Աստղագուշակ․ մարտի 29
| |
Բաժին: Այսօրվա | Դիտումներ: 4121 | 17:00 | |
ԽՈՅ (Aries, 21.III–20.IV) Կարևոր կլինի վճռական տրամադրվելը: Կարևոր գործերը մի հետաձգեք, դրանք հենց առավոտվանից ստանձնեք: Դա հրաշալի գաղափարների ժամանակ է: Նման գաղափարներ կծագեն նույնիսկ նրանց մոտ, ովքեր վերջին շրջանում ցավում էին, որ չեն կարողանում նոր բան մտածել: Երբեմն ստիպված եք լինելու ռիսկի դիմել: Նման իրավիճակներում ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես վարվել անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Օրվա երկրորդ կեսին համառության ու նպատակասլացության կարիք կլինի: Վատ մի զգացեք խորհրդի հարցով դիմել այն մարդկանց, որոնց փորձին վստահում եք. նրանք ուրախ կլինեն օգնել ձեզ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V) Օրը հաջող կդասավորվի: Դուք արագ գլուխ կհանեք հին գործերից ու ոգևորությամբ կստանձնեք նորերը: Ինչ-որ կարևոր ու հետաքրքիր բանով զբաղվելու շանս կունենաք: Դուք բաց չեք թողնի ձեր տաղանդները կիրառելու, բոլորին ձեր գիտելիքներն ու կարողությունները ցույց տալու հնարավորությունը: Որոշ Ցուլեր կուզենան վերադառնալ հին գաղափարներին ու կյանքի կկոչեն դրանք: Դուք հմայիչ կլինեք, հեշտությամբ կշահեք շրջապատողների համակրանքը, կկարողանաք բարենպաստ տպավորություն թողնել այն մարդու վրա, որին վաղուց համակրում եք: Չի բացառվում սիրային պատմության սկիզբը: Նոր հարաբերություններն արագ կզարգանան: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI) Հաջող օր է: Նրա առաջին կեսին նոր գաղափարներ կհայտնվեն և դուք դրանք սպասվածից արագ կիրագործեք: Շատ փորձարկումներ հաջող կլինեն: Երբեմն համարյա առանց դժվարության կհասնեք նրան, ինչին մյուսները մեծ ջանքերի գնով այդպես էլ չեն կարողացել հասնել: Լավ կդասավորվեն մտերիմների հետ հարաբերությունները, կես խոսքից կհասկանաք ձեզ համար թանկ մարդկանց: Վեճերից ու տարաձայնություններից կարող եք չվախենալ: Ավելի ուշ պարզ կդառնա՝ ինչպես հաղթահարել վերջին շրջանում անհանգստացնող դժվարությունները: Վճռական ու արագ գործեք. աստղերը հիմա ձեր կողմից են: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII) Դուք շատ գործերում կարող եք հաջողության հասնել: Համառ եղեք ու մի հրաժարվեք մտածածից, նույնիսկ եթե պայմանները լավագույն ձևով չդասավորվեն: Նման մոտեցումը թույլ կտա հասնել դրված նպատակներին ու շահել շրջապատողների հարգանքը: Շատերը կուզենան հետևել ձեր օրինակին կամ դիմել խորհուրդների խնդրանքով, իսկ հետո շատ շնորհակալ կլինեն աջակցության համար: Եկել է նոր գործ ստանձնելու կամ վաղուց հետաքրքրող բանը սովորելու համար հարմար ժամանակը: Ընտրված ուղղությամբ առաջին քայլերը հաջող կլինեն: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII) Թեթև, բարենպաստ օր է, որը դրական հույզերով լի կլինի: Այն հրաշալի է նոր գործեր ստանձնելու համար: Դուք հեշտությամբ գլուխ կհանեք դրանցից, արագ կհասնեք առաջին հաջողություններին: Դժվար չի լինի շրջապատողների հետ լեզու գտնելը, դուք հաշտ կլինեք նույնիսկ նրանց հետ, ում հետ նախկինում ոչ մի կերպ չէիք կարողանում պայմանավորվել: Հնարավորություն կունենաք վերականգնել հին կապերը, հաշտվել վեճից հետո: Մի վախեցեք անձնական հարաբերություններում նախաձեռնող լինելուց: Դուք կգտնեք համակրելի մարդուն ուրախացնելու, սիրելիին հաճելի անակնկալ անելու ձևը: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX) Համառ եղեք ու շատ բանի կկարողանաք հասնել: Թեթև հաջողությունների վրա հույս դնել չարժե: Հազիվ թե հաջողվի կարևոր հաղթանակներ տոնել՝ առանց ջանքեր գործադրելու: Առավոտյան նոր գաղափարներ կունենաք, բայց ձեզ կարող է վշտացնել այն, որ դրանք անհապաղ իրագործելն անհնար է: Օրվա կեսին ստիպված եք լինելու զբաղվել բարդ, հոգնեցնող գործերով: Ավելի ուշ հանգստի կարիք կունենաք: Երեկոն հարմար է հին ընկերների հետ շփվելու համար: Դուք նրանցից հետաքրքիր բաներ կլսեք: Կարող եք ոչ մեծ գնումներ անել, իսկ ահա խոշորներից լավ է խուսափեք: ԲԻԶՆԵՍԸ՝ 4, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X) Հրաշալի օր է: Դուք այնքան առույգ ու վճռական կլինեք, որ ոչ թե կհաղթահարեք խոչընդոտները, այլ պարզապես մի կողմ կնետեք դրանք ձեր ճանապարհից: Ձեր ընկերների ու համախոհների համար ամեն ինչի պատրաստ կլինեք, չեք մերժի նրանց աջակցության խնդրանքը, հաճույքով կօգնեք կյանքի կոչել մտածածը: Ձեր ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա այն, ինչ համարյա անհավանական էր թվում: Հավանական են հաջողություններ կոմերցիոն գործունեության մեջ: Գաղափարներ կունենաք, որոնք եկամուտ կխոստանան: Դուք ճիշտ կգնահատեք ձեր ուժերը, իսկ դա կօգնի խուսափել հիասթափություններից, զուր հույսերից ու անհաջող ներդրումներից: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI) Սա, ճիշտ է, ամենաարդյունավետ օրը չի լինի, բայց հաճելի, հաջող կլինի: Հաստատակամ եղեք ու ավարտին հասցրեք ավելի վաղ սկսած գործերը: Չի բացառվում՝ օգնության հասնեն մարդիկ, որոնց ժամանակին կարևոր ծառայություններ եք մատուցել՝ առանց շնորհակալություն ակնկալելու: Համախոհների հետ կարևոր հարցերը քննարկելու, համատեղ գործողությունների մասին պայմանավորվելու հնարավորություն կունենաք: Չեն բացառվում սիրային տարվածությունները, հնարավոր է հարաբերությունների սկիզբ, որոնք շուտով լուրջ բնույթ կստանան: Դուք հաճախ առանց խոսքերի կհասկանաք շրջապատողներին, կկռահեք, թե ինչ են նրանք ուզում ու ինչի մասին են երազում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII) Օրը հաջող կդասավորվի, եթե չշտապեք: Առավոտյան արժե ուշադիր լինել, քանի որ սխալների հավանականությունը մեծ է: Ավելի ուշ իրավիճակը դեպի լավը կփոխվի, բարդ իրավիճակից դուրս գալու, իրադարձություններից օգուտ քաղելու հնարավորություն կունենաք: Տնային ու կենցաղային խնդիրներն արագ կլուծվեն, միապաղաղ գործերը հոգնեցնող ու ձանձրալի չեն թվա: Երբեմն ստեղծագործաբար կմոտենաք ամենահասարակ առաջադրանքներին ու դրանց լուծման ընթացքից հաճույք կստանաք: Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Հնարավոր են նվերներ ու հաճելի սիրային անակնկալներ: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I) Բարենպաստ օր է: Դուք վճռական տրամադրված կլինեք ու պատրաստ կլինեք աշխատել, այնպես որ՝ շատ նախաձեռնություններում հաջողության հավանականությունը մեծ է: Հաճախ անսպասելի լավ կստացվի այն, ինչը նախկինում անել ոչ մի կերպ չէր հաջողվում: Դա կոգեշնչի: Նշանի որոշ ներկայացուցիչներ կհասկանան, որ պատրաստ են անցնել մասշտաբային նախագծերի վրա աշխատանքին: Դուք պետք է անեք ավելին, քան ծրագրել էիք: Նոր խնդիրներ կհայտնվեն, որոնք անհապաղ լուծում կպահանջեն: Համախոհների հետ շփումները զսպվածություն ու համբերատարություն կպահանջեն: Ցանկացած չմտածված արտահայտություն տհաճ հետևանքներ կունենա: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II) Օրը բարենպաստ է շփումների համար: Ինտուիցիան անսխալ կհուշի՝ ինչպես վարվել ու ինչ ասել, կօգնի մոտեցում գտնել ամենատարբեր մարդկանց: Կհաջողվի բարենպաստ տպավորություն թողնել նոր ծանոթների վրա, և հաճախ դա օգտակար կլինի գործնական հարաբերությունների տեսանկյունից: Ֆինանսական գործերում զգույշ եղեք, խուսափեք չծրագրված գնումներից ու ծախսերից: Հնարավոր են կենցաղային խնդիրներ, որոնց լուծման համար ստիպված եք լինելու ջանքեր գործադրել: Օրվա երկրորդ կեսը մտերիմների հետ կապված լավ նորություններ է խոստանում: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։ ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III) Օրվա մեծ մասը հաջող կանցնի: Հետաքրքիր գաղափարներ ու ծրագրեր կունենաք, բայց դրանց իրագործելուն օգնել պատրաստ մարդկանց գտնելը հեշտ չի լինի: Սկսեք ինքնուրույն գործել: Հենց հասնեք առաջին հաջողություններին, համախոհները կձգտեն դեպի ձեզ: Չի բացառվում՝ օգնել ցանկացողների մեջ հայտնվեն մարդիկ, որոնցից նման բան չէիք սպասում: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են փոքրիկ դժվարություններ: Աշխատեք տեղի ունեցողը սրտին շատ մոտ չընդունել: Շատ թյուրիմացություններ արագ կհարթվեն, եթե լավատեսություն պահպանեք ու հետևեք ձեր ծրագրին: ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: |
|