Աստղագուշակ․ մայիսի 12
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2563 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Մտածեք՝ չարժե՞ արդյոք նոր բան ստանձնել: Դուք արագ գլուխ կհանեք այն ամենից, ինչի մասին նախկինում միայն հեռավոր պատկերացում ունեիք: Հնարավոր է հաջողությամբ ավարտին հասցնեք նախագիծը, որին հասցրել եք մեծ ժամանակ և ուժեր նվիրել: Ինչ-որ բան կարող է ծրագրի համաձայն չընթանալ, բայց դուք խուճապի չեք մատնվի: Անսպասելի իրադարձությունները, անակնկալները, որոնք կմատուցի ճակատագիրը, կոգեշնչեն ձեզ: Օրվա երկրորդ կեսը զարմանալի առատաձեռն կլինի հաջող զուգադիպությունների մասով: Դրանցից մեկը թույլ կտա ուղղել շատ վաղուց գործած սխալը: Այստեղ կարևոր կլինի խուճապի չմատնվելը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Անհանգիստ, բայց հետաքրքիր և արդյունավետ օր է: Հաճախ դուք ստիպված եք լինելու զբաղվել ուրիշների գործերով, լուծել ոչ ձեր մեղքով առաջ եկած խնդիրները: Դուք ճակատագրից չեք բողոքի, այլ պարզապես կաշխատեք հնարավորինս լավ գլուխ հանել ստեղծված իրավիճակից: Եվ դա ձեզ կհաջողվի անել: Հնարավոր են անսպասելի բացահայտումներ, զարմանալի իրադարձություններ, որոնք ձեզ հետաքրքիր մտքեր կտան: Օրվա երկրորդ կեսը հարմար է ցանկացած հանդիպման համար: Հնարավորություն կունենաք լավ տպավորություն թողնել նրանց վրա, ումից շատ բան է կախված: Որոշ Ցուլեր շատ ուժեղ համախոհներ ձեռք կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հագեցած և արդյունավետ օր է: Հետաքրքիր գործեր շատ կլինեն, այդ թվում՝ այնպիսիք, որոնք մեծ ոգևորությամբ կստանձնեք: Հաճախ համարձակ ծրագրերի իրագործումն իր հետ նոր ծանոթություններ կբերի: Շատ Երկվորյակներ այսօր կհանդիպեն մարդկանց, որոնց մասին նախկինում շատ են լսել: Նշանի որոշ ներկայացուցիչներ հնարավորություն կունենան վերականգնել ժամանակին իրենց երջանկություն բերած հարաբերություները: Աշխատեք շատ չհոգնել: Երբեմն դադար վերցնելն այնքան էլ հեշտ չի լինի, քանի որ ձեր գործով իսկապես շատ տարված կլինեք, բայց հանգիստ նաև ձեզ է անհրաժեշտ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրվա սկզբին մտքերը հավաքելը բարդ կլինի: Որոշ Խեցգետիններ շատ ժամանակ կանցկացնեն՝ հիշելով հին իրադարձությունները, փորձելով կապ գտնել դրանց և ներկայում տեղի ունեցողի միջև: Ժամանակի ընթացքում ձեզ կհաջողվի ավելի կառուցողական տրամադրվել, անցնել պրակտիկ խնդիրների լուծմանը: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա հաջողությամբ ավարտել այն գործերը, որոնց մեծ ուժեր եք նվիրել: Դուք գոհ կմնաք արդյունքից, շրջապատողներն էլ կխոստովանեն, որ զուր չեք աշխատել: Չեն հիասթափեցնի ռոմանտիկ ժամադրությունները: Սիրելիի հետ շփումները կոգեշնչեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը անսպասելի զուգադիպություններով, զարմանալի իրադարձություններով ու հաճելի անակնկալներով լի կլինի: Այդ հատվածում շատ Առյուծների պետք կգան համառությունն ու արագ որոշումներ ընդունելու ունակությունը: Հաճախ դուք իրավիճակի մեջ կողմնորոշվելու համար մի քանի րոպե կունենաք. նման պահերին լավ է լսեք ինտուիցիայի հուշումները: Երեկոն հարմար է մտերիմ մարդու հետ շփվելու, սիրային ժամադրության համար: Դուք լավ կհասկանաք, թե ինչ կա ուրիշների հոգում, միշտ կգտնեք անհրաժեշտ բառերը: Ինչ-ինչ խնդիրներ, որոնք նախկինում մթագնում էին անձնական հարաբերությունները, հիմա կարող են հեշտությամբ լուծվել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին հավանական են հաճելի իրադարձություններ, դրական փոփոխություններ: Արժե ուշադրություն դարձնել, թե ինչպես են դասավորվում անձնական հարաբերությունները: Եթե դուք ձեզ ճիշտ պահեք, շատ խնդիրներ, տարաձայնություններ ու վեճեր կմնան անցյալում: Հիմա դուք ունակ եք մոտեցում գտնել մարդկանց, որոնց հետ առաջ հաշտ չէիք, հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք: Ավելի ուշ կգա պրակտիկ խնդիրների լուծման համար բարենպաստ ժամանակը: Դուք հրաշալի գլուխ կհանեք և՛ առօրյա գործերից, և՛ լրիվ նորերից: Ինտուիցիան կհուշի՝ ինչպես է լավ գործել, և ժամանակը մտորումների