Աստղագուշակ․ մարտի 8, 2024 թ.
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2408 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով ու հաճելի հանդիպումներով: Չի բացառվում հին խնդիրները լուծելու, կամ ձեզ ու ձեր մտերիմներին անհանգստացնող հարցերին պատասխաններ գտնելու հնարավորություն լինի: Հավանական են չծրագրված ուղևորություններ: Դրանք հաջող կդասավորվեն ու երկար կհիշվեն: Աշխատեք լուրջ գործերը օրվա առաջին կեսին անել: Հետո ուզենալու եք հանգստանալ, շեղվել առօրյա հոգսերից: Երեկոն հարմար կլինի սիրելի գործով զբաղվելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները, դժվար չի լինի նոր ծանոթների հետ լեզու գտնելը: Որոշ Ցուլեր կօգտվեն իրադարձությունների հաջող ընթացքից հին գործնական կապերը վերականգնելու, վեճից հետո հաշտվելու համար: Արժե զգույշ լինել գումարի հետ. հավանական են չծրագրված ծախսեր, ցավալի կորուստներ: Լուրջ գնումներ անելուց առաջ խորհրդակցեք այն մարդկանց հետ, որոնց գիտելիքներին, ճաշակին ու փորձին վստահում եք: Օրվա երկրորդ կեսին լավ է նոր գործեր չսկսեք, քանի որ այդ հատվածը հարմար է լինելու առօրյա զբաղմունքների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Այսօր ինչով էլ ծրագրեք զբաղվել, աշխատեք շատ չշտապել: Ավելի լավ է առանց շտապելու գործեք, ամեն քայլը մանրամասն մտածեք: Կշռադատված որոշումները ճիշտ կլինեն, իսկ պահի ազդեցության տակ ասվածի կամ արածի համար հնարավոր է շուտով զղջաք: Շատ Երկվորյակների պետք կգան հին ծանոթների խորհուրդները: Լավ նորություններ ու գրավիչ առաջարկներ են սպասվելու օրվա երկրորդ կեսին: Այդ հատվածը հետաքրքիր հնարավորություններ կբացի նրանց առաջ, ովքեր պատրաստ են ինչ-որ բան սովորել, իմպրովիզներ ու փորձարկումներ անել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Ինչ-ինչ դժվարություններ կարող են առաջանալ, բայց կգերակշռեն դրական միտումները: Հավանական են ձգձգումներ գործերում: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ շատ շուտով անհրաժեշտ արդյունքին կհասնեք, իսկ մինչ այդ իրադարձությունները մի շտապեցրեք: Օրը հարմար կլինի մտերիմների հետ հանդիպելու, ընդհանուր գործեր սկսելու համար: Այն բարենպաստ կլինի նաև ռոմանտիկ հարաբերություններում նախաձեռնող լինելու, զգացմունքները խոստովանելու համար: Հաճելի անակնկալներ են սպասվելու այսօր ժամադրության գնացող կամ սիրելիի հետ կարճատև ուղևորության մեկնող Խեցգետիններին: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա սկզբին մանր-մունր թյուրիմացությունների պատճառով մի վշտացեք: Դրանք շատ շուտով անցյալում կմնան և ոչ մի տհաճ հետևանք չեն ունենա: Լավ է այդ հատվածում կարևոր հարցերի քննարկում չսկսեք ու զրույցների ժամանակ չշոշափեք այն թեմաները, որոնք լուրջ տարաձայնությունների առիթ են դարձել: Օրվա երկրորդ կեսը հագեցած կլինի: Շատ Առյուծներ պիտի զբաղվեն ոչ միայն իրենց, այլև ուրիշների գործերով: Ամեն ինչից կկարողանաք բավական արագ գլուխ հանել, սակայն ջանքեր պիտի գործադրեք: Երեկոյան կուզենաք հանգստանալ. աշխատեք ոչ մի հոգնեցնող բան չծրագրել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրը բարենպաստ կլինի շփումների համար: Դուք հեշտությամբ լեզու կգտնեք ամենատարբեր մարդկանց հետ, լավ տպավորություն կթողնեք նույնիսկ նրանց վրա, ում սովորաբար ոչ ոք դուր չի գալիս: Հնարավոր են անսպասելի հանդիպումներ: Նոր ծանոթներին անմիջապես դուր կգան ձեր գաղափարներն ու ծրագրերը, և ձեզ մտածածն իրագործելու հարցում օգնություն կառաջարկեն: Արժե զգույշ լինել գումարի հետ: Աշխատեք խուսափել չծրագրված ծախսերից, սպոնտան գնումներ չանել: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները, ապրումների լուրջ առիթներ չեք ունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Համարձակ ստանձնեք նոր գործերը, դուք դրանցից հրաշալի