ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մայիսի 12
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2195 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Բարդ օր է հատկապես նրանց համար, ովքեր սիրում են ռիսկի դիմել ու չեն կարող հանգիստ անցնել վտանգավոր արկածախնդրությունների կողքով: Ընկերները ձեզ խելամտության կոչ կանեն, բայց դուք ոչ ոքի չեք լսի ու հետո կզղջաք, որ այդքան համառ եք եղել: Աշխատեք չգերագնահատել ձեր հնարավորություններն ու հույս չունենալ, որ ամեն հարցում հաջողակ եք լինելու: Սեփական հնարավորությունների ավելի իրատեսական գնահատականը հեռու կպահի հիասթափություններից:

Հնարավոր են ընտանեկան տարաձայնություններ, հատկապես դժվար կլինի ավագ հարազատների հետ լեզու գտնելը, ովքեր այսօր ձեզանից շատ բան կպահանջեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Պետք է շատ աշխատեք: Առանց ջանքեր գործադրելու ավելի վաղ սկսած գործերն ավարտին հասցնել հազիվ թե հաջողվի: Նոր նախաձեռնությունների համար օրը հարմար չէ: Դուք անհամբեր կլինեք ու հենց դրա պատճառով էլ սխալներ և չմտածված արարքներ կանեք: Ցանկալի չէ խոշոր գնումներ անել ու գործարքներ կնքել, ձեզ վրա ֆինանսական պարտավորություններ վերցնել:

Ամենալավ օրը չէ փաստաթղթեր ձևակերպելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Երբեմն անուշադիր կլինեք, ինչ-որ բան կմոռանաք կամ աչքաթող կանեք: Բայց դա լուրջ, տհաճ հետևանքներ չի ունենա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Շատ կարևոր կլինի ամեն ինչում ինքնուրույն լինելը: Լսեք ներքին ձայնին, քանի որ հենց դրա շնորհիվ սխալներ չեք անի: Ընկերների խորհուրդները վնասակար կլինեն, նույնիսկ եթե նրանք ողջ սրտով տան դրանք: Երբեմն մարդիկ լավագույն մտադրություններով են առաջնորդվում, պարզապես գլուխ չեն հանում իրավիճակից, իսկ նրանց մոլորություններից կարող եք տուժել դուք:

Չեն բացառվում վեճերը գումարի պատճառով: Կարող եք պաշտպանել ձեր տեսակետը, բայց դրա համար ստիպված եք լինելու անընդհատ հուզվել: Մտերիմների հետ անկեղծ եղեք. նրանք ձեզ ճիշտ կհասկանան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Պետք է զբաղվեք ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գործերով, ուղղել մյուսների գործած սխալները: Ծանրաբեռնվածությունը մեծ է, բայց գերհոգնածությունից կարող եք չվախենալ. դուք լավ մարզավիճակում կլինեք: Բոլոր հարցերը արդյունավետ կլուծեք, բանակցությունները հաջող կանցկացնեք, արագ կհասնեք դրված նպատակներին:

Չեն բացառվում դրական փոփոխություններն անձնական հարաբերություններում: Այստեղ շատ կօգնի ինտուիցիան: Հենց դրա շնորհիվ ճիշտ կդատեք շրջապատողների մասին և ճիշտ կգնահատեք նրանց մոտիվներն ու արարքները: Ոչ ոք չի կարող ձեզ մոլորության մեջ գցել ու շեղել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Օրվա սկիզբը հաջող է: Այդ ժամանակը հարմար է համարձակ պլաններն ու գաղափարները կյանքի կոչելու, ինչպես նաև ոչ ստանդարտ խնդիրները լուծելու համար: Հավանական են հաճելի ծանոթություններ: Համախոհների հետ հեշտությամբ լեզու կգտնեք, արագ կպայմանավորվեք համատեղ գործողությունների մասին:

Աստիճանաբար բացասական միտումները կուժեղանան, երեկոյան խնդիրներ կծագեն: Կարևոր է հանգստություն պահպանել. բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Աշխատեք սկսած գործերը կիսատ չթողնել: Եթե համառ լինեք, դրանք ավարտին կհասցնեք ու ամենայն հավանականությամբ չեք զղջա դրա համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Մի հուզվեք: Հենց հանգստության մեջ կլինի ձեր հաջողության գաղտնիքը: Նույնիսկ եթե ամեն ինչ ուզածի նման չընթանա, կարող եք ելք գտնել ստեղծված իրավիճակից ու պայմաններն օգտագործել ի շահ սեփական հետաքրքրությունների: Լավ է չշտապել. առավոտը բավականին բարդ կլինի, բայց հետո իրավիճակն անպայման դեպի լավը կփոխվի:

Օրվա կեսին հնարավոր են հաճելի անակնկալներ ու հանդիպումներ, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Տնային գործերն ու ընտանեկան հոգսերը ավելի շատ ժամանակ կխլեն, քան սպասում էիք, բայց դուք գոհ կմնաք ձեր աշխատանքի արդյունքներից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր ու ազդեցիկ մարդկանց հետ լեզու գտնելը հեշտ չի լինի: Տարաձայնությունները լուրջ բնույթ կստանան, եթե ժամանակին զիջումների չգնաք: Հիշեք, որ երբեմն ավելի շահավետ է ճկուն լինելը, քան ձերը պնդելն ու հարաբերությունները փչացնելը:

Զգույշ եղեք գումարի հետ: Ֆինանսների հետ կապված ցանկացած հարց լուծելիս խուսափեք ռիսկից: Ապառիկով խոշոր գնումներից լավ է հետ կանգնել: Եթե այսօր ուղևորություններ եք պլանավորել, դրանց շատ լուրջ պատրաստվեք. ինչ-որ բան մոռանալու կամ իրար խառնելու վտանգ կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Հաջող օր է: Այն ձեր առաջ հետաքրքիր հնարավորություններ կբացի, թույլ կտա անձնական կյանքում ինչ-որ բան դեպի լավը փոխել: Հաջող կլինեն նոր նախաձեռնությունները, արագ կգտնեք մարդկանց, ովքեր կօգնեն կյանքի կոչել մտածածը: Հնարավոր են դրամական մուտքեր, ինչպես նաև անսպասելի թանկ նվերներ:

Լավ կանցնեն սիրային ժամադրությունները, սիրելին ուրախ կլինի շփվել ձեզ հետ: Ամենայն հավանականությամբ զրուցելու ու միասին ինչ-որ բանով զբաղվելու բան կգտնվի: Երեկոն հուշերի ժամանակ կլինի: Մտովի անցյալի իրադարձություններին վերադառնալով՝ դրանք այլ կերպ կգնահատեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Դատարկ բաների պատճառով մի հուզվեք: Կարող է թվալ, որ ամեն ինչ ուզածի նման չի ընթանում, բայց շուտով կհասկանաք, որ ստեղծված իրավիճակը շահավետ է ձեր համար: Գործնական հարաբերություններում զգույշ եղեք. վտանգ կա՝ վստահեք մեկին, ով ձեր հետաքրքրությունների մասին հոգ չի տանում: Այնպես որ՝ նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես եթե նրանք համառորեն առաջարկում են իրենց ծառայությունները:

Շտապողական որոշումներ մի ընդունեք: Դադար վերցրեք, ինքներդ ձեզ ժամանակ տվեք ամեն ինչ հանգիստ մտածելու, ձեզանից գիտակների հետ խորհրդակցելու համար: Ուրիշի փորձը կարող է շատ օգտակար լինեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։



ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Վեճերի ու տարաձայնությունների առիթներ կլինեն: Հաճախ դրանք կապված կլինեն աշխատանքի կամ բիզնեսի հետ: Խնդիրների քննարկումից խուսափել պետք չէ, պետք է միայն հետևեք, որ երկխոսությունը կառուցողական լինի: Հատկապես կարևոր կլինի հանգստություն պահպանելը, երբ խոսք գնա գումարի մասին, հակառակ դեպքում վտանգ կա՝ մեծ գումար կորցնեք:

Մի հավատացեք բամբասանքներին ու շշուկներին, հատկապես եթե դրանք ձեր մտերիմներին են վերաբերում: Սիրելիի հետ հարաբերությունները կփչանան խանդի ու կասկածների պատճառով, եթե դրանցից խուսափելու համար ջանքեր չգործադրեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Հետաքրքիր ու կարևոր գործերով լի հագեցած օր է: Կարող եք հույս դնել ինտուիցիայի վրա, այն կհուշի՝ ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Հեշտ կլինի ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց միավորելը: Նրանք արագ ձեզ լիդեր կկարգեն: Մի վախեցեք ձեր առաջ բարձր նպատակներ դնել. դրանց հասնելու շանս ունեք:

Օգտակար կլինի անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելը: Ձեզ համար համակրելի մարդու ուշադրությունը ձեր վրա հրավիրելու հնարավորություն կունենաք. բաց մի թողեք այն: Օրվա երկրորդ կեսը հարմար է իմիջային փորձարկումների համար: Դրանց արդյունքից գոհ կմնաք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Ամեն ինչ հեշտությամբ չի տրվի, բայց հաջողության կհասնեք: Դրանում կօգնեն ընկերները, որոնց խնդրելու կարիք անգամ չի լինի: Ձեր ընդհանուր գործերի ու հոգսերի շնորհիվ շփումները ավելի հեշտ, հաճելի կլինեն, տարաձայնություններն ու վեճերն էլ կմնան անցյալում:

Այսօր ձեզանից մասնագիտական պարտականությունների հանդեպ լուրջ վերաբերմունք ու երկաթե կարգապահություն է պահանջվելու: Ձեր քմահաճություններին տեղ մի տվեք, գայթակղություններին մի տրվեք, հստակ ոչ ասեք նրանց, ովքեր կփորձեն ձեզ շեղել դրված նպատակներից: Ուշադիր եղեք առողջությանը: Օգտակար կլինեն ամրապնդող ու բուժիչ պրոցեդուրաները:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2195 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/6