. ձեզ կուրախացնի պայմանները փոխելու, նոր վայրեր տեսնելու հնարավորությունը: Ընկերներն ու պարզապես լավ ծանոթները հաճույքով կընկերակցեն ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|