Աստղագուշակ․ մարտի 6
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 3005 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օգտակար գործերի օր է: Հարցերը լուծելն ավելի հեշտ կլինի, քան սպասում էիք: Հաճախ կօգնեն հին ու նոր ծանոթները: Նրանց աջակցության շնորհիվ կկարողանաք անել այն, ինչ նախկինում անհնար էր թվում: Հարմար օր է աշխատանքին կամ բիզնեսին վերաբերող ցանկացած գաղափար ու ծրագիր քննարկելու համար: Անձնական հարաբերություններում էլ կգերակշռեն դրական միտումները: Հավանական են սիրային անակնկալներ, լավ կանցնեն ժամադրությունները: Կուրախացնեն սիրելի մարդու հետ շփումները: Դուք հաճախ իրար կես խոսքից կհասկանաք, տարաձայնություններն էլ կմնան անցյալում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրվա սկզբին դժվար կլինի գործերի վրա կենտրոնանալը: Վտանգ կա, որ աննշան, բայց ցավալի սխալներ անեք: Բարեբախտաբար, Ցուլերի մեծ մասը դրանք ժամանակին կնկատի և կհասցնի ուղղել: Նշանի շատ ներկայացուցիչների ժամանակին օգնության կհասնեն ընկերները: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Շատ բան կհեշտանա, ձեզ ավելի հաճախ կաջակցեն և՛ հին, և՛ նոր ծանոթները: Երեկոն կուրախացնի ռոմանտիկ անակնկալներով: Բարենպաստ ժամանակ է սիրելի մարդու հետ շփվելու համար: Հավանական են հաճելի անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրն անհանգիստ կանցնի: Կուզենայիք կենտրոնանալ մեկ կոնկրետ բանի վրա, բայց ստիպված եք լինելու մտքում հազար ու մի բան պահել: Հազիվ թե դրանից ինչ-որ մեկը կարողանա ձեզանից լավ գլուխ հանել: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Քննարկեք դրանք ընկերների կամ այլ մարդկանց հետ, որոնց վստահում եք: Չի բացառվում՝ օգտակար տեղեկատվություն կամ պիտանի խորհուրդ ստանաք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Կկարողանաք հանգիստ քննարկել այն, ինչի պատճառով նախկինում տարաձայնություններ են ծագել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է, որը հնարավորություն կտա օգտակար բաներ անել: Պարզ կդառնա՝ ինչ է պետք անել հաջողության հասնելու համար: Դուք չեք վախենա փորձարկումներ անելուց, նպատակին տանող նոր ուղիներ կփնտրեք: Ոչինչ չեք ուզենա հետաձգել, լրիվ հակառակը՝ կձգտեք հնարավորինս արագ ստանալ անհրաժեշտ արդյունքը: Դա շատերի սրտով կլինի: Հնարավորություն կունենաք օգտակար բան սովորել կամ տեղեկատվություն ստանալ, որը շուտով պետք կգա: Շրջապատողները կլսեն ձեր կարծիքն ու կհետևեն ձեր խորհուրդներին, և դա շատ հաճելի կլինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Օրվա առաջին կեսը հագեցած ու բարենպաստ կլինի: Այդ հատվածում հրաշալի գլուխ կհանեք ստանձնած ամեն ինչից: Կհաջողվի լուծել այն հարցերը, որոնք նախկինում փակուղու առաջ են կանգնեցրել և՛ ձեզ, և՛ շրջապատողներին: Կարող եք նոր գործեր ստանձնել, որոնք ուրախություն կբերեն: Առաջին հաջողությունները կոգեշնչեն, էներգիա կտան, որն էլ կօգնի առաջ շարժվել: Օրվա երկրորդ կեսը իր ձևով լավը կլինի: Այն հարմար է հանգստի, ձեզ հոգեհարազատ մարդկանց հետ շփվելու համար: Կուրախացնեն սիրային ժամադրությունները, սիրելի մարդու հետ պարզապես շփվելն էլ հաճելի կլինի: Որոշ Առյուծներ իրենց մեջ տաղանդներ կհայտնաբերեն, որոնց մասին նախկինում չէին էլ կռահում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Առավոտը բավական լարված կլինի: Այդ հատվածում հաճախ տարաձայնություններ կառաջանան, երբեմն կվիճեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ նախկինում հրաշալի լեզու էիք գտնում: Բայց բոլոր խնդիրները ժամանակավոր բնույթ կկրեն, իսկ ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կաճի: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի հետաքրքիր առաջարկներով: Այդ հատվածում լավ գաղափարներ կունենաք, որոնք շուտով կյանքի կկոչեք, ինչպես նաև նոր ծրագրեր, որոնց իրագործումը հնարավոր կդառնա մոտ ապագայում: Նշանակալիորեն դեպի լավը կփոխվեն հարաբերություններն այն մարդկանց հետ, որոնք վերջերս հաճախ էին հանում ձեզ հավասարակշռությունից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Օրվա սկիզբը հաճելի, բայց ոչ այնքան արդյունավետ կլինի: Դուք ավելի հաճախ կսավառնեք ամպերում, քան կմտորեք, թե ինչպես կարելի է հասնել իրական նպատակներին: Որոշ Կշեռքների կշեղեն ծանոթները, որոնք չստուգված տեղեկություններ կհաղորդեն, անպիտան խորհուրդներ կտան: Ժամանակի ընթացքում դրական միտումները գործնական ոլորտում կաճեն, հաջողության հասնելն էլ կհեշտանա: Օրվա երկրորդ կեսը հնարավորություն կտա լուծել այն հարցերը, որոնց շուրջ վերջին շրջանում շատ էիք մտորում: Գիտակ մարդիկ հաճույքով կկիսվեն տեղեկատվությամբ, իսկ դուք պետք է միայն լսեք նրանց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը բավական անօգուտ կանցնի: Կենտրոնանալը, սկսածն ավարտին հասցնելը բարդ կլինի: Բայց դա հազիվ թե մեծ խնդիր դառնա, ավելի ուշ դուք կվերադառնաք այդ գործերին ու հաջողությամբ կավարտեք դրանք: Շատ Կարիճների անսպասելի կօգնեն մարդիկ, որոնցից նշանի ներկայացուցիչները նման բան չէին սպասում: Հավանական են հաճելի հանդիպումներ, չեն բացառվում հետաքրքիր ծանոթությունները: Օրվա երկրորդ կեսը հագեցած և արդյունավետ կլինի: Այն հարմար է ուսման համար. դուք արագ կմտապահեք պիտանի տեղեկատվությունը, շատ բան ոտքի վրա կյուրացնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Աշխատեք իրատես լինել և շուրջը բոլորին չվստահել: Հենց նրանից՝ արդյոք կկարողանաք օբյեկտիվորեն գնահատել ձեր ուժերն ու իրավիճակը, կախված կլինի, թե ինչպես կդասավորվի օրը: Շատ նոր գործեր կհայտնվեն, և դուք դրանք ոգևորությամբ կստանձնեք: Նշանի որոշ ներկայացուցիչներ եկամուտները մեծացնելու ձև կգտնեն: Հնարավոր են անսովոր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնք նման չեն լինի նրանց, որոնց ավելի վաղ եք ճանաչել: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Դուք կկարողանաք պտտեցնել այն մարդու գլուխը, որը սովորաբար չի կորցնում հավասարակշռությունն ու շրջապատողների միայն թերություններն է նկատում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Դատարկ բաներին շատ մեծ նշանակություն մի տվեք: Այսօր կարևոր կլինի գլխավորը երկրորդականից զատելը, առաջնահերթությունները ճիշտ դնելը: Այստեղ շատ Այծեղջյուրների պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Աջակցության և խորհուրդների խնդրանքով կարող եք դիմել փորձված համախոհներին, որոնք հուսախաբ չեն անի: Օրվա կեսը ոգեշնչող նորություններ կբերի, ինչպես նաև հնարավորություն կտա գլուխ հանել նրանից, ինչը նախկինում չէր ստացվում: Ավելի ուշ սիրային անակնկալների և հաճելի շփումների ժամանակը կգա: Այս ժամանակահատվածում իսկապես լավ լեզու կգտնեք նույնիսկ նրանց հետ, որոնց հետ երկար ժամանակ շփումները չէին ստացվում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Ամեն ինչ չէ, որ հեշտությամբ կտրվի, բայց դուք մտածածից չեք հրաժարվի և հաջողության կհասնեք: Շատ Ջրհոսների կօգնեն հին ծանոթներն ու այն մարդիկ, որոնց նշանի ներկայացուցիչները ժամանակին կարևոր ծառայություններ են մատուցել: Չի բացառվում՝ իրենց մասին հիշեցնեն նրանք, որոնց հետ նախկինում աշխատել եք: Բաց մի թողեք պիտանի գործնական կապերը վերականգնելու հնարավորությունը: Օրվա վերջին հավանական են հաճելի լուրեր հեռվից: Այդ հատվածում առաջարկներ կստանաք, որոնք մերժել չեք ուզենա: Հնարավոր է՝ երեկոյան ընդունած որոշումները կօգնեն կյանքը դեպի լավը փոխել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Կարևոր կլինի իրատես լինելն ու ծրագրերը երազանքներով չփոխարինելը: Կենտրոնացեք նրա վրա, ինչին կարող եք հասնել. մեծ ձեռքբերումների ժամանակն ավելի ուշ կգա: Պետք կգան ավելի վաղ ստացած գիտելիքները: Դուք ձեզ դեռ շատ շնորհակալ կլինեք, որ լսել եք լավ խորհուրդները: Օրվա երկրորդ կեսը բարենպաստ է գործարքներ կնքելու և ֆինանսական հարցերը լուծելու համար: Օգտակար կլինի նաև աշխատանքին, բիզնեսին կամ երկարաժամկետ համագործակցությանը վերաբերող հարցերի մասին մտորելը: Դուք կհասկանաք՝ ինչի վրա արժե կենտրոնանալ, ինչպես լուծել հանգիստ չտվող խնդիրները: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|