Աստղագուշակ․ մարտի 4
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2748 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Օրվա սկիզբը բավական անհանգիստ կլինի: Դուք հաճախ կհուզվեք դատարկ բաների պատճառով, նրա համար, ինչն ի վիճակի չեք փոխել: Աշխատեք պահպանել ինքնատիրապետումը. դա կօգնի գլուխ հանել իրավիճակից, հասկանալ՝ ինչպես է լավ գործել: Ժամանակի ընթացքում դրական միտումների ազդեցությունը կուժեղանա: Դուք շատ հարցերի պատասխաններ կգտնեք, հրաշալի լեզու կգտնեք մարդկանց հետ: Հավանական են հետաքրքիր առաջարկներ, որոնք կարող են վերաբերել և՛ աշխատանքին, և՛ անձնական հարաբերություններին: Դուք ունակ կլինեք ուժեղ զգացմունքներ առաջացնել նույնիսկ նրանց մոտ, ովքեր ձեզ առաջին անգամ են տեսնում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրն անակնկալներով լինի կլինի, որոնց մեծ մասը հաճելի կլինեն: Կարող են իրականանալ հին ցանկությունները, այդ թվում՝ նրանք, որոնք և՛ ձեզ, և՛ շրջապատողներին համարյա ֆանտաստիկ էին թվում: Չեն բացառվում համագործակցության գրավիչ առաջարկները: Աշխատեք օգտագործել բացված բոլոր հնարավորությունները: Մեծ հաջողության հասնելու շանս կա: Մարդկանց հետ լեզու գտնելու ունակության շնորհիվ որոշ Ցուլեր շատ ազդեցիկ համախոհներ կգտնեն: Անձնական կյանքում հավանական են դրական փոփոխություններ: Հարմար օր է մտերիմների հետ կարևոր բաների մասին խոսելու համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Բարենպաստ, հետաքրքիր և արդյունավետ օր է: Բարդ առաջադրանքներ կհայտվեն, որոնց լուծմանը ոգևորությամբ կանցնեք: Հաճախ ծրագրերի իրագործման հարցում կօգնեն հին ու նոր ծանոթները: Մարդիկ, որոնց հետ նախկինում հաշտ չէիք, կարող են ձեր հուսալի համախոհները դառնալ: Օրվա երկրորդ կեսին հավանական են ֆինանսական մուտքեր, այդ թվում՝ անսպասելի աղբյուրներից: Գնումների հարցում մի շտապեք. այսօր արժե գումարին խնայողաբար վերաբերվել, և դա կօգնի խուսափել ապագայի տհաճ պահերից: Երեկոյան հավանական են անսպասելի այցեր, որոնց համար ուրախ կլինեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Բարենպաստ օր է շփումների համար: Ե՛վ գործնական, և՛ անձնական հանդիպումները հաջող կանցնեն: Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, կարող եք մոտեցում գտնել նույնիսկ նրանց, ովքեր նախկինում ոչ ոքի չէին լսում և տհաճությամբ էին կապի դուրս գալիս: Հնարավոր են զուգադիպություններ, անսովոր պատահարներ: Չի բացառվում՝ դրանցից մասնագիտական ոլորտում դրական փոփոխություններ սկսվեն: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են չծրագրված ծախսեր: Հաճախ դրանք կապված կլինեն ընտանիքի աճող պահանջմունքների կամ մտերիմներին ուրախացնելու ձեր ցանկության հետ: Գնումները հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Հաջող օր է: Անհանգստանալու կարիք չկա: Բարենպաստ պայմաններ կստեղծվեն, որոնք բարդ գործերից գլուխ հանելու, վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կտան: Հնարավորություն կունենաք ամրապնդել գործնական կապերն ու նոր համախոհներ գտնել: Որոշ Առյուծներ տեղեկատվություն կստանան, որը պետք կգա աշխատանքի մեջ: Օրվա երկրորդ կեսը կուրախացնի դրամական մուտքերով և հրաշալի է ֆինանսական հարցերը լուծելու համար: Հավանական են անակնկալներ ու նվերներ: Անսպասելի կուրախացնեն մարդիկ, որոնցից ոչ մի լավ բան չէիք սպասում: Հնարավորություն կունենաք հաշտվել մարդկանց հետ, որոնց հետ վիճել էիք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Լավ է ոչ մի բան երկար ժամանակով չհետաձգեք: Օրվա առաջին կեսը շատ բարենպաստ է. այդ հատվածում կարող եք գործերում հրաշալի արդյունքների հասնել: Համարձակ նախաձեռնություններին հաջողությունը կուղեկցի, շրջապատողները հաճախ կօգնեն ձեզ կյանքի կոչել մտածածը: Ձեզ կհաջողվի ավարտին հասցնել այն, ինչ մյուսները կես ճանապարհին են թողել՝ հույս չունենալով հաջողության հասնել: Ավելի ուշ դժվարություններ կառաջանան: Հիմնականում դրանք ժամանակավոր բնույթ կկրեն, և դուք ամեն ինչից գլուխ կհանեք, եթե բավականաչափ համբերատար լինեք: Կարևոր կլինի եզրակացությունների և որոշումների հարցում չշտապելը: Իրավիճակից գլուխ հանելու համար սովորականից շատ ժամանակ է պետք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Չափազանց վստահող մի եղեք: Այսօր արժե ստացված ցանկացած տեղեկատվություն ստուգել և զգոն լինել այն մարդկանց հետ, որոնք բացահայտ կերպով փորձում են շահել ձեր համակրանքը: Մի շտապեք համաձայնել առաջարկներին, նույնիսկ եթե դրանք խոստումնալից են թվում. սկզբում պետք է ավելի շատ ինֆորմացիա հավաքեք: Հավանական են հաճելի իրադարձություններ ընտանիքում, դրական փոփոխություններ մտերիմների հետ հարաբերություններում: Դուք արագ ընդհանուր լեզու կգտնեք ձեզ համար թանկ մարդկանց հետ, հաճախ նրանց կես խոսքից կհասկանաք: Օրվա վերջին նոր ծրագրեր կհայտնվեն: Դրանց իրագործման հարցում կօգնեն հին համախոհները: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Վատ օր չէ: Այն հագեցած կլինի և շտապ գործեր շատ կլինեն: Դուք լուրջ տրամադրված կլինեք ու կաշխատեք ստանձնած ամեն ինչում լավագույն արդյունքի հասնել: Շատ Կարիճների այսօր պետք կգա ավելի վաղ ստացած փորձը: Դրա շնորհիվ նրանք սխալներ չեն անի: Հնարավոր են դրամական մուտքեր: Խոսքը մեծ գումարի մասին չի լինի, բայց այն տեղին կլինի: Լավ է չշտապեք գնումների հարցում: Ծրագրված գնումները կարող են հաջող լինել, իսկ ահա սպոնտան գնումների համար կզղջաք: Կարևոր որոշումներն արժե ինքնուրույն ընդունել՝ խուսափելով ճնշումներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրվա սկզբին հնարավոր են տհաճ պատահարներ, ցավալի թյուրիմացություններ, բայց դրանք ձեր տրամադրությունը չեն փչացնի: Դրական միտումների ազդեցությունը ժամ առ ժամ կուժեղանա, դրված նպատակներին հասնելն էլ կհեշտանա: Հնարավորություն կունենաք հանդիպել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Երեկոն նոր, համարձակ ու անսովոր, բայց լրիվ իրական գաղափարների ժամանակ է: Դուք մտածածը կյանքի կկոչեք, բայց ոչ միանգամից: Հիշեք, որ հիմա չարժե կիսվել ձեր մտահղացումներով այն մարդկանց հետ, որոնք սովորաբար ամեն նոր բան քննադատում են և ինքնատիպության դրսևորումն էլ սրերով են ընդունում: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Չնայած երբեմն ծագող դժվարություններին, օրն ընդհանուր առմամբ հաջող կդասավորվի: Ձեզ պետք կգան համառությունն ու սկսած գործերն ավարտին հասցնելու կարողությունը: Հենց այդ որակների շնորհիվ դուք հաջողության կհասնեք այնտեղ, որտեղ մյուսները հանձնվել են: Շրջապատողները կհիանան ձեր ձեռքբերումներով: Չզարմանաք, եթե շատերի համար օրինակ դառնաք: Հավանական են հետաքրքիր ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, որոնցից շատ բան կսովորեք: Օրվա երկրորդ կեսը դրամական մուտքեր է խոստանում: Կարող եք գնումներ անել, որոնք հաճախ հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Վատ օր չէ: Այն հարմար է ավելի վաղ սկսած գործերին վերադառնալու, նախկինում ձեզ հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Որոշ Ջրհոսներ պատասխաններ կգտնեն այն հարցերին, որոնց շուրջ շատ են մտորել: Հավանական են հաճելի հանդիպումներ: Չի բացառվում՝ այսօր նոր համախոհներ ու ընկերներ ձեռք բերեք: Հնարավոր են չծրագրված ծախսեր: Կարևոր կլինի ֆինանսական գործերում թեթևամտությունից խուսափելը, գործարքների և գնումների հարցում չշտապելը: Ստորագրելուց առաջ ուշադիր ուսումնասիրեք փաստաթղթերը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Բարենպաստ օր է աշխատանքի և օգտակար գործերի համար: Դուք հրաշալի գլուխ կհանեք ամենատարբեր խնդիրներից՝ սկսած հասարակներից, վերջացրած՝ բարդերով: Լսեք ինտուիցիայի ձայնին, որի հուշումների շնորհիվ կկարողանաք արագ առաջ շարժվել: Հնարավոր են հեռվից լավ նորություններ: Որոշ Ձկներ հնարավորություն կունենան լինել հետաքրքիր վայրերում: Օրվա երկրորդ կեսը հարմար է տնային գործերի համար: Դրանք հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Դուք նույնիսկ միապաղաղ առաջադրանքների լուծմանը ստեղծագործաբար կմոտենաք: Մտերիմները շատ հարցերում կօգնեն, և հաճախ նրանց դրա համար խնդրելու կարիք էլ չի լինի: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|