Աստղագուշակ․ մայիսի 10
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2330 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ցանկացած դժվարությունից ու տհաճությունից կարելի է գլուխ հանել, չնայած՝ ոչ միանգամից: Չեք հանձնվի, եթե ինչ-որ բան այնպես չընթանա, և ճիշտ կվարվեք. համառությունը կօգնի հասնել դրված նպատակներին: Ֆինանսական հարցերը լուծելիս զգուշություն է անհրաժեշտ, հատկապես եթե գործը վերաբերում է ոչ միայն ձեր, այլ նաև ուրիշների գումարին: Լավ է չշտապել գնումների հարցում ու ոչ մի խոստում չտալ: Օրը հարմար է հանգստի համար ու ընտանեկան կապերն ամրապնդելու, մտերիմների հետ հարաբերությունները հարթելու ու հաշտվելու հնարավորություն կտա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Ընտանեկան, ընկերական ու սիրային հարաբերությունների տեսանկյունից բարենպաստ օր է: Հաճելի կլինեն հին ծանոթների հետ շփումները, որոնց վաղուց չեք տեսել: Ամենայն հավանականությամբ, նրանց մասին ինչ-որ հետաքրքիր բան կիմանաք: Նոր ընդհանուր պլաններ կունենաք ու շուտով դրանք կյանքի կկոչվեն. դրա համար ամենաբարենպաստ պայմանները կստեղծվեն: Որոշ Ցուլերի այսօր հանդիպումներ են սպասվում, որոնք ոգեշնչվածության աղբյուր կդառնան: Դրանք նոր գաղափարներ կտան, կօգնեն հասկանալ՝ ուր է պետք շարժվել հետո: Հնարավոր են անսպասելի սիրային խոստովանություններ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրվա առաջին կեսին հանգստություն պահպանելը դժվար կլինի: Այդ հատվածում ոչ մի բարդ ու կարևոր բան մի արեք, լուրջ հարցեր մի քննարկեք ու մի շփվեք այն մարդկանց հետ, որոնց չեք համակրում: Կարևոր է չկորցնել հոգեկան հավասարակշռությունը. շատ ուժեղ ապրումների պատճառով, հնարավոր է, նույնիսկ հիվանդանաք: Օրվա երկրորդ կեսը ավելի լավ կդասավորվի: Այն հարմար է ինչ-որ օգտակար բանով զբաղվելու և այն գործերին վերադառնալու համար, որոնք ժամանակին չի հաջողվել ավարտին հասցնել: Կարող եք հիշել հին նախասիրության մասին. այն հիմա էլ կբարձրացնի ձեր տրամադրությունը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Օրը շատ հույզեր ու ապրումներ կբերի: Ձեզ համար դժվար կլինի զգացմունքները զսպելը, բայց պայմանները հենց դա կպահանջեն: Աշխատեք հետևել, որ ձեր ապրումները կողքից չնկատվեն, մի անկեղծացեք քիչ ծանոթ մարդկանց հետ: Շտապողական որոշումներ մի ընդունեք. ցավոք, վտանգ կա՝ սխալ անեք, որը թանկ կարժենա: Ձեզ ժամանակ է պետք նպատակին տանող ճիշտ ճամփա ընտրելու համար: Կենսական պոտենցիալը ցածր է, այնպես որ՝ նվազեցրեք ծանրաբեռնվածությունն ու հետաձգեք ծանր աշխատանքը: Հետևեք ձեր սննդակարգին. սննդային թունավորումների վտանգ կա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է: Այն հազիվ թե առանց անակնկալների անցնի: Բայց ինչպիսին էլ լինեն պայմանները, արագ կկողմնորոշվեք նոր իրավիճակում, կայծակնային արագությամբ որոշումներ կընդունեք, որոնք ճիշտ կլինեն: Համառությունը կօգնի հասնել դրված նպատակներին, իսկ հմայքը՝ նոր ընկերներ գտնել կամ շահել այն մարդու համակրանքը, որի շնորհիվ ձեր առջև նոր հնարավորություններ կբացվեն: Մտերիմների հետ շփումները կբարձրացնեն տրամադրությունը: Չի բացառվում՝ հենց այսօր գտնեք այն ընտանեկան խնդիրը լուծելու ձևը, որը երկար ժամանակ ձեզ հանգիստ չէր տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Մի շտապեք: Զգուշությունն ու հեռատեսությունն այսօր ավելորդ չեն լինի: Մի ստանձնեք այն գործերը, որոնք հոգնեցուցիչ են թվում, հնարավորինս քիչ շփվեք այն մարդկանց հետ, ովքեր հայտնի են արկածախնդրությունների հանդեպ իրենց սիրով: Հատկապես գործնական կապերին ընտրողաբար մոտենալը խիստ կարևոր է. կասկածելի անձնավորության հետ նույնիսկ կարճատև համագործակցությունը կարող է փչացնել ձեր հեղինակությունը: Օրվա երկրորդ կեսին կարևոր է ժամանակ գտնել պասիվ հանգստի համար: Դրա շնորհիվ արագ կվերականգնեք ուժերն ու կկարողանաք նորովի նայել այն իրերին, որոնք վերջին շրջանում ձեզ հանգիստ չէին տալիս: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվանից հեշտ հաղթանակներ ու գլխապտույտ հաջողություններ մի ակնկալեք: Նպատակներին հասնելու համար պետք է հաղթահարեք դժվարությունները, պայքարեք մրցակիցների դեմ: Աշխատեք խուսափել անտեղի ռիսկից, կասկածելի մեթոդներից չօգտվել: Ցանկացած արկածախնդրություն այսօր դատապարտված է անհաջողության: Օրը հարմար է հին պլաններն իրագործելու համար: Նոր գաղափարներ հազիվ թե ունենաք, բայց կարող եք օգտվել ուրիշներից, եթե ուզենաք. դա նույնիսկ ավելի լավ է, քան կարող է թվալ սկզբում: Կարող եք ուղևորություններ պլանավորել ու գնել այն, ինչ կարող է պետք գալ ճանապարհին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Հաջողության հասնելու համար պետք է ջանքեր գործադրեք: Սկսեք հնարավորինս արագ գործել, որպեսզի չկորցնեք բարեհարմար պահը. օրվա առաջին կեսը երկրորդից լավն է լինելու: Լավ կանցնեն կարևոր զրույցները, կարող եք պայմանավորվել համատեղ գործողությունների մասին այն մարդկանց հետ, որոնք շատ բանի են ունակ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր ավագ հարազատների հետ: Կարևոր է չկորցնել հոգեկան հավասարակշռությունը. բարդ իրավիճակներից ելքը կախված է նրանից, թե արդյոք ձեզ կհաջողվի հանգստություն պահպանել, չասել ու չանել այն, ինչի համար հետո ստիպված եք լինելու զղջալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հիանալի կսկսվի: Համառ կլինեք, վճռական առաջ կշարժվեք, ոչ մի խոչընդոտ ձեզ չի ստիպի հրաժարվել մտածածից: Բայց նկատի առեք, որ ինչքան նշանակալի լինեն ձեր հաջողությունները, այնքան մեծ ակտիվություն կցուցաբերեն թշնամիները և այնքան մեծ ուժեր պետք է ծախսեք նրանց հակահարված տալու համար: Երբեմն օգտակար կլինի խորամանկության դիմելը: Օրվա երկրորդ կեսը շատ հանգիստ կանցնի: Կուրախացնեն հարազատների հետ շփումները, չի բացառվում՝ նրանք կիսվեն լավ նորություններով կամ հետաքրքիր առաջարկներ անեն: Որոշ Աղեղնավորների նվերներ են սպասվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Կենսական էներգիան բավարար կլինի, բայց այն խաղաղ հունի մեջ դնել միշտ չի հաջողվի: Օրվա առաջին կեսին հաճախ նախաձեռնող կլինեք, և դա լավ պտուղներ կտա: Բայց աստիճանաբար ձեր վարքը ավելի ու ավելի ագրեսիվ կդառնա, և շրջապատողներն արդեն չեն աջակցի ձեզ, այլ կսկսեն պաշտպանվել: Ձեզ համար թշնամիներ կստեղծեք, եթե ձեզ ավելի զուսպ չպահեք: Օրվա երկրորդ կեսը անսպասելի իրադարձություններ ու նորություններ կբերի, որոնց պատճառով ստիպված կլինեք փոխել պլանները: Դրանց շնորհիվ շատ բաների նորովի կնայեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Դժվարություններ կարող են ծագել, բայց դրանք չեն խանգարի հաջողության հասնել: Զգույշ կլինեք, երբ դա անհրաժեշտ լինի և միշտ ուշադիր կլինեք մանրուքներին: Սխալների հավանականությունը նվազագույն է: Հնարավոր են հաճելի նորություններ: Ամենայն հավանականությամբ դրանք ձեզ անձնապես չեն վերաբերի, այլ ձեր հին ծանոթներից մեկին: Աշխատեք հանգստություն պահպանել. դա ստեղծված իրավիճակին օբյեկտիվ գնահատական տալու միակ ձևն է: Ինչ էլ որ անեք, մի շտապեք: Գործողությունների պլան կազմելու, ամեն քայլը կշռադատելու համար բավարար ժամանակ կունենաք: Ոչ ոքի թույլ մի տվեք մանիպուլյացիայի ենթարկել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Շատ բան կախված կլինի նրանից՝ արդյոք ձեզ կհաջողվի փոխհասկացողության հասնել շրջապատողների հետ ու պայմանավորվել համագործակցության մասին: Միայնակ շատ բանի հազիվ թե հասնեք, նույնիսկ եթե պայմանները բարենպաստ լինեն: Այնպես որ՝ համախոհներ փնտրեք ու մտածեք, թե ինչպես կարող եք հետաքրքրել նրանց: Մյուսներից շուտ օգտակար ինֆորմացիա ստանալու շանս կլինի: Մի շտապեք ում հետ պատահի կիսվել այդ ինֆորմացիայով: Հավանական են դրամական մուտքեր: Ստացված գումարը լավ է դեռ չծախսել. շուտով այն ինչ-որ կարևոր բանի համար պետք կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|