ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 13
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2377 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Հետևեք ավանդույթներին ու մի խախտեք ընդունված կանոնները: Շրջապատի համար էքստրավագանտ, ցնցող կամ պարզապես տարօրինակ արարքներից հետ կանգնեք: Իսկ ահա չափավորությունը ու պահպանողական լինելն այսօր շատ տեղին կլինեն: Հենց դրանք ձեզ թույլ կտան լավ տպավորություն թողնել:

Ցանկալի է հետևել նախկինում կազմած պլաններին: Եթե պլաններ չունեք, նոր գործեր մի ստանձնեք, քանի դեռ վստահ չեք, որ հներն ավարտին եք հասցրել: Տանը սովորականից շատ հոգսեր կլինեն: Հնարավոր են անսպասելի ծախսեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Չնայած դժվարություններին ու ձգձգումներին, որոնք այսօր շատ կլինեն, ամեն ինչ կհասցնեք: Լավ կանցնեն գործնական բանակցությունները, շահավետ գործարքներ կնքելու շանս կա: Շրջապատողները կուզենան շփվել ձեզ հետ. ոմանք ձեր խորհուրդների կարիքը կունենան, ոմանք էլ՝ ձեր բարոյական աջակցության ու օգնության: Զարմանալի չէ, որ օրվա երկրորդ կեսին ուզենաք ինքներդ ձեզ հետ միայնակ մնալ:

Ուղևորությունները ավելի ժամանակատար կլինեն, քան սպասում էիք. հանդիպումների մասին պայմանավորվելիս նկատի առեք դա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լավագույն օրը չէ աշխատանքի ու օգտակար գործերի համար: Առաջնահերթությունները դնելը դժվար կլինի, չեք կարողանա որոշել, ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Իրենց օգնությունը խոստացած մարդիկ զբաղված կլինեն սեփական խնդիրներով, և դուք ստիպված եք լինելու միայնակ հաղթահարել դժվարությունները:

Փոխարենը անձնական հարաբերություններում գերակշռող կլինեն դրական միտումները: Հնարավոր է անսպասելի ժամադրություն կամ այնպիսի միջոցառման հրավեր, որին վաղուց էիք ուզում մասնակցել: Մտերիմների հետ կարող եք խոսել ամեն ինչի մասին. նրանք ձեզ ճիշտ կհասկանան, կփորձեն օգնել ձեզ ու ոչնչով չվշտացնել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Զգույշ եղեք: Այսօր պետք է ամեն քայլը կշռադատեք: Լավ է լեզուն ատամների արանքում պահեք ու ոչ ոքի հետ չանկեղծանաք: Ցանկալի չէ ստանձնել կարևոր գործերը, հատկապես եթե դրանք կապված են թեկուզ աննշան ռիսկի հետ: Հավանական են ֆինանսական կորուստներ, անհաջող գործարքներ ու գնումներ: Երբեմն անուշադիր կլինեք, ինչ-որ կարևոր բան աչքաթող կանեք:

Իսկ ահա սիրո մեջ հաջողակ կլինեք: Հնարավոր է նոր հարաբերությունների սկիզբ, իսկ արդեն եղած հարաբերություններն ավելի ներդաշնակ կդառնան: Կարող եք լրիվ անկեղծ լինել ձեզ համար թանկ մարդկանց հետ: Այդ մարդիկ ձեզ միշտ ճիշտ կհասականան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա առաջին կեսը լարված կլինի: Շատ բան սպասվածի նման չի ընթանա, բացի այդ, հաճախ տարաձայնություններ ու վեճեր կառաջանան: Պետք է հանգստություն պահպանեք, հակառակ դեպքում սխալներ կանեք: Տարաձայնություններից խուսափելու հարցում հաճախ կօգնի հումորի զգացումը, բայց մի կատակեք նրանց հետ, որոնցից կախված է ձեր կարիերայի աճը: Հնարավոր են չարդարացված ծախսեր, անհաջող գնումներ:

Օրվա երկրորդ կեսը հանգստանալու ու ուժերը վերականգնելու հնարավորություն կտա: Այդ ժամանակը հարմար է մտերիմ ընկերների հետ շփումների համար. նրանց աջակցության շնորհիվ ձեզ ավելի վստահ կզգաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Հագեցած ու հետաքրքիր օր է: Չնայած ուշադրություն պահանջող գործեր շատ կլինեն, բայց դուք հանգստություն կպահպանեք ու չեք կասկածի ձեր մտահղացումների հաջող իրագործման վրա: Ինտուիցիան ձեզ չի ստի. ամեն ինչ շատ լավ կդասավորվի, որոշ հարցեր ավելի արագ կլուծեք, քան ակնկալում էիք:

Օրը հարմար է կյանքում ինչ-որ բան փոխելու համար: Մի շտապեք ու սկսեք քչից. առաջին քայլերը հաջող կլինեն, իսկ ավելի ուշ կհասկանաք, որ պատրաստ եք շարունակել առաջ շարժվել: Կարող եք գնումներ անել, զարդեր ու աքսեսուարներ ձեռք բերել: Իմիջային համարձակ փորձարկումները հաջող կլինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Հույզերով ու ապրումներով լի բարդ օր է: Չեն բացառվում բարկության նոպաները, որոնցից կտուժեն ձեզ համար ամենակարևոր մարդիկ: Զգացմունքները տիրապետել չեն կարողանա նույնիսկ նրանք, ովքեր սովորաբար սառնարյուն ու զուսպ են: Չեն բացառվում լուրջ տարաձայնությունները գործընկերների ու մտերիմների հետ:

Հիշեք, որ միշտ պետք չէ անել այն, ինչ ուզում եք տվյալ պահին: Ինքներդ ձեզ մի քիչ ժամանակ տվեք ու կհասկանաք՝ ինչպես է պետք վարվել: Երեկոյան կհաջողվի կարևոր ինֆորմացիա ստանալ, պատասխաններ գտնել վերջին շրջանում անհանգստացնող հարցերին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Շատ բան պետք է անեք՝ լուծեք բարդ հարցերը, լարված բանակցություններ անցկացնեք, ավարտեք ավելի վաղ սկսած մասշտաբային աշխատանքը: Այս ամենը ձեզ ուրիշ ժամանակ չէր վախեցնի, բայց այսօր նման բեռը շատ ծանր կթվա: Օգնականներ փնտրեք. կողքին կլինեն մարդիկ, ովքեր պատրաստ կլինեն ձեռք մեկնել: Համատեղ գործունեությունը կարող է ընկերական հարաբերությունների կամ սիրային պատմության սկիզբ դնել:

Զգույշ եղեք ձեր փորձարկումների մեջ: Օրը հարմար չէ ռիսկի դիմելու, հաջողակ լինելու վրա հյուս դնելու համար: Եթե պատրաստ լինեք տհաճ անակնկալների, կկարողանաք խուսափել կորուստներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Ամեն ինչ այնքան հեշտ չի դասավորվի, որքան կուզենայիք: Նույնիսկ սովորական հարցերի լուծումը ջանքեր կպահանջի, իսկ ոչ ստանդարտ իրավիճակի բախվելիս լրիվ խուճապի կմատնվեք: Հնարավոր են խնդիրներ անհրաժեշտ ինֆորմացիան ստանալու հարցում: Երբեմն ստիպված եք լինելու հույս դնել բացառապես ինտուիցիայի հուշումների վրա: Բարեբախտաբար, այն հուսախաբ չի անի:

Շատ խնդիրներից գլուխ հանելն ավելի հեշտ կլինի, եթե լսեք ավագ հարազատների խորհուրդները: Օրվա երկրորդ կեսը ընտանեկան կապերն ամրապնդելու հնարավորություն կտա: Ցանկացած ընտանեկան միջոցառում օրվա այդ հատվածում լավ կանցնի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Արդյունավետ օր է, շատ գործերում կարող եք հիանալի արդյունքների հասնել: Հավանական է համագործակցության սկիզբ, որը ձեր առաջ նոր հեռանկարներ կբացի: Օրը հետաքրքիր ծանոթություններ ու այնպիսի մարդկանց հետ հանդիպումներ է խոստանում, որոնք կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Կուրախացնեն ընկերների հետ շփումները: Իրար կես խոսքից կհասկանաք, ոչ մի պարագայում չեք վիճի:

Հնարավոր են փոփոխություններ ռոմանտիկ հարաբերություններում: Հիմա նախկինից լավ կհասկանաք սիրելիին, կփնտրեք ու կգտնեք նրան ուրախացնելու ձևը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Շատ բան կհասցնեք, եթե հենց առավոտվանից ստանձնեք գործերը ու ոչինչ չհետաձգեք: Պետք է ճիշտ գնահատել ուժերն ու հնարավորությունները: Ամեն ինչ ինքնուրույն անել չի ստացվի, և ինչքան շուտ դիմեք օգնության հարցով, այնքան լավ: Կարևոր ծառայություններ կմատուցեն մարդիկ, որոնց ժամանակին բարդ իրավիճակներում աջակցել եք:

Բարենպաստ օր է ցանկացած ուղևորության համար, պայմանների փոփոխությունն օգուտ կտա ու կոգեշնչի: Հնարավոր են դրամական մուտքեր: Գնումների հարցում էլ մի շտապեք. հիմա հակված կլինեք թեթևամտության ու կարող եք չափից դուրս շատ ծախսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրվա առաջին կեսը զգուշություն է պահանջում: Հեշտությամբ սխալ կանեք, որը լուրջ տհաճությունների կբերի: Բայց աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, կզգաք աստղերի աջակցությունը: Կարող եք գործնական բանակցություններ անցկացնել, հանդիպել մարդկանց հետ, որոնց վրա ուզում եք բարենպաստ տպավորություն թողնել:

Սիրահարներին հաճելի անակնկալներ ու լավ նորություններ են սպասվում: Հավանական են նորություններ հին ընկերներից ու հեռվում ապրող բարեկամներից, որոնց վաղուց չեք հանդիպել: Հնարավորություն կունենաք հաշտվել մեկի հետ, ում հետ վիճել էիք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2377 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/4