ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 31
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2589 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Շատ մի ծանրաբեռնվեք ու հոգ տարեք ձեր մասին: Ե՛վ հուզական, և՛ ֆիզիկական ծանրաբեռնվածության համար հիմա ամենահարմար պահը չէ: Աշխատեք ձեզ համար առավելագույն հարմարավետություն ապահովել ու վայելել կյանքը:

Վերանայեք ձեր պլանները, մտածեք, թե որ գործերը կարելի է հետաձգել: Ինչքան շատ ազատ ժամանակ ունենաք, այնքան լավը կլինի տրամադրությունն ու այնքան հաջող կանցնի օրը: Ուղևորությունների համար օրն այնքան էլ հարմար չէ, եթե իհարկե դրանք նախապես մանրամասն չեն կազմակերպվել ու պլանավորվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Անուշադիր կլինեք ու սովորականից շատ սխալներ թույլ կտաք: Խոսքը փոքրիկ սխալների մասին է, բայց, միևնույն է, պետք է ժամանակ ծախսեք դրանք ուղղելու համար: Շրջապատողների համար ձեզ հետ գործ ունենալը դժվար կլինի. ձեր խոսքերը մե՛կ երկիմաստ, մե՛կ շատ կտրուկ կթվան:

Եթե ուզում եք լավ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա, աշխատեք շատ քաղաքավարի ու նրբանկատ լինել: Կարևոր գործերը քննարկելիս խուսափեք անմեղ կատակներից ու ակնարկներից. դրանք ճիշտ չեն հասկացվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Հիանալի օր է սկսած գործերն ավարտին հասցնելու, վերջերս հանգիստ չտվող հարցերը լուծելու համար: Ձեր առջև բարձր նպատակներ կդնեք ու առաջին հաջողություններին հասնելուց հետո կանգ չեք առնի, այնպես որ՝ կարող եք շատ կարևոր նպատակների հասնել:

Միակ բանը, որը կարող է փչացնել օրը, մտերիմ մարդու հետ վեճն է: Տարաձայնության պատճառ կարող է դառնալ ցանկացած դատարկ բան: Ցավոք, ոչ ոք չի ուզենա զիջել, այնպես որ՝ վեճը կարող է երկար ձգվել: Մտածեք՝ արդյոք չարժե փոխզիջման գնալ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Առավոտը հարմար է կարևոր հանդիպումների համար: Ձեզ կհաջողվի քննարկել լուրջ հարցերը, լուծում գտնել, որը բոլորին կգոհացնի, պայմանավորվել համատեղ գործողությունների մասին: Նոր գաղափարներով կարող եք կիսվել ոչ միայն մտերիմների, այլ նաև նոր ծանոթների հետ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է ստեղծագործ զբաղմունքների համար: Կարող եք հիշել հին նախասիրության մասին ու նոր բան սովորել. արագ կհասնեք առաջին հաջողություններին ու շատ ուրախ կլինեք դրանց համար: Ընկերների հետ հանդիպումը կբարձրացնի ձեր տրամադրությունը, չի հիասթափեցնի նաև սիրային ժամադրությունը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Վատ օր չէ: Շատ գործերում հաջողությունների կհասնեք: Կարևոր է պահպանել ինքնավստահությունը, քանի որ ցանկացած կասկած կսահմանափակի ձեր հնարավորությունները: Աշխատեք ավելի շատ շփվել կենսուրախ մարդկանց հետ: Հենց նրանք այսօր ձեր լավագույն օգնականները կդառնան:

Կարող եք լուծել անձնական խնդիրներն ու ընդհանուր լեզու գտնել սիրելիի հետ, հարթել տարաձայնությունները: Բայց այս ամենը համբերատարություն ու զսպվածություն կպահանջի: Հիշեք, որ տաք գլխով ասված խոսքերն այսօր շատերին սուր կխոցեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:



ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Անգործ նստել չեք ուզենա, կփորձեք հնարավորինս շատ բան հասցնել: Կհաջողվի ոչ միայն լուծել կուտակված խնդիրները, այլ նաև նոր նպատակներ դնել: Հնարավոր է, մտերիմների աջակցության պակասն զգաք: Նրանց ձեր նախաձեռնությունները տարօրինակ ու ռիսկային կթվան: Երկար բացատրություններն ու համոզելը զուր կլինեն. շուտով պարզ կդառնա, որ ձեր գաղափարները իսկապես շատ լավն են եղել:

Շատ կարևոր է չգերագնահատել ձեր ուժերը: Օրն այնպես պլանավորեք, որ հանգստի ու հաճելի զբոսանքի համար ժամանակ մնա: Օրվա երկրորդ կեսին ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել. դրանք հեշտ չեն դասավորվի ու կստիպեն հուզվել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Անհանգիստ օր է: Նախկինում ընդունած որոշումները ձեզ սխալ կթվան: Կերկմտեք՝ ինչպես վարվել. շարունակել սկսածը, թե ամեն ինչ թողնել ու լրիվ նոր բան ստանձնել: Շրջապատողների խորհուրդները ձեզ հազիվ թե օգնեն, բայց օրվա երկրորդ կեսին ինչ-որ բան կհուշի ինտուիցիան: Լսեք նրան ու չեք զղջա:

Հնարավոր են անսպասելի նորություններ ու առաջարկներ, որոնց պետք է արագ պատասխան տաք: Նման պահերին կարևորը կողքից ճնշումների չենթարկվել ու ղեկավարվել առողջ բանականությամբ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Նոր գործեր ստանձնեք: Լավ է, եթե դրանք հեշտ ու հասկանալի լինեն, թույլ տան արագ արդյունք ապահովել: Ամպերում սավառնել չարժե. դատարկ երազանքները միայն հիասթափություններ կբերեն: Ինչքան իրատեսական լինի իրավիճակի ձեր գնահատականը, այնքան քիչ կլինեն հիասթափությունները և՛ այսօր, և՛ ապագայում:

Օրվա երկրորդ կեսին օգտակար կլինի ավագ սերնդի հարազատների հետ շփումը: Նրանց փորձն ու գիտելիքները ձեզ պետք կգան: Վատ մի զգացեք հարցնել նրա մասին, ինչը ձեզ հուզում է. շատ կարևոր հարցերին պատասխաններ ստանալու հնարավորություն կա:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Հույզերը վերահսկելը բարդ կլինի: Հակասական ցանկություններ, ուժեղ ապրումներ շատ կունենաք, որոնց իրական պատճառը ձեզ հասկանալի չի լինի: Կփորձեք ձեր էներգիան խաղաղ հունի մեջ դնել, բայց դա ձեզ հազվադեպ կհաջողվի: Վտանգ կա՝ կործանեք այն, ինչ մեծ դժվարությամբ եք ստեղծել:

Օրը շատ հարմար է մտերիմ մարդու հետ անկեղծ զրույցի համար: Ոչ միայն աջակցություն, այլ նաև լավ խորհուրդ կստանաք: Հնարավոր են սիրային անակնկալներ, որոնց համար շատ ուրախ կլինեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։


 

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Ուշադրություն ու կարգապահություն պահանջող բարդ գործերում հաջողության հասնելու հնարավորություն կա: Օգտակար կլինեն հին փորձն ու գիտելիքները: Հենց դրանց շնորհիվ այնպիսի սխալներ չեք անի, որոնք ձեր փոխարեն կանեին ուրիշները: Շրջապատողները սովորականից հաճախ կդիմեն խորհուրդների խնդրանքով, բայց, ցավոք, չեն հետևի դրանց:

Արտահայտությունների մեջ զգույշ եղեք. ձեր կատակներն այսօր կվիրավորեն նույնիսկ նրանց, ովքեր սովորաբար շատ խոցելի չեն: Շատ կարևոր կլինի մտերիմների հետ նրբանկատ լինելը:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրը շատ նոր բացահայտումներ կբերի: Չի բացառվում՝ ձեր մեջ տաղանդներ հայտնաբերեք, որոնց մասին չէիք էլ կռահում կամ տարվեք մի նախագծով, որն առաջ ձեր մեջ հետաքրքրություն չէր առաջացնում: Որոշ Ջրհոսներ կորոշեն, որ եկել է սովորույթները փոխելու ժամանակը և անհապաղ հենց դրա վրա էլ կկենտրոնանան:

Հեշտությամբ ծանոթություններ կհաստատեք: Ձեզ դուր կգան մարդիկ, ովքեր առանձնանում են իրերի հանդեպ անսովոր հայացքով: Նրանց հետ շփումները շատ օգտակար կլինեն ու կօգնեն հրաժեշտ տալ կարծրատիպերին: Չի բացառվում սիրային տարվածությունը կամ իսկական սերն առաջին հայացքից:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Հետաքրքիր ու հաճելի օր է: Ձեզ կհաջողվի հաղթահարել ձեր թուլությունները, անցյալում թողնել վախերն ու մոլորությունները: Նշանի որոշ ներկայացուցիչներ վերամշակումներ կմտցնեն ապագայի պլաններում, քանի որ կհասկանան՝ իրենց նպատակներն ու առաջնահերթությունները փոխվել են: Հպարտության առիթներ կունենան նաև նրանք, ովքեր վերջերս անվստահ էին դարձել ու պատրաստ էին լրացնել անհաջողակների շարքերը:

Մի վախեցեք բարդ գործեր ստանձնել դրանցից շատ լավ գլուխ հանելու շանս կա: Օգնականներ գտնելը դժվար չի լինի, քանի որ շատերը պատրաստ կլինեն աջակցել ձեզ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2589 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 5.0/2