ՕՐՎԱ ԹԵԺ ՆՅՈՒԹԵՐԸ

Աստղագուշակ․ մարտի 2, 2024 թ.
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2628 | 17:00 Ավելացրեց: Moder-003

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրը հազիվ թե առանց տարաձայնությունների ու վեճերի անցնի, որոնք հատկապես շատ կլինեն օրվա սկզբին: Մարդիկ, որոնց հետ առաջ հեշտությամբ էիք լեզու գտնում, կարող են ձեզ սխալ հասկանալ, ինչի պատճառով պայմանավորվելը կդժվարանա: Բայց դուք կպահպանեք լավատեսությունը, և դա կօգնի շատ գործերում հաջողությունների հասնել:

Օրը բարենպաստ կլինի ֆինանսական հարցերը լուծելու համար: Գումարին և արժեքավոր ունեցվածքին վերաբերող հարցերում համարձակ ինտուիցիային ապավինեք. նրա հուշումները շատ պիտանի կլինեն: Երեկոյան հնարավոր են նվերներ ու հաճելի անակնկալներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Օրվա սկիզբը հոգսաշատ կլինի: Դուք պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք, լուծեք ուրիշների մեղքով առաջացած խնդիրները: Ամեն անգամ հեշտ չի լինի անհրաժեշտ արդյունքին հասնելը, սակայն դուք վատ գլուխ չեք հանի: Եթե օգնության կարիք ունենաք, այդ հարցով արժե դիմել հին ծանոթներին, որոնց երկու անգամ խնդրելու կարիք չի լինի:

Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի, ապրումների լուրջ պատճառներ չի բերի: Լավ լուրեր կստանան վերջին ժամանակներս ընտանեկան խնդիրների լուծմամբ զբաղված Ցուլերը: Չի բացառվում ընտանեկան տոնի համար առիթ ստեղծվի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)

Եթե մեծ ծրագրեր ունեք, ապա դրանց իրագործմանն ինքնուրույն անցեք, ոչ մեկից օգնություն ու խորհուրդներ մի ակնկալեք: Երկվորյակներից շատերին ինտուիցիան կհուշի՝ ինչպես հասնել վաղուց դրված նպատակներին, լուծել հին խնդիրներն ու խուսափել նորերից: Հավանական են դրամական մուտքեր անսպասելի աղբյուրներից ու հաջող գործարքներ:

Արժե զգույշ լինել գումարի հետ. մեծ է անհաջող գործարքների և զուր ծախսերի հավանականությունը: Անձնական հարաբերությունների ոլորտում կգերակշռեն դրական միտումները, ապրումների, զղջումների համար առիթներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Բավական անհանգիստ օր է սպասվում: Սովորականից հաճախ մանր-մունր խնդիրներ ու թյուրիմացություններ կառաջանան, որոնք կխանգարեն կենտրոնանալ գործերի վրա: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Համբերությամբ զինվեք, պատրաստ եղեք նորից ու նորից բացատրել ամենահասարակ բաները: Բարյացակամ լինելը թույլ կտա խուսափել կոնֆլիկտներից:

Դուք լավ գլուխ կհանեք և՛ արդեն ծանոթ գործերից, և՛ լրիվ նորերից: Օրվա երկրորդ կեսին նոր գաղափարներ կհայտնվեն, որոնց իրագործման հարցում խնդիրներ չեն լինի:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Ապրումներից խուսափել չի ստացվի: Հուզական դաշտը լարված կլինի, նույնիսկ աննշան իրադարձություններին սովորականից սուր կարձագանքեք: Հավանական են տարաձայնություններ աշխատավայրում և տանը, վեճերի պատճառը երբեմն մանրուքներ կլինեն, որոնց մեկ ուրիշ ժամանակ ուշադրություն չէիք դարձնի:

Բայց դուք լուրջ սխալներ չեք գործի, չեք ասի ու չեք անի մի բան, ինչի համար հետո պիտի զղջայիք: Շատ Առյուծներ կլսեն մտերիմների խորհուրդները ու չեն զղջա դրա համար: Երեկոն կուրախացնի ընտանիքում լավ նորություններով:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:

ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Ձեր ուժերը մի գերագնահատեք: Այսօր շատ բան հնարավոր կթվա, բայց կարևոր, մասշտաբային ու բարդ բան ստանձնելուց առաջ արժե մտածել, թե որքան են հաջողության հասնելու ձեր շանսերը: Օգտակար կլինի շրջապատողներին հետևելը, որոշելը, թե նրանցից ում կարող եք դիմել օգնության խնդրանքով, եթե դրա կարիքը լինի:

Ամենահետաքրքիր գործերն ու առաջադրանքները կբերի օրվա երկրորդ կեսը: Շատ Կույսեր այդ հատվածում իրենց ու իրենց ունակությունները ցույց տալու հնարավորություն կունենան: Չեն բացառվում պիտանի ծանոթությունները, հանդիպումները, որոնցից ձեզ համար կարևոր հարաբերություններ կսկսվեն:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարևոր գործերը երկար ժամանակով մի հետաձգեք, քանի որ հենց օրվա սկիզբն է դրանց համար բարենպաստ լինելու, հարմար լուրջ առաջադրանքները լուծելու համար: Հավանական են լավ փոփոխություններ մասնագիտական ոլորտում: Մի վախեցեք նախաձեռնող լինելուց, ձեր գաղափարներով կիսվելուց, նույնիսկ եթե դրանք չափազանց համարձակ են թվում:

Օրվա երկրորդ կեսին պիտանի ինֆորմացիա ստանալու, փորձառու մարդկանց հետ խորհրդակցելու շանս կունենաք: Այն հարմար կլինի ապագայի մասին մտորելու և ծրագրեր կառուցելու համար, որոնք կիրագործեք մտերիմների հետ միասին:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Օրվա սկիզբն անհանգիստ կլինի: Շատ Կարիճներ այդ հատվածում հիշելու են անցյալի տհաճ իրադարձությունները, կրկին ու կրկին վերադառնալու են հին խնդիրներին, իրենց մեղադրելու են շատ վաղուց գործած սխալների համար: Չեն բացառվում լարված պահերը շփումներում, նույնիսկ շրջապատողների անմեղ նկատողությունները կարող են վիրավորական թվալ:

Բայց դրական միտումների ազդեցությունը շուտով կուժեղանա: Օրվա երկրորդ կեսը բազում նոր հնարավորություններ կբացի, վաղուց դրված նպատակներին հասնելու շանս կընձեռի: Այն բարենպաստ կլինի նաև ռոմանտիկ հանդիպումների համար:

ԲԻԶՆԵՍԸ՝ 3, ՍԵՐԸ՝ 3, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 3։

ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Գումարի հետ կապված հարցերում զգույշ եղեք: Օրը հարմար չի լինի կասկածելի գործարքներ կնքելու, շատ բան խաղասեղանին դնելու համար: Մի շտապեք վստահել մարդկանց, որոնց մասին համրյա ոչինչ չգիտեք, հատկապես եթե նրանք ոսկե սարեր են խոստանում:

Մնացած հարցերում օրը բարենպաստ կլինի: Շատ Աղեղնավորների այսօր հեշտությամբ կտրվի ստեղծագործ աշխատանքը: Նշանի ներկայացուցիչները գաղափարներ կունենան, որոնք մեկ ուրիշի մտքում չէին ծնվի: Երեկոն հարմար կլինի ուղևորությունների և զբոսանքների համար: Մտերիմները կուզենան ձեզ միանալ, և դուք միասին հրաշալի ժամանակ կանցկացնեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Դուք հրաշալի գլուխ կհանեք բարդ հարցերից, եթե հենց օրվա սկզբից լուրջ տրամադրվեք, աշխատեք դատարկ բաների վրա չշեղվել: Չի բացառվում օգնել ուզենան մարդիկ, որոնք նախընտրում էին չխառնվել ուրիշների գործերին: Նրանք կարող են հուսալի ու պիտանի համախոհներ լինել, բայց ամենակարևոր առաջադրանքները պիտի ինքնուրույն լուծեք:

Օրվա երկրորդ կեսին կհաջողվի արժեքավոր ինֆորմացիա ստանալ: Դրա շնորհիվ դուք կկարողանաք վերամշակել ծրագրերը, հասկանալ, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին, իսկ ինչը կարելի է հետաձգել:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Օրվա սկիզբը հասարակ չի լինի: Ամենատպավորվող Ջրհոսներին նույնիսկ աննշան խնդիրները կարող են հուսահատեցնել, ստիպել հուզվել ու ապրումներ ունենալ: Չեն բացառվում սխալները, սխալ հաշվարկները, ցավալի կորուստները: Սակայն ապրումների լուրջ պատճառներ չկան. ամենայն հավանականությամբ խոսքը մանրուքների մասին է լինելու, ծագած դժվարություններն էլ արագ կհաղթահարեք:

Օրվա երկրորդ կեսին կգերակշռեն դրական միտումները: Դա հատկապես նկատելի կլինի ռոմանտիկ հարաբերությունների ոլորտում. կարող են իրականանալ ձեր ամենահամարձակ երազանքները: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ:

ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։

ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Դատարկ բաների պատճառով մի անհանգստացեք, քանի որ կգերակշռեն դրական միտումները: Եթե ճանապարհին խոչընդոտներ հայտնվեն, դուք արագ կգտնեք դրանք հաղթահարելու ձևը: Օրը հարմար կլինի ամենատարբեր մարդկանց հետ շփվելու համար. դուք մոտեցում կգտնեք նույնիսկ նրանց, ում հետ առաջ լեզու գտնել չէր ստացվում:

Առօրյա գործերը սովորականից ավելի ժամանակատար են լինելու, բայց դրանցից ամենակարևորներն անպայման ժամանակին կանեք: Գումարի հետ կապված ցանկացած հարցի լուծում լավ է օրվա երկրորդ կեսին հետաձգեք, քանի որ այդ հատվածում ինտուիցիան ձեզ կհուշի՝ ինչպես վարվեք:

ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 4:

Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 2628 | Ավելացրեց: Moder-003 | Վարկանիշ: 0.0/0