Աստղագուշակ․ մարտի 8
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2718 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Ամենահասարակ օրը չէ, բայց այն արդյունավետ կանցնի: Օրը հնարավորություն կտա շատ գործերում հաջողությունների հասնել, այդ թվում՝ այն գործերում, որոնցից նախկինում գլուխ չէիք հանում: Շատ Խոյերի պետք կգան ավելի վաղ ձեռք բերած գիտելիքները: Ընկերներն ու հին ծանոթները հաճույքով կաջակցեն ձեր գաղափարներին: Օրվա երկրորդ կեսը առաջինից բարենպաստ կլինի, ավելի ու ավելի շատ հետաքրքիր հնարավորություններ կընձեռի: Այդ հատվածում հավանական են պիտանի ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք ձեզ ավելի ուշ կարևոր ծառայություններ կմատուցեն: Չի բացառվում սիրային հարաբերությունների սկիզբը: Շատերի վրա կկարողանաք լավ տպավորություն թողնել, ձեզ լավագույն կողմերով ցույց տալ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է: Այն հրաշալի է ցանկացած հետաքրքիր ու օգտակար գործի համար: Շատ Ցուլերի հաճելի անակնկալներ, ինչպես նաև նոր տպավորություններ, հիշարժան իրադարձություններ են սպասվում: Կկարողանաք ինչ-որ կարևոր բանում հաջողության հասնել: Լավ հասկանալով, թե ինչ եք ուզում, դուք չեք նահանջի, եթե դժվարություններ առաջանան: Համառությունը կօգնի առաջ անցնել մրցակիցներից: Շրջապատողները կտեսնեն, թե ինչի եք ունակ, և շուտով հետաքրքիր առաջարկներ կստանաք: Երեկոն հարմար է մտերիմների հետ շփվելու համար: Լավ կանցնեն սիրային ժամադրությունները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Կարևոր կլինի հանգստություն պահպանելը: Եթե հույզերին ու պրովոկացիաներին չտրվեք, հրաշալի գլուխ կհանեք բարդ գործերից, կարևոր հարցերին էլ ճիշտ պատասխաններ կգտնեք: Հաճախ ինտուիցիան կհուշի՝ ինչպես ճիշտ պահեք ձեզ: Լսեք նրան: Կարող եք կարգավորել ինչպես գործնական, այնպես էլ անձնական հարաբերությունները, ձեր մասին հիշեցնել մարդկանց, որոնց հետ նախկինում ընկերություն եք արել կամ համագործակցել եք: Նշանի որոշ ներկայացուցիչներ կծանոթանան մարդկանց հետ, որոնց մասին նախկինում հետաքրքիր բաներ են լսել: Օրը հաճելի անակնկալներ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Շատ հաջող օր է գործնական տեսանկյունից: Այն հնարավորություն կտա շահավետ գործարքներ կնքել, գտնել մարդկանց, որոնք կօգնեն ձեզ գաղափարներն իրագործելիս: Չեն բացառվում աշխատանքի հետ կապված հետաքրքիր առաջարկները: Քննարկումները դեռ նախապատրաստական բնույթ կկրեն, բայց ստացված տեղեկատվությունը օգտակար կլինի: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Դուք հրաշալի լեզու կգտնեք մտերիմների հետ, ամեն հարցում կարող եք հույս դնել նրանց վրա: Հավանական են ռոմանտիկ անակնկալներ: Որոշ Խեցգետիններ կհանդիպեն մի մարդու, որին վերջերս շատ էին կարոտում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Բարենպաստ օր է, որը հարմար է ցանկացած հանդիպման համար: Դուք հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին մոտեցում կցուցաբերեք: Չի բացառվում՝ հիմա ձեր գաղափարները բարձր գնահատեն նրանք, ովքեր նախկինում դրանց քննադատորեն էին նայում: Որոշ Առյուծներ նոր ու բավական ազդեցիկ համախոհներ ձեռք կբերեն: Հավանական են դրական փոփոխություններ անձնական հարաբերություններում: Մտերիմների հետ կարող եք խոսել կարևոր բաների մասին՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան: Հավանական են ոչ մեծ դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից: Ստացածը ծախսելու հարցում դեռ մի շտապեք. գնումների համար հարմար ժամանակը հետո կգա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Օրվա սկզբին աշխատեք շրջապատողների հետ ավելի համբերատար լինել, ուշադրություն չդարձնել նրանց թուլություններին և չտրվել պրովոկացիաներին: Շփումների տեսանկյունից ամենահասարակ շրջանը չի լինելու, բայց եթե ձեզ ճիշտ պահեք, լուրջ խնդիրներ չեն առաջանա, իսկ փոքր տհաճություններից արագ գլուխ կհանեք: Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ և շատ արդյունավետ կանցնի: Այն կարևոր գործերից գլուխ հանելու հնարավորություն կտա: Կարող եք ամենատարբեր գործեր ստանձնել, հաճախ կկարողանաք հաջողության հասնել այնտեղ, որտեղ դրա հետ մեծ հույսեր չէիք կապում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է, որը լի կլինի ոգեշնչող իրադարձություններով ու հետաքրքիր առաջարկներով: Կարող եք իրագործել այն, ինչ շատ վաղուց էիք մտածել: Դուք խուճապի չեք մատնվի, եթե ինչ-որ բան ծրագրի համաձայն չընթանա, կաշխատեք ցանկացած զուգադիպությունից և անսպասելի պատահարից առավելագույն օգուտ քաղել: Շատ բան ավելի հեշտ կհաջողվի, քան սպասում էիք: Օրը բարենպաստ է ուսման համար: Ձեզ դուր կգա տեղեկատվություն հավաքելն ու վերլուծելը, փաստերը համադրելն ու եզրակացություններ անելը: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հաճելի հանդիպումներով: Հնարավորություն կունենաք հանդիպել մի մարդու հետ, որին կարոտել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրը հրաշալի է ամենատարբեր մարդկանց հետ հանդիպելու համար: Դուք ձեզ անբռնազբոս կպահեք, իսկ դա շատ դուր կգա շրջապատողներին: Ինչ-որ մեկը կուզենա ընկերանալ ձեզ հետ, իսկ ինչ-որ մեկն էլ առաջին հայացքից կսիրահարվի ձեզ: Դուք ժամանակին նախաձեռնող կլինեք, կգտնեք վերջերս լարված հարաբերությունները փոխելու ձևը: Հնարավորություն կունենաք գլուխ հանել մի բարդ գործից, որը նախկինում շատերի ուժերի սահմաններում չի եղել: Շրջապատողները կտեսնեն, թե ինչի եք ունակ: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատում էին, կփոխեն իրենց կարծիքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք օրվա սկզբին ծագած թյուրիմացություններին փիլիսոփայորեն մոտենալ: Անհանգստանալու կարիք չկա, քանի որ շուտով ամեն ինչ անցյալում է մնալու, ավելի հանգիստ ու բարենպաստ շրջան է գալու: Հնարավորություն կունենաք հանդիպել հին ծանոթներին: Նրանց աջակցության շնորհիվ կյանքի կկոչեք համարձակ ծրագրերը: Մտերիմ մարդը կուրախացնի լավ նորությամբ կամ կառաջարկի այն, ինչից չեք ուզենա հրաժարվել: Հավանական են անսպասելի այցեր, հանդիպումներ մարդկանց հետ, որոնց հասցրել եք վերջին շրջանում կարոտել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Մի շտապեք: Օրը զգուշություն է պահանջում, որը հատկապես կարևոր կլինի ցուցաբերել ոչ միայն ձեզ, այլև շրջապատողների համար կարևոր գործերում: Հաճախ ստիպված եք լինելու ձեզ վրա վերցնել ուրիշների համար պատասխանատվությունը, ինչը միշտ չէ, որ ձեր սրտով կլինի: Եթե ճիշտ գործեք, կարող եք գլուխ հանել հին գործերից, որոնք անհանգստացնում էին ոչ միայն ձեզ, այլ նաև ձեր մտերիմներին: Հնարավորություն կունենաք դեպի լավը փոխել սիրելի մարդու հետ հարաբերությունները: Դուք լավ կհասկանաք իրար, շատ բաների մասին կպայմանավորվեք: Չի բացառվում՝ ընդհանուր ծրագրեր հայտնվեն, որոնց իրագործմանը մեծ ոգևորությամբ կանցնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը հարմար է շփումների համար: Դուք հաճախ շրջապատողներին կես խոսքից կհասկանաք, կկարողանաք ընդհանուր լեզու գտնել նրանց հետ, ովքեր սովորաբար տհաճությամբ են կապի դուրս գալիս: Հավանական են հաճելի ծանոթություններ, չի բացառվում, որ դրանք երկարատև ընկերության կամ սիրային պատմության սկիզբ դնեն: Օրվա երկրորդ կեսը լավ գաղափարներով լի կլինի: Բայց հազիվ թե կարողանաք դրանք միանգամից կյանքի կոչել: Արժե համբերությամբ զինվել: Եթե ուշադիր լինեք, պատասխաններ կգտնեք այն հարցերին, որոնց շուրջ վերջերս շատ էիք մտորում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Դուք հրաշալի լեզու կգտնեք շրջապատողների հետ, հաճախ կես խոսքից կհասկանաք նույնիսկ նրանց, որոնց առաջին անգամ եք տեսնում; Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերը, ստանալ այն մարդկանց աջակցությունը, որոնցից շատ բան է կախված: Ձեր մասին հիշեցրեք այն մարդկանց, որոնց հետ նախկինում համագործակցել եք: Չի բացառվում՝ ձեզ ինչ-որ հետաքրքիր բան առաջարկեն: Որոշ Ձկների կառաջարկեն մասնակցել հետաքրքիր գործի: Խոսքը դեռևս նախնական պայմանավորվածությունների մասին կլինի, իսկ դուք ավելի շատ տեղեկատվություն հավաքելու և ամեն ինչ մտածելու համար ժամանակ կունենաք: Օրվա երկրորդ կեսը հարմար է ուղևորությունների համար: Պայմանների փոփոխությունը կոգեշնչի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|