գլուխ կհանեք: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես կարող եք արագ լուծել բարդ առաջադրանքները, գլուխ հանել մի բանից, ինչն առաջ դժվար է թվացել: Հին ընկերները ինչ-որ բանով ձեզ կուրախացնեն, իսկ նոր ծանոթները հետաքրքիր տեղեկատվությամբ կկիսվեն: Հաջող կանցնեն ուղևորությունները, նաև այնպիսիք, որոնց մասին որոշումը վերջին պահին եք ընդունել: Շատ Կշեռքների համար օգտակար կլինի պայմանները փոխելը: Նշանի ներկայացուցիչները դրական կտրամադրվեն, նորովի կնայեն սովորական դարձած բաներին: Երեկոյան անսովոր գաղափարներ կունենաք, շատ շուտով մտերիմների հետ միասին կիրագործեք մտածածը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հազիվ թե հանգիստ անցնի: Չի բացառվում անսպասելի իրադարձությունը ստիպի ձեզ փոխել ծրագրերը, կամ էլ ձեր առաջնահերթություններն ու նպատակները փոխվեն հեռվից ստացած լուրերի պատճառով: Բոլոր դեպքերում դուք խուճապի չեք մատնվի, արագ ու վճռականորեն կգործեք: Ինտուիցիան անպայման կհուշի՝ ինչ է պետք նախաձեռնել: Որոշ Կարիճներ սովորականից շատ հոգսեր կունենան: Նշանի նման ներկայացուցիչները օրվա կեսին հոգնածություն կզգան, բայց փոքրիկ դադարն էլ բավարար կլինի ուժերը վերականգնելու համար: Երեկոյան լավ է խոշոր գործարքներ չկնքեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը բարենպաստ կլինի: Շատ Աղեղնավորներ հաջողակ կլինեն գործերում, հաջողության հասնելու համար էլ մեծ ուժեր ներդնելու կարիք չեն ունենա: Հավանական են անսովոր ծանոթություններ, որոնք ձեզ վրա ուժեղ տպավորություն կգործեն: Օրը հարմար կլինի և՛ ընկերների հետ հանդիպելու, և՛ ռոմանտիկ ժամադրության համար: Կարող եք ստանձնել բարդ առաջադրանքների լուծումը, նոր ու բարդ բանից գլուխ հանել: Դուք ուշադիր կլինեք, ոչինչ աչքաթող չեք անի, շատ բան կսովորեք: Այսօր ստացած փորձը պետք կգա ձեզ մոտ ժամանակներս: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Օրը հրաշալի կլինի պիտանի գործերի համար: Կարևոր չէ՝ կուզենաք կենտրոնանալ ինչ-որ ծանոթ բանի վրա, թե ստանձնել լրիվ նոր առաջադրանքները: Հաջողությունը կուղեկցի ձեր նախաձեռնություններին, բայց ամենանշանակալի հաջողություններին կհասնեք ստեղծագործ մոտեցում պահանջող գործերում: Տարաձայնություններ չեն առաջանա մտերիմների հետ, նոր ծանոթների հետ էլ արագ ամեն ինչի մասին կպայմանավորվեք, եթե ուզենաք: Արժե լսել հին ծանոթների տված խորհուրդները: Նրանք կօգնեն ձեզ նպատակին տանող ամենակարճ ուղին գտնել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար չի լինի գումարի կամ արժեքավոր ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար: Շատ Ջրհոսներ այսօր հակված կլինեն թեթևամտության, որը կարող է ցավալի կորուստների հանգեցնել: Մնացած ոլորտներում դժվարություններ չեն առաջանա: Աստղերի աջակցությամբ դուք արագ կհասնեք նրան, ինչին ձգտում էիք: Առավոտյան նկատելի դրական միտումների ազդեցությունը ժամանակի ընթացքում կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը հաճելի անակնկալներ կբերի: Հավանական են լավ փոփոխություններ հարազատների հետ հարաբերություններում. ընտանեկան տարաձայնություններն անցյալում կմնան: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Հետաքրքիր է լինելու: Օրը սպասվածի նման չի անցնի, բայց անպայման կուրախացնի: Հաճելի անակնկալներ են սպասվելու ուղևորությունների մեկնող Ձկներին, և կարևոր չէ, թե ով նրանց կընկերակցի: Հնարավոր են անսովոր հանդիպումներ, ծանոթություններ, որոնցից ընկերական կամ ռոմանտիկ հարաբերություններ կսկսվեն: Լավ գաղափարներ կունենաք, բայց դրանք շրջապատողներին միանգամից դուր չեն գա: Մի փորձեք միանգամից տարահամոզել բոլոր քննադատներին: Ձեզ դա չի հաջողվի անել: Մի փոքր սպասեք. շուտով բոլորի համար պարզ կդառնա, որ դուք ճիշտ եք եղել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|