վրա ծախսելու կարիք չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Անհանգստանալու կարիք չկա: Օրը բարենպաստ է, աստղերը ձեզ ամեն ինչում կաջակցեն: Կարող եք օգտվել դրանից բարդ մասնագիտական հարցերը լուծելու, ինչպես նաև ֆինանսական գործերում կարգուկանոն հաստատելու համար: Որոշ Կշեռքներ գործարքներ կկնքեն, որոնք մեծ եկամուտ կբերեն: Հավանական են ծանոթություններ, որոնք նոր սիրային հարաբերությունների սկիզբ կդնեն: Ձեզ սիրահարվելը հեշտ կլինի: Իսկ դուք ինքներդ գլուխներդ չեք կորցնի, նույնիսկ եթե շատ ուժեղ համակրանք տածեք ինչ-որ մեկի հանդեպ: Երեկոյան լավ նորություններ կստանաք հեռու հարազատներից, որոնց վաղուց չէիք տեսել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հարմար է նոր բան ստանձնելու կամ այն գործին վերադառնալու համար, որը մեկ անգամ չէ, որ ստիպված եք եղել հետաձգել: Ամեն ինչ չէ, որ միանգամից լավ կստացվի, բայց անհաջողությունները ձեզ չեն հուսահատեցնի, չեն ստիպի հրաժարվել մտածածից: Դուք կիմանաք՝ ինչի եք ուզում հասնել և կշարունակեք շարժվել դեպի նպատակը, անկախ նրանից, թե ինչպես կդասավորվեն պայմանները: Դա հրաշալի ռազմավարություն կլինի: Հենց այն ձեզ դեպի հաջողությունը կտանի, եթե ոչ այսօր, ապա մոտ ժամանակներս: Շատերը կուզենան ձեզ օգնել: Լավագույն համախոհներին գտնելուն կօգնի ինտուիցիան: Նրա հուշումների շնորհիվ դուք կվստահեք նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Այսօր դուք շատ օգտակար բաներ կանեք, ընդ որում՝ ոչ միայն ձեր, այլև ուրիշների համար: Ձեր խորաթափանցությանը կարելի կլինի միայն նախանձել: Հաճախ հենց դուք կկռահեք, թե ինչպես է պետք լուծել վաղուց բոլորին անհանգստացնող խնդիրը: Զարմանալի չէ, որ շրջապատողները անընդհատ կդիմեն ձեզ խորհուրդների խնդրանքով: Հնարավորություն կունենաք օգնել բարդ իրավիճակում հայտնվածներին: Օրվա երկրորդ կեսի համար ոչ մի կարևոր բան մի ծրագրեք: Ձեզ համար օգտակար կլինի մի փոքր հանգստանալը: Լավ ժամանակ է հետաքրքիր, բայց չհոգնեցնող զբաղմունքների համար: Որոշ Աղեղնավորներ կարող են վերադառնալ հին նախասիրությանը, մյուսները անսպասելի նորը ձեռք կբերեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Աշխատեք դատարկ բաների պատճառով չանհանգստանալ: Օրն առանց դժվարությունների չի անցնի, բայց դրանք այնքան լուրջ չեն լինի, որքան սկզբում կթվան: Ինքներդ ձեզ մի փոքր ժամանակ տվեք իրավիճակից գլուխ հանելու և հասկանալու համար, թե ինչն է իսկապես կարևոր, իսկ ինչին կարելի է ուշադրություն չդարձնել: Օգտակար կլինի հին գաղափարներին վերադառնալը: Ամենայն հավանականությամբ՝ հիմա դուք կգտնեք դրանք իրագործելու հնարավորությունը: Դրանում հաճույքով կօգնեն ընկերներն ու պարզապես լավ ծանոթները: Նրանց հետ գործ ունենալը շատ հաճելի կլինի, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Թեթև ու հետաքրքիր օր է: Այն հազիվ թե շատ արդյունավետ լինի, փոխարենը դուք լավ ժամանակ կանցկացնեք: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին հետաքրքիր բաներ եք լսել: Ընդհանուր լեզու գտնել արագ կհաջողվի: Դուք շուտով կընկերանաք: Օրը հարմար է տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: Դուք ճիշտ եզրահանգումներ կանեք: Շատ Ջրհոսների կօգնի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ նշանի ներկայացուցիչներն արագ կգտնեն ցանկացած նպատակի տանող ամենակարճ ճանապարհն ու չեն շեղվի նրանից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հուզական դաշտն անկայուն է: Տրամադրությունը կարող է հաճախ փոխվել, երբեմն դատարկ բաների պատճառով կկորցնեք հոգեկան հավասարակշռությունը: Օրվա սկիզբը կարող է բավական լարված լինել, բայց աստիճանաբար դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, հաջողության հանդեպ հավատը կվերականգնվի: Չի բացառվում՝ ձեզ առաջարկեն մասնակցել հետաքրքիր նախագծերի վրա տարվող աշխատանքին: Եթե համաձայնությամբ պատասխանեք, ապա չեք զղջա դրա համար, չնայած՝ սկզբում հեշտ չի լինելու: Նկատի ունեցեք, որ նոր գործերը նոր ծանոթություններ են բերելու, ընդ որում՝ բավական հաճելի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|