ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 7, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2637 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը կուրախացնի հաջող զուգադիպություններով կամ լավ նորություններով: Խոյերը, որոնք կասկածում էին իրենց ընտրած ուղու վրա, կհասկանան՝ դեպի ուր շարժվել և ժամանակը զուր չեն վատնի: Ամենանկատելի առաջընթացին կհասնեն նշանի այն ներկայացուցիչները, որոնք կկենտրոնանան ստեղծագործ առաջադրանքների լուծման վրա:

Հավանական են շահավետ գործարքներ, հաջող գնումներ: Հնարավոր են դրամական մուտքեր նոր աղբյուրներից: Ամենանախաձեռնող Խոյերը կգտնեն եկամուտները մեծացնելու եղանակը: Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի ընկերների հետ շփվելու համար. նրանք կբարձրացնեն ձեր տրամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Եթե կարևոր բան եք ծրագրել, ապա ժամանակը զուր մի վատնեք, սկսեք հնարավորինս վաղ գործել: Օրվա սկիզբը արդյունավետ կլինի, աստղերի աջակցությամբ կհասցնեք անել ավելին, քան նախատեսել էիք: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները: Որոշ Ցուլեր շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի մտերիմների հետ շփվելու, ընկերների հետ հանդիպելու, ընտանեկան միջոցառումների համար: Հնարավորություն կունենաք ուրախացնել ձեզ համար թանկ մարդկանց: Հավանական են անսպասելի նվերներ, հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Լարված պահեր հնարավոր են օրվա սկզբին, սակայն լուրջ անհանգստանալու կարիք չի լինի. շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, դուք լավ փոփոխություններ կնկատեք: Հետաքրքիր գաղափարներ կունենաք օրվա կեսին: Հին ծանոթները կօգնեն մտածածն իրագործելու հարցում, եթե միանգամից դիմեք նրանց օգնության հարցով:

Օրվա երկրորդ կեսը հարմար կլինի կազմակերպչական հարցերը լուծելու, փաստաթղթերի հետ աշխատելու, պետկազմակերպություններին դիմելու համար: Հավանական են ոչ մեծ տարաձայնություններ մտերիմների հետ, սակայն դուք արագ փոխհամաձայնության կհասնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Ամեն ինչ ուզածի նման հեշտ չի ստացվի, սակայն դրական միտումների ազդեցությունը, միևնույն է, բավական ուժեղ կլինի: Առավոտյան լավ է ինքնուրույն գործեք. այդպես ավելի հեշտ կհասնեք դրված նպատակներին:

Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը ոչ միայն արդյունավետ, այլև շատ հաճելի կանցնի: Որոշ Խեցգետիններ լավ լուրեր կստանան, որոնց վաղուց էին սպասում: Հավանական են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ անսովոր մարդկանց հետ: Հնարավոր է ընկերական հարաբերությունների սկիզբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Առավոտն առանց տարաձայնությունների չի անցնի, դրանք հնարավոր են և՛ աշխատավայրում, և՛ տանը: Սակայն լուրջ կոնֆլիկտներ չեն լինի, դուք արագ կգտնեք բոլոր սուր անկյունները հարթելու ձևը: Որոշ Առյուծների ինտուիցիան կհուշի, որ արժե փոքրիկ զիջումների գնալ երկար վեճերից խուսափելու համար:

Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը շատ բարենպաստ կլինի շփումների համար: Լավ կանցնեն և՛ գործնական, և՛ անձնական հանդիպումները: Մտերիմ մարդիկ հաճույքով կկատարեն ձեր խնդրանքները, կաջակցեն ձեր ամենահամարձակ գաղափարները: Հավանական են դրամական մուտքեր:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Օրը հարմար կլինի լուրջ հարցերը լուծելու համար: Ինտուիցիան կհուշի, թե ինչպես գործեք, ինչի վրա կենտրոնանաք առաջին հերթին: Որոշ Կույսեր լրիվ նոր նպատակներ կդնեն, որոնց հասնելու համար հեշտությամբ կհետաձգեն ավելի վաղ ծրագրածը:

Մասնագիտական դիրքերն ամրապնդելու, գործնական հարաբերությունները կարգավորելու, ազդեցիկ մարդկանց աջակցությունը ստանալու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում համագործակցության առաջարկները, որոնք ձեր առաջ կարիերայի նոր բարձունքների հասնելու ուղի կբացեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Օրը բարենպաստ կլինի, ապրումների և հուզումների առիթներ չեն ստեղծվի: Հնարավորություն կունենաք վերադառնալ հին ծրագրերին ու կյանքի կոչել դրանք: Որոշ Կշեռքներ հաջողությամբ կավարտեն գործերը, որոնք մյուսների ուժերի սահմաններում չեն եղել:

Լավ կանցնեն ընտանեկան միջոցառումները, մտերիմների հետ լեզու գտնելն այսօր նույնիսկ սովորականից հեշտ կլինի: Բազում հաճելի տպավորություններ կստանան ուղևորությունների մեկնող Կշեռքները: Հնարավոր են անսովոր հանդիպումներ: Հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց մասին նախկինում շատ եք լսել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրը բարենպաստ կլինի գործնական հանդիպումների համար: Չզարմանաք, թե որքան շատ մարդիկ են աջակցում ձեր գաղափարները, հետաքրքրվում ձեր ծրագրերով: Չեն բացառվում երկարաժամկետ համագործակցության առաջարկները: Եթե դրանք հին ծանոթներն անեն, ապա կարող եք առանց երկար մտածելու համաձայնել:

Արժե զգույշ լինել գումարի հետ. չեն բացառվում զուր ծախսերը, անհաջող գործարքները: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Աստղերը հատկապես բարյացակամ կլինեն ընտանեկան գործերի, մտերիմներին օգնելու վրա կենտրոնացած Կարիճների հանդեպ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Օրը լուրջ խնդիրներ չի բերի, իսկ ահա հետաքրքիր հնարավորություններ ձեր առաջ կբացի: Այն հարմար կլինի սկզբունքորեն նոր բան ստանձնելու համար. դուք արագ կսովորեք ամենը, ինչ պետք է հաջողության համար: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն պիտանի խորհուրդ տալ, կիսվել արժեքավոր տեղեկատվությամբ կամ պարզապես օգնել:

Հավանական են հաջողություններ ուսման, ինչպես նաև ստեղծագործ մոտեցում, հնարամտություն պահանջող գործերում: Ուրիշի օրինակին հետևել չեք ուզենա, կնախընտրեք նպատակին տանող սեփական ուղին փնտրել և անպայման կհասնեք դրան:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք բազմիցս ուշադրության կենտրոնում կհայտնվեք և ուրախ կլինեք դրա համար: Բաց մի թողեք շրջապատողներին ձեր հաղթանակների ու ձեռքբերումների մասին պատմելու հնարավորությունը. դա իսկապես շատերին կհետաքրքրի: Եթե այսօր ձեզ ճիշտ պահեք, ապա շուտով շատ հետաքրքիր գործնական առաջարկներ կստանաք:

Նույնիսկ եթե ամեն ինչ ծրագրի համաձայն չընթանա, դուք հանգստություն կպահպանեք, դատարկ բաների պատճառով չեք տագնապի: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ կլինի ընտանեկան հարաբերությունների տեսանկյունից: Հարազատների հետ շփումները կուրախացնեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Գումարի հետ զգույշ վարվեք: Օրը հազիվ թե հարմար լինի ֆինանսական հարցերը լուծելու համար, գնումների և գործարքների հարցում մի շտապեք: Մնացած հարցերում կգերակշռեն դրական միտումները: Գործնական ոլորտում հավանական են լավ փոփոխություններ, շատ Ջրհոսներ կկարողանան առաջ անցնել հին մրցակիցներից:

Հաճելի անակնկալներ են սպասվում սիրահարվածներին: Հավանական են անսպասելի նվերներ, ուշադրության նշաններ, որոնք ձեզ շատ կուրախացնեն: Երեկոյի համար լավ է ոչ մի յուրահատուկ բան չծրագրեք. այդ հատվածը հարմար կլինի պասիվ հանգստի համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Օրը հագեցած կլինի: Շատ Ձկներ պիտի միաժամանակ մի քանի գործով կզբաղվեն, և սխալներից խուսափելն ու ոչինչ չմոռանալը այնքան էլ հեշտ չի լինի: Դուք օգնականներ կգտնեք, բայց ամենալուրջ հարցերը պիտի ինքնուրույն լուծեք:

Չնայած գործեր այսօր սովորականից շատ կունենաք, դուք հոգնածություն չեք զգա: Էներգիան կբավարարի սկսածն ավարտին հասցնելու համար: Ինչով էլ զբաղվեք, աշխատեք հուսալի մեթոդներ ընտրել, հնարավորինս խուսափեք չարդարացված ռիսկից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2637 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0