Աստղագուշակ․ մարտի 30
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2355 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Հաճելի օր է, որի մեծ մասը կանցկացնեք հետաքրքիր ու ձեր հանդեպ բարեկամաբար տրամադրված մարդկանց հետ: Հնարավոր կդառնա շատ բաների մասին զրուցելը կամ ձեզ գրավող գործով զբաղվելը: Ձեր տաղանդները կգնահատվեն, իսկ նոր գաղափարները աջակցություն կստանան: Մի խոսքով՝ ուրախության առիթներ շատ կունենաք: Միակ բանը, որը կարող է վշտացնել՝ ինքնազգացողության վատացումն է, որը հնարավոր է օրվա երկրորդ կեսին: Լավ է օրգանիզմն ամրության փորձության չենթարկել: Դադար վերցրեք ու որոշ գործեր հետաձգեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Բարենպաստ օր է: Այն գլխապտույտ հաջողություններով չի նշանավորվի, բայց հաճելի ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են հաջող գնումներ: Ինտուիցիան անսխալ կհուշի, թե ինչի վրա արժե գումար ծախսել, իսկ ինչի վրա կարելի է խնայել: Որոշ Ցուլեր հեռանկարային նախագծի վրա աշխատելու հնարավորություն կստանան: Ձեզ կհաջողվի գլուխ հանել ուրիշների խնդիրներից: Իսկ ձեր սեփական խնդիրները ժամանակի ընթացքում իրենք իրենց կլուծվեն, այնպես որ՝ հիմա անհանգստանալու կարիք չկա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Օրը հարմար է մտերիմների հետ շփվելու ու օգնության կարիք ունեցողների մասին հոգ տանելու համար: Կհասկանաք, թե ինչն է իսկապես օգտակար, իսկ ինչը՝ ոչ: Շրջապատողները կհամաձայնեն ձեր փաստարկներին: Մարդիկ, ովքեր նախկինում հաճախակի թեժ վիճում էին ձեզ հետ, կփոխեն իրենց կարծիքն ու ձեր կողմը կանցնեն: Խոստումնալից փոփոխություններ կլինեն այն մարդկանց կյանքում, ովքեր վաղուց են երազում ռոմանտիկ հանդիպումների և իսկապես մտերիմ հարաբերությունների մասին: Ձեզանից կպահանջվի միայն ժամանակին նախաձեռնող լինել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Հանգիստը ձեզ չէր խանգարի: Հիմա կարող եք գործերում մի փոքր դադար վերցնել, քանի որ անհապաղ լուծումներ պահանջող խնդիրներ չեն լինի: Կարող եք ուրախ ժամանակ անցկացնել ընկերների հետ, բայց միայնության մեջ էլ չեք ձանձրանա: Կարևորը՝ հավատաք ինքներդ ձեզ ու ձեր նախաձեռնությունների հաջողությանը: Այսօր ձեզ վրա ոչինչ այնքան կործանարար ազդեցություն չի ունենա, որքան ձեր սեփական վատատեսությունը: Ինչքան քիչ ժամանակ հատկացնեք մռայլ մտորումներին ու տհաճ հիշողություններին, այնքան ավելի լավ: Հեռու մնացեք այն մարդկանցից, ովքեր հաճույք են ստանում ձեր խնդիրների ու դժվարությունների մասին խոսելուց: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Կուզենաք խախտել կանոնները, ավանդույթներն ու անսովոր, տարօրինակ բաներ անել: Այսօր ձեզ կարող եք նման բան թույլ տալ. ձեր արարքները տհաճ հետևանքներ չեն ունենա: Ավելին, երբեմն հենց դրանց շնորհիվ կհասնեք վաղուց դրված նպատակին: Շրջապատողներին կզարմացնեն ձեր գործողությունները, բայց ավելի հաճախ այն արդյունքները, որոնց կհասնեք ձեր տարօրինակ մեթոդներով: Լուրջ հարցերը լավ է չքննարկել, իսկ ահա ընկերների հետ ոչ ֆորմալ միջավայրում շփումների համար օրը հիանալի է: Կատակների ու ուրախության համար առիթներ շատ կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Շատ ժամանակ կխլեն ձանձրալի գործերը: Կնախընտրեիք ինչ-որ ավելի հետաքրքիր բանով զբաղվել, բայց ստացված արդյունքն արժանի կլինի, որպեսզի շատ աշխատեք ու ձանձրանաք: Ձեր ձեռքբերումներն աննկատ չեն մնա, հաճոյախոսությունների պակաս էլ չի լինի: Բայց շատ մի տարվեք. այսօր ինչ-որ մեկը կարող է փորձի շահել ձեր վստահությունը քծնանքի միջոցով: Նոր ծանոթների հետ զգոն եղեք, հատկապես եթե նրանք առատ խոստումներ են տալիս՝ առանց մտածելու, թե ինչպես են կատարելու դրանք: Հնարավոր են ոչ մեծ ֆինանսական դժվարություններ ու անհաջող գնումներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Ամեն ինչ թեթև ու հարթ չի ընթանա: Բայց ձեզ կհաջողվի կանխատեսել ձեր թշնամիների գործողությունները, գուշակել նրանց մտքերի ընթացքն ու ջրի երես հանել նրանց պլանները. այնպես որ՝ ապրումներից հետո կգա հաղթանակի ժամանակը: Փորձի ու առողջ բանականության շնորհիվ լուրջ սխալներ չեք անի: Պետք է ինքնուրույն կարևոր որոշումներ ընդունեք՝ կապված ընտանեկան գործերի հետ: Կուզենայիք խորհրդակցել մտերիմների հետ, բայց նրանք այսօր հակված կլինեն պատասխանատվությունը ձեզ վրա գցել: Աշխատեք չհուզվել: Եթե հանգստություն պահպանեք, ցանկացած իրավիճակից ելք կգտնեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Օրվա առաջին կեսը լարված կլինի: Զգայուն ու խոցելի կլինեք, սուր կարձագանքեք քննադատությանը, ցանկացած դատարկ բանից կհուզվեք: Արդյունքում՝ ապրումներ շատ կլինեն, իսկ իրական արդյունքներ՝ շատ քիչ: Աշխատեք զբաղվել հասարակ խնդիրների լուծմամբ: Դրանցից գլուխ հանելուց հետո կրկին ինքնավստահություն ու լավատեսություն ձեռք կբերեք: Երեկոն հարմար է ընտանեկան կապերն ամրապնդելու համար: Կարող եք հաշտվել նրանց հետ, ում հետ վիճել էիք, կարգավորել հին կոնֆլիկտները: Վերջերս ձեզ նեղացրած մարդիկ պատրաստ կլինեն ներողություն խնդրել ու քավել իրենց մեղքը: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Վճռական գործեք ու կկարողանաք ավարտին հասցնել ցանկացած, նույնիսկ ամենաբարդ գործերը: Միակ բանը, որ ձեզանից պահանջվում է՝ փորձարկումներ չանել այնտեղ, որտեղ կարելի է նաև առանց դրանց և խուսափել չարդարացված ռիսկից: Բանավեճի մեջ մի մտեք այն մարդկանց հետ, ովքեր կարծրատիպերի ազդեցության տակ են: Ձեր ճշմարտացի լինելն այսօր լավ է գործով ապացուցեք, իսկ դատարկ վեճերից հնարավորինս խուսափեք: Ուշադիր եղեք ձեր առողջությանը: Այս օրը և հատկապես նրա երկրորդ կեսը հարմար է պրոֆիլակտիկ ու կոսմետիկ պրոցեդուրաների համար: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Ձեզ հետ լեզու գտնելը բարդ կլինի: Հաճախ կբարկանաք, կնյարդայնանաք դատարկ բաների պատճառով, կնկատեք ուրիշների թերությունները ու բոլորին կհայտնեք դրանց մասին: Բայց մտերիմները կկարողանան ձեզ մոտեցում գտնել ու նույնիսկ բարձրացնել ձեր տրամադրությունը: Հավանական են հաճելի անակնկալներ, նվերներ ու ուշադրության նշաններ, որոնք երկար ժամանակ կհիշվեն: Հնարավոր են անսպասելի փոփոխություններ սիրային հարաբերություններում: Որոշ Այծեղջյուրներ սիրելիին ուրախացնելու անսովոր եղանակ կգտնեն ու հիշարժան ժամադրություն կկազմակերպեն: Օրվա երկորրդ կեսին կարող եք ապագային վերաբերող կարևոր որոշումներ ընդունել: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Բարենպաստ օր է: Գլուխ կհանեք նրանից, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել, քանի որ ցանկացած պարագայում սառնասրտություն կպահպանեք ու առողջ կդատեք: Կարող եք բարդ հարցերին պատասխաններ գտնել, հասկանալ, թե ինչու են ձեր հարաբերությունները շրջապատողների հետ դասավորվել այս և ոչ թե այլ կերպ: Չի բացառվում, որ հենց այսօրվա գաղափարները ձեզ թույլ տան կյանքը դեպի լավը փոխել, նրանում նոր բան մտցնել: Բայց այս հարցում լավ է չշտապել: Սպասեք հարմար պահի և միայն դրանից հետո սկսեք գործել: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրը բավականին հոգնեցուցիչ կլինի: Շատ բանի պատրաստ կլինեք հաջողության հասնելու համար, բայց ջանքերը հաճախ զուր կանցնեն: Պետք է բավարարվեք քչով, իսկ երբեմն նույնիսկ՝ շատ քչով: Դա, իհարկե, կվշտացնի: Բայց դուք չեք կորցնի լավատեսությունը և ճիշտ կվարվեք. շուտով իրավիճակը դեպի լավը կփոխվի: Ցանկալի չէ հեռավոր ուղևորությունների մեկնել, հատկապես եթե կասկածում եք, որ դրանք հաջող են անցնելու: Այն բանի հավանականությունը, որ ճանապարհին տհաճություններ կառաջանան, շատ մեծ է: Եթե ճամփորդությունները հետաձգել չի կարելի, դրանց լուրջ նախապատրաստվեք, համոզվեք, որ ամեն անհրաժեշտ բան վերցրել եք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4: |
|