Աստղագուշակ․ մարտի 9
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2558 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հանգիստ ու արդյունավետ օր է: Դուք լավ կհասկանաք, թե ինչի եք ուզում հասնել, կշարժվեք ընտրված ուղղությամբ: Հաճախ կօգնեն ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Դրանց շնորհիվ դուք շատ հարցերին ճիշտ պատասխաններ կգտնեք: Ներդաշնակ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, տարաձայնությունների ու վեճերի առիթներ չեն լինի: Որոշ Խոյեր կկարողանան հաշտվել նրանց հետ, որոնց հետ վիճել էին, եթե նախաձեռնող լինեն: Լավ է զբաղվեք տնային գործերով, կարգուկանոն հաստատեք և ազատվեք անպիտան իրերից: Օգտակար գնումներ անելու հնարավորություն կունենաք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Հարմար օր է կարևոր հարցերը քննարկելու համար: Այսօր ձեզ կհաջողվի պաշտպանել սեփական տեսակետը՝ ոչ ոքի չվիրավորելով և չվշտացնելով: Որոշ Ցուլեր նոր համախոհներ ու օգնականներ կգտնեն: Հավանական են հաջող զուգադիպություններ: Դրանց շնորհիվ դուք կծանոթանաք հետաքրքիր մարդկանց հետ կամ պիտանի տեղեկատվություն կստանաք: Օրը լավն է ֆինանսների տեսանկյունից: Առաջին հերթին՝ հավանական են դրամական մուտքեր, որոնք կգերազանցեն ձեր ակնկալիքները: Եվ երկրորդ՝ մեծ է հաջող գնումների և գործարքների հավանականությունը: Հույս դրեք ինտուիցիայի վրա, որը հուսախաբ չի անի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Մի շտապեք նոր գործեր ստանձնել: Օրվա առաջին կեսը հազիվ թե շատ արդյունավետ լինի: Ամենայն հավանականությամբ ստիպված եք լինելու զբաղվել ինչ-որ ձանձրալի և ոչ այնքան կարևոր, բայց միևնույն է՝ ուշադրություն պահանջող գործով: Ավելի ուշ ինքներդ ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ ուշադրություն եք դարձրել մանրուքներին, որոնք մյուսները չեն նկատել: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի: Ձեր շատ նախաձեռնությունների հաջողությունը կուղեկցի, այնպես որ՝ մի հետաձգեք ձեր մտահղացումները կյանքի կոչելը: Դուք հեշտությամբ համախոհներ կամ օգնականներ կգտնեք, եթե դրա կարիքը լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Տարաձայնություններ ու վեճեր այսօր սովորականից շատ կլինեն: Դուք կաշխատեք խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, լեզու գտնել մարդկանց հետ, բայց դա ամեն անգամ չի ստացվի: Երբեմն կթվա, թե շրջապատողները հատուկ են հանում ձեզ հավասարակշռությունից: Հաճախ օգնության կհասնի հումորի զգացումը: Երբեմն մի քանի ժամանակին ասված բառն էլ բավական կլինի իրավիճակը լիցքաթափելու համար: Կարող եք հաջողության հասնել՝ ինքնուրույն գործելով: Երբ ոչ ոք ձեզ չշեղի, հրաշալի գաղափարներ կհայտնվեն, որոնք շուտով կկարողանաք կյանքի կոչել: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է ուսման, տեղեկատվություն հավաքելու և վերլուծելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրը բավական անարդյունավետ կսկսվի: Նրա առաջին կեսին հաճախ անօգուտ, բայց գրավիչ զրույցներ կլինեն: Ձեր հմայքն աննկատ չի մնա, շատերը կուզենան ձեզ հետ ավելի մոտիկից ծանոթանալ, ընկերանալ: Չի բացառվում ռոմանտիկ հարաբերությունների սկիզբը, որոնք արագ կզարգանան և շուտով կարևոր դեր կխաղան ձեր կյանքում: Ավելի ուշ օգտակար գործերի համար հարմար ժամանակ կգա: Կարող եք լուծել կարևոր հարցերը. դուք ոչինչ աչքաթող չեք անի, իրադարձությունների զարգացման բոլոր հնարավոր սցենարները հաշվի կառնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկիզբը հրաշալի կդասավորվի: Շատ բան լավ կստացվի: Կհաջողվի կյանքի կոչել համարձակ ծրագրերը, այն, ինչի մասին վաղուց էիք երազում: Որոշ Կույսեր հետաքրքիր առաջարկներ կստանան, որոնց առանց երկար մտածելու համաձայնությամբ կպատասխանեն: Հարմար ժամանակ է նոր բան ստանձնելու համար: Օրվա երկրորդ կեսն ավելի հանգիստ կանցնի և ավելի հարմար է հանգստի, հասարակ ու հաճելի զբաղմունքների համար: Բարենպաստ ժամանակ է ոչ մեծ զբոսանքների համար: Կարող եք մտերիմների համար նվերներ գնել. դուք յուրաքանչյուրին կուրախացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Աշխատեք ինքնուրույն գործել, քանի որ այդպես հաջողության հասնելու շանսերը կմեծանան: Հավանական են հաջող զուգադիպություններ, այդ թվում՝ այնպիսիք, որոնց շնորհիվ կարող եք կարևոր գործում առաջընթաց արձանագրել: Ձեզանից պահանջվում է գլուխներդ չկորցնել ու ավելի շատ հույս դնել սեփական ուժերի, քան ինչ-որ մեկի աջակցության վրա: Երեկոն հարմար է ընտանեկան գործերի, կենցաղային հարցերի լուծման համար: Հավանական են լավ նորություններ՝ կապված մտերիմներից մեկի հետ, ինչպես նաև այցեր, որոնց համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը հեշտ չի անցնի: Ամեն անգամ չի հաջողվի կենտրոնանալ գործերի վրա, կշեղեն ավելորդ մտքերը, ինչն էլ երբեմն սխալների պատճառ կդառնա: Որոշ Կարիճներ ստիպված են լինելու վերադառնալ հին նախագծերին, և դա նշանի ներկայացուցիչներին չի ուրախացնի: Իսկ ահա վաղուց սկսածը հաջողությամբ ավարտելու հնարավորությունը կբարձրացնի ձեր տրամադրությունը: Ավելի ուշ բարենպաստ շրջան կգա, որը հարմար կլինի նոր նախաձեռնությունների համար: Լավ գաղափարներ կհայտնվեն: Դրանցից մի քանիսի իրագործմանը կարող եք միանգամից անցնել. ժամանակը զուր մի վատնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Հարմար օր է ցանկացած հանդիպման համար: Դուք հեշտությամբ լավ տպավորություն կթողնեք նոր ծանոթների վրա, զրուցակիցներին կհետաքրքրեք ձեր գաղափարներով ու ծրագրերով: Չի բացառվում համագործակցության սկիզբը, որը օգուտ կտա ձեր կարիերային: Այդ հատվածում կարող եք անցնել հին ծրագրերի իրագործմանը. ամեն ինչ կստացվի: Օրվա երկրորդ կեսին արժե զբաղվել տնային գործերով. դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, շատ ժամանակ չեք վատնի և չեք հոգնի: Հավանական են հաջող գնումներ: Շատ Աղեղնավորներ օգտակար իրեր ձեռք կբերեն: Լավ է հյուրեր ընդունեք. բոլորը հրաշալի ժամանակ կանցկացնեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Հանգիստ օր է: Այն հարմար է հանգստանալու և ուժերը վերականգնելու համար: Եթե պայմանները թույլ տան, արժե զբաղվել միայն նրանով, ինչը ձեզ իսկապես հետաքրքրում է: Հենց նման գործերում հեշտությամբ հաջողության կհասնեք: Կհաջողվի արագ նորը սովորել: Ցանկացած պիտանի տեղեկատվություն դուք միանգամից կմտապահեք: Հնարավոր են լավ նորություններ՝ կապված ամենամտերիմ մարդկանց հետ: Օրվա երկրորդ կեսը ռոմանտիկ անակնկալներ է խոստանում և սիրելիին ուրախացնելու հնարավորություն կտա: Կհաջողվի անցյալում թողնել տարաձայնություններն ու վեճերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Հրաշալի օր է նոր գործեր սկսելու համար: Լավ գաղափարներ կհայտնվեն և մտածածն իրագործելը հետաձգելու համար ոչ մի պատճառ չի լինի: Շատ Ջրհոսների կհաջողվի գլուխ հանել նրանից, ինչը մյուսների ուժերի սահմաններում չի եղել: Հեշտությամբ համախոհներ կգտնեք, այդ թվում՝ այնպիսի, որոնք ձեզ լրիվ անշահախնդիր կաջակցեն: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի նորություններով: Իրենց մասին կարող են հիշեցնել հին ծանոթները: Հարմար ժամանակ է ոչ ֆորմալ միջավայրում հանդիպումների, ամեն ինչի մասին զրուցելու համար: Շրջապատողները հրաշալի գաղափարներ կտան, հաճախ դուք կօգնեք նրանց կյանքի կոչել մտածածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հրաշալի, արդյունավետ օր է, որը ձեզ հնարավորություն կտա գլուխ հանել բարդ գործերից, հաջողության հասնել այնտեղ, որտեղ դա ոչ ոք չէր սպասում: Օգտակար կլինի ավելի վաղ ձեռք բերած փորձը: Դրա շնորհիվ դուք կարևոր նպատակին տանող ամենակարճ ճանապարհը կգտնեք: Շրջապատողները հաճախ կխառնվեն ձեր գործերին, բայց դուք ճնշումներին տեղի չեք տա, կարևոր որոշումներն ինքնուրույն կընդունեք և սխալներ չեք գործի: Չնայած երբեմն լարված պահեր կլինեն, ձեզ կհաջողվի ոչ ոքի հետ չվիճել, բոլորի հետ լավ հարաբերություններ պահպանել